Գրքեր

Երիտասարդներին
Մեր մեղքով սատանային իրավունք ենք տալիս մեզ վրա իշխելու
Աշխարհում այսօր շատացել է դիվահարությունը: Սատանան լրջորեն չափն անցել է, որովհետև այժմյան մարդիկ նրան բազմաթիվ իրավունքներ են տվել: Մարդիկ սարսափելի դիվական ազդեցությունների են ենթարկվում: Մի մարդ դա շատ ճիշտ բացատրեց․ «Առաջ սատանան զբաղվում էր մարդկանցով, իսկ հիմա չի զբաղվում: Նրանց իր ճանապարհի վրա է դուրս բերում ու «հաջողություն» մաղթում: Իսկ մարդիկ իրենք են այդ ճանապարհով գնում»: Սարսափելի է: Տեսեք՝ գերգեսացիների .....
Քրիստոնյաների ծածկագիր-խորհրդանիշը
Ինչպես հայտնի է, առաջին դարում Հռոմեական կայսրությունում քրիստոնյաները իրենց հավատքի համար բազմաթիվ հալածանքների էին ենթարկվում: Նրանք գաղտնի էին հավաքվում, քարոզում Ավետարանը: Այս պայմաններում հնարավոր չէր ոչ միայն բացահայտ ներկայանալ իբրև քրիստոնյա, այլ նաև խոսել հավատի մասին: Այդ պատճառով նորադարձ քրիստոնյաները սկսեցին օգտագործել ծածկագիր-խորհրդանշաններ, որպեսզի միմյանց գտնեին և ճանաչեին: Եվ որպեսզի իրար հայտնեին այն վայրը, որտեղ .....
Ծխելու ֆիզիկական և հոգևոր վնասները
Ինչո՞ւ է ծխելը դիտվում որպես մեղք: Վնասո՞ւմ է արդյոք այդ սովորությունը հոգուն: Հոգու տարաբնույթ հիվանդությունները բնորոշվում են «կիրք» հասկացությամբ: Հայտնի են կրքերի մի շարք դասակարգումներ: Մարդու մեջ միավորված են մարմնավորն ու հոգևորը, հետևաբար կրքերը նույնպես լինում են և՛ մարմնական, և՛ հոգեկան: Սակայն դրանք զատորոշելը դյուրին գործ չէ, քանի որ բոլոր կրքերի «էպիկենտրոնը» գտնվում է հոգում: Առավել տարածված մարմնական կրքերն .....
Մարդկանց փնտրտուքները
Մի անգամ ձմռանն ութսուն մարդ եկավ իմ խուց՝ ուսանողներից մինչև թատերական ռեժիսորներ: Այդ մարդիկ, արցունքն աչքերին, հարցնում էին կարո՞ղ են արդյոք… Աստվածաբանություն սովորել: Աշխարհը խենթացել է: Բոլորն ինչ-որ բան են փնտրում, բայց մեծամասնությունը չգիտի, թե ինչ: Ոմանք ճշմարտությունը ժամանցային վայրերում են փնտրում, մյուսները, խելագար երաժշտություն լսելով, ուզում են Քրիստոսին գտնել… - Իսկապես, hա՛յր, ինչպիսի՜ փնտրտուքի մեջ են .....
Այն տերը կվճարի մարդուն, որի համար նա աշխատում է
Աստծուց հեռացած մարդիկ երբեք մխիթարություն չեն զգում ու կրկնակի են տանջվում: Նա, ով չի հավատում Աստծուն ու հավիտենական կյանքին, ոչ միայն սփոփանքից է զրկվում, այլև դատապարտում է իրեն հավիտենական տանջանքի: Այն տերը կվճարի մարդուն, որի համար նա աշխատում է: Եթե սև տիրոջ համար ես աշխատում, ապա նա արդեն այստեղ կսևացնի քո կյանքը: Եթե դու մեղքին ես ծառայում, ապա սատանան կվճարի քեզ: Եթե առաքինության վրա ես աշխատում, ապա Քրիստոս կվճարի քեզ: Եվ որքան .....
ՈՒՍՈՒՄ ԵՎ ԿՅԱՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
- Հա՛յր, շատ երիտասարդներ, երբ դեռ չեն որոշել, թե որ ճանապարհը պետք է ընտրեն, դժվարանում են իրենց ուսման մեջ առաջ գնալ: Նրանց շարունակ մտահոգում է ընտրության հարցը և ընթերցանության վրա չեն կարողանում կենտրոնանալ: - Երբ որևէ երիտասարդ այդպիսի խնդիրներ ունի, ես ասում եմ. << Գիտե՞ս որ այսօր կան մեծ սառնարաններ: Ուրեմն այդ հարցը դիր այդպիսի մի սառնարանի մեջ, մինչև որ վերջացնես ուսումդ: Չեմ ասում, որ մի կողմ նետես այն հարցերը, որոնք քեզ մտահոգում .....
ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Տարիներն արագ են անցնում: Լավ է, որ երիտասարդն անորոշ, երկար ժամանակ խաչմերուկի վրա չմնա: Համապատասխան իր կոչման և պատվախնդրության ընտրի մի խաչ՝ մեր Եկեղեցու կողմից առաջարկվող երկու ճանապարհներից մեկը և Քրիստոսի հանդեպ վստահությամբ առաջ ընթանա: Թող խաչելության ճանապարհին հետևի Քրիստոսին, եթե ուզում է ուրախանալ հարությամբ: Երկու ճանապարհների մեջ էլ թույներ կան, սակայն երբ մեկը Աստծուն մոտ է գտնվում, քաղցր Հիսուս այդ թույնը քաղցրացնում .....
ՕԳՆԵՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ, ՈՐ ՀԵՏԵՎԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՉՄԱՆԸ
Ամեն մի մարդ ունի իր կոչումը: Բարի Աստված մարդուն ազատ է ստեղծել: Աստված ունի իշխանություն, հարգում է մարդու ազատությունը և յուրաքանչյուրին ազատ է թողնում՝ ընթանալու այն ճանապարհով, որը մարդուն հանգստություն է պատճառում: Բոլոր մարդկանց չի դնում նույն հարթության վրա զինվորական կարգ ու կանոնի նման: Դրա համար երիտասարդները թող իրենց անձը ազատ թողնեն աստվածապարգև ազատության հոգևոր ոլորտից ներս: Երիտասարդները չեն կարողանում կողմնորոշվել, .....
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Հայր, այն հանգամանքը, որ երիտասարդն անհանգստանում է իր կյանքը  կարգավորելու համար, պատճառն անհավատությո՞ւնն է: - Ո՛չ միշտ: Հաճախ այն երիտասարդները, որոնք ցանկանում են լավ դասավորել իրենց կյանքը, սակայն մտածում են նաև Աստծուց չհեռանալու մասին, իրենց կյանքը կարգավորելու մտքից տանջվում են: Դա ցույց է տալիս, որ երիտասարդներն առողջ մտածելակերպ ունեն: Այն, որ երիտասարդը չմտածի և չանհանգստանա իր կյանքը կանոնավորելու մասին, ցույց է տալիս, .....
Հելոուինը «անմեղ» խա՞ղ. մի՛ խաղացեք ձեր փրկության հետ
«Սարսափելի ոչինչ չկա, հետաքրքիր է, սուր զգացողություն ենք ունենում, մրցակցում ենք, թե ում դիմակը կամ հագուստն ամենասարսափազդուն կլինի, բացի այդ առիթ է, հանդիպում ենք, ուրախանում: Ինչո՞ւ չի կարելի տարին մեկ անգամ ուրախանալ. չէ՞ որ դա միայն դիմակահանդես է՝ կրոնի հետ ոչ մի կապ չունեցող»,- այսպես են արտահայտվում Հելոուինի տոնին պատրաստվող պատանիները: Հելոուինը նշում են հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը՝ կաթոլիկ եկեղեցու բոլոր .....
«Աստված ոչ միայն արտաքին գործերի, այլև ներքին մտքերի դատավոր է»
Աստված մարդու արտաքինն ստեղծելով, ստեղծեց նաև ներքինը: Շատ հաճախ մարդիկ նայում են միայն արտաքինին, այնինչ Աստված նայում է սրտին, ներքին էությանը: Քրիստոնյայի համար կարևոր հանգամանք կա՝ արտաքինի համապատասխանությունը ներքինին: Եթե արտաքուստ դրսևորվող բարությունն ու ազնվությունը համահունչ չէ ներքինին, ապա այստեղ գործում է կեղծիքը, հակասությունն ու աններդաշնակությունը: Այս պարագայում մարդն ազնիվ չէ իր հանդեպ, հակասում է ինքն իրեն՝ պառակտելով .....
Ե՛Վ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ Ե՛Վ ՈՉ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԱՍՏԾՈՒՑ ՕՐՀՆՎԱԾ ԵՆ
- Հա՛յր, ի՞նչ պետք է պատասխանել այն երիտասարդներին, որոնք հարցնում են, թե վանական կյանքն ավելի բա՞րձր է ամուսնական կյանքից: - Նախ պետք է նրանց հասկացնել, թե այս աշխարհում ո՛րն է մարդու առաքելությունը և ո՛րն է կյանքի իմաստը: Հետո նրանց բացատրել, որ Եկեղեցու կողմից սահմանված երկու ճանապարհներն էլ Աստծուց օրհնված են, որովհետև երկուսն էլ կարող են մարդկանց դրախտ առաջնորդել, եթե ապրեն Աստծու պատվիրանների համաձայն: Ենթադրենք երկու մարդ ճանապարհ .....
Կողակցի ընտրության փնտրտուքներում
Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար» (Ծննդ. 2:18) Դեպի հավերժության արահետով քայլելու և Աստծուն մոտենալու ուղիների հանգրվաններից մեկն ընտանիքն է, որն արարչագործված է Երկնավոր Հոր հոգատար ձեռքով, որպեսզի մարդն ունենա օգնական՝ ամբողջացնելու համար աստվածային նախախնամության կողմից տրված երկրային առաքելությունը և իր սրտում բացահայտելու Աստծուց պարգևած սիրո հրաշքի երփնագույն .....
«Ինչին, որ սովորում է մարդը, այն էլ գործում է»
«Ո՛վ մեղավոր, հեռացի՛ր քո չար սովորությունից, ու Ես կհեռացնեմ Իմ բարկությունը»,- ապաշխարության այս հորդորով է դիմում ընթերցողին տիեզերական վարդապետ սբ. Եփրեմ Ասորին՝ իր «Ապաշխարության հորդորակը» գրքում: Սովորաբար երեխաների դաստիարակության ընթացքում շատ անգամ թերագնահատվում է սովորությունների զարգացման նշանակությունը, այնինչ այն չափազանց մեծ նշանակություն ունի: Սովորությունների ազդեցությունը մեծ է մարդու կյանքում, լավ .....
Տեխնոլոգիական ապագա
Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով և նմանությամբ․ «Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. 1:26): Աստված մարդուն շնորհեց միտք և մտային կարողություն, կամք և ազատ կամեցողություն: Դարերի ընթացքում մարդն իր կյանքը դյուրացնելու համար մտածեց, ծրագրեց և հնարեց իր առօրյա կյանքի հետ առնչվող զանազան սարքեր, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․