Գրքեր

Երիտասարդներին
«Կուռքերի պաշտամունքը բոլոր չարիքների սկիզբն է»
«Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես: Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց» (Ելք 20:4-5): Տասը պատվիրաններից երկրորդը շարունակությունն է առաջին պատվիրանի. «Կուռքեր չշինես քեզ համար» խոսքը հաստատումն է «ուրիշ աստվածներ չունենաս»-ի: Պատվիրանը զգուշացնում է կռապաշտությունից հեռու մնալուց, արգելում է ստեղծել որևէ կուռք և երկրպագել: Սրա մասին մեկ .....
Տաճարեցնենք մեր հոգիներն ու մարմինները
Յուրաքանչյուր քրիստոնյա անհատ Սուրբ Հոգու տաճար է. «Մե՛նք ենք կենդանի Աստծո տաճարը, ինչպես Աստված Ինքն ասաց. «Պիտի բնակվեմ նրանց մեջ և պիտի ապրեմ նրանց հետ: Ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք իմ ժողովուրդը»» (Բ Կորնթ. 6:16) և թե «Չգիտե՞ք, որ Աստծո տաճար եք դուք, և Աստծո Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կորնթ. 3:16): Այս տաճարների մեջ է ծնվում ճշմարիտ հավատը, անխախտ հույսը և անկեղծ սերն Աստվածության հանդեպ: Այս տաճարից առ Աստված են բարձրանում .....
Երջանկություն
Երջանկության համար Անտիկ աշխարհում տաղանդ բառը դրամի միավոր էր, իսկ այժմ այդ բառի իմաստի տակ շատեր հասկանում են կարողությունը հայտնի դառնալու, և, իհարկե, դրանով նաև դրամ վաստակելու: Սուրբ Հռիփսիմեն մերժեց հարստությունը, փողը, շքեղությունը, հասարակության մեջ ազդեցիկ դիրքը: Նույն բանն արեց Սուրբ Սանդուխտ կույսը: Նա թագավորի դուստր էր, ուներ մեծ հարստություն, իշխանություն, սակայն այս ամենից հրաժարվեց: Իսկ հիմա համեմատենք այս սրբուհիներին .....
Քրիստոնեական կյանքի հիմքը
Սերը Աստծո և մերձավորի նկատմամբ քրիստոնեական բարոյականության սկիզբն է: Սիրո պատվիրանն իր մեջ խտացնում է բոլոր պատվիրանները, առանց անձնազոհ սիրո չի կարող լինել իրական քրիստոնեական կյանք: «Սերը քրիստոնեական կյանքի հիմքն է» (Ս. Մակար Մեծ): Աստծո նկատմամբ սերն անհնար է առանց մերձավորի հանդեպ սիրո: Սիրո միջոցով քրիստոնյան հասնում է Աստծու հետ հաղորդակցության, որովհետև «Աստված սեր է: Ով մնում է սիրո մեջ, նա միացած է մնում Աստծուն, և Աստված .....
Քրիստոս Իր հետ շփվելու հնարավորություն է տալիս մեզ
- Հա՛յր, իմ ցավն ու տրտմությունն աղոթքն է: Ես բավականին ետ եմ մնում դրանում: Ի՞նչ անեմ: - Քրիստոսի, Սուրբ Աստվածամոր, հրեշտակների ու սրբերի հետ խոսիր պարզորեն՝ առանց տատանվելու, ամեն տեղ, և խնդրիր ինչ ուզում ես: Ասա. «Տե՛ր, կամ Սո՛ւրբ Աստվածածին, Դու գիտես իմ տրամադրվածությունը: Օգնի՛ր ինձ»: Ահա այսպիսի պարզությամբ ու խոնարհությամբ խոսիր Նրա հետ այն մասին, ինչն անհանգստացնում է քեզ, դե իսկ հետո այս աղոթքն ասա. «Տ՛եր Հիսուս Քրիստոս, .....
Ո՞ւր ենք մենք
Երբ առաջին մարդն անկում ապրեց, և այդ լուրը երկինք հասավ, Աստված շտապեց փնտրելու կորուսյալ մարդուն: Ադամն ու Եվան երեկոյան, երբ լսեցին Տեր Աստծո՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, թաքնվեցին դրախտի ծառերի մեջ: Արդարև, հանցանք ունեցող մարդն է ամաչում երևալ: Բայց աստվածային անճառելի ներողամտությունն Ադամին զղջման հրավիրեց և հնչեց Աստծո ողորմության և սիրո ձայնը. «Ո՞ւր ես Ադամ»: Ուզում է ասել, թե՝ «Ես քեզ անմեղ ստեղծեցի, յոթնարփյան շնորհներով .....
«Երանելի են Երկնքի հետ կապ հաստատածները»
- Հա՛յր, Ձեզ համար ի՞նչ է նշանակում աղոթքը: - Ազդանշան եմ ուղարկում և օգնություն խնդրում: Մշտապես օգնություն եմ խնդրում Քրիստոսից, Աստվածածնից, սրբերից՝ ինձ և այլոց համար: Եթե չխնդրեմ, չեմ էլ ստանա: Հիշում եմ, քաղաքացիական պատերազմի ժամանակ խռովարարները շրջապատեցին մեզ՝ հազար վեց հարյուր հոգի: Մերոնք ընդամենը հարյուր ութսունն էին: Մենք սարի ետևում էինք ամրացել: Եթե նրանք մեզ բռնեին, ապա բոլորիս կսպանեին: Ես փորձում էի ալեհավաքը տեղակայել՝ .....
«Աստծուն հիշելն ավելի կարևոր է, քան շնչելը»
Աստծու մասին հիշողությունը հենց այն առաքինությունն էր, որը Հովսեփին հետ պահեց մեղքից, երբ նա դեռ տակավին երիտասարդ էր ու միայնակ, հայտնվեց Եգիպտոսում՝ մի երկրում, որը հայտնի էր իր անբարո և կռապաշտ ընթացքով (Ծննդ. 39:1-20): Իսկ ի՞նչ է Աստծու մասին հիշողությունը: Այն է, ինչի մասին սուրբ Գրիգոր Աստվածաբանն ասել է. «Աստծուն հիշելն ավելի կարևոր է, քան շնչելը»: Քանի որ մինչ ողջ ենք, չենք դադարում շնչելուց, նույն կերպ էլ պետք է մշտապես պահպանեք .....
Սանդուղք դեպի վար
Գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին աստիճանականությունն է: Կարելի է նաև «հերթականություն» կամ «առաջընթացություն» ասել: Ինչպես սանդուղքի սկզբունքն է՝ քայլ առ քայլ վեր ես բարձրանում, իսկ սանդղավանդակները ցատկելով անցել չի հաջողվում: Այդպես էլ օրերն են միմյանց հաջորդում, և հասունությունը՝ պատանեկությանը: Եվ ըստ էության՝ կյանքում ամեն ինչ իր ժամանակն ու հերթական ժամկետներն ունի: Ամենուրեք պետք է սպասել, համբերել .....
Ինչպե՞ս սիրել մերձավորին
Այս հարցը բազմաթիվ մարդկանց է տանջում, այդ թվում՝ և ինձ: Նախքան այդ հարցին պատասխանելը, պետք է հասկանալ՝ ո՞վ է նա, մեր մերձավորը: Ավետարանում Տերը բացատրում է, որ մերձավորը մեր օգնության կարիքն ունեցող յուրաքանչյուր մարդ է: Եթե նույնիսկ բոլորովին օտար է մեզ, այլ ազգության է պատկանում, այլ կրոնի հետևորդ է: Այդ մարդը կարող է արտաքնապես տհաճ լինել, կարող ենք բացարձակապես չհամակրել նրան, սակայն յուրաքանչյուր ոք, որ մեր օգնության կարիքն ունի, .....
Հոգևոր կյանքը՝ ինչպես ծաղիկը, մշտական խնամք է պահանջում
Հոգևոր կյանքում անչափ կարևոր է ամեն օր հաստատակամ քայլերով դեպի փրկարար նպատակ ընթանալը: Հոգևոր կյանքն աճում է աստիճանաբար և ներդաշնակ աճի համար մշտական և երկարատև ջանքեր են պահանջվում. աստիճաններով բարձրահարկ շենք բարձրացողը չի կարող անմիջապես հայտնվել շենքի վերջին հարկում, այլ պետք է բարձրանա աստիճան առ աստիճան՝ սկսելով առաջինից: Հոգևոր կյանքը՝ ինչպես ծաղիկը, մշտական ուշադրություն և երկարատև խնամք է պահանջում: Ինչպե՞ս զարգացնել .....
«Մարդը ծնվում է մահվան համար, իսկ մահանում՝ Կյանքի համար»
«Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, թող սիրտդ քեզ զվարճացնի քո երիտասարդ օրերին: Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով և քո աչքերի տենչանքով, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված պիտի քեզ դատաստանի ենթարկի» (Ժող. 11:9): Մարդկային կյանքը վաղ թե ուշ հասնում է մի շեմի, որից այն կողմ հնարավոր չէ ոչինչ փոխել: Այդ շեմը ֆիզիկական մահն է. քանի դեռ մարդն ապրում է, հույս ունի ապաշխարության: Սուրբ Գրքի իմաստասիրական գրքերից մեկում կարդում .....
«Եթե մեկը Իմ վրա հաստատված չէ, նա ճյուղի նման դուրս կնետվի և կայրվի»
Երբեմն հանդիպում ես մարդկանց, որոնք վստահորեն ասում են, թե հավատում են Աստծուն, հոգևոր աշխարհի գոյությանը, համաձայն են, որ աղոթքն օգնում է խաղաղություն և հանգստություն ձեռք բերել, անկեղծորեն կարծում են, որ մարդը պետք է բարի լինի, բայց և միևնույն ժամանակ չեն կարևորում հոգու փրկության համար անհրաժեշտ Ս. Պատարագի արարողությանը մասնակցելը, եկեղեցու համայնքային կյանք մուտք գործելը: Այդ ամենն իրենցից հեռու և իրենց չվերաբերող մի կյանք է: Քրիստոսահիմն .....
Հավատք
Հավատքի զգացումը Մեր օրերում կան մարդիկ, որ իրենց կոչում են աթեիստներ, այսինքն` պնդում են, թե չեն հավատում Աստծուն: Նման պնդումը շատ զարմանալի է հավատացյալների համար: Միևնույն ժամանակ, ընդհակառակը, հավատացյալների պնդումն է զարմանալի անհավատների համար: Վերջիններս ասում են, որ տրամաբանությամբ և շատ այլ փաստարկներով կարելի է ցույց տալ, թե ավելի խելացի է Աստծուն չհավատալը: Մինչդեռ հավատք ունեցողների համար տարբեր տրամաբանական մտածողությունները .....
Անձնական առանձնասենյակ դրախտում
Մարիա Գեորգիեվնայի առաջ մի տիկին հայտնվեց: Իսկ միգուցե նաև լեդի: Հայտնի չէ: Տիկինը դես ու դեն էր վազում եկեղեցական կրպակի շուրջը: Հերթն ամեն ինչ անում էր անխռով մնալու համար: Տիկինը վազվզելուց հոգնեց ու խցկվեց պատուհանի մոտ. - Ներեցեք, կարո՞ղ եմ առանց հերթի: Դե ինչ, կարելի է: Ինչո՞ւ չի կարելի: Երշիկի հերթ չէ: Եթե պետք է, ուրեմն պետք է: Հերթը մի փոքր հետ քաշվեց՝ պճնագեղ մուշտակով կնոջն առաջ թողնելով: - Մի այնպիսի աղոթք եմ ուզում, որ վարորդական .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․