Գրքեր

Երիտասարդներին
Դժբախտ աշխարհիկ մարդիկ հագնվում են ըստ իրենց ներքին վիճակի
- Հա՛յր, որևէ բան մաղթեք ինձ: - Մաղթում եմ, որ դու «հոգևոր առումով դիմակավորված» դառնաս, Աստծու խենթ սուրբ Իսիդորայի(1) նման, որպեսզի «բարի երկերեսանիության» հասնես: Տե՛ս, դժբախտ աշխարհիկ մարդիկ իրենց աշխարհիկ երկերեսանիությունն են տոնում և իրենց ներքին վիճակի համապատասխան հագնվում: Հնում միայն տարին մեկ անգամ էին դիմակավորված հագնվում՝ Բարեկենդանին, իսկ այժմ ամեն օր տեսնում ես… Յուրաքանչյուրն այնպես է հագնվում, ինչպես .....
Վստահության մասին
Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են պահեր, երբ նա կորցնում է վստահությունն ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հանդեպ: Նույնիսկ համաշխարհային տնտեսության անկումը հիմնականում այն իրողության արդյունքն է, որ ֆրանսիական թերթերից մեկը կոչեց վստահության համընդհանուր ճգնաժամ: Ի՞նչ գործոնների պատճառով է առաջանում վստահության ճգնաժամը: Վստահությունն ինչ-որ մեկի խոսքի կամ գործի հանդեպ լիակատար երաշխավորություն և ինչ-որ բանի ճշգրտության, հուսալիության .....
Իսկական սերն իր մասին իմաց է տալիս երիտասարդներին
- Հա՛յր, նրանք, ովքեր ցանկանում են հասարակությունը կործանել, դրա հիմքերին, արմատներին են անցել՝ երեխաներին: Փչացրել են նրանց: - Այդ ամենը երկար չի տևի: Չարիքն ինքն իրեն է կործանում: Ռուսաստանում ամեն ինչ կործանեցին, բայց միայն տես, թե հիմա ինչ է կատարվում այնտեղ, երբ երեք սերունդ անցավ: Աստված մարդկանց չի թողնում բախտի քմահաճույքին: Եվ այդ դարաշրջանի երիտասարդների մեղքերն այնպես չի դատելու, ինչպես նախկին՝ մեր ժամանակների երիտասարդներինը: - .....
Հարմարավետության գայթակղությունը
Մեր ժամանակներում հոգևոր կյանքով ապրելն ավելի դժվարին է դարձել, որովհետև քրիստոնյայի առջև ծառացած ներկայիս մարտահրավերները շատ անգամ քողարկված և ճշմարտանման են արտահայտվում ու մարդուն կլանում դրա մեջ, եթե չես ունենում հոգևոր արթնություն և սթափություն: Կարելի է նշել արդի երեք մարտահրավեր, առաջինը` տեղեկատվությունը և դրա ազդեցությունը: Երկրորդ` ցանկություններին հագուրդ տալու մատչելիությունը և հասանելիությունը, երրորդը` կոմֆորտի ձգտումը: .....
Մութ ուժերը երիտասարդությանը դեպի չարն են տանում
Այսօր զանազան տեսությունների օգնությամբ կործանում են խեղճ երեխաներին: Այդ պատճառով են նրանք այդքան անհանգիստ, այդքան խճճված: Երեխան ուզում է մի բան անել, բայց մեկ այլ բան է անում: Նա ուզում է մի ուղղությամբ գնալ, բայց մեր ժամանակաշրջանի ոգին նրան մեկ այլ կողմ է տանում: Մութ ուժերի սարսափելի պրոպագանդա են ծավալել, այդ նրանք են դեպի չարն ուղղում այն երիտասարդներին, որոնց գլխում դատողությունը պակասում է: Դպրոցում որոշ ուսուցիչներ երեխաներին .....
Զոհողության ոգու աղքատացումը
Այսօր մարդկանց մեծամասնությանն անծանոթ է այն ուրախության համը, որ զոհողությունն է տալիս: Մարդիկ աշխատանքը չեն սիրում: Նրանց կյանքում հայտնվել են անբանությունը, ավելի տաքուկ տեղավորվելու ցանկությունը, շատ հանգիստը: Պատվախնդրությունը, զոհողության ոգին նվաղել են: Մարդիկ նվաճում են համարում, եթե նրանց հաջողվում է առանց ջանքերի ինչ որ բան ստանալ, ավելի տաքուկ տեղավորվել: Նրանք տխրում են, եթե չի հաջողվում հեշտ կյանքի հասնել: Բայց եթե նրանք .....
«Աչքներիդ երևացածի պես մի՛ դատեք»
- Հա՛յր, զգում եմ, որ դատելու կարողությունս, դատողականությունս և մարդկային ճշմարտությունը խոչնդոտում են իմ հոգևոր զարգացմանը: - Այո՛, իհարկե: Դրանք խոչնդոտում են հոգևոր զարգացմանը, որովհետև [դրանց պատճառով] Աստծո շնորհը հեռանում է: Իսկ դրանից հետո մարդն առանց աստվածային օգնության է մնում, անկում է ապրում և լիակատար անհաջողության է մատնվում: Սովորաբար մարդկային դատաստանն ու ճշմարտությունը անիրավ են: Աստծո ճշմարտությունը սերն է, համբերատարությունը, .....
Հայ ընտանիքը և ամուսնալուծության խնդիրը
Սուրբ Պսակը մեր Եկեղեցու խորհուրդներից մեկն է: Ինչո՞ւ է այր ու կնոջ ամուսնությունը քրիստոնեության մեջ համարվում խորհուրդ` Սուրբ Պսակ անունով: Սուրբ Եկեղեցին ունի յոթ խորհուրդներ, որոնք են` Մկրտություն, Դրոշմ, Հաղորդություն, Ապաշխարություն, Պսակ, Ձեռնադրություն, Կարգ հիվանդաց կամ Վերջին օծում: Այս խորհուրդները կատարվում են մարդու կյանքի կարևոր հանգրվաններում և հավատացյալին արժանացնում աստվածային օրհնություններին ու շնորհներին: Սրանք .....
Ամուսնության, զույգերի փոխհարաբերությունների, ամուսնալուծության մասին
Այսօր շատ երկրներում ամուսնությունների մի մասն ավարտվում է ամուսնալուծությամբ: Արդյոք ամուսնության վերաբերյալ աստվածաշնչյան խորհուրդը հնացե՞լ է: Գուցե ամուսնալուծությունների պատճառն այն է, որ ամուսնական կառույցն ինքնին թերի՞ է: Աստվածաշնչյան խորհուրդները, պատգամներն ու պատվիրանները երբեք չեն հնանում: Նույնիսկ Քրիստոս, ով Նոր Կտակարանում նոր պատգամներ բերեց, ասաց, որ ոչ թե ջնջում է նախկին օրենքը, այլ լրացնում (Մատթ. 5.17): Հետևաբար, նաև .....
«Գիտությունը հպարտացնում է»
Շատ դեպքերում արտաքին կրթությունը վնաս է հասցնում, որովհետև մարդու մեջ իր մասին մեծ կարծիք, «մեծ գաղափար» է զարգացնում: Իսկ հետո այդ գաղափարը պատնեշ է դառնում, որը Աստծո շնորհին խոչընդոտում է մարդուն մոտենալ: Իսկ երբ մարդը մի կողմ է նետում մեծամտությունը՝ կեղծ գաղափարն իր մասին, ապա մեր բարի ու հարուստ Հայրը նրան Իր լուսավոր աստվածային գաղափարներով է հարստացնում: Իսկ եթե խեղճ մարդն իր մասին մեծ կարծիք ունի, և այդ կարծիքը պահում է իր .....
Տխրությունը
Տխրությունն ունի տարբեր անվանումներ և աստիճաններ, ինչպես՝ տրտմություն, թախիծ, վիշտ, ցավ, կսկիծ և այլն: Երբեմն հուսահատությունը անվանում են տխրություն, սակայն իրականում դրանք տարբեր հոգեվիճակներ են: Այսօր տխրությունը հաճախ դեպրեսիա են անվանում, բայց այստեղ էլ կարող ենք տեսնել տարբեր մոտեցումներ: Այս կյանքում չկա այնպիսի մարդ, որ տխրությունը շրջանցի: Մենք չենք կարող անտարբեր լինել կյանքի ծանր ցնցումների հանդեպ: Առաջին հերթին մեր էմոցիաները .....
Աստղագուշակություն
Աշխարհի և բնության հետ մարդու հարաբերությունը մեկնաբանող ամենահին երևույթներից մեկն էլ աստղագուշակությունն է` անկախ նրա հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից: Ոմանց կարծիքով այն հավատալիքների, ավանդույթների և ուսմունքների համակարգ է, որը մեկնաբանում է տիեզերական մարմինների ազդեցությունն ու նշանակությունը մարդու ճակատագրում, ոմանց կարծիքով` կեղծ գիտություն, սնահավատություն է: Ի՞նչ է աստղագուշակությունը: Դուք ինչպե՞ս կբնութագրեք այն: Մարդու .....
Ոգիների և ոգեհարցության մասին
Ուրվականներ, գոբլիններ, վամպիրներ, ջիներ, դևեր, հրեշտակներ... Այսպես են տարբեր մարդիկ նկարագրում այն ոգիներին, որոնց համարում են կա՛մ չար, կա՛մ բարի: Իսկ իրականում ինչպե՞ս են նրանք առաջացել: Կրոնի հետ առնչություն ունեն հրեշտակներ, դևեր, ոգիներ, երբեմն նաև ուրվականներ, մուսուլմանության մեջ ջիներ, իսկ գոբլինները և վամպիրները առասպելաբանական, ժողովրդական պատումների մեջ ի հայտ եկող էակներ են: Հեքիաթային ժանրում կա թզուկների կերպարը, որոնք .....
Վճռականությունը
Հավատքի նշանակալի պտուղներից է վճռականությունը, որն առաքինություններից մեկն է, որ զարդարում է մարդուն: Առանց դրա հոգևոր կյանքի ընթացքը կարող է դոփել միևնույն տեղում: Վճռականության ոգին հավատքն է՝ ընդելուզված հույսով և սիրով: Մանանեխի հատիկի առակը ցույց է տալիս, թե այդ փոքրիկ հատիկն ինչպիսի ձգտում ունի աճելու և դառնալու հսկայական մի ծառ, որ երկնքի թռչունները գալիս և նրա ճյուղերի վրա հանգստանում են (Մատթ. 13.31-33): Փոքրիկ մանանեխի հատիկի օրինակը .....
Սնահավատություն և նախապաշարմունք
Ի՞նչն է համարվում սնահավատություն կամ նախապաշարմունք: Ճի՞շտ է, որ պասի օրերին չի կարելի կարևոր գործեր սկսել, կամ թույլատրելի՞ է երազների մեկնությանը հավատալ` որպես Աստծո կամ սատանայի կողմից տրված նշան: Սնահավատությունը տրամաբանությանը հակառակ անբացատրելի նախապաշարմունքներն են, որոնք կարող են առնչվել նաև կրոնական հարցերին: Ըստ այդ նախապաշարմունքի` կան իրողություններ, արարքներ կամ առարկաներ, որոնք երջանկություն կամ դժբախտություն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․