Եթե հոգուն դուր են գալիս նյութական աշխարհի գեղեցկությունները, ապա դա ապացուցում է, որ նրա մեջ սին աշխարհն է բնակվում: Այդ է պատճառը, որ նա ոչ թե Արարչով է տարվում, այլ արարածով, ոչ թե՝ Աստծով, այլ կավով: Այն փաստը, որ այդ կավը մաքուր է և մեղավոր աղտեղությունից զերծ, նշանակություն չունի: Տարվելով աշխարհի գեղեցկություններով, որոնք չնայած մեղսավոր չեն, սակայն, այդուհանդերձ, չեն դադարում փուչ լինելուց, սիրտը ժամանակավոր ուրախություն .....