Գրքեր

Երիտասարդներին
Երազների տեսակները
Ըստ Մալխասյանցի բացատրական բառարանի՝ երազ նշանակում է. 1. անհեթեթ, շփոթ, 2. երբեմն որոշ ու հետևողական պատկերներ ու գաղափարներ, որոնք երևում են քնած մարդուն և մնում նրա հիշողության մեջ արթնանալուց հետո, 3. անցյալի քաղցր հիշատակություն:     Մարդիկ տեսնում են զանազան երազներ, սակայն տարբեր մոտեցումներ ունեն դրանց հանդեպ: Կան մարդիկ, որոնց համար երազները չունեն ո՛չ իմաստ և ո՛չ արժեք: Երկրորդ խմբի մարդիկ ընդունում են այն գաղափարը, թե .....
Ի՞նչ հագուստով ենք մուտք գործում Աստծու տուն
Մարդն իր կյանքում տարբեր առիթների է մասնակցում, իսկ մինչ այդ որոշում է և ընտրում, թե ինչ հագուստ կրի, ինչպես ներկայանա: Կյանքի բազմազանության մեջ քրիստոնյայի համար կարևոր է նաև իր քայլերը դեպի եկեղեցի՝ Աստծու տուն ուղղելը, լինի դա աշխատանքային, թե Տերունական օր՝ կիրակի: Մինչ Աստծու տուն մտնելը քրիստոնյան բացի ներքին պատրաստվածությունից, հոգ է տանում նաև արտաքինի վերաբերյալ՝ կարևորելով թե՛ ֆիզիկապես մաքուր լինելը և թե՛ համապատասխան հագուստը: .....
Արդյո՞ք ես գինեմոլ եմ
Գինեմոլություն Գինեմոլություն բառը, ըստ Մալխասյանցի հայերեն բացատրական բառարանի, նշանակում է գինեմոլ լինել, գինեմոլի հատկություն ունենալ: Ճիշտ է, որ գինեմոլություն ասելով՝ հասկանում ենք գինուն մոլի դարձած անձի վիճակ, սակայն ընդարձակ  իմաստով հասկանում ենք ալկոհոլային խմիչքների բոլոր տեսակների մոլությունը, լինեն դրանք օղի, վիսկի, շամպայն, գարեջուր, կոնյակ, ջին թե այլ: Գինեմոլության պատճառները Գինեմոլությունը ունի բազմաթիվ պատճառներ, .....
Հարստության և հարուստների մասին
Սուրբ Հովհան Ոսկեբերանն իր խոսքում (հարստության և հարուստների մասին) խոսում է ծանոթ մի մեծահարուստի մասին, որը կորցնում է հարստությունը և դառնության առջև կանգնում: Այս իրողությունն արդիական է նաև ներկայիս հասարակության համար, որովհետև մեր հասարակության մեջ ընչաքաղցության, ագահության, փողը պաշտամունք դարձնելու և դրան ծառայելու սկզբունքը գործում է ցայտուն: Սբ. Հովհան Ոսկեբերանը, ով ապրել է բարգավաճող Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում, .....
Աստվածային առաջնորդությամբ կյանքի ընկեր ընտրելու ճշմարիտ կերպի, քրիստոնեական ամուսնության և ընտանեկան երջանկության մասին
«Յուրաքանչյուր մարմին միանում է իր տեսակին, և յուրաքանչյուր մարդ հարում իր նմանին» (Սիրաք 13:20) Ծննդոց Գիրքը պատմում է, որ երբ Աստված երկրի հողից ստեղծեց առաջին մարդուն՝ Ադամին, նրան տեղավորեց բերկրության դրախտում (տե՛ս 2:7, 15): Սակայն Աստծու պատկերն ու նմանությունն ունեցող մարդը միայնակ էր, քանի որ «չգտավ իր նմանությունն ունեցող մի օգնական» (2:20): Եվ Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանությամբ մի օգնական .....
Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի միավորի բոլոր պառակտումները
«Աղոթում եմ, որ նրանք բոլորն էլ մի լինեն, ինչպես որ Դու, ո՛վ Հայր, իմ մեջ ես, և Ես՝ Քո մեջ, այնպես էլ նրանք լինեն մեր մեջ, որպեսզի աշխարհը հավատա, որ Դո՛ւ ուղարկեցիր Ինձ» (Հովհաննես 17:21), այս խնդրանքով էր Քրիստոս դիմում Հայր Աստծուն Իր հետևորդների համար: Աստծու պատկերն ու նմանությունը կրող յուրաքանչյուր անձի կոչումն է Աստծու հետ միավորումը: Այդպիսի միավորման օրինակ է քրիստոնյաների ներկայությունը և մասնակցությունը սբ. Պատարագի արարողությանը: .....
Մեզ անարդարացիորեն վերաբերվողը լավություն է անում մեզ
- Հա՛յր, ինչպե՞ս պետք է վերաբերվենք այն մարդուն, որն անարդարացի է մեր հանդեպ: - Ինչպե՞ս պետք է վերաբերվենք: Որպես մեր մեծ բարերարի, ով մեր անունով ներդրումներ է կատարում Աստծու խնայողական դրամարկղում: Այդպիսի մարդը մեզ դարձնում է հավիտյանս հարուստ: Մի՞թե քիչ է: Մի՞թե մենք չենք սիրում մեր բարերարներին, նրանց հանդեպ տածած երախտագիտությունը չե՞նք արտահայտում: Ճիշտ նույն կերպ պետք է սիրենք ու շնորհակալ լինենք մեզ անարդարացիորեն վերաբերվողին, .....
Երազների մասին
Շատ մարդիկ երազներ տեսնելուց հետո առավոտյան շտապում են վերցնելու չգիտես որտեղից ձեռք բերված երազահանը` իմանալու, թե ինչ է նշանակում իրենց տեսած երազը։ Կամ էլ այն պատմում են ընտանիքի անդամներին, ընկեր-ընկերուհիներին` լսելու նրանց կարծիքը։ Բացահայտելու համար երազի իսկությունը, նախ տեսնենք, թե ինչպիսին է մարդկային քունը։ Ըստ մեծանուն փիլիսոփա Արիստոտելի` ամեն կենդանի արարած պետք է ննջի, որպեսզի արթնության ժամանակ կարողանա գործել։ Քունը .....
Քար չնետենք մեր ուրախության վրա
Սեր, ուրախություն, համբերատարություն, ազնվություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն. սբ. Պողոս առաքյալը Սուրբ Հոգու պտուղներից երկրորդը նշում է ուրախությունը: Ուրախությունն Աստծու համար հաճելի է և ցանկալի. «Աստծու Արքայությունն ուտելիք կամ ըմպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն՝ Սուրբ Հոգուց տրված»,- ասում է առաքյալը (Հռոմեացիներ 14:17): Ուրախ լինելու պատգամի մասին կարդում ենք. «Միշտ .....
Աշխարհիկ ցանկությունները
Կրկնապատիկ դժբախտություն է սպասվում նրանց, ովքեր չեն սանձահարում իրենց սիրտը, որն այնպիսի նյութական ցանկությունների է ձգտում, առանց որոնց կարելի է ապրել (մարմնական կրքերի մասին խոսք անգամ չի գնում), նրանց, ովքեր իրենց միտքը սրտում չեն կենտրոնացնում, որպեսզի այն հոգու հետ միասին տան Աստծուն: - Հա՛յր, ինչ-որ բան ցանկանալը միշտ վա՞տ է: - Ոչ, սրտի ցանկությունն ինքն իրենով չար չէ: Սակայն այն բաները, որոնք նույնիսկ մեղսական չեն, բայց սիրտը .....
Լույսի, սիրո ու սրբության մեջ են կյանքի իմաստն ու շունչը
Երբ գարնան սկիզբն ազդարարվում է, և առաջին ձնծաղիկն իր խոնարհ գլուխը վեր է բարձրացնում ու ակնթարթների մեղեդու ներքո պար բռնած ծաղկում և ժպտալով նայում արեգակից հոսող լուսաթափանց շողերին, այդ տեսարանից մարդու հոգին բերկրությամբ և ուրախությամբ է լցվում, որովհետև ամենուր գարնանային շունչն է տարածվում` երփներանգ ծաղկունքով ներկելով դաշտերն ու ձորերը, անտառներն ու այգիները: Մարդու համար խնդությամբ լեցուն մի պարգև է բնության հրաշագեղ ծաղկման .....
Նախընտրությունը պետք է հոգու գեղեցկությանը տալ
Եթե հոգուն դուր են գալիս նյութական աշխարհի գեղեցկությունները, ապա դա ապացուցում է, որ նրա մեջ սին աշխարհն է բնակվում: Այդ է պատճառը, որ նա ոչ թե Արարչով է տարվում, այլ արարածով, ոչ թե՝ Աստծով, այլ կավով: Այն փաստը, որ այդ կավը մաքուր է և մեղավոր աղտեղությունից զերծ, նշանակություն չունի: Տարվելով աշխարհի գեղեցկություններով, որոնք չնայած մեղսավոր չեն, սակայն, այդուհանդերձ, չեն դադարում փուչ լինելուց, սիրտը ժամանակավոր ուրախություն .....
Ամենակարևոր, ամենաառաջին ու ամենավերջին հարցը
Արդյո՞ք կա մեկը, որ աշխարհիս երեսին գոնե մի փոքր ապրելով, չգիտի, թե ինչ է նշանակում հայտնվել փակուղում։ Այդ ո՞ւմ է, որ իրադրությունը, մարդիկ, առողջական վիճակը կամ երկրում ու աշխարհում կատարվող գործընթացները, իսկ ամենակարևորը՝ սեփական սխալները ոչ մի անգամ չեն հանգեցրել փակուղու։ Միգուցե և կան այդպիսիք, իհարկե, սակայն մեր մեծամասնությունը, վստահ եմ, մեկ անգամ չէ, որ հայտնվել է նման հանգամանքներում։ Եվ փորձից ելնելով, կարող եմ ասել, որ դա միշտ .....
Ընդունել պատասխանատվությունը կյանքիդ համար
Աթանաս Սրբազանի զրույցը երիտասարդների հետ Լիմասոլում 2020 թ․ հունվարի 23-ին։ Այս տարի ձեզ հետ որոշեցինք ուշադրություն դարձնել այն կենսական հարցերին, որոնք հատկապես հուզում են ձեզ։ Ինձ ուղղված հարցերից մեկը հնչում է հետևյալ կերպ՝ արդյո՞ք Աստված է սահմանում այն մարդուն, որի հետ պետք է ընտանիք կազմենք։ Մենք բոլորս պետք է իմանանք, որ Տերը ոչինչ չի նախասահմանում մեր կյանքում։ Որովհետև եթե Նա նախասահմաներ մեր կյանքի իրադարձությունները, ապա .....
Շրջանցելով Եկեղեցին՝ շրջանցում ենք մեր փրկությունը
Եկեղեցուց դուրս և առանց Եկեղեցու, ըստ Սուրբ Գրքի, անհնար է փրկվել, անհնար է նաև քրիստոնեական կյանք ունենալ: Միայն Եկեղեցում է, որ մարդիկ ապրելու, հոգևոր առումով աճելու և փրկվելու հնարավորություն ունեն՝ մարդու օրգանիզմի անդամների նման, որ չեն գործում մեկը մյուսից առանձին, այլ անխզելիորեն կապված են ողջ օրգանիզմի հետ: Հոգևոր կյանքը հնարավոր է միայն եկեղեցու հետ օրգանական կապով, այդ կապի խզվելուն պես անպատճառ սպառվում է նաև քրիստոնեական .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․