Գրքեր

Երիտասարդներին
Հորոսկոպի սարդոստայնում
Յուրաքանչյուր անձ ունի իր կյանքը յուրովի կերտելու առանձնահատուկ արժեքի անկրկնելիությունը՝ ազատության և ինքնիշխանության արժանապատվությամբ, որը բացահայտում է Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված լինելու իսկությունը: Բայց այդ յուրահատկությունը կորցնում է իր արժեքը, երբ անձն իր ազատ կամքի արտահայտությամբ հայտնվում է որևէ արարածի ստեղծած իրողության մեջ՝ դառնալով ոչ թե իրողություն ստեղծող ու համագործակից Աստծո կամքին, այլ՝ որպես մեկ .....
Գիտելիքն աղետ է առանց աստվածային լույսի լուսավորման
Եթե մարդիկ «արգելակեին» իրենց բանականությունը, ապա ոչ միայն գլուխները թարմ կլինեին, այլև Աստծո շնորհն էլ կկարողանար հեշտությամբ մոտենալ նրանց: Գիտելիքն աղետ է առանց լուսավորության: Հոգևոր առումով իր վրա աշխատելով ու ճգնելով՝ մարդը լուսավորվում է Աստծուց: Նա աստվածային լույսի լուսավորումն ունի, Աստծո մեջ ապրելու փորձ, այլ ոչ թե իր սեփական մտքերը: Այդ պատճառով էլ նա հեռուն է տեսնում: Կարճատես մարդը մոտը լավ է տեսնում, բայց հեռվում .....
Մե՞կ կյանք, թե՞ բազմաթիվ կյանքեր
Երբեմն մարդիկ տարվում են այնպիսի ուսմունքներով, որոնք մատնանշում են, թե մարդն այս աշխարհում ապրում է բազմաթիվ կյանքեր` անընդմեջ ծնվելով և մեռնելով տարբեր մարմիններում: Նմանատիպ բնույթի տեղեկատվությունը գրավում է շատերին, որոնք կարծում են, թե նախորդ կյանքներ են ունեցել և փորձում են տարբեր միջոցներով բացահայտել այսպես ասած իրենց անցյալ կյանքերի իսկությունը: Խոսքը վերամարմնավորման մասին է: Այս գաղափարի աղբյուրը արևելյան կրոններից է բխում, .....
Գերբնականության ձգտումով
Պատմության էջերը թերթելիս նկատում ենք, որ բոլոր ժամանակներում հայտնվել են այնպիսի անձինք, որոնք փորձել են տարբեր նշաններով, կարողություններով առանձնանալ, քարոզել իրենց ուսմունքը` շեղվելով քրիստոնեական ճշմարիտ վարդապետությունից: Ավետարանը զգուշացնում է, որ սուտ մարգարեներ են գալու, որպեսզի հանրությանը շեղեն ճշմարտությունից և ուղղափառ հոգևոր կյանքից. «Զգու՛յշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց .....
Փառասիրությունը թունավորում է մարդու ողջ էությունը
«Բոլոր առաքինությունների գլուխը խոնարհությունն է, իսկ ախտերի գլուխը՝ փառասիրությունը»,- ասել է Ս. Հովհան Մանդակունին: Եկեղեցու հայրերի բնորոշմամբ փառասիրությունը հոգևոր հիվանդություն է, անիրավ կիրք, այն նման է ստորջրյա խութի. եթե բախվես նրան, ապա ամբողջ ունեցած բեռդ կարող ես կորցնել: Այս կիրքը տիրապետում է նրան, ով կորցրել է Աստծո հանդեպ երկյուղը կամ էլ երբևիցե չի փորձել այն ձեռք բերել: Կյանքի գրքում գրված է. «Իմաստության սկիզբը .....
Յոգայի մասին
20-րդ դարի կեսերից յոգայի ուսմունքը և կիրառությունը տարածվեց աշխարհով մեկ: Այն մեծ ճանաչում գտավ հատկապես արևմտյան երկրներում, հասավ անգամ մինչև Հայաստան: Այսօր շատ մարդիկ տարված են յոգայով և դրա առաջարկած վարժություններով: Ի՞նչ է յոգան: Յոգան սկզբնավորվել է հինդուիստական կրոնից և իրենից ներկայացնում է ֆիզիկական, հոգեմտավոր վարժությունների հավաքածու, որոնց նպատակն է միավորել մարմինն ու միտքը և վերջում մարդուն հասցնել լուսավորության: .....
Ինչու մարդը չի կարողանում հասկանալ Աստծու կամքը
Կրոնական կյանքով ապրող մարդու համար էական է հասկանալ Արարչի կամքը: Բայց շատ անգամ մարդկանց համար մշուշոտ է մնում, թե ինչու չեն կարողանում ընկալել, հասկանալ Աստծու կամքը՝ հատկապես իրենց անձնական, մասնավոր հարցերում: Այս հարցի պարզաբանման մեջ քրիստոնեական մարդաբանության իմացությունը խորքային իմաստով լուսաբանում է, թե պատճառները որտեղ են թաքնված: Հարկ է ուշադրություն դարձնել, որ մարդու միտքը կարևոր դերակատարություն ունի այդ ամենի մեջ: .....
Քրիստոնեություն և ժամանակակից երաժշտություն
Երաժշտությունը կարո՞ղ է քրիստոնեական և հակաքրիստոնեական լինել: Երաժշտությունը տարբերակվում է ոչ միայն ըստ համապատասխան ժանրերի, այլև ըստ կիրառման ուղղվածության, որի համաձայն` երաժշտությունը լինում է կրոնական, աշխարհիկ, քրիստոնեական, ոչ քրիստոնեական և հակաքրիստոնեական: Կրոնական երաժշտությունը ծիսական պաշտամունքների ժամանակ գործածվող երաժշտությունն է, աշխարհիկը` համերգային, խնջույքային, ոչ ծիսական երաժշտությունը: Քրիստոնեական երաժշտությունը .....
Հոգու դեղամիջոցներ
Քրիստոնյաներից շատերը հասկանում են, որ մեղքերը շղթայում են իրենց, սակայն չեն կարողանում դուրս գալ այդ դրությունից և վեր բարձրանալ հոգևոր կատարելության աստիճաններով: Արդ, սուրբ հայրերի հոգևոր փորձառության և գրվածքների միջոցով անհրաժեշտ է նաև իմանալ, թե ինչպես է հնարավոր հոգու բժշկություն ապրել` կրքերին, վատ սովորույթներին գերի չլինելով, որովհետև մեղքերի շղթայով սեղմված հոգին չի գտնում իր տեղն ու խաղաղությունը կյանքում: Հավատքի ուղին .....
Ժամանակը վատնել, նշանակում է «կյանքը սպանել»
Պողոս առաքյալի այս հորդորը, թե՝ «Օգտագործեցե՛ք ժամանակը, քանզի այս օրերը չար են» մտորելու առիթ է տալիս յուրաքանչյուրիս՝ ինչպե՞ս գործածել ժամանակը, որպեսզի մեր քայլերը լինեն խոհեմ և աստվածահաճո, որպեսզի ինչպես առաքյալն է ասում՝ մեր կյանքն ապրենք իմաստությամբ և ոչ անմտորեն (Եփեսացիներ 5:15-16): Ժամանակի գաղտնիքը մեզ է բացահայտում եկեղեցին, և այդ գաղտնիքը շատ պարզ է. Աստված ստեղծել է ժամանակը՝ որպես հավիտենության նախապատրաստություն: .....
Աղոթքով և խաղաղությամբ արվող գործն օրհնվում է
- Հա՛յր, իսկ ավելի լավ չէ՞, որ գործն ավելի դանդաղ արվի, որպեսզի մարդն իր խաղաղ վիճակը պահպանի: - Ավելի լավ է: Քանի որ, եթե մարդը հանդարտությամբ է աշխատում, ապա պահպանում է խաղաղությունը, և ողջ օրն օրհնվում է: Ցավոք, մենք դեռ չենք հասկացել, որ երբ ինչ-որ աշխատանք շտապողականությամբ ենք անում, ապա նյարդայնություն ենք ձեռք բերում: Իսկ նյարդայնորեն արվող աշխատանքը չի օրհնվում: Կարիք չկա միանգամից շատ բան հասցնելու նպատակ դնել և միևնույն ժամանակ .....
Ինչպիսին մտքերդ են, այդպիսին կյանքդ է
Սրբակյաց սերբ Հայր Թադեոս վարդապետ Վիտովնիցկին նշում է, որ քրիստոնյայի կյանքում մեծ դեր ու նշանակություն ունեն մտքերը, և մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչպես ենք մտածում: Ի՞նչ օգուտ, եթե մեզ քրիստոնյա ենք համարում, աղոթում, եկեղեցի գնում, Սուրբ Գիրք կարդում և այլն, սակայն չար, մեղավոր մտքերին տեղիք ենք տալիս և դրանց անտարբեր վերաբերմունք ցուցաբերում, թե ինչպես են կուտակվում մեր սրտում և նույնիսկ դրանք իբրև հոգևոր գանձեր ընդունում .....
Պետք չէ սիրտը նյութականին տալ
- Հա՛յր, ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք. «Ձեր ոտքերը, ձեռքերը տվեք աշխատանքին, բայց սիրտը մի՛ տվեք»: - Նկատի ունեմ, որ պետք չէ սիրտը նյութականին տալ: Մարդիկ կան, որ անմնացորդ տրվում են նյութականին: Ողջ օրը մտահոգվում են, թե աշխատանքն ինչպես պետք է կատարվի, իսկ Աստծո մասին ընդհանրապես չեն մտածում: Արդ, մենք էլ չտրվենք դրան: Ձեռքերով աշխատեք, ոտքերով աշխատեք, բայց թույլ մի տվեք, որպեսզի ձեր միտքը Աստծուց շեղվի, ձեր ողջ էությամբ, ներուժով և .....
Չափազանց արագահոս է մեր կյանքը. ժամանակն է արթնանալու և սթափվելու
Հոգևոր կյանքում արթուն և սթափ լինելն անչափ կարևոր է: Հավատքի և աղոթքի մեջ արթուն և հաստատուն լինելու բազում օրինակների կարելի է հանդիպել Հին և Նոր Կտակարաններում: Իսկ մեծագույն օրինակը` մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսն է, Ում կյանքի յուրաքանչյուր դրվագը և ուսուցումներն այդ մասին են վկայում ու հիշեցնում: Երբ Քրիստոս անապատում քառասուն օր փորձվում էր չարից, Նա հզոր մի զենք գործածեց՝ Աստծո խոսքը, որով հաղթեց չարի փորձությունները, որոնցից մեկը քողարկված .....
Ընտրյալը նա է, ում Աստված է գովում
«Ընտրյալը նա է, ում Աստված է գովում» (Բ Կորնթ. 10:18) «Несвятые Святые» գրքում Տիխոն եպիսկոպոսը մի դեպք է պատմում, երբ հոգևոր ակադեմիան ավարտած երիտասարդը մոտենում է սրբակյաց ծեր Հովհան վարդապետ Կրեստյանկինին և պարծենալով ասում, որ ինքն աստվածաբան է: Հովհան Կրեստյանկինը զարմանք է արտահայտում և հարցնում, թե չորրո՞րդն ես: Երիտասարդն ասում է, թե ի՞նչ է նշանակում չորրորդը: Եվ ծեր վարդապետը բացատրում է, որ մենք և եկեղեցին երեք աստվածաբան .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․