Գրքեր

Երիտասարդներին
Քրիստոս այցի է գալիս մեզ, երբ վշտացած ենք
Այն մարդն ով փորձությունների միջով չի անցնում, չի ցանկանում ցավ ապրել, չի կամենում համբերել վշտերին, չի ուզում, որպեսզի իրեն նկատողություն անեն կամ դառնացնեն և ձգտում է անհոգ ապրել, ապա իրականությունից դուրս է գտնվում: «Մենք անցանք հրի ու ջրի միջով, բայց դու մեզ անդորր տվիր» (Սղմ. 65:12),- ասում է սաղմոսերգուն: Տե՛ս, մեր Տիրամայր Ամենասուրբ Աստվածածինն էլ ցավ ապրեց, և մեր Եկեղեցու Սրբերն էլ դրա միջով անցան: Այդ պատճառով մենք ևս պիտի ցավ .....
«Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48)
21-րդ դարում քրիստոնեական եկեղեցիները շարունակում են մարդուն պատգամել ապրելու հոգևոր կյանքով, որը նշանակում է հրաժարվել այնպիսի վարքականոններից ու բնույթից, որոնք քրիստոնեական բարոյագիտությամբ սահմանվում են մեղք, մեղսավոր հասկացությամբ: Սակայն աշխարհիկ կյանքի արժեքները որդեգրած անհատին այնքան էլ չի հետաքրքրում այս ամենը: Այնուամենայնիվ ինչո՞ւ է հոգևոր կյանքն այդքան կարևոր: Քրիստոնեությունը կյանքն ապրելու ուղեցույցն է: Այն տալիս .....
Փորձությունների խաչերը
«Քաղցր Դրախտ գնալու համար պետք է շատ դառնություն ճաշակել այս կյանքում և անցած փորձությունների ելքի անձնագիր ունենալ ձեռքում» «Մենք անցանք հրի ու ջրի միջով…» (Սղմ. 65:12) - Հա՛յր, Ձեր կողմից օրհնված խաչը ես մշտապես ինձ վրա եմ կրում: Այդ խաչն օգնում է ինձ դժվարությունների ժամանակ: - Գիտես, մեզնից յուրաքանչյուրի խաչերը հենց այդպիսի խաչեր են: Դրանք նման են փոքրիկ խաչերի, որ մենք կրում ենք մեր կրծքին և որոնք պահպանում են մեզ մեր .....
Հավատալ նշանակում է ապրել
Տարբեր գույներով գծագրված աշխարհը լեցուն է զանազան խնդիրներով: Այս աշխարհում չկա մի մարդ, որ զերծ լինի դժվարություններից ու խնդիրներից, ինչպիսի հնարավորություն էլ ունենա կամ հաջողակ լինի: Այդպիսի գոյաբանությունը բնական է համարվում երկրային կյանքի համատեքստում: Այնուամենայնիվ, մարդու ձգտումը` լինել հարատև երջանիկ ու ապրել մշտապես տառապանքից զերծ կյանքով, այս աշխարհում հնարավոր չէ: Եվ ամեն ինչ ունենում է իր սկիզբը և ավարտը, որից խուսափելն .....
Հիվանդությունը՝ մեղքի հետևանք
«Ով մեղանչում է իր Արարչի հանդեպ, նա կընկնի բժշկի ձեռքը» (Սիրաք 38:15) Աստվածաշունչը վկայում է, որ Աստված առաջին մարդկանց ստեղծեց անմահության համար. նախաստեղծները կոչված էին հավիտենապես ապրելու Աստծո հետ՝ միության մեջ: Աստված ինքնիշխան կամքով և փառքով էր պսակել նրանց՝ պարգևելով դրախտի վայելքը: Սակայն երբ խախտեցին արարչադիր օրենքն ու պատվիրանը՝ արգելված պտղի հետ միասին ճաշակեցին մեղքի և մահվան դառնությունը: Ախտահարվեց ողջ մարդկային .....
Գոհություն հայտնենք ամեն ժամ ամեն ինչի համար
«Քեզ հետ վատ բան է պատահում, գովաբանիր Աստծուն, որ այդ վատը հեռանա քեզնից: Քեզ հետ լավ բան է պատահում, փառաբանիր Աստծուն և այդ լավը կմնա քեզ հետ» (Ս.  Հովհ. Ոսկեբերան) Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետի հիշյալ խոսքերն այսօր առավել, քան երբևէ մեր կյանքում կիրառելու անհրաժեշտությունն ունենք, որովհետև այսօր մեր կյանքում վատն ու լավը, ուրախությունն ու տխրությունն օրինաչափ կերպով հաջորդում են միմյանց: Բայց անհնարինության չափ դժվար է թվում .....
Մասնագիտությունը մարդուն մարդ չի դարձնում
- Հա՛յր, ինչո՞ւ է մարդ անհանգստություն զգում աշխատանքի ժամանակ: - Միգուցե նա բարեհաճ չէ՞ իր աշխատանքի նկատմամբ: Եթե նա ճիշտ է վերաբերվում իր աշխատանքին, ապա ինչպիսին էլ այն լինի՝ նրա համար որպես տոնակատարություն կլինի: - Հա՛յր, իսկ եթե մարդ դառնանում է այն պատճառով, որ ծանր ու կեղտոտ աշխատա՞նք է կատարում: Օրինակ՝ շինարարությամբ է զբաղվում, ճաշարանում կաթսա է լվանում կամ նման մի գործով է զբաղված: Ինքն իրեն ինչպե՞ս պետք է տրամադրի: - Եթե .....
Ծուլությամբ մարդը գողանում է իր իսկ ժամանակը
Ինչպե՞ս հաղթահարել ծուլությունը. հարց, որ յուրաքանչյուրն իր կյանքում գոնե մեկ անգամ իրեն ուղղած կլինի: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ծուլությունը համարում է մահացու մեղք: Աստված մեզ շնորհել է թանկագին մի պարգև՝ ժամանակը, որի ճիշտ կամ սխալ գործածության համար պատասխանատու ենք լինելու Աստծո առջև: Այդ պատճառով էլ հարկ է ժամանակը ծուլությամբ չանցկացնել: Սբ. Անտոն Անապատականը հորդորում է սիրել աշխատանքը, որը սրտին մաքրություն է տալիս: Ծուլությունը .....
Աշխատանքի օրհնությունը
Ամեն մարդ, իր աղոթքով, իր (քրիստոնեական) կյանքով, պետք է սրբագործի իր աշխատանքը և ինքն էլ օրհնվի: Իսկ եթե աշխատավայրում ուրիշ մարդիկ են ենթարկվում նրան և նա պատասխանատվություն է կրում նրանց համար, ապա պետք է նաև հոգևոր կերպով նրանց օգնի: Եթե ինչ-որ մեկը ներքուստ բարի վիճակում է գտնվում, ապա իր աշխատանքը ևս օրհնվում է: Օրինակ՝ եթե պատանիները վարպետի մոտ են գնում, որպեսզի իր գործը նրանց սովորեցնի, ապա պետք է միաժամանակ օգնի նրանց հոգևոր կյանքով .....
Ամեն մարդ պետք է հոգևոր կերպով օգտագործի իրեն տրված շնորհը
Ամեն մարդ պետք է իրեն տրված շնորհն ի բարօրություն օգտագործի: Քանի որ, եթե Աստված մարդուն ինչ-որ շնորհով է օժտում, ապա նրանից պահանջելու է դա: Օրինակ՝ մարդու ուղեղը (նրան տրված) ուժ է, սակայն կախված այն բանից, թե ինչպես կօգտագործի իր խելքը՝ նա կարող է բարիք կամ չարիք գործել: Եթե շատ խելացի լինելով՝ մարդ ճիշտ է օգտագործում իր ընդունակությունները, ապա նա կարող է այնպիսի հայտագործություններ անել, որոնք կօգնեն մարդկանց: Սակայն իրեն տրված տվյալները .....
Աշխատանքի հանդեպ սերը
- Հա՛յր, որոշ մարդիկ ինչո՞ւ են ձանձրանում աշխատանքի ժամանակ: - Միգուցե նրանք չե՞ն սիրում իրենց աշխատանքը: Կամ էլ միգուցե աշխատանքի ժամանակ անընդհատ միևնույն բանո՞վ են զբաղված: Հաճախ որոշ արտադրություններում, օրինակ՝ արտադրամասում, որ դռներ ու պատուհաններ է արտադրում, մի վարպետն առավոտից երեկո տախտակներ է իրար կպցնում, մյուսն անընդհատ ապակի է տեղադրում դրանց մեջ, երրորդն ամեն օր մածկում է դրանք: Այդ մարդիկ անընդհատ միևնույն միօրինակ գործողությունն .....
Մասնագիտության ընտրություն
- Հա՛յր, որոշ ծնողներ իրենց երեխաներին դրդում են այն նույն մասնագիտությունն ընտրել, ինչ իրենք ունեն և դա հաճախ բավականին համառորեն են անում: - Ո՛չ, նրանք ճիշտ չեն վարվում: Պետք չէ երեխաներին ճնշել, որպեսզի նրանք անեն այն, ինչ ծնողներն են կամենում, եթե դա երեխաների սրտով չէ: Ես մի պատանու էի ճանաչում, ով ցանկանում էր աստվածաբանության բաժինն ընդունվել և հոգևորական դառնալ: Սակայն նրա մայրը դեմ էր և պնդում էր, որպեսզի բժշկական համալսարան գնա: .....
Աշխատանքն օրհնություն է
- Հա՛յր, հնում ասում էին. «Ավելի լավ է ներբաններդ մաշվեն, քան՝ վերմակդ»: Ի՞նչ նկատի ունեին այդ ասելով: - Դրանով ցանկանում էին ասել. «Ավելի լավ է աշխատելով ներբաններդ մաշես, քան պարկես անկողնում ու անգործության մատնվես»: Աշխատանքն օրհնություն է, Աստծո պարգև: Այն կենդանացնում է մարմինն ու թարմացնում է ուղեղը: Եթե Աստված աշխատանք չտար մարդուն, ապա մարդը կբորբոսակալեր: Աշխատասեր մարդիկ նույնիսկ օր ծերության չեն դադարում աշխատել: .....
Մարմնի և հոգու հակադրության մասին
Արարիչ Աստված արարչագործության վեցերորդ օրը ստեղծեց արարչագործության թագ և պսակ հանդիսացող մարդուն, ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ և ի տարբերություն կենդանիների, որոնք չունեն բանական հոգի, Աստված մարդուն բանական հոգի շնորհեց: Եկեղեցու սրբազան հայրերի վարդապետության համաձայն՝ մարդն ունի իշխանական հոգի և ծառայական մարմին: Մարմինը պետք է ծառայեցնել և ոչ թե մարմնին ծառայել, և հարկ է, որ հոգին իշխի մարմնին, և ոչ թե մարմինը՝ հոգուն:  .....
Գոհություն հայտնենք Տիրոջը
«Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, և մի՛ մոռացիր բոլոր պարգևները Նրա, Ով  քավություն է տալիս քո մեղքերին, բժշկում ախտերը քո բոլոր» (Սաղմ. 102:2-3):   Հիրավի, Տերն է մեր հույսն ու ապավենը, մեր մեղքերին քավություն տվողը և մեր հոգու և մարմնի ախտերը բժշկողը: Այս գիտակցումով է, որ պետք է ողջ հոգով և էությամբ օրհնենք, գովենք և փառաբանենք բարերար Աստծուն՝ բոլոր պարգևների, ողորմածության, շնորհների համար, ինչպես և առաքյալն է պատգամում. «Գոհությո՛ւն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․