Գրքեր

Երիտասարդներին
Սոուսով խորոված, կամ սուրբ մի՛ ձևացիր (Մաս երկրորդ)
Արդյո՞ք լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք Երբ խնդիրներ ունես, ասում ես. «Մենաստաններում խնդիրներ չկան»: Ասում ես, որ մենաստանում խնդիրներ չէիր ունենա: Հոգևոր կյանքով կապրեիր, տերողորմյան ձեռքիդ, և ո՛չ կդատեիր, ո՛չ հետաքրքրասիրություն կցուցաբերեիր, ո՛չ կխանդեիր, ո՛չ կնախանձեիր, այդ ամենը չէր լինի: Հրեշտակ կլինեիր: Լսո՞ւմ եք: Ահա, թե ինչ են մարդիկ մտածում: Եվ այդ տպավորությունը նրանց վրա մենք ենք գործում՝ հոգևորականներս: Իսկ արդյո՞ք դա .....
Սոուսով խորոված, կամ սուրբ մի՛ ձևացիր (Մաս առաջին)
Այս զրույցի պատճառը օրերս ստացած կարճ հաղորդագրությունը հանդիսացավ: Հիմա կբացեմ այն և մտքերս կկիսեմ ձեզ հետ: Թող ձեզ մոտ ամեն ինչ լավ լինի: Երջանիկ ու հանգիստ եղեք խնդիրների ու անհեթեթությունների այս աշխարհում: Չէ՞ որ, եթե նույնիսկ ճգնաժամն է չոքել դռանդ առջև, և դժվարություններն ամեն կողմից շրջապատել են քեզ, սիրտդ կարող է ուրախ մնալ: Կարող ես չհուսահատվել: Բավական է միայն երեխան ժպտա քեզ, քո՛ երեխան, և հոգիդ ուրախությամբ կլցվի, ունեցածդ .....
Սուրբծննդյան հրաշքը
Մի անգամ երիտասարդ մանկավարժին հանձնարարվեց սուրբծննդյան ներկայացում պատրաստել իր աշակերտների հետ: Տղաներն ու աղջիկները խանդավառությամբ լծվեցին այդքան պատասխանատու գործի նախապատրաստությանը: Սցենարը շուտով պատրաստ էր, և ողջ դասարանն անցավ փորձերի: Դասարանում մի տղա կար՝ Անդրեյը, որ շատ ընդունակ չէր, միջակ հիշողություն ուներ, սակայն խաղաղ ու բարի տղա էր: Եվ հենց նրա համար հարմար դեր չէին գտնում: Բոլոր դերերի համար պահանջվում էր բազմաթիվ .....
«Միայն ձեր շահը մի՛ փնտրեք, այլ յուրաքանչյուր ոք՝ ընկերոջ շահն էլ»
Նա, ով իր կյանքից բացառում է առաջին և ամենամեծ պատվիրանը, այսինքն՝ Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ մտքով սիրելու պատվիրանը, բացառում է նաև երկրորդ՝ մերձավորին անձի պես սիրելու պատվիրանը (Մատթ. 22:33-37), քանի որ Աստծուն սիրողը սիրում է նաև իր մերձավորին: Իսկ միայն ինքն իրեն սիրողը բացառում է թե՛ Աստծո և թե՛ մերձավորի հանդեպ սերը: Հայր Հովհաննես Կարճահասակն ասել է. «Տունը, օրինակ, չի կարելի շինել վերևից ներքև, այլ հիմքից պետք է սկսել: .....
«Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան»
- Հա՛յր, հաճախ ստիպված ենք լինում լսել «Եկեղեցու նորոգման, բարեփոխման» մասին: Ասես Եկեղեցին նույնպես ծերանում է և նորոգության կարիք ունի: - «Ծերացե՞լ է»: Չէ՜ մի: Նույնիսկ նրանք, որ ակնածանք չունեն, բայց գլխում գոնե մի փոքր դատողություն ունեն, նոր, ժամանակակից նորոգումներով չեն գոհանում, այլ հինն են փնտրում: Օրինակ՝ նոր ոճի սրբապատկերները նման մարդկանց չեն հուզում, նրանք հին սրբապատկերների արժեքը հասկանում են: Եվ եթե ուղղակի խելամիտներն .....
Եկեղեցական խնդիրների նկատմամբ ճիշտ վերաբերմունք
- Հա՛յր, երբ ինչ-որ բարդ խնդիրներ են առաջանում Եկեղեցում, ինչպե՞ս պետք է դրանց ճիշտ վերաբերվել: - Պետք է ծայրահեղություններից խուսափել: Ծայրահեղությունների օգնությամբ խնդիրները չեն լուծվում: Հնում նպարավաճառը գոգաթիակով վերցնում էր շաքարավազը, ձավարը և այլն և քիչ-քիչ ավելացնում կշեռքի վրա: Այդ կերպ նա ճշգրտության էր հասնում, և կշեռքը հավասարակշռության էր գալիս: Այսինքն, նա միանգամից, կտրուկ չէր լցնում ամբողջը կշեռքի վրա կամ վերցնում .....
Կրթության խնդիրները
- Հա՛յր, հաճախ ասում եք, որ այսօր ձգտում են ամեն ինչ քայքայել: Կրթության համակարգը նո՞ւյնպես: - Այո: Մի՞թե չեք տեսնում, թե ինչ է կատարվում: Մի՞թե դրանք դպրոցներ են: Մի՞թե այն, ինչ այսօր դասավանդում են երեխաներին, մեր լեզուն է: Մի՞թե մեր պատմությունն է: Իսկ Աստվածաբանության հարցում կարելի է կարծել իրավիճակն ավելի լա՞վն է: Աստվածաբանության դիպլոմ ունեցող անաստվածին թույլ են տալիս Աստծո Օրենքը դասավանդել: Ու չեն էլ ստուգում, թե նա երեխաներին .....
Կոսմետիկան բիծ է Աստծո պատկերի վրա
Ինչպիսի՜ անճոռնիության են այսօր հասել մարդիկ: Այսօր կանայք զանազան քիմիական գանգրացումներ են անում և նրանց մազերը բիզ-բիզ են կանգնում, ասես օսլայած լինեն: Իսկ ինչպիսի՜ հոտ է գալիս: Ուղղակի ալերգիա է սկսում: Ես ներքին զզվանք եմ զգում, երբ աշխարհիկ կերպով զարդարված, աշխարհիկ կերպով բուրող աշխարհիկ կին եմ տեսնում: Մի անգամ ինձ ասացին, որ մի կին Գերմանիա է գնացել, որպեսզի կոսմետոլոգիա սովորի: «Եվ ի՞նչ է այդ կոսմետոլոգիան»,- հարցրեցի ես: .....
Այսօր տղամարդուն կնոջից չես տարբերի
Մի անգամ, ցանկանալով փորձել Սողոմոն Իմաստունին, միանման հագնված տղաների և աղջիկների բերեցին, որպեսզի նրանց միմյանցից տարբերի: Սողոմոնը երեխաներին աղբյուրի մոտ տարավ և կարգադրեց լվացվել: Հետևելով, թե երեխաներն ինչպես են լվացվում՝ տարբերակեց նրանց: Աղջիկները խնամքով, ամոթխածությամբ աչքերն էին ջրով ցողում, իսկ տղաները ափերով հարվածում էին ջրին և այն համարձակորեն իրենց դեմքին շփում: Տղամարդիկ այսօր այնքան կնանման են դարձել, որ հաճախ նրանցում .....
«Զգույշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի»
Աստված մարդուն ստեղծել է ազատ կամքով, այսինքն՝ մարդն ազատ է իր ցանկությունների, արարքների, ինչպես նաև մտքերի ընտրության մեջ և ինքն է որոշում, թե ինչ մտածի, ինչպես մտածի և իր միտքը ինչով զբաղեցնի: Բարի միտք ունեցողն ամեն ինչ բարի է տեսնում, դա է վկայում Հայր Պաիսիոս Աթոսացու հետ տեղի ունեցած հետևյալ դեպքը: «Մի օր ինձ մոտ եկավ մի տղա, որ սովորում էր գիմնազիայի 2-րդ դասարանում: Նա դուռը թակում էր և թեև մեծ թվով նամակներ ունեի կարդալու, բայց .....
Ավագների հանդեպ հարգանք
- Հա՛յր, ես երբեմն կոպտում եմ ավագներին: Հասկանում եմ, որ ինձ վատ եմ պահում և խոստովանում եմ այդ մեղքը: - Եթե հասկանում ես և խոստովանում, ապա կամաց-կամաց կգարշես քեզանից բառի դրական իմաստով, և կխոնարհվես: Այդ ժամանակ Աստծո շնորհը կգա, և դու կազատվես այդ վատ սովորությունից: - Իսկ ես, Հա՛յր, երբեմն կատակում եմ քույրերի հետ և սիրելով ծաղրում նրանց: Սակայն վախենում եմ անպարկեշտ վարվեցողության հասնել: - Այդպես չի լինի, ախր դու կրտսերն ես: Ընտանիքում .....
Անպարկեշտ վարվեցողությունը վանում է ակնածանքը
- Հա՛յր, անպարկեշտ վարվեցողությունը որտեղի՞ց է գալիս: - Փարիզից*… Անպարկեշտ վարվեցողությունն անամոթություն է: Այն հեռու է վանում Աստծո երկյուղն այն ծխի պես, որ մեղուներին ենք տալիս, որպեսզի փեթակից դուրս թռչեն: - Հա՜յր, իսկ անպարկեշտ վարվեցողությունից ինչպե՞ս կարելի է խուսափել: - Քեզ բոլորից ցածր համարիր: Մեծ խոնարհություն է անհրաժեշտ: Դու՝ որպես կրտսեր, հարգանք և ակնածանք ունեցիր բոլոր քույրերի հանդեպ: Խոնարհությամբ ասա միտքդ, այլ .....
Դժբախտ աշխարհիկ մարդիկ հագնվում են ըստ իրենց ներքին վիճակի
- Հա՛յր, որևէ բան մաղթեք ինձ: - Մաղթում եմ, որ դու «հոգևոր առումով դիմակավորված» դառնաս, Աստծու խենթ սուրբ Իսիդորայի(1) նման, որպեսզի «բարի երկերեսանիության» հասնես: Տե՛ս, դժբախտ աշխարհիկ մարդիկ իրենց աշխարհիկ երկերեսանիությունն են տոնում և իրենց ներքին վիճակի համապատասխան հագնվում: Հնում միայն տարին մեկ անգամ էին դիմակավորված հագնվում՝ Բարեկենդանին, իսկ այժմ ամեն օր տեսնում ես… Յուրաքանչյուրն այնպես է հագնվում, ինչպես .....
Որտեղ ազատությունն է, այնտեղ նաև պատասխանատվությունն է
Մարդը, ստեղծված լինելով Աստծո պատկերով, օժտված է ազատ  կամքով: Բանական արարածի ազատ ընտրության և ազատ գործելու որոշումները բերում են պատասխանատվության անհրաժեշտություն, որովհետև որտեղ ազատությունն է, այնտեղ նաև պատասխանատվությունն է: Ազատության կշիռը, արժևորումն ու գնահատականը չափվում է տվյալ անձի ազատ գործունեության պատասխանատվության չափով: Իսկ պատասխանատվության բացակայությունը ծնում է բարոյական անկում, աններդաշնակություն և .....
Վստահության մասին
Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են պահեր, երբ նա կորցնում է վստահությունն ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հանդեպ: Նույնիսկ համաշխարհային տնտեսության անկումը հիմնականում այն իրողության արդյունքն է, որ ֆրանսիական թերթերից մեկը կոչեց վստահության համընդհանուր ճգնաժամ: Ի՞նչ գործոնների պատճառով է առաջանում վստահության ճգնաժամը: Վստահությունն ինչ-որ մեկի խոսքի կամ գործի հանդեպ լիակատար երաշխավորություն և ինչ-որ բանի ճշգրտության, հուսալիության .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․