13 Օգոստոս, Եշ, Աստվածածնի պահքի Դ օր

Գրքեր

Երիտասարդներին
Պատերազմի և խաղաղության մասին
Աշխարհում շատ քիչ են եղել համընդհանուր խաղաղ ժամանակներ, պատերազմները մոլեգնել են բոլոր դարերում` խլելով անհամար մարդկային կյանքեր, բազմաթիվ մարդկանց մատնելով թշվառությունների, վշտերի, նեղությունների: Ինչո՞ւ է պատերազմն առկա Աստծո կողմից ստեղծված աշխարհում: Աստված ստեղծեց տիեզերքը, մեր աշխարհն ու մարդուն և ասաց, որ ամեն ինչ բարի է (Ծննդ. 1.31): Սակայն չարը եկավ աշխարհ և մարդուն գայթակղելով` ձգեց դեպի իր չար մտադրությունները, և անկում ապրեց .....
Շրջանցելով եկեղեցին՝ շրջանցում ենք մեր փրկությունը
Եկեղեցուց դուրս և առանց եկեղեցու, ըստ Սուրբ Գրքի, անհնար է փրկվել, անհնար է նաև քրիստոնեական կյանք ունենալ: Միայն եկեղեցում է, որ մարդիկ ապրելու, հոգևոր առումով աճելու և փրկվելու հնարավորություն ունեն՝ մարդու օրգանիզմի անդամների նման, որ չեն գործում մեկը մյուսից առանձին, այլ անխզելի կերպով կապված են ողջ օրգանիզմի հետ: Հոգևոր կյանքը հնարավոր է միայն եկեղեցու հետ օրգանական կապով, այդ կապի խզվելուն պես, անպատճառ և սպառվում է քրիստոնեական .....
Նախախնամության հովանու ներքո
Սբ. Իսահակ Ասորին նշում է Աստծո նախախնամության երկու տեսակ՝ ընդհանուր և հատուկ: Ընդհանուր նախախնամության ներքո գտնվում է ամեն ոք: Իսկ հատուկ նախախնամության ներքո այն մարդիկ, ովքեր ամբողջ սրտով Աստծուն են փնտրում և հավատում: Այդպիսիք էին Դանիել, Եղիա մարգարեները, առաքյալները և այլք:  Պարզապես հիշենք, թե ինչպես Աստծո առանձնահատուկ նախախնամության ներքո գտնվող Պողոս առաքյալի պատճառով Աստված ոչ միայն առաքյալի կյանքը փրկեց նավաբեկությունից, .....
Մարդիկ փոխել են խաղաղ բնությունը
Տեխնիկական միջոցների մեծ մասը, որ այսօր մարդիկ օգտագործում են իրենց հարմարության համար, աղմուկ են առաջացնում: Ա՜խ, իրենց աղմուկով մարդիկ խաղաղ բնությանը խենթացրել են, փոխել և կործանել են այդ ամբողջ տեխնիկայի միջոցով: Իսկ առաջ ի՜նչ լռություն էր: Մարդը, ինքն էլ չհասկանալով, և՛ ինքն է փոխվում և՛ փոխում է [շուրջբոլորն ամեն բան]: Այսօր բոլորը սովորել են աղմուկի մեջ ապրել: Ժամանակակից երեխաներից շատերը սիրում են ընթերցել՝ միաժամանակ ռոք երաժշտություն .....
Էկոլոգիա. բնության և շրջակա միջավայրի մասին
Մարդկությունն իր գոյության ողջ ընթացքում օգտվում է բնության բարիքներից` բուսական, կենդանական աշխարհից, իր կենսական կարիքներն ապահովելու համար: Սակայն բնության օգտագործումը հանգեցնում է նաև բնական ռեսուրսների սպառման, բնության աղտոտման ու վնասման: Ինչպիսի՞ն է քրիստոնեական տեսակետը բնության հանդեպ վերաբերմունքի մասին: Բնությանն ու դրան առնչվող խնդիրների վերաբերյալ գիտությունն անվանում են էկոլոգիա: Էկոլոգիան կենդանի օրգանիզմների, .....
Էլեկտրոնային մեդիա և միջանձնական հարաբերություններ
Մի քանի տարի առաջ ամբողջ աշխարհում կատարված մի ուսումնասիրություն ցույց տվեց, որ մարդիկ միջին հաշվով օրական 3 ժամ հեռուստացույց են դիտում: Այսօր շատ ավելի տարբեր վիճակագրություն է ձևավորվում համակարգչի, բջջային հեռախոսի առջև օրական անցկացվող ժամերի վերաբերյալ: Դա նույնը չէ, ինչ թմրամոլ լինելը, թեև նմանություններ կան: Արդյո՞ք մարդիկ դրանից իսկապես անվնաս հաճույք կամ օգուտ են ստանում, թե՞ ուղղակի թմրամոլի պես չեն կարողանում հրաժարվել .....
Ռաֆայել հրեշտակապետի օգնությունը
Անտեսանելի աշխարհը մշտապես հետաքրքրել է մարդկությանը, սակայն մեր հողեղեն աչքերի սահմանափակվածությունը թույլ չի տալիս տեսնելու երկնային անպատմելի կյանքը, բայց այդ իրականության իսկությունը երբեմն առկայծող աստղերի պես լուսավորվում է և ժամանակավորապես իրեն հայտնում մեզ, որը նյութական աշխարհով սահմանազատված անհատի համար թվում է անհավանական և անիրական: Այնուամենայնիվ, աստվածային հայտնության միջոցով կարողանում ենք հաղորդակից լինել հոգեղեն .....
Պարզունակությունը շատ է օգնում վանական կյանքում
… Տեսնո՞ւմ ես, թե հասարակ մոխրագույն ծածկոցների շնորհիվ որքան հանգստավետ է դարձել ձեր հյուրասենյակում: Հիմա գոնե որոշ չափով մենաստանի նմանվեց: - Հա՛յր, իսկ վանականն ինչպե՞ս իմանա, թե ինչն է վանքին հարիր, իսկ ինչը՝ ոչ: - Պետք է սկսել ինքդ քեզ հետևյալ հարցը տալուց. «Ո՞վ եմ ես: Եվ ի՞նչ պարտականություններ ունեմ այն կյանքում, որում ապրում եմ»: Զինվորական կանաչ գույնը պատիվ է բերում բանակին, սևը՝ մենաստանին: Եթե բանակին սև հագցնենք, իսկ .....
Սուրբ սիրով լվանալ նախանձը
«Ավելի կործանարար կիրք, քան նախանձը, մարդկային հոգում չի էլ ծնվում: Նա այնքան չի վնասում օտարներին, որքան՝ իրեն կրողին: Ինչպես ժանգն է քայքայում երկաթը, այդպես էլ նախանձը՝ այն հոգուն, որի մեջ նա ապրում է»,- ասել է Սբ. Բարսեղ Կեսարացին: 18-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա և գրականագետ Կլոդ Գելվեցին նախանձի մասին ասել է, որ այն բոլոր կրքերից ամենանողկալին է և նախանձի անվան ներքո ատելությունն է, դավաճանությունն ու ինտրիգը: Նախանձ մարդը տառապում .....
Ընտանիք կազմելու ճանապարհին
Հատկանշական է, որ սիրո մասին խոսելիս և ընտանիք կազմելու ճանապարհին երիտասարդները երբեմն սերը և սիրահարվածությունը միմյանց հետ շփոթում են: Ռուս հոգևորական Իլյա քհն. Շուգաևը նշում է, որ սիրո խորհրդի նկարագրությունն անհիշելի ժամանակներից ի վեր լավագույնս տալիս է Աստվածաշունչը. «Երկուսը պետք է լինեն մի մարմին» (Ծննդ. 2:24): Իսկ սիրահարվածությունը զգացմունք է, սակայն դեռ սեր չէ, թեև սիրահարվածությունը շատ անգամ ավելի արտահայտիչ է թվում, .....
Արդյո՞ք յոգան կապ չունի կրոնի հետ
Ներկա ժամանակներում առողջ ապրելակերպի ձգտումը դառնում է յուրօրինակ մշակույթ, որն իր մեջ երբեմն ներառում է հոգևոր և ֆիզիկական համադրությունների ամբողջական ուղիներ: Այդօրինակ ուղիներից մեկը համարվում է յոգան, որն առաջարկում է ինքնակատարելագործման մի ճանապարհ՝ իր յուրօրինակ մեթոդներով: Երբեմն կարող ենք հեռուստատեսությամբ, լրատվամիջոցներով, համացանցով տեսնել յոգայի դասընթացների մասնակցության վերաբերյալ գովազդներ, հրավերներ, ուր նշում .....
Քրիստոնեական էթիկա և գործարարություն
21-րդ դարում տեղեկատվական դաշտի և գիտատեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց գործարար հարաբերությունների հստակեցումը դառնում է ձեռնարկատիրական գործունեության կայուն երաշխիքը` իր տեղն ու դիրքը ժամանանակից մրցունակ շուկայում ապահովելու համար: Այստեղ իրենց նշանակալի կարևորությունն ունեն էթիկայի գրված կամ չգրված կոդեքսները, որոնցով առաջնորդվում են գործարարները: Առանց բարոյական արժեքների՝ հասարակության վստահությունը գործարարության .....
Երբ աղանդը «որդեգրում է» ձեր զավակներին
Վերջերս դիտեցի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Որբերի ընտանիք» ներկայացումը: Ներկայացումը շատ հաջողված էր: Սյուժեն կայանում էր նրանում, որ հարազատներին կորցրած և միայնակ դարձած երիտասարդը փորձում է մի հարկի տակ հավաքել անտուն որբերի և ստեղծել նոր ընտանիք` հայր, մայր, տատիկ, կին, երեխա: Ներկայացումը լի էր մարդասիրական և ուսուցողական տարրերով: Ընտանիքը չափազանց կարևոր դեր է խաղում մարդու կյանքում, ծնված օրվանից .....
Երազների մասին
Մեր կյանքի անբաժան իրողություններից են երազները, թեև լինում են դեպքեր, երբ կարող ենք երկար ժամանակ երազներ չտեսնել կամ հազվադեպ տեսնել: Հավանաբար աշխարհում չկա որևէ մարդ, ով առնչված չլինի այս երևույթին, որտեղ անհնարինը դառնում է հնարավոր, անիրականը՝ իրական, թեև այն երազ է, այլ ոչ թե արթմնի իրականություն: Ամեն դեպքում երազը մնում է երազային աշխարհում: Երբ այն  դառնում է անհատի համար կյանքի մի ուղեցույց, այդժամ անհատը հայտնվում է կախվածության .....
Ո՞րն է Հայ Առաքելական Եկեղեցու տեսակետը, դիրքորոշումը միասեռականության վերաբերյալ:
Այսօր, ցավոք սրտի, քրիստոնեական արժեքներից նահանջ է նկատվում: Անգամ կրոնը կարիք է համարվում մարմնական պահանջմունքները բավարարելու անհրաժեշտության նմանողությամբ, և քրիստոնեական տեսակետից անբարոյականության մեջ ապրողներն իրենց մերժելի վարքագծին են հարմարեցնում քրիստոնեական ընկալումները: Սուրբ-գրական թյուր մեկնաբանություններով աղճատվում են քրիստոնեական արժեքներն ու գաղափարները: Այսօր արևմտյան երկրներում սովորական են միասեռականություն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․