Գրքեր

Երիտասարդներին
Մեղքը որպես հետևանք ներքին կուրացման և խլացման
«Յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ ինքն արտաքին լսողությունից և տեսողությունից բացի ունի նաև ներքին լսողություն և տեսողություն»,- ասել է սբ. Մակար Մեծը: Եկեղեցու հայրերը մանրամասնորեն անդրադարձել են արտաքին և ներքին զգայարանների տարբերություններին: Սբ. Սարգիս Շնորհալին այդ մասին գրել է. «Ինչպես մենք` մարդիկս, երկու մասից` հոգուց ու մարմնից ենք բաղկացած, այդպես էլ երկու տեսակի զգայարան ենք ստացել. մի մասն արտաքին ու դյուրավնասելի .....
Գայթակղության տեսակները
Գայթակղություն բառը, ըստ Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարան»-ի, նշանակում է այն ամենը, որ չար օրինակ է ծառայում, մարդուն շեղում է ուղիղ ճանապարհից, սխալեցնում, միտքը պղտորում, մոլորեցնում: Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ և բազմատեսակ գայթակղություններ՝ լինեն դրանք ուղղակի կամ անուղղակի, կամա թե ակամա, մարդկանց, ընկերությունների կամ կազմակերպությունների կողմից:  Աստվածաշունչը ցույց է տալիս, որ առաջին գայթակղությունն .....
Բարև, ազատությո՛ւն
Ի սկզբանե մարդն ուներ մի կողմից ամեն ինչի վրա իշխելու կարողություն, մյուս կողմից` արգելված ծառին չդիպչելու պատվիրան. այս երկակիության մեջ էլ հենց դրսևորվեց նրա ազատությունը, ազատ ընտրությունը (որն առանց պատվիրանի չէր կարող իմաստ ստանալ): Ուղիղ և ճշմարիտ ազատությունն ամեն ինչ անելը չէ: Իրական ազատությունն այն է, երբ միտքն ազատորեն զրուցում  է կամքի, ազատության հետ, քննարկում, խորհում իր անելիքի մասին, ապա` ընտրում և գործում: Մենք կատարելապես .....
Մի մոռացիր նայել դեպի Երկինք
Ամեն անգամ մարդն իր հայացքն ուղղում է դեպի Երկինք, երբ փնտրում է իր Արարչին և ամեն անգամ իջեցնում է հայացքը դեպի երկիր, երբ հիշում է իր մեղքերը: Իր մեղքերի և տկարությունների պատճառով մարդ արարածը միշտ ներքևում է, իսկ Ամենակալը՝ բարձրության մեջ՝ Իր սրբությանը և վեհությանը համապատասխան: Ամենողորմածը մեծ ուրախությամբ գալիս է դեպի մարդը՝ դեպի երկիր, երբ տեսնում է նրան ողջ սրտով դեպի Իրեն դառնալիս: Երկինքը շատ հեռու է նրանից, ով հոգով և սրտով .....
Ինչ ձեռքբերումներ ունեն մարդիկ այսօր
Կրթվածությունը լավ բան է, բայց անհրաժեշտ է հոգին էլ «կրթել», որպեսզի այն օգուտ բերի: Այլապես կրթվածությունն աղետով կավարտվի: «Չարիքը,- ասել է սուրբ Կոսմա Էթոլոսացին,- կրթված մարդկանցից է գալու»*: Թեև գիտությունը բավականին առաջընթաց է ապրել ու այդքան հաջողությունների հասել, մարդիկ, փորձելով աշխարհին օգնել, իրենք էլ չհասկանալով՝ կործանում են այն: Աստված մարդուն թույլ է տվել ամեն ինչ ըստ իր գիտակցության անել, բայց Աստծուն չլսելով՝ .....
Հանդիպում Աստծու հետ
Տարբեր հարթակներում հաճախ է քննարկվում կրոնի դերի և նշանակության մասին հարցը: Կարծիքները տարբեր են, երբեմն՝ իրարարամերժ, երբեմն՝ համահունչ միմյանց: Մարդկության սկզբնավորումից ի վեր հասարակությունները, պատմության էջերը շրջելով, մշտապես դավանել են այս կամ այն կրոնը, որովհետև զգացել են, որ կարիք ունեն փոխհաղորդակցության հոգեղեն իրականության հետ: Այդ զգացումը ձեռքբերովի կամ արհեստական չէ, այլ բնական է, բխում է անհատի ներսից, կրոնական .....
Աստծու իմաստության և շրջակա միջավայրի մասին
«Ամեն ինչ իմաստությամբ ստեղծեցիր դու…» (Սղմ. 103:24): - Հա՛յր, կարո՞ղ ենք ծիծեռնակների բները քանդել: Ամենուր աղտոտում են, և փայտոջիլներ են հավաքվում դրա պատճառով: - Իսկ ինքդ կարո՞ղ ես ծիծեռնակի գեթ մեկ բույն պատրաստել: Օ՜հ, Իր մեկ խոսքով միայն ինչպիսի՜ գեղեցկություն է արարել Աստված, ինչպիսի՜ ներդաշնակություն, ինչպիսի՜ բազմազանություն: Որ կողմ էլ, որ նայես՝ ամենուր կտեսնես Աստծու իմաստությունն ու վսեմությունը: Երկնային լուսատուների՛ն .....
Սատանայի հնարքները
Երբ կարդում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Հրաժարիմք» աղոթքը.  «Հրաժարիմք ի Սատանայէ եւ յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար Հրեշտակաց նորա, ի չար պաշտօնէից նորա, ի չար կամարարաց նորա, եւ յամենայն չար զօրութենէ նորա հրաժարելով հրաժարիմք», այնտեղ տեսնում ենք սատանայի հատկություններից մի քանիսը, օրինակ՝ խաբեությունը, չար խորհուրդները, չար կամքը, չար զորությունը .....
Սխալները սրբագրվում են սիրով
Աստվածային հարազատ պատկերն իրապես իրենց մեջ կրողներն ու պահպանողներն ընտրել և անցնում են մարդկությանն առաջադրված այն երկու ճանապարհներից մեկով, որը թեև նեղ է և դժվարին, բայց դեպի Կյանք է առաջնորդում: Այդ ուղին նրանք անցնում են վստահորեն՝ առաջնորդ ունենալով Քրիստոսին և Նրա հետևյալ խոսքը՝ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (Հովհ․ 14:6): Դժվարին այդ ուղին հավատակից ճամփորդների համար շատ ու շատ անգամ հեշտ է անցնելը, երբ այն իրենց ջանքերով .....
Այսօր Աստծուն հետին պլան են մղում
Բարեգութ Աստված Իր առատ ողորմություններն է շնորհում մեզ: Ուստի անշնորհակալ չգտնվենք ու չբարկացնենք Նրան, քանի որ «գալիս է Աստծու բարկությունը անհնազանդ մարդկանց վրա» (Եփես. 5:6): Չլինենք այդպիսին: Մեր դարաշրջանի մարդիկ ո՛չ պատերազմ են տեսել, ո՛չ՝ սով: «Աստծու կարիքն էլ չենք զգում»,- ասում են նրանք: Ամեն ինչ ունեն, ուստի ոչինչ չեն գնահատում: Սակայն եթե դժվարին ժամանակներ, սով կամ նման բաներ լինեն, և նրանք ուտելու ոչինչ չունենան, .....
Հիվանդությունը՝ մեղքի հետևանք
«Ով մեղանչում է իր Արարչի հանդեպ, նա կընկնի բժշկի ձեռքը» (Սիրաք 38:15) Աստվածաշունչը վկայում է, որ Աստված առաջին մարդկանց ստեղծեց անմահության համար. նախաստեղծները կոչված էին հավիտենապես ապրելու Աստծո հետ՝ միության մեջ: Աստված ինքնիշխան կամքով և փառքով էր պսակել նրանց՝ պարգևելով դրախտի վայելքը: Սակայն երբ խախտեցին արարչադիր օրենքն ու պատվիրանը՝ արգելված պտղի հետ միասին ճաշակեցին մեղքի և մահվան դառնությունը: Ախտահարվեց ողջ մարդկային .....
Գոհություն հայտնենք ամեն ժամ ամեն ինչի համար
«Քեզ հետ վատ բան է պատահում, գովաբանիր Աստծուն, որ այդ վատը հեռանա քեզնից: Քեզ հետ լավ բան է պատահում, փառաբանիր Աստծուն և այդ լավը կմնա քեզ հետ» (Ս.  Հովհ. Ոսկեբերան) Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետի հիշյալ խոսքերն այսօր առավել, քան երբևէ մեր կյանքում կիրառելու անհրաժեշտությունն ունենք, որովհետև այսօր մեր կյանքում վատն ու լավը, ուրախությունն ու տխրությունն օրինաչափ կերպով հաջորդում են միմյանց: Բայց անհնարինության չափ դժվար է թվում .....
Մասնագիտությունը չէ մարդուն մարդ դարձնողը
- Հա՛յր, ինչո՞ւ է մարդ անհանգստություն զգում աշխատանքի ժամանակ: - Միգուցե նա բարեհաճ չէ՞ իր աշխատանքի նկատմամբ: Եթե նա ճիշտ է վերաբերվում իր աշխատանքին, ապա ինչպիսին էլ որ այն լինի՝ նրա համար որպես տոնակատարություն կլինի: - Հա՛յր, իսկ եթե մարդ դառնանում է այն պատճառով, որ ծանր ու կեղտոտ աշխատա՞նք է կատարում: Օրինակ՝ շինարարությամբ է զբաղվում, ճաշարանում կաթսա է լվանում կամ նման մի գործով է զբաղված: Ինքն իրեն ինչպե՞ս պետք է տրամադրի: - Եթե .....
Ամեն մարդ պետք է հոգևոր կերպով օգտագործի իրեն տրված շնորհը
Ամեն մարդ պետք է իրեն տրված շնորհը բարուն ծառայեցնի: Քանի որ եթե Աստված մարդուն ինչ-որ շնորհով է օժտում, ապա նրանից պահանջելու է դա: Օրինակ՝ մարդու ուղեղը (նրան տրված) ուժ է, սակայն կախված այն բանից, թե ինչպես կօգտագործի իր խելքը՝ նա կարող է բարիք կամ չարիք գործել: Եթե շատ խելացի լինելով՝ մարդ ճիշտ է օգտագործում իր ընդունակությունները, ապա նա կարող է այնպիսի հայտագործություններ անել, որոնք կօգնեն մարդկանց: Սակայն իրեն տրված տվյալները .....
Աշխատանքն օրհնություն է
- Հա՛յր, հնում ասում էին. «Ավելի լավ է ներբաններդ մաշվեն, քան՝ վերմակդ»: Ի՞նչ նկատի ունեին այդ ասելով: - Դրանով ցանկանում էին ասել. «Ավելի լավ է աշխատելով ներբաններդ մաշես, քան պառկես անկողնում ու անգործության մատնվես»: Աշխատանքն օրհնություն է, Աստծու պարգև: Այն կենդանացնում է մարմինն ու թարմացնում ուղեղը: Եթե Աստված աշխատանք չտար մարդուն, ապա մարդը կբորբոսներ: Աշխատասեր մարդիկ նույնիսկ օր ծերության չեն դադարում աշխատելուց: .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․