Գրքեր

Երիտասարդներին
Պատանիները պետք է ողջախոհության քննություն հանձնեն
Այսօր ուսանողուհիներ էին եկել և խնդրում էին ինձ. «Հա՛յր, աղոթեք, որ մենք քննությունները հանձնենք»: Իսկ ես նրանց պատասխանեցի. «Կաղոթեմ, որ դուք ողջախոհության քննությունները հանձնեք: Դա է ամենակարևորը: Դրանից հետո մնացածն էլ կարելի է իրենց տեղերը դասավորել»: Ճի՞շտ ասացի նրանց, թե՞ ոչ: Այո, եթե այսօր պատանիների դեմքին համեստություն, ողջախոհություն ես տեսնում, ապա դա մեծ բան է: Շա՜տ մեծ բան: Ի՜նչ դժբախտ, խեղված աղջիկներ են երբեմն .....
Ապագա կյանքը
- Հա՛յր, քաղցրեղեն եմ բերել, որ քույրերին հյուրասիրեք: - Մի տես է՜, ինչպե՜ս են ուրախանում: Մյուս կյանքում ասելու ենք. «Ի՜նչ հիմարություններով էինք ուրախանում: Այդ հիմարությունները որքա՜ն էին մեզ հուզում այն ժամանակ»: Իսկ հիմա, ո՜ւ, մեր սիրտն ուղղակի ցատկոտում է ուրախությունից: - Հա՛յր, իսկ [այդ ուրախությունների ունայնությունն] ինչպե՞ս արդեն հիմա հասկանանք: - Եթե դա հիմա հասկանաք, ապա մյուս կյանքում այդպես չեք ասի: Ինչ ուզում .....
Հաջող կողակցի չափանիշները
Սկզբից Աստված մարդուն ստեղծեց արու և էգ. «Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. 1:27), օրհնեց և տվեց երկրի վրա շատանալու պատվիրանը. «Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը...» (Ծննդ. 1:28): Մարդկության բազմանալը տեղի է ունենում միայն տղամարդու և կնոջ  զուգակցությամբ: Ուստի միասեռական ամուսնությունը՝ մարդկային իրավունքների կամ ազատության .....
Վախի դեպքում բացակայում է հավատը
Մարդկային կյանքի հորձանուտում բազմաթիվ վտանգներ և մտավախություններ են առաջ գալիս, որոնց դեմ մարդիկ տարբեր կերպով են փորձում պաշտպանվել: Մարդը վախենում է փորձանքից, որ հնարավոր է իրեն պատուհասի, բարեկամի հիվանդությունից, աշխատանքի ազատումից, տնտեսական ճգնաժամից։ Վախենում է, որ երեխաները կմեծանան անուսում, անօգնական, որ տղային բանակ կտանեն: Վախենում է վնասակար հավելումներով սննդից, փողոցում տեղի ունեցող հանցագործություններից, իշխանության .....
Uուրբ գրքի շնորհման նպատակը
«Որովհետև ամոթ չեմ համարում ավետարանելը, քանի որ այն Աստծու զորությունն է ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմ. Ա 16)։ Աստված Սուրբ Գիրքը պարգևել է ինչպես բովանդակ մարդկությանը, այդպես էլ յուրաքանչյուր մարդու` ինձ և քեզ: Որովհետև Աստված կամենում է, որ «բոլոր մարդիկ» (հետևաբար և դու) «փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը» (Ա Տիմ. Բ 4): Այս է Նրա` Սուրբ Գիրքը յուրաքանչյուրին շնորհելու պատճառը. որպեսզի կարդալով կամ լսելով .....
Կյանքի գագաթնակետ նպատակը
Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ (Ծննդ. 1:27) և պատվիրեց՝ ասելով. «...․Դրախտում եղած ամեն մի ծառից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք» (Ծննդ. 2:16-17): Ադամն ու Եվան իրենց ազատ կամեցողությամբ կերան բարու և չարի գիտության ծառից, և այսպիսով մահը մտավ աշխարհ իր ֆիզիկական, բարոյական և հոգևոր բաժիններով: Ինչքան էլ մարդիկ ուշադիր լինեն իրենց ուտելիքին, .....
Մեղքի արմատները թաքնված են հպարտության պարարտ հողում
Երբ առնչվում ենք հայրաբանական գրականությանը, նկատում ենք, որ սուրբ հոգևոր հայրերը մեղքերի շարքում առաջին տեղում նշում են հպարտությունը: Իրավամբ, երբ ուսումնասիրում ենք Սբ. Գիրքը, աստվածաբանական մեկնությունները, նկատելի է դառնում, որ մեղքի արմատները թաքնված են հպարտության պարարտ հողում, որը սնում է մարդու եսակենտրոնությունը և իսկության մեջ պատճառ դառնում ներքին ու արտաքին բացասական արարքների։ Բավականին նուրբ և անտեսանելի է հոգևոր .....
Հավատքի զորացման միջոցները
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով ու նմանությամբ (Ծննդ. 1:26-27), շնորհեց նրան միտք, սիրտ, մարմին, հոգի, խիղճ, ինչպես նաև հավատքի մղում: Մարդկանց կյանքում տեսնում ենք երկու տեսակի հավատք. Տեսական հավատք: Այս հավատքը Աստծու գոյության մտավոր և փիլիսոփայական համոզմունք է,  որ չունի որևէ ազդեցություն մարդու առօրյա կյանքի վրա: Գործնական հավատք: Այս հավատքը իր նշանները ցույց է տալիս գործնական կյանքում, երբ մարդը .....
«Մի ծածկիր մեղքերդ, այլ խոստովանիր, որ բժշկվես»
«Կենդանի եմ Ես՝ ասում է ամենակալ Տերը և ամբարշտի մահը չեմ ուզում, այլ նրա հետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը» (Եզեկիել 33:11): Աստծու մեծագույն կամքն է, որ յուրաքանչյուր մեղավոր տեսնի իր մեղքերը և դառնա դեպի Իրեն, բայց ցավալիորեն երբեմն մեղավորն ինքն է մերժում Աստծուն մոտենալը: Աստվածային փրկության պարգևը բոլորին է տրված․ երբ մարդ ընդունում է այս փրկարար շնորհը, արդյունքում անբացատրելի ներքին խաղաղություն և ուրախություն .....
Ուրախ ապրելը քրիստոնեական պահանջ է
«Ցնծացե՛ք և ուրախացե՛ք» (Մատթեոս 5:12),- ասել է Քրիստոս: Այս աշխարհը մեզ բազմազան ուրախություններ է առաջարկում, սակայն մեր Տերը խոսում է այն ներքին, լուսավոր և հոգևոր ուրախության մասին, որ Աստված է պարգևում: Այդ ուրախությունը տևական է և ոչ ժամանակավոր, կախված չէ մարդու տրամադրությունից և ոչ էլ նյութական պայմաններից. «Մարմնականի մասին մտածելը մահ է պատճառում, մինչդեռ հոգեկանի մասին խորհելը՝ կյանք և խաղաղություն» (Հռոմեացիներ 8:6): Ուրախ .....
Ձանձրույթ և տխրություն. հոգու համար սարսափելի մեղքերը
Ձանձրույթ, թախիծ կամ տխրություն՝ դարաշրջանի վտանգավոր հիվանդություններ, որ ներքուստ ջլատում և քայքայում են մարդուն, եթե ժամանակին չկանխվի դրանց տարածումը: Եկեղեցու հայրերն իրենց խրատներում նշում են, որ մյուս կրքերի նման թախիծն ու ձանձրույթը նույնպես սարսափելի են հոգու համար: «Ձանձրույթը հոգու թուլացում է, մտքի հոգնություն: Ձանձրույթի ժամանակ է երևում հոգևոր կյանքում առաջադիմողը, և ոչինչ այնքան պսակների չի արժանացնում, ինչպես ձանձրույթի .....
Գթասիրտ եղեք, ինչպես որ ձեր Հայրը գթասիրտ է
Ողորմածությունն առաքինություններից մեծագույնն ու լուսավորն է՝ աստվածապատկեր մարդ էակին աստվածանման դարձնող, նրան դեպի երկնքի արքայություն առաջնորդող: «Ողորմածությունն արագաթև արծիվ է, երբ սիրով և գթասրտությամբ է արվում»,- ասում է Վ. Այգեկցին: Ուստի ողորմածությունը սիրո և գթասրտության հետ միասին կազմում է բոլոր բարիքների գլուխը: Մարդը ողորմության է մղվում մերձավորի հանդեպ սիրուց, քանի որ առանց սիրո և կարեկցանքի դժվար թե որևէ մեկը .....
Աստվածասիրությո՞ւն, թե՞ հայրենասիրություն
Հայերենը Աստծուց տրված պարգև, օրհնություն և բարիք է հայ ժողովրդին սուրբ Մեսրոպ Մաշտոցի միջոցով, որովհետև կան ազգեր, որոնք ժամանակի ընթացքում կորցրել են իրենց մայրենի լեզուն զանազան պատճառներով, այլ խոսքով՝ նրանց նոր սերունդը չի կարող գրել, կարդալ և խոսել իրենց մայրենի լեզվով, օրինակ՝ ասորիները և ղպտիները: Հայոց լեզվի մեջ կան բազմաթիվ սքանչելի բառեր, որոնք մի կողմից լեզուն ավելի հարստացնում են և մյուս կողմից մարդու ամենօրյա կյանքի մաս .....
Խնդրենք Աստծուն, որ աշխարհին ապաշխարություն տա
Օ՜հ, եթե միայն գիտակցեինք, թե որքա՜ն համբերող է Աստված: Նոյյան տապանի շինարարության համար հարյուր տարի պահանջվեց (Ծննդ. 5:32): Կարծում եք Աստված չէ՞ր կարող այդ տապանն արագ կառուցել: Իհարկե, կարող էր, բայց Նա թույլ տվեց, որ Նոյը հարյուր տարի չարչարվի, որպեսզի մյուսներն էլ հասկանան, թե իրենց ինչ է սպասվում և ապաշխարեն: «Տեսե՛ք,- ասում էր մարդկանց Նոյը,- ջրհեղեղ է լինելու: Ապաշխարեցե՛ք»: Բայց մարդիկ ծաղրում էին նրան: «Ի՞նչ արկղ է կառուցում»,- .....
«Որտեղ ներկա է Տիրոջ Հոգին, այնտեղ ազատություն է»
Աստվածային սերը մարդու հանդեպ դրսևորվեց մեծագույն պարգևով՝ ազատությամբ: Այդ աստվածատուր ազատության մեջ չկա ոչ մի պարտադրանք, և այն անբաժանելի է մարդուց: Առանց հոգևոր ազատության՝ մարդը կորցնում է աստվածապարգև իր դիմագիծը և դառանալով անազատ՝ ընկնում է մեղքի գերության մեջ: Մարդ-Աստված հարաբերության հիմքում հոգևոր ազատությունն է: Ամենուր պայքար է ընթանում հանուն ազատության, բայց շատ քչերն են բացահայտում հոգևոր ազատության գաղտնիքը, որն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․