Գրքեր

Երիտասարդներին
Եկեղեցին մեր փրկության տապանն է
Քրիստոնեական կյանքի հիմքը եկեղեցին է՝ Քրիստոսի մարմինը, որի գլուխը Քրիստոսն է (Եփեսացիներ 5:23): «Ո՞վ իրականում կարող էր բաժանել և միմյանց հետ բնական միությունից բռնի կերպով անջատել նրանց, ովքեր մեկ սուրբ մարմնի միջոցով կապված են ի Քրիստոս միությամբ: Չէ որ եթե «բոլորս այդ միակ հացից ենք վայելում», ապա բոլորս մեկ մարմին ենք կազմում» (Ա Կորնթացիներ 10:17), քանզի Քրիստոս չի կարող բաժանվել: Դրա համար եկեղեցին կոչվում է Քրիստոսի մարմին, .....
Մեծագույն Պատվիրանը
Ամո՛ւր բռնիր իմ խրատը և բաց չթողնես այն, այլ պահի՛ր, որովհետև քո կյանքն է այն...   Պատվիրան... Ով չի լսել այս խոսքը... Ով է, որ չգիտի պատվիրանները, որոնք հազարամյակներ ի վեր մարդկության մի սերունդը երկյուղածաբար մյուսին է փոխանցում և ուսուցանում դրանց` որպես մարդկային կյանքի հավիտենական ուղենիշներ... Սակայն եկեք մի պահ հարց տանք մեզ. որքանո՞վ են այդ պատվիրաններն ապրում մեր կյանքում... Իսկ թե դրանք իրենց լրիվության մեջ մեր ապրելակերպը չեն, .....
Հայացք մեր կյանքին
Մի պահ կանգ առնենք, մարդիկ... Կանգ առնենք մի պահ ու նայենք մեր կյանքին: Ոչ, նկատի չունեմ` իրադարձություներին, այլ` կյանքին: Մենք հաճախ կյանքը տեսնում ենք որպես իրադարձությունների մի շղթա, իրադարձությունների, որոնք պատահում են մեզ հետ, մեր շուրջ: Մենք վաղուց արդեն նույնացրել ենք մեր կյանքը այդ իրադարձությունների հետ և ասելով «ապրել»` հասկանում ենք ինչ-որ իմաստով «խաղալ» այդ իրադարձությունների դաշտում: Եվ մեր ողջ կյանքն անցնում .....
Հոգևոր իշխանություն. իշխանությո՞ւն, թե՞ ծառայություն
Հոգևոր իշխանությունը նման չէ քաղաքական կամ ֆինանսական իշխանությանը: Ինչո՞վ է այն տարբերվում: Հոգևոր իշխանությունը քաղաքական կամ այլ տեսակի իշխանություններից տարբերվում է Քրիստոսի ուսուցանած սկզբունքով. «Եթե մեկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը և բոլորի սպասավորը պիտի լինի» (Մարկ. 9.34): Քրիստոս, սա սովորեցնելով, բերում է Իր օրինակը` ասելով, որ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու (Մատթ. 20.28, Մարկ. 10.45): Ուրեմն, հոգևոր .....
Երեխաների դժվարություններն ուսման ընթացքում
Դատողության ու դյուրըմբռնության ընդունակ երեխաներն երբեմն դժվարությունների են հանդիպում ու տանջվում են: Այդպիսի երեխաներն ուզում են ամեն ինչ սեփական խելքով կարգավորել և ձգտում են անել այն, ինչ իրենց ուժերից վեր է: Նրանք ուժեղ միտք ունեն, սակայն չեն կարողանում արգելակները սեղմել: Նրանք իրենց վրա փորձարկումներ են անում, ասես կամենում են փորձել, թե դիմացկունության ինչ պաշար ունեն: Դրանից նրանք տառապում են: Դատողության կարողությունը կօգնի .....
Պատերազմի և խաղաղության մասին
Աշխարհում շատ քիչ են եղել համընդհանուր խաղաղ ժամանակներ, պատերազմները մոլեգնել են բոլոր դարերում` խլելով անհամար մարդկային կյանքեր, բազմաթիվ մարդկանց մատնելով թշվառությունների, վշտերի, նեղությունների: Ինչո՞ւ է պատերազմն առկա Աստծո կողմից ստեղծված աշխարհում: Աստված ստեղծեց տիեզերքը, մեր աշխարհն ու մարդուն և ասաց, որ ամեն ինչ բարի է (Ծննդ. 1.31): Սակայն չարը եկավ աշխարհ և մարդուն գայթակղելով` ձգեց դեպի իր չար մտադրությունները, և անկում ապրեց .....
Ընկերախմբերը վիթխարի ազդեցություն են ունենում երեխաների վրա
- Հա՛յր, ինչպե՞ս է պատահում, որ մանկությունից հոգևոր կյանքով ապրող ու բարեպաշտություն ունեցող երիտասարդն այնտեղ է հասնում, որ լիովին շեղվում է ուղուց և «ձեռքից գնում է»: - Կարիք չկա (դյուրությամբ) դատել: Շատ պատճառներ կան: Աշխարհիկ, ուշադրությունից զուրկ կյանքով ապրող երեխաները, տեսնելով հոգևոր ու առաքինի կյանքով ապրող երեխաներին՝ դիմակազերծվում են և ուզում են նրանց էլ իրենց ետևից տանել դեպի այն կյանքը, որով իրենք են ապրում: Մի անգամ, .....
Ինչու է Աստված սատանային թույլատրում գայթակղեցնել մեզ
- Հա՛յր, Աստված ինչո՞ւ է թույլ տալիս, որ սատանան գայթակղեցնի մեզ: - Որպեսզի ընտրի Իր զավակներին: «Արա՛, ինչ ուզում ես, սատանա»,- ասում է Աստված: Որովհետև ինչ էլ անի, միևնույն է, արդյունքում բոլոր ատամները փշրելու է՝ անկյունաքարին՝ Քրիստոսին հանդիպելով: Եվ եթե մենք հավատում ենք, որ Քրիստոսն է անկյունաքարը, ապա ոչինչ չի կարող վախեցնել մեզ: Աստված մի այնպիսի փորձություն թույլ չի տա, որի արդյունքում մի լավ բան չլինի: Տեսնելով, որ արդյունքում .....
Քրիստոնեաբար ապրել նշանակում է լողալ հոսանքին հակառակ
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես շատ ուրախ եմ մեր հանդիպման համար: Այսօր շատ է խոսվում երիտասարդների խնդիրների, երիտասարդական քաղաքականության, երիտասարդության աշխատանքի մասին: Հաճախ հարց են տալիս` ո՞րն է եկեղեցում երիտասարդների տեղը, ինչու՞ և ինչպե՞ս պետք է եկեղեցին զբաղվի երիտասարդների խնդիրներով: Եթե երիտասարդներին դիտարկենք որպես առանձին խումբ, ապա, կարծում եմ, կարելի է ասել, որ եկեղեցի հաճախողների շրջանում երիտասարդները կազմում .....
Քրիստոնյան հանրային կյանքում
Յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա պետք է ունենա այս անցավոր կյանքում պանդուխտ լինելու գիտակցումը, քանի որ ինչպես առաքյալն է ասում՝ «մեր քաղաքացիությունը երկնքում է»: Եվ հետևաբար քրիստոնյաները բոլոր ժամանակներում խնդիր են ունեցել հստակեցնել իրենց վերաբերմունքը այս աշխարհի հասարակական դրսևորումների, բարքերի, սովորույթների նկատմամբ: Ինչպես ռուս եկեղեցու սրբերից մեկը՝ Իգնատիոս Բրանչիանինովն էր ասում. «Այնքան անհրաժեշտ է հասկանալ .....
ՀՈԳԵՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ Է ԿՅԱՆՔԸ ԼԱՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Հա՛յր, մի մարդ, որ ձեզ ասաց վանական կյանքն ընտրելու իր մտադրության մասին, ինձ ասաց, որ նրա համադասարանցիներից մեկը նրան հարցրել է թե ինչու չի ընտրում կինոնկարչական արվեստը և չի շփվում տղաների հետ: Ի՞նչ պետք է պատասխաներ իրեն հարց տվողին: - Պետք է նրան ասեր. <<Այդպիսի հարց նույնիսկ իմ եղբայրը ինձ երբեք չի տվել և դո՞ւ ես ինձ հարցնում>>: - Մի քանի օր հետո դպրոցից դուրս հանդիպեց այդ աղջկան և բռնեց նրա ուսից: Այդ աղջիկը միայն բարև տվեց և .....
Հավատը` բարոյական կյանքի հիմք
«Գիտությունը չի կարող ամբողջովին լցնել մարդու հոգին. այնտեղ հավատի համար միշտ էլ տեղ կգտնվի». Վազգեն Ա Ի՞նչ է հավատը. լիակատար վստահություն, համոզմունք ինչ-որ բանի ստուգության, ճշմարտության կամ անձի, իսկ կրոնական իմաստով` Աստծու և տվյալ կրոնի ուսմունքի նկատմամբ: Ամերիկացի հոգեբան Պոլ Ջոնսոնն իր «Կրոնի հոգեբանություն» աշխատության մեջ նշում է, որ «հավատը մարդկանց համար նույնքան կարևոր է և անհրաժեշտ, որքան սնունդը... բոլոր .....
Եկեղեցի՞, թե՞ կուսակցություն
Կան մարդիկ, որ անորոշության մթնոլորտում են ապրում: Մարդիկ, որոնց մտքում խառնաշփոթ է, նյարդերը գերզգայուն են, հոգին ալեկոծ ծովի նման է: Մարդիկ, որ չգիտեն՝ ուր գնան: Մարդիկ, որ իրենց անձերը ուղղել են դեպի ընտրության գրասենյակ, բուռն կերպով ուզում են մի ընտրություն կատարել, ընտրել երկուսից մեկը՝ եկեղեցի՞, թե՞ կուսակցություն, որպեսզի խաղաղ ապրեն, իրենց կյանքն ընթանա հեզասահ: Այս հոդվածի նպատակն է զանազան մոտեցումներով՝ հիմնադրական, պատմական, .....
Սատանան չի մոտենում Աստծու սրբակենցաղ արարածին
- Հա՛յր, ինչպե՞ս է պատահում, որ ստրկանում եմ կրքերին: - Կրքերին հպատակվելով՝ մարդն իրավունքներ է տալիս սատանային իր նկատմամբ: Քո բոլոր կրքերը հավաքիր ու սատանայի մռութին հասցրու դրանցով: Աստված դա է կամենում, և դա քո սեփական շահերից է բխում: Այսինքն՝ զայրույթը, համառությունը և նման կրքերը թշնամու դեմ ուղղիր: Կամ, ավելի լավ է ասել, կրքերդ սատանային վաճառիր, իսկ ստացած գումարով գլաքարեր գնիր ու սատանայի վրա նետիր, որպեսզի քեզ նույնիսկ չմոտենա: .....
Մեղքերի խոստովանությունը սատանային զրկում է մարդու նկատմամբ ունեցած իրավունքներից
Եթե մարդիկ գոնե հոգևորականի մոտ գնային ու մեղքերը խոստովանեին, ապա դիվական ազդեցությունը կանհետանար, և նրանք կկարողանային կրկին մտածել: Քանի որ այժմ դիվական ներգործության պատճառով նրանք ի վիճակի չեն գլխով մտածելու: Ապաշխարությունը, մեղքերի խոստովանությունը սատանային զրկում է մարդու նկատմամբ ունեցած իրավունքներից: Վերջերս* մի կախարդ էր եկել Սուրբ լեռ: Մոգության ինչ-որ ցցերով ու ցանցերով դեպի իմ խուց տանող ճանապարհը փակել էր: .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․