Գրքեր

Երիտասարդներին
Հեշտ է «քաղցր բլրակ» գտնելն ու նրանից վայր ընկնելը
- Հա՛յր, իսկ ինչո՞ւ ենք այդքան դժվարությամբ բարիք գործում, սակայն այդքան դյուրությամբ չարի մեջ ընկնում: - Որովհետև, նախ և առաջ, մարդն ինքը պետք է ջանք թափի, ճիգ գործադրի բարու մեջ, իսկ չարի մեջ մարդուն սատանան է օգնում: Դրանից բացի, մարդիկ բարուն չեն ընդօրինակում և բարի մտքեր էլ չունեն: Ես հաճախ եմ աշխարհականներին հետևյալ օրինակը բերում: Ենթադրենք ես ավտոմեքենա ունեմ: Սկսում եմ մտածել. «Ինչի՞ս է պետք: Ծանոթս էլ մեքենա ունի և կարող է ինձ .....
Ինքնասպանությամբ մարդը Աստծուն է իր մեջ սպանում
Մարդուն տրված է կյանք, սակայն երբեմն Աստծո տված այդ պարգևից մարդը հրաժարվում է ինքնակամ: «Ինչո՞ւ» հարցի պատասխանը բազմաշերտ է, կախված բազմաթիվ գործոններից: Ինքնասպանությունը դիտարկվում է որպես մեղսունակ վիճակում սեփական կյանքի ընդհատում։  «Ինքնասպանություն» անվանումը մենք օգտագործում ենք մահվան բոլոր այն դեպքերի համար, որը հանդիսանում է ուղղակի կամ անուղղակի հետևանքը զոհի կողմից պոզիտիվ կամ նեգատիվ գործողության արդյունքի, .....
Մեր դարաշրջանում պակասում են կենդանի օրինակները
- Հա՛յր, Սուրբ Կրյուեղ Երուսաղեմացին ինչո՞ւ է ասում, թե վերջին ժամանակների մարտիրոսներն «ավելի երանելի են» լինելու*: - Որովհետև առաջ շատ (հոգու) դյուցազուններ կային: Իսկ մեր դարաշրջանում պակասում են կենդանի օրինակները, ես ընդհանրապես Եկեղեցու ու վանականության մասին եմ խոսում: Մեր օրերում ավելացել են բառերն ու գրքերը, բայց պակասել է կյանքի փորձը: Միայն հիանում ենք մեր Եկեղեցու սուրբ ճգնավորներով, չհասկանալով, թե որքան մեծ գործ էին .....
Մարդկանց փնտրտուքները
Մի անգամ, ձմռանն ութսուն մարդ եկավ իմ խուց՝ ուսանողներից մինչև թատերական ռեժիսորներ: Այդ մարդիկ, արցունքն աչքերին, հարցնում էին կարո՞ղ են արդյոք… Աստվածաբանություն սովորել: Աշխարհը խենթացել է: Բոլորն ինչ-որ բան են փնտրում, բայց մեծամասնությունը չգիտի, թե ինչ: Ոմանք ճշմարտությունը ժամանցային վայրերում են փնտրում, մյուսները՝ խելագար երաժշտություն լսելով, ուզում են Քրիստոսին գտնել… - Իսկապես, Հա՛յր, ինչպիսի՜ փնտրտուքի մեջ են մարդիկ: .....
Անվտանգություն և անպաշտպանվածություն
Աշխարհն այսօր տարատեսակ «անվտանգություններով» են լցրել, սակայն, Քրիստոսից հեռացած լինելով՝ այն մեծագույն անպաշտպանվածություն է զգում: Որևէ դարաշրջանում այնպիսի անպաշտպանվածություն գոյություն չի ունեցել, որպիսին՝ ժամանակակից մարդիկ ունեն: Եվ քանի որ մարդկային անվտանգությունները նրանց չեն օգնում՝ նրանք դեպի Եկեղեցու նավն են վազում, որպեսզի իրենք իրենց հոգևոր անվտանգության մեջ զգան, քանի որ տեսնում են՝ աշխարհի նավն անդունդն է .....
«Երանելի են նրանք, ովքեր հավատով տեսնում են Անտեսանելին»
«Ես հավատում եմ Աստծուն». դա ուղղակի Աստծո գոյությունը փաստող իմացություն չէ հավատավորի համար, այլ ողջ էությունից բխող խոսքեր: Հավատը դա գործունեություն է և ոչ միայն համոզմունք և աշխարհայացք: Անհնազանդության մեղքից հետո Ադամն ու Եվան մահկանացու դառնալուց բացի զրկվեցին Աստծո հետ այն ամբողջական և անմիջական փոխհարաբերությունից, որ ունեին դրախտում: Բայց Աստծո մեծագույն սերն այստեղ էլ դրսևորվեց. մարդ-Աստված փոխհարաբերության մեջ .....
Ապագա կյանքը
- Հա՛յր, քաղցրեղեն եմ բերել, որպեսզի քույրերին հյուրասիրեք: - Մի տես է, ինչպե՜ս են ուրախանում: Մյուս կյանքում ասելու ենք. «Ի՜նչ հիմարություններով էինք ուրախանում: Այդ հիմարությունները որքա՜ն էին մեզ հուզում այն ժամանակ»: Իսկ հիմա, ու-ու-ու, մեր սիրտն ուղղակի ցատկոտում է այդ ուրախություններից: - Հա՛յր, իսկ (այդ ուրախությունների ունայնությունն) ինչպե՞ս արդեն հիմա հասկանանք: - Եթե դա հիմա հասկանաք, ապա մյուս կյանքում այդպես չեք ասի: .....
Վախի դեպքում բացակայում է հավատը
Մարդկային կյանքի հորձանուտում բազմաթիվ վտանգներ և մտավախություններ են առաջ գալիս, որոնց դեմ մարդիկ տարբեր կերպերով փորձում են պաշտպանվել: Մարդը վախենում է փորձանքից, որ հնարավոր է իրեն պատուհասի, բարեկամի հիվանդությունից, աշխատանքի ազատումից, տնտեսական ճգնաժամից, այն, որ երեխաները կմեծանան անուսում, անօգնական, որ տղային բանակ կտանեն: Վախենում է վնասակար հավելումներով սննդից, փողոցում տեղի ունեցող հանցագործություններից, իշխանության .....
«Աստված ոչ միայն արտաքին գործերի, այլև ներքին մտքերի դատավոր է»
Աստված մարդու արտաքինն ստեղծելով, ստեղծեց նաև ներքինը: Շատ հաճախ մարդիկ նայում են միայն արտաքինին, այնինչ Աստված նայում է սրտին, ներքին էությանը: Քրիստոնյայի համար կարևոր հանգամանք կա՝ արտաքինի համապատասխանությունը ներքինին: Եթե արտաքուստ դրսևորվող բարությունն ու ազնվությունը համահունչ չէ ներքինին, ապա այստեղ գործում է կեղծիքը, հակասությունն ու աններդաշնակությունը: Այս պարագայում մարդն ազնիվ չէ իր հանդեպ, հակասում է ինքն իրեն՝ պառակտելով .....
Արդարների խիզախումն առ Աստված
- Հա՛յր, նորընծա վանականներին ուղղված Ձեր նամակում գրում եք. «Չնայած ճշմարիտ վանականները հասկանում են, որ այն, ինչ այս կյանքում են ստանում՝ դրախտային ուրախության մի մասն է միայն և Դրախտում այն շատ ավելին է լինելու, սակայն իրենց մերձավորի հանդեպ տածած մեծ սիրուց ցանկանում են դեռ ապրել երկրի վրա՝ աղոթքով մարդկանց օգնելու համար, որպեսզի Աստված միջամտի աշխարհի գործերին ու աշխարհն օգնություն ստանա»*: - Կարդա. «Վանականներն ուզում են .....
Անդունդից հեռու լուսավորյալ կյանքը
«Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լուսավորում է իմ շավիղները» (Սաղմոս 118:105): Սուրբ Գրքի հաճախակի ընթերցումը լուսավորում է մարդու խիղճը և տեսանելի դարձնում բոլոր մեղքերը: Աստծո հզոր խոսքի ներկայությամբ ի չիք է դառնում չարը: Բայց այդ խոսքի բացակայությունը խորը և մեծ անդունդի առաջացման պատճառ է դառնում: Անդունդի առկայությունը սպառնացող վտանգ է Քրիստոսի արյունով գնված յուրաքանչյուր մարդ արարածի համար: Անդրադառնալով այդ վտանգներին՝ .....
Ինքնասպանություն
- Հա՛յր, մարդիկ կան, որ իրենց կյանքում դժվարության հանդիպելով՝ միանգամից սկսում են ինքնասպանության մասին մտածել: - Եսասիրությունն է գործին խառնվում: Մարդկանց մեծամասնությունը, որ ձեռք է բարձրացնում իր կյանքի վրա՝ սատանային է լսում, ով նրանց ասում է, որ եթե իրենք իրենց կյանքին վերջ տան, ապա կփրկվեն այն ներքին տառապանքից, որ զգում են: Եսասիրությունից են այդ մարդիկ սպանում իրենց: Օրինակ, եթե մարդը գողություն է անում և հետո դա բացահայտվում .....
Հոգու հասակը
Յուրաքանչյուր քրիստոնյա կոչված է հոգեպես աճելու, որպեսզի, եկեղեցու հայրերի խոսքի համաձայն, հնարավորություն ունենա բարձրանալու այն աստիճաններով, որ տանում է դեպի հոգևոր կատարելություն: Հոգևոր աճն անմիջապես տեղի չի ունենում: Երանելի Սբ. Մակար Մեծն ասում է. «Սաղմը մոր արգանդում անմիջապես չի ձևավորվում, այլ աստիճանաբար է մարդկային կերպարանք ձեռք բերում, ծնվում է ոչ կատարյալ տարիքում, երկար տարիներով աճում է և ապա նոր հասնում կատարելության .....
Եսասիրության ճահճից դուրս հանող առաքինությունը
«Հաստա՛տ իմացեք, որ եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի և չմեռնի, ինքը կմնա որպես առանձին հատիկ, իսկ երբ մեռնի, բազմաթիվ հատիկներ կտա»,- գրված է Սբ. Հովհաննեսի Ավետարանում (12:24): Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի զոհաբերի Իրեն հանուն մարդկության փրկության: Հողի մեջ նետված ցորենը քայքայվում է և մեռնում, բայց նրանից ծնվում է նոր կյանք, բազում նոր ցորեններ: Իսկ եթե ցորենը չմեռնի և պահպանի իրեն, ապա նոր կյանք և նոր պտուղ չի լինի: Մեր Տերն աշխարհ .....
Սերը չի նախանձում...
«Թրթուրն այնպես չի ուտում ծառը, ցեցը՝ բուրդը, ինչպես նախանձի հուրը խժռում է նախանձողի ոսկորները և ապականում հոգին» Սբ Հովհ. Ոսկեբերան Արարիչ Աստված արաչագործության թագ ու պսակ հանդիսացող մարդուն ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ, ստեղծեց կատարյալ, անբիծ ու անթերի, բայց երբ բանսարկուի նախանձով մեղքն աշխարհ մտավ, մեղքի հետ նաև մահը, ըստ հետևյալ խոսքի. «Մահն աշխարհ է եկել բանսարկուի նախանձով» (Իմաստ. 2:24), մարդը վտարվեց եդեմական .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․