Գրքեր

Երիտասարդներին
Քո կա՛մքը թող լինի, Տե՛ր…
«Աստծու կամքը մեղավորների դարձն է և հոգիների  փրկությունը՝ մեղքի ու չարիքի բռնությունից» (ս. Գր. Տաթևացի)   Սուրբ Գրքից և Եկեղեցու սրբազան հայրերի վարդապետությունից հայտնի է, որ Աստծու կամքն Իր պատկերով և նմանությամբ ստեղծված մարդու փրկությունն ու սրբությունն է, ինչպես ասում է առաքյալը, Աստված կոչեց մեզ սրբության (տե՛ս Ա Թես. 4:7): Խախտելով աստվածային պատվիրանն ու զանց առնելով Աստծո կամքը՝ չուտել արգելված պտղից, մարդը վտարվեց .....
Հանդիպում Աստծո հետ
Տարբեր հարթակներում հաճախ է քննարկվում կրոնի դերի և նշանակության մասին հարցը: Կարծիքները տարբեր են, երբեմն՝ իրարարամերժ, երբեմն համահունչ միմյանց: Մարդկության սկզբնավորումից ի վեր հասարակությունները պատմության էջերը շրջելով մշտապես դավանել են այս կամ այն կրոնները, որովհետև զգացել են, որ կարիք ունեն փոխհաղորդակցության հոգեղեն իրականության հետ: Այդ զգացումը ձեռքբերովի կամ արհեստական չէ, այլ բնական է, բխում է անհատի ներսից, կրոնական ձևակերպմամբ՝ .....
Ձանձրույթ և տխրություն. հոգու համար սարսափելի մեղքերը
Ձանձրույթ, թախիծ կամ տխրություն՝ դարաշրջանի վտանգավոր հիվանդություններ, որ ներքուստ ջլատում և քայքայում են մարդուն, եթե ժամանակին չկանխվի նրանց տարածումը: Եկեղեցու հայրերն իրենց խրատներում նշում են, որ մյուս կրքերի նման թախիծն ու ձանձրույթը նույնպես սարսափելի են հոգու համար: «Ձանձրույթը հոգու թուլացում է, մտքի հոգնություն: Ձանձրույթի ժամանակ է երևում հոգևոր կյանքում առաջադիմողը, և ոչինչ այնքան պսակների չի արժանացնում, ինչպես ձանձրույթի .....
Գթասիրտ եղեք, ինչպես որ ձեր Հայրը գթասիրտ է
Ողորմածությունն առաքինություններից մեծագույնն ու լուսավորն է՝ աստվածապատկեր մարդ էակին աստվածանման դարձնող, նրան դեպի երկնքի արքայություն առաջնորդող: «Ողորմածությունն արագաթև արծիվ է, երբ սիրով և գթասրտությամբ է արվում»,- ասում է Վ. Այգեկցին: Ուստի ողորմածությունը սիրո և գթասրտության հետ միասին կազմում է բոլոր բարիքների գլուխը: Մարդը ողորմության է մղվում մերձավորի հանդեպ սիրուց, քանի որ առանց սիրո և կարեկցանքի դժվար թե որևէ մեկը .....
Վշտերը, որ մարդիկ են մեզ պատճառում
- Հա՛յր, եթե մի մարդ Աստծով համբերում է մարդկանց կողմից պատճառած վշտերին ու անարդարություններին, ապա այդ համբերությունը մաքրո՞ւմ է նրան կրքերից: - Դու դեռ հարցնո՞ւմ ես: Դա նրան ոչ թե մաքրում է, այլ՝ զտում: Մի՞թե այդ համբերությունից վեր բան կա: Այդ կերպ մարդ կարող է իր մեղքերը քավել: Տեսեք. բռնած հանցագործին ծեծում են, բանտ նետում, այնտեղ նա իր փոքրիկ «կանոնն» է կատարում: Եվ եթե այդպիսի մարդն անկեղծորեն ապաշխարի, ապա նա կփրկվի հավիտենական .....
Կյանքն Աստծու պարգևն է... Պատասխանատվություն
Արարիչ Աստված, Իր անհուն սիրուց մղված, ստեղծեց համայն աշխարհն ու տիեզերքը՝ ի վայելումն արարչության թագ ու պսակ հանդիսացող մարդու, որին և տնտես կարգեց ողջ արարչության վրա, ինչպես փաստում է Ծննդոց Գիրքը. «Տեր Աստված Իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի ու պահպանի» (2:15): Տեր Աստված պատվիրեց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան...» (1:28): Փաստորեն Արարիչ Աստված մարդու խնամքին և հոգածությանը, .....
Մի դատեք Աստծո օծյալներին
«Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու. և ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար» (Մատթ. 7:1):   Արդյո՞ք կատարում ենք տիրավանդ այս պատվիրանը: Ցավոք, ո՛չ: Մեզանում այսօր նկատվում է ոչ միայն միմյանց դատելու, բամբասելու, այլև հոգևորականներին դատելու, վատաբանելու խիստ պարսավելի երևույթը: Նկատելի է կրոնավորի հանդեպ ոչ միայն քամահրական վերաբերմունք, այլև հաճախ բացահայտ կերպով .....
Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ...
Երկնքի և երկրի Արարիչ Աստված, որ Իր անհուն սիրուց մղված` ստեղծեց համայն աշխարհն ու տիեզերքը և մեզ` մեղավորներիս համար երկնքից երկիր խոնարհվեց, խաչի անարգ մահը հանձն առավ հանուն աշխարհի փրկության, Իր համբարձումից առաջ խոստացավ մշտապես մեզ հետ լինել. «և ահա ձեզ հետ եմ բոլոր օրերում` մինչև աշխարհի վախճանը»: Այո, Տերն, ըստ Իր անսուտ խոստման, մշտապես մեզ հետ, մեր կողքին է: Նա գթած Հայր է, որ հանապազ խնամում և հոգ է տանում մեզ նույնիսկ այնժամ, .....
Քրիստոս այցի է գալիս մեզ, երբ վշտացած ենք
Այն մարդն ով փորձությունների միջով չի անցնում, չի ցանկանում ցավ ապրել, չի կամենում համբերել վշտերին, չի ուզում, որպեսզի իրեն նկատողություն անեն կամ դառնացնեն և ձգտում է անհոգ ապրել, ապա իրականությունից դուրս է գտնվում: «Մենք անցանք հրի ու ջրի միջով, բայց դու մեզ անդորր տվիր» (Սղմ. 65:12),- ասում է սաղմոսերգուն: Տե՛ս, մեր Տիրամայր Ամենասուրբ Աստվածածինն էլ ցավ ապրեց, և մեր Եկեղեցու Սրբերն էլ դրա միջով անցան: Այդ պատճառով մենք ևս պիտի ցավ .....
«Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48)
21-րդ դարում քրիստոնեական եկեղեցիները շարունակում են մարդուն պատգամել ապրելու հոգևոր կյանքով, որը նշանակում է հրաժարվել այնպիսի վարքականոններից ու բնույթից, որոնք քրիստոնեական բարոյագիտությամբ սահմանվում են մեղք, մեղսավոր հասկացությամբ: Սակայն աշխարհիկ կյանքի արժեքները որդեգրած անհատին այնքան էլ չի հետաքրքրում այս ամենը: Այնուամենայնիվ ինչո՞ւ է հոգևոր կյանքն այդքան կարևոր: Քրիստոնեությունը կյանքն ապրելու ուղեցույցն է: Այն տալիս .....
Փորձությունների խաչերը
«Քաղցր Դրախտ գնալու համար պետք է շատ դառնություն ճաշակել այս կյանքում և անցած փորձությունների ելքի անձնագիր ունենալ ձեռքում» «Մենք անցանք հրի ու ջրի միջով…» (Սղմ. 65:12) - Հա՛յր, Ձեր կողմից օրհնված խաչը ես մշտապես ինձ վրա եմ կրում: Այդ խաչն օգնում է ինձ դժվարությունների ժամանակ: - Գիտես, մեզնից յուրաքանչյուրի խաչերը հենց այդպիսի խաչեր են: Դրանք նման են փոքրիկ խաչերի, որ մենք կրում ենք մեր կրծքին և որոնք պահպանում են մեզ մեր .....
Հավատալ նշանակում է ապրել
Տարբեր գույներով գծագրված աշխարհը լեցուն է զանազան խնդիրներով: Այս աշխարհում չկա մի մարդ, որ զերծ լինի դժվարություններից ու խնդիրներից, ինչպիսի հնարավորություն էլ ունենա կամ հաջողակ լինի: Այդպիսի գոյաբանությունը բնական է համարվում երկրային կյանքի համատեքստում: Այնուամենայնիվ, մարդու ձգտումը` լինել հարատև երջանիկ ու ապրել մշտապես տառապանքից զերծ կյանքով, այս աշխարհում հնարավոր չէ: Եվ ամեն ինչ ունենում է իր սկիզբը և ավարտը, որից խուսափելն .....
Հիվանդությունը՝ մեղքի հետևանք
«Ով մեղանչում է իր Արարչի հանդեպ, նա կընկնի բժշկի ձեռքը» (Սիրաք 38:15) Աստվածաշունչը վկայում է, որ Աստված առաջին մարդկանց ստեղծեց անմահության համար. նախաստեղծները կոչված էին հավիտենապես ապրելու Աստծո հետ՝ միության մեջ: Աստված ինքնիշխան կամքով և փառքով էր պսակել նրանց՝ պարգևելով դրախտի վայելքը: Սակայն երբ խախտեցին արարչադիր օրենքն ու պատվիրանը՝ արգելված պտղի հետ միասին ճաշակեցին մեղքի և մահվան դառնությունը: Ախտահարվեց ողջ մարդկային .....
Գոհություն հայտնենք ամեն ժամ ամեն ինչի համար
«Քեզ հետ վատ բան է պատահում, գովաբանիր Աստծուն, որ այդ վատը հեռանա քեզնից: Քեզ հետ լավ բան է պատահում, փառաբանիր Աստծուն և այդ լավը կմնա քեզ հետ» (Ս.  Հովհ. Ոսկեբերան) Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետի հիշյալ խոսքերն այսօր առավել, քան երբևէ մեր կյանքում կիրառելու անհրաժեշտությունն ունենք, որովհետև այսօր մեր կյանքում վատն ու լավը, ուրախությունն ու տխրությունն օրինաչափ կերպով հաջորդում են միմյանց: Բայց անհնարինության չափ դժվար է թվում .....
Մասնագիտությունը մարդուն մարդ չի դարձնում
- Հա՛յր, ինչո՞ւ է մարդ անհանգստություն զգում աշխատանքի ժամանակ: - Միգուցե նա բարեհաճ չէ՞ իր աշխատանքի նկատմամբ: Եթե նա ճիշտ է վերաբերվում իր աշխատանքին, ապա ինչպիսին էլ այն լինի՝ նրա համար որպես տոնակատարություն կլինի: - Հա՛յր, իսկ եթե մարդ դառնանում է այն պատճառով, որ ծանր ու կեղտոտ աշխատա՞նք է կատարում: Օրինակ՝ շինարարությամբ է զբաղվում, ճաշարանում կաթսա է լվանում կամ նման մի գործով է զբաղված: Ինքն իրեն ինչպե՞ս պետք է տրամադրի: - Եթե .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․