Գրքեր

Երիտասարդներին
Մարդիկ նույնիսկ անբնակ սրբավայրերն են ավիրել
Մեր ժամանակների անհանգիստ աշխարհիկ ոգին՝ իր կարծեցյալ քաղաքակրթությամբ, նույնիսկ հոգիները սրբող և խաղաղեցնող սուրբ անբնակ վայրերն է ավիրել: Անհանգիստ մարդը երբեք չի հանդարտվում: Մարդիկ խաղաղ անկյուն չեն թողել: Նույնիսկ Սուրբ Հողն են չգիտես, թե ինչի վերածել: Ֆոթինի անապատականուհու (1) վարքում էլ է հիշատակվում, որ այն անապատում, որտեղ նա նախկինում ճգնում էր, հետագայում բազմաթիվ կրպակներ տեղադրեցին և խորտկարաններ բացեցին: Անգլիացիները զովացուցիչ .....
Հոգևորականի ներկայությունը բանակում հիշեցնում է Բարձրյալի օգնությունը
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր Հայոց բանակում ունի հոգևոր ծառայություն, որը տարեցտարի զարգացում է ապրում: Դեռևս 1997թ.-ից երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը Հայաստանի զինված ուժերում նշանակեց հոգևոր ծառայություն: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հայրենասեր և կրոնասեր հայ հոգևորականները մշտապես զորավիգ են մեր զինվորներին և իրենց մաղթանքներով ու օրհնությամբ խրախուսում են Հայոց բանակին: Հոգևորականի ներկայությունը բանակում հիշեցնում .....
Իշխանության հանդեպ վերաբերմունքի մասին
Իշխանության հանդեպ հարգալից վերաբերմունքի և հատկապես սիրո ու վստահության պակասն ավելի ու ավելի ակներև է: Ինչո՞ւ է պակասել հարգանքն իշխանության հանդեպ: «Իշխանություն» ասելով` այն նկատի ունենք ոչ միայն քաղաքական ասպարեզում, այլև տարբեր ոլորտներում: Իշխանության հանդեպ հարգանքի նվազումը պայմանավորված է այն կրողների անձնական վարվեցողությամբ, զբաղեցրած պաշտոնի, ստանձնած պատասխանատվության մեջ անհամապատասխան վարքագծով: Հաճախ տարբեր .....
«Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ ունեմ, քեզ կտամ»
21-րդ դարում մարդու առջև շարունակաբար բացվում են նոր հնարավորություններ, որոնք տալիս են ավելի հեշտ և անհոգ կյանք վարելու կարողություն: Այսօր քրիստոնեական հավատի պահպանումը կարծես դառնում է սխրանք. նորագույն տեխնոլոգիաների և ինֆորմացիոն դաշտի հասանելիությունն ամենուր մարդուն թույլ է տալիս ավելի արագ մոռանալ Աստծուն և ապրել առանց Նրա, որովհետև նյութական հնարավորություններով լեցուն մարդը սկսում է ավելի քիչ զգալ Աստծո կարիքը և փորձում .....
Հայ եկեղեցին պատկերահարգ եկեղեցի է և ոչ պատկերապաշտ
Դեռևս քրիստոնեության ծագման արշալույսին հավատացյալները սովորություն դարձրին եկեղեցու պատերը զարդարել Տիրոջ, Աստվածամոր և սրբերի պատկերներով, որպեսզի ներշնչվեն և օրինակ վերցնեն նրանց կյանքից ու հավատքից: Առաջին երեք դարերում Քրիստոսի հետևորդներն իրենց գաղափարներն արտահայտում էին զանազան խորհրդանկարներով, օրինակ՝ նավի, աղավնու, ձկան և այլն: Դա պայմանավորված էր եկեղեցու հալածական վիճակով: Հալածիչներից իրենց ինքնությունը քողարկելու .....
Պատերազմի և խաղաղության մասին
Աշխարհում շատ քիչ են եղել համընդհանուր խաղաղ ժամանակներ, պատերազմները մոլեգնել են բոլոր դարերում` խլելով անհամար մարդկային կյանքեր, բազմաթիվ մարդկանց մատնելով թշվառությունների, վշտերի, նեղությունների: Ինչո՞ւ է պատերազմն առկա Աստծո կողմից ստեղծված աշխարհում: Աստված ստեղծեց տիեզերքը, մեր աշխարհն ու մարդուն և ասաց, որ ամեն ինչ բարի է (Ծննդ. 1.31): Սակայն չարը եկավ աշխարհ և մարդուն գայթակղելով` ձգեց դեպի իր չար մտադրությունները, և անկում ապրեց .....
Շրջանցելով եկեղեցին՝ շրջանցում ենք մեր փրկությունը
Եկեղեցուց դուրս և առանց եկեղեցու, ըստ Սուրբ Գրքի, անհնար է փրկվել, անհնար է նաև քրիստոնեական կյանք ունենալ: Միայն եկեղեցում է, որ մարդիկ ապրելու, հոգևոր առումով աճելու և փրկվելու հնարավորություն ունեն՝ մարդու օրգանիզմի անդամների նման, որ չեն գործում մեկը մյուսից առանձին, այլ անխզելի կերպով կապված են ողջ օրգանիզմի հետ: Հոգևոր կյանքը հնարավոր է միայն եկեղեցու հետ օրգանական կապով, այդ կապի խզվելուն պես, անպատճառ և սպառվում է քրիստոնեական .....
Նախախնամության հովանու ներքո
Սբ. Իսահակ Ասորին նշում է Աստծո նախախնամության երկու տեսակ՝ ընդհանուր և հատուկ: Ընդհանուր նախախնամության ներքո գտնվում է ամեն ոք: Իսկ հատուկ նախախնամության ներքո այն մարդիկ, ովքեր ամբողջ սրտով Աստծուն են փնտրում և հավատում: Այդպիսիք էին Դանիել, Եղիա մարգարեները, առաքյալները և այլք:  Պարզապես հիշենք, թե ինչպես Աստծո առանձնահատուկ նախախնամության ներքո գտնվող Պողոս առաքյալի պատճառով Աստված ոչ միայն առաքյալի կյանքը փրկեց նավաբեկությունից, .....
Մարդիկ փոխել են խաղաղ բնությունը
Տեխնիկական միջոցների մեծ մասը, որ այսօր մարդիկ օգտագործում են իրենց հարմարության համար, աղմուկ են առաջացնում: Ա՜խ, իրենց աղմուկով մարդիկ խաղաղ բնությանը խենթացրել են, փոխել և կործանել են այդ ամբողջ տեխնիկայի միջոցով: Իսկ առաջ ի՜նչ լռություն էր: Մարդը, ինքն էլ չհասկանալով, և՛ ինքն է փոխվում և՛ փոխում է [շուրջբոլորն ամեն բան]: Այսօր բոլորը սովորել են աղմուկի մեջ ապրել: Ժամանակակից երեխաներից շատերը սիրում են ընթերցել՝ միաժամանակ ռոք երաժշտություն .....
Էկոլոգիա. բնության և շրջակա միջավայրի մասին
Մարդկությունն իր գոյության ողջ ընթացքում օգտվում է բնության բարիքներից` բուսական, կենդանական աշխարհից, իր կենսական կարիքներն ապահովելու համար: Սակայն բնության օգտագործումը հանգեցնում է նաև բնական ռեսուրսների սպառման, բնության աղտոտման ու վնասման: Ինչպիսի՞ն է քրիստոնեական տեսակետը բնության հանդեպ վերաբերմունքի մասին: Բնությանն ու դրան առնչվող խնդիրների վերաբերյալ գիտությունն անվանում են էկոլոգիա: Էկոլոգիան կենդանի օրգանիզմների, .....
Էլեկտրոնային մեդիա և միջանձնական հարաբերություններ
Մի քանի տարի առաջ ամբողջ աշխարհում կատարված մի ուսումնասիրություն ցույց տվեց, որ մարդիկ միջին հաշվով օրական 3 ժամ հեռուստացույց են դիտում: Այսօր շատ ավելի տարբեր վիճակագրություն է ձևավորվում համակարգչի, բջջային հեռախոսի առջև օրական անցկացվող ժամերի վերաբերյալ: Դա նույնը չէ, ինչ թմրամոլ լինելը, թեև նմանություններ կան: Արդյո՞ք մարդիկ դրանից իսկապես անվնաս հաճույք կամ օգուտ են ստանում, թե՞ ուղղակի թմրամոլի պես չեն կարողանում հրաժարվել .....
Ռաֆայել հրեշտակապետի օգնությունը
Անտեսանելի աշխարհը մշտապես հետաքրքրել է մարդկությանը, սակայն մեր հողեղեն աչքերի սահմանափակվածությունը թույլ չի տալիս տեսնելու երկնային անպատմելի կյանքը, բայց այդ իրականության իսկությունը երբեմն առկայծող աստղերի պես լուսավորվում է և ժամանակավորապես իրեն հայտնում մեզ, որը նյութական աշխարհով սահմանազատված անհատի համար թվում է անհավանական և անիրական: Այնուամենայնիվ, աստվածային հայտնության միջոցով կարողանում ենք հաղորդակից լինել հոգեղեն .....
Պարզունակությունը շատ է օգնում վանական կյանքում
… Տեսնո՞ւմ ես, թե հասարակ մոխրագույն ծածկոցների շնորհիվ որքան հանգստավետ է դարձել ձեր հյուրասենյակում: Հիմա գոնե որոշ չափով մենաստանի նմանվեց: - Հա՛յր, իսկ վանականն ինչպե՞ս իմանա, թե ինչն է վանքին հարիր, իսկ ինչը՝ ոչ: - Պետք է սկսել ինքդ քեզ հետևյալ հարցը տալուց. «Ո՞վ եմ ես: Եվ ի՞նչ պարտականություններ ունեմ այն կյանքում, որում ապրում եմ»: Զինվորական կանաչ գույնը պատիվ է բերում բանակին, սևը՝ մենաստանին: Եթե բանակին սև հագցնենք, իսկ .....
Սուրբ սիրով լվանալ նախանձը
«Ավելի կործանարար կիրք, քան նախանձը, մարդկային հոգում չի էլ ծնվում: Նա այնքան չի վնասում օտարներին, որքան՝ իրեն կրողին: Ինչպես ժանգն է քայքայում երկաթը, այդպես էլ նախանձը՝ այն հոգուն, որի մեջ նա ապրում է»,- ասել է Սբ. Բարսեղ Կեսարացին: 18-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա և գրականագետ Կլոդ Գելվեցին նախանձի մասին ասել է, որ այն բոլոր կրքերից ամենանողկալին է և նախանձի անվան ներքո ատելությունն է, դավաճանությունն ու ինտրիգը: Նախանձ մարդը տառապում .....
Ընտանիք կազմելու ճանապարհին
Հատկանշական է, որ սիրո մասին խոսելիս և ընտանիք կազմելու ճանապարհին երիտասարդները երբեմն սերը և սիրահարվածությունը միմյանց հետ շփոթում են: Ռուս հոգևորական Իլյա քհն. Շուգաևը նշում է, որ սիրո խորհրդի նկարագրությունն անհիշելի ժամանակներից ի վեր լավագույնս տալիս է Աստվածաշունչը. «Երկուսը պետք է լինեն մի մարմին» (Ծննդ. 2:24): Իսկ սիրահարվածությունը զգացմունք է, սակայն դեռ սեր չէ, թեև սիրահարվածությունը շատ անգամ ավելի արտահայտիչ է թվում, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․