Գրքեր

Երիտասարդներին
Քրիստոնեական էթիկա և գործարարություն
21-րդ դարում տեղեկատվական դաշտի և գիտատեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց գործարար հարաբերությունների հստակեցումը դառնում է ձեռնարկատիրական գործունեության կայուն երաշխիքը` իր տեղն ու դիրքը ժամանանակից մրցունակ շուկայում ապահովելու համար: Այստեղ իրենց նշանակալի կարևորությունն ունեն էթիկայի գրված կամ չգրված կոդեքսները, որոնցով առաջնորդվում են գործարարները: Առանց բարոյական արժեքների՝ հասարակության վստահությունը գործարարության .....
Երբ աղանդը «որդեգրում է» ձեր զավակներին
Վերջերս դիտեցի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Որբերի ընտանիք» ներկայացումը: Ներկայացումը շատ հաջողված էր: Սյուժեն կայանում էր նրանում, որ հարազատներին կորցրած և միայնակ դարձած երիտասարդը փորձում է մի հարկի տակ հավաքել անտուն որբերի և ստեղծել նոր ընտանիք` հայր, մայր, տատիկ, կին, երեխա: Ներկայացումը լի էր մարդասիրական և ուսուցողական տարրերով: Ընտանիքը չափազանց կարևոր դեր է խաղում մարդու կյանքում, ծնված օրվանից .....
Երազների մասին
Մեր կյանքի անբաժան իրողություններից են երազները, թեև լինում են դեպքեր, երբ կարող ենք երկար ժամանակ երազներ չտեսնել կամ հազվադեպ տեսնել: Հավանաբար աշխարհում չկա որևէ մարդ, ով առնչված չլինի այս երևույթին, որտեղ անհնարինը դառնում է հնարավոր, անիրականը՝ իրական, թեև այն երազ է, այլ ոչ թե արթմնի իրականություն: Ամեն դեպքում երազը մնում է երազային աշխարհում: Երբ այն  դառնում է անհատի համար կյանքի մի ուղեցույց, այդժամ անհատը հայտնվում է կախվածության .....
Ո՞րն է Հայ Առաքելական Եկեղեցու տեսակետը, դիրքորոշումը միասեռականության վերաբերյալ:
Այսօր, ցավոք սրտի, քրիստոնեական արժեքներից նահանջ է նկատվում: Անգամ կրոնը կարիք է համարվում մարմնական պահանջմունքները բավարարելու անհրաժեշտության նմանողությամբ, և քրիստոնեական տեսակետից անբարոյականության մեջ ապրողներն իրենց մերժելի վարքագծին են հարմարեցնում քրիստոնեական ընկալումները: Սուրբ-գրական թյուր մեկնաբանություններով աղճատվում են քրիստոնեական արժեքներն ու գաղափարները: Այսօր արևմտյան երկրներում սովորական են միասեռականություն .....
Բազմաթիվ հարմարությունները մարդուն անպիտան են դարձնում
Այսօր մարդիկ գեղեցկության են ձգտում և գայթակղվում են դրանով: Դա ձեռնտու է եվրոպացիներին (1), նրանք անդադար պտտում են իրենց պտուտակահանները՝ ինչ-որ նոր բան պատրաստելով՝ ավելի գեղեցիկ ու իբրև թե ավելի պրակտիկ, որպեսզի նույնիսկ ձեռքերդ շարժելու կարիք չլինի: Նախկինում, հին գործիքներով աշխատելիս, մարդիկ իրենք էլ էին ամրանում: Իսկ այժմյան մեխանիզմներով ու սարքավորումներով աշխատելուց հետո պետք է ֆիզիոթերապիայի ու մերսման օգնությանը դիմես: Զարմանալ .....
Հելոուինը «անմեղ» խա՞ղ. մի՛ խաղացեք ձեր փրկության հետ
«Սարսափելի ոչինչ չկա, հետաքրքիր է, սուր զգացողություն ենք ունենում, մրցակցում ենք, թե ում դիմակը կամ հագուստն ամենասարսափազդուն կլինի, բացի այդ առիթ է, հանդիպում ենք, ուրախանում: Ինչո՞ւ չի կարելի տարին մեկ անգամ ուրախանալ. չէ՞ որ դա միայն դիմակահանդես է՝ կրոնի հետ ոչ մի կապ չունեցող»,- այսպես են արտահայտվում Հելոուինի տոնին պատրաստվող պատանիները: Հելոուինը նշում են հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը՝ կաթոլիկ եկեղեցու բոլոր .....
Վերցրո՛ւ և կարդա՛
Ինչպես դարեր ու հազարամյակներ առաջ, այնպես էլ այսօր, մեր Տերը պատգամում է մեզ՝ վերցրու և կարդա այն Գիրքը, որը Սուրբ է՝ գրված Իր շնչով (Բ Տիմոթեոս 3:16): Գրքերի այս գիրքը իր մեջ պարունակում է Աստծո խոսքը (Ա Թեսաղոնիկեցիներ 2:13) և որը նախևառաջ «Աստծո զորություն է՝ ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմեացիներ 1:16): Սբ. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ անհնար է, որ որևէ մեկը կարողանա փրկվել առանց Սբ. Գրքի ընթերցանության: Իսկ նրանք, ովքեր արդարանում .....
Մեղքի արմատները թաքնված են հպարտության պարարտ հողում
Երբ առնչվում ենք հայրաբանական գրականությանը, նկատում ենք, որ սուրբ հոգևոր հայրերը մեղքերի շարքում առաջին տեղում նշում են հպարտությունը: Իրավամբ, երբ ուսումնասիրում ենք Սբ. Գիրքը, աստվածաբանական մեկնությունները, նկատելի է դառնում, որ մեղքի արմատները թաքնված են հպարտության պարարտ հողում, որը սնում է մարդու ինքնակենտրոնությունը և իսկության մեջ պատճառ դառնում ներքին և արտաքին բացասական արարքների։ Բավականին նուրբ և անտեսանելի է հոգևոր .....
Ի՞նչ է իրականում «բժշկություն» անվան տակ կատարվում աղանդներում
Բազմաթիվ հակասություններ առաջացնող այս թեմային անդրադառնալու առիթ հանդիսացավ մոտ 6 ամսից ավել քաղաքում բաժանվող հայտարարությունն այն մասին, որ մի կազմակերպություն բուժում է անբուժելի հիվանդություններ, անեծքներ, դեպրեսիաներ և այլն: Շատ աղանդների այցեքարտն է դարձել բժշկությունների գովազդը, ընդ որում սովորական հիվանդություններից արդեն չեն բուժում, միայն ծանր, անբուժելի հիվանդություններ, հետո անեծքներ, հոգեկան խանգարումներ, դեպրեսիաներ: .....
Կողակցի ընտրության փնտրտուքներում
Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար» (Ծննդ. 2:18) Դեպի հավերժության արահետով քայլելու և Աստծուն մոտենալու ուղիների հանգրվաններից մեկն ընտանիքն է, որն արարչագործված է Երկնավոր Հոր հոգատար ձեռքով, որպեսզի մարդն ունենա օգնական՝ ամբողջացնելու համար աստվածային նախախնամության կողմից տրված երկրային առաքելությունը և իր սրտում բացահայտելու Աստծուց պարգևած սիրո հրաշքի երփնագույն .....
«Ինչին, որ սովորում է մարդը, այն էլ գործում է»
«Ո՛վ մեղավոր, հեռացի՛ր քո չար սովորությունից, ու Ես կհեռացնեմ Իմ բարկությունը»,- ապաշխարության այս հորդորով է դիմում ընթերցողին տիեզերական վարդապետ Սբ. Եփրեմ Ասորին՝ իր «Ապաշխարության հորդորակը» գրքում: Սովորաբար երեխաների դաստիարակության ընթացքում շատ անգամ թերագնահատվում է սովորությունների զարգացման նշանակությունը, այնինչ այն չափազանց մեծ նշանակություն ունի: Սովորությունների ազդեցությունը մեծ է մարդու կյանքում, լավ .....
Մեղքը՝ հետևանք ներքին կուրացման և խլացման
«Յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ ինքն արտաքին լսողությունից և տեսողությունից բացի ունի նաև ներքին լսողություն և տեսողություն»,- ասել է Սբ. Մակար Մեծը: Եկեղեցու հայրերը մանրամասնորեն անդրադարձել են արտաքին և ներքին զգայարանների տարբերություններին: Սբ. Սարգիս Շնորհալին այդ մասին գրել է. «Ինչպես մենք` մարդիկս, երկու մասից` հոգուց ու մարմնից ենք բաղկացած, այդպես էլ երկու տեսակ զգայարան ենք ստացել. մի մասն արտաքին ու դյուրավնասելի .....
Մարդիկ խենթացել են մեքենաների պատճառով
Ժամանակակից տեխնիկական միջոցներն անվերջ զարգանում են: Ավելի արագ են զարգանում, քան մարդկային ուղեղը, որովհետև սատանան է օգնում դրանց զարգացման հարցում: Հին ժամանակներում մարդիկ լռություն ու պարզություն էին վայելում՝ առանց այդ բոլոր հեռախոսների, ֆաքսերի և այլ սարքավորումների: - Նրանք ուրախանում էին կյանքով, Հա՛յր: - Այո՛, իսկ այժմ խենթացել են մեքենաների պատճառով: Տանջվում են այդ բազմապիսի հարմարություններից, անհանգստությունը խեղդում .....
Աստծո թշնամիները
«Թշնամի» բառը լսելիս յուրաքանչյուրիս մտքում, հավանաբար, ազգերի անուններ կամ անհատներ են առաջ գալիս: Իսկ Աստված ունի՞ թշնամիներ: Մեր Տերը Հիսուս Քրիստոս ինչպիսի՞ մարդկանց կամ ի՞նչն էր իրեն «թշնամի» նկատում: Սուրբ Գրքում կարդում ենք, որ Քրիստոս չար մտածումներն ու անմաքուր սիրտը համարեց մեծագույն թշնամիներ և պայքարեց դրանց դեմ (Մարկոս 7:14-16): Մեր միջավայրում գոյություն ունեցող չարիքները բազմաթիվ են, և եկեղեցու հայրերից .....
Փորձությունները հաղթահարվում են միմիայն Աստծո օգնությամբ
«Երանի՜ այն մարդուն, որ դիմանում է փորձությանը, որովհետև փորձությունից հաղթական դուրս եկողը որպես մրցանակ կստանա այն կյանքը, որ Տերը խոստացավ տալ իրեն սիրողներին»,- ասել է Հակոբոս առաքյալն իր ընդհանրական նամակում՝ նաև նշելով, որ փորձության մեջ եղող որևէ մեկը թող չասի, թե Աստված փորձում է իրեն, որովհետև Աստված մասնակից չէ այն փորձություններին, որոնք չարից են գալիս, ոչ էլ Ինքն է փորձության ենթարկում մարդկանց: Փորձության պատճառները .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․