Գրքեր

Երիտասարդներին
«Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են»
Ամենամեծ բարիքը, որ Աստված մեզ տվեց` կյանքն է: Աստված մարդուն տվեց մտածելու, խոսելու և գործելու կարողություն: Բանականությունն աստվածային ստեղծագործության կարևորագույն նշույլն է, այն Աստծո ներկայությունն է մարդու մեջ: Տիեզերքում միայն մարդն է մտածում և խոսքն է, որ մեզ մարդ է դարձնում: Խոսելով՝ մենք Աստծո աշխարհի մի մասն ենք դառնում: «Ա՜խ լեզո՛ւն, լեզո՛ւն, լեզո՛ւն, որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի»,- ասել է Խաչատուր Աբովյանը: Լեզուն մարդկության .....
Անարդար մարդը տառապում է
Անարդար մարդը և ցանկացած մեկը ևս, ով ինչ-որ բանում մեղավոր է մեկի առջև ու ներողություն չի խնդրել, տանջվում է սեփական խղճի խայթից և այն մարդու վրդովմունքից ում նեղացրել է: Քանի որ, եթե այն մարդն, ում հետ անարդարացի են վարվել, չների իրեն նեղացնողին ու սկսի գանգատվել նրանից, ապա վերջինս մեծ տառապանք կզգա, կտանջվի: Նա չի կարողանա քնել, իրեն այնպես կզգա, կարծես փոթորկաբեր ալիքներն իրեն դես ու դեն են շպրտում: Խելքից վեր է, թե նա ինչպես է զգում այն .....
Աստծո համար յուրաքանչյուր անձ անկրկնելի է
Քրիստոնեաբար ապրող անձը փորձում է մշտապես իր առջև ունենալ Քրիստոսի օրինակը. «Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես ձեզ արեցի» (Հովհաննես 13:15): Սբ. Գրքի միջոցով Կյանքի այդ մեծագույն օրինակին օր-օրի ավելի ենք բացահայտում՝ ամեն անգամ նոր խորությամբ ընկալելով Նրա մտածումները, խոսքերն ու գործերը: Քրիստոնեական կյանքը չի սահմանափակվում միայն պատվիրանապահությամբ, այլ այն պահանջում է ջանադրորեն գտնել և գործադրել .....
Անարդարությունն Աստծո ցասմանն է արժանանում
Մեծ բան է, եթե մարդն Աստծո օրհնությունն ունի: Դա մի իսկական հարստություն է: Այն, ինչ օրհնված է՝ կանգուն է և չի քանդվում: Իսկ այն, ինչ օրհնություն չունի՝ կանգուն չի մնում: Անարդարությունը մեծագույն մեղք է: Բոլոր մեղքերը մեղմացուցիչ հանգամանքներ ունեն, անարդարությունից բացի: Այն Աստծո ցասմանն է արժանանում: Ի՜նչ սարսափելի բան է: Նրանք, ովքեր անարդարացի են վարվում մյուսների նկատմամբ՝ կրակ են հավաքում իրենց գլխին: Մարդիկ ինչ-որ անարդարություն .....
Երբ մարդ լիովին միայնակ է
Այն մասին, թե ինչպես կարող է միայնության ցավը թև տալ մարդուն – պատմում է հոգեբան Միրոսլովա Իվանովնան: Լինում են այնպիսի հոգեվիճակներ, երբ տանջող տխրությունը սեղմում է կոկորդդ, երբ հնարավոր չէ նույնիսկ այն դեպքում ուրախանալ, երբ բոլորը համառորեն փորձում են ուրախացնել քեզ, դա մի զգացողություն է, երբ թվում է, թե հայտնվում ես լիակատար խավարում, փոսի մեջ, դժոխքում: Դա ընկճվածություն չէ, ինչպես որ սկզբում դուք եք կարծում, մեղքի զգացում չէ, .....
Քար չնետենք մեր ուրախության վրա
Սեր, ուրախություն, համբերատարություն, ազնվություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն. Սբ. Պողոս առաքյալը Սբ. Հոգու պտուղներից երկրորդը նշում է ուրախությունը: Ուրախությունն Աստծո համար հաճելի է և ցանկալի. «Աստծո Արքայությունն ուտելիք կամ ըմպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն՝ Սբ. Հոգուց տրված»,- ասում է առաքյալը (Հռոմեացիներ 14:17): Ուրախ լինելու պատգամի մասին կարդում ենք. «Միշտ ուրա՛խ եղեք .....
Աշխարհիկ ոգին հիվանդություն է
Այսօր ամենակարևորն աշխարհիկ ոգուն չընտելանալն է: Դա Քրիստոսի մասին վկայություն է: Որքան հնարավոր է փորձենք թույլ չտալ, որ այդ հոսանքը մեզ շեղի ու աշխարհի հունով տանի: Խելացի ձուկը կարթը չի ընկնում: Խայծը տեսնում է, հասկանում է, թե դա ինչ է, հեռանում է այդտեղից ու չի բռնվում: Իսկ մեկ ուրիշը տեսնում է խայծը, շտապում է կուլ տալ այն և իսկույն կարթն է ընկնում: Այդպես էլ աշխարհն է, այն խայծ ունի և դրանով որսում է մարդկանց: Մարդիկ տարվում են աշխարհիկ .....
Լույսի, սիրո ու սրբության մեջ են կյանքի իմաստն ու շունչը
Երբ գարնան սկիզբն ազդարարվում է, և առաջին ձնծաղիկն իր խոնարհ գլուխը վեր է բարձրացնում ու ակնթարթների մեղեդու ներքո պար բռնած ծաղկում և ժպտալով նայում արեգակից հոսող լուսաթափանց շողերին, այդ տեսարանից մարդու հոգին բերկրությամբ և ուրախությամբ է լցվում, որովհետև ամենուր գարնանային շունչն է տարածվում` երփներանգ ծաղկունքով ներկելով դաշտերն ու ձորերը, անտառներն ու այգիները: Մարդու համար խնդությամբ լեցուն մի պարգև է բնության հրաշագեղ ծաղկման .....
Աշխարհիկ ոգին վանականության մեջ
- Հա՛յր, շատերը մեզ ասում են. «Դուք այստեղ կարծես դրախտում ապրելիս լինեք»: - Աղոթեք, որպեսզի առանց մյուս դրախտի չմնաք: Ես գոհ կլինեի, եթե աշխարհիկ մարդկանց վրա ձեր հոգևոր աճը տպավորություն գործեր, սակայն դուք ինքներդ չնկատեիք ուրիշների վրա գործած տպավորությունը՝ հենց այդ աճի պատճառով, չձգտեիք որևէ տպավորություն գործել, որպեսզի այն բնական լիներ ու ներքուստ գար: Աշխատեք անօգուտ բաների պատճառով չկորցնել ձեզ, այլապես Քրիստոսին կկորցնեք: .....
Աշխարհիկ ոգին հոգևոր կյանքում
- Հա՛յր, երբեմն ասում եք, որ այսինչը եվրոպական խոշորացույցի միջով է նայում, այլ ոչ թե արևելյան ոգու օգնությամբ: Ի՞նչ եք ցանկանում դրանով ասել: - Ուզում եմ ասել, որ եվրոպական աչքով է նայում, եվրոպական մտածելակերպով, առանց հավատի, զուտ մարդկային տեսանկյունից: - Իսկ արևելյան ոգին ի՞նչ է: - "Во́сток восто́ков и су́щии во́ тьме́ и се́ни!" * - Այսի՞նքն: - Ասելով, որ ինչ-որ մեկն ընդունել է արևելյան ոգին և թողել եվրոպականը՝ նկատի ունեմ, որ տրամաբանությունը, .....
Աշխարհիկ ուրախությունները նյութական ուրախություններ են
- Հա՛յր, հաճախ են աշխարհիկ մարդիկ ասում, որ բոլոր բարիքներն ունենալով՝ դատարկություն են զգում: - Իրական, մաքուր ուրախությունը Քրիստոսի մոտ ես ստանում: Աղոթքի մեջ Նրա հետ միավորվելով՝ հոգիդ լիանում է: Այս աշխարհի մարդիկ հաճույքների մեջ են ուրախություն փնտրում: Որոշ հոգևոր մարդիկ ուրախություն են փնտրում աստվածաբանական բանավեճերի, զրույցների և այլնի մեջ: Սակայն, երբ նրանց աստվածաբանական խոսակցություններն ավարտվում են, նրանք ունայնության .....
Աշխարհիկ ցանկությունները
Կրկնապատիկ դժբախտություն է սպասվում նրանց, ովքեր իրենց սիրտը չեն սանձահարում, որն այնպիսի նյութական ցանկությունների է ձգտում, առանց որոնց կարելի է ապրել (մարմնական կրքերի մասին խոսք անգամ չի գնում), նրանց, ովքեր իրենց միտքը սրտում չեն կենտրոնացնի, որպեսզի հոգու հետ միասին Աստծուն տան: - Հա՛յր, ինչ-որ բան ցանկանալը միշտ վա՞տ է: - Ոչ, սրտի ցանկությունն, ինքն իրենով, չար չէ: Սակայն այն բաները, որոնք նույնիսկ մեղսավոր չեն, սակայն իմ սիրտը գրավելով՝ .....
Նախընտրությունը պետք է հոգու գեղեցկությանը տալ
Այն հոգին, որին դուր են գալիս նյութական աշխարհի գեղեցկությունները, հաստատում է, որ իր մեջ սին աշխարհն է բնակվում: Այդ պատճառով էլ այն ոչ թե Արարիչով է տարվում, այլ՝ արարածով, ոչ թե՝ Աստծով, այլ՝ կավով: Այն փաստը, որ այդ կավը մաքուր է և մեղավոր աղտեղությունից զերծ՝ նշանակություն չունի: Տարվելով աշխարհի գեղեցկություններով, որոնք չնայած մեղսավոր չեն, սակայն այնուհանդերձ չեն դադարում փուչ լինելուց, սիրտը ժամանակավոր ուրախություն է զգում, ուրախություն, .....
Սատանան կառավարում է ունայնությամբ
- Հա՛յր, ինչո՞ւ են սատանային երբեմն «աշխարհակալ» անվանում: Ինչ է, նա՞ է իսկապես կառավարում աշխարհը: - Ա՛յդ էր պակաս, որպեսզի սատանան կառավարեր աշխարհը: Երբ Քրիստոս «այս աշխարհի իշխան» (Հովհ. 16:11) ասաց սատանայի մասին, ի նկատի չուներ, որ նա աշխարհակալ է, այլ այն, որ ունայնությամբ և ստով է կառավարում: Մի՞թե կարելի է: Մի՞թե Աստված թույլ կտար, որպեսզի սատանան աշխարհի կառավարմանը հասներ: Սակայն նրանք, ում սրտերը ունայն ու աշխարհիկ բաներին .....
Խոնարհությունից սատանան փոշու է վերածվում
Խոնարհությունը հսկայական ուժ ունի: Խոնարհությունից սատանան փոշու է վերածվում: Այն ամենաուժեղ շոկային հարվածն է սատանային: Այնտեղ ուր խոնարհություն կա՝ սատանայի համար տեղ չկա: Իսկ, եթե սատանայի համար տեղ չկա, ուրեմն գայթակղություններ էլ չկան: Մի անգամ, մի ճգնավոր սատանային ստիպեց «Սուրբ Աստված…»-ն ասել: « Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ» ասեց ու կանգ առավ, «ողորմյա մեզ» չասաց: «Ասա՛ «ողորմյա մեզ»: Բայց .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․