Գրքեր

Հակոբոս առաքյալի ընդհանրական թուղթը
Հակոբոս 4.13-17, 5.1
13. Ահաւասիկ են, որ ասեն՝ այսօր և վաղիւ երթիցո՛ւք յայս անուն քաղաք, եղիցո՛ւք անդ տարի մի, վաճառեսցո՛ւք եւ շահեսցուք. 14. Որք ո՛չ գիտէք զվաղիւն: 15. Որպիսի՞ ինչ են կեանք ձեր, զի իբրև զմրրի եք, որ առ սակաւ մի երևեալ՝ և ապա ապականեալ: Փոխանակ զի ասէիք՝ եթէ Տէր կամեսցի, կեցցո՛ւք և արասցուք զայս ինչ կամ զայն: 16. Եվ արդ՝ պարծիք յամբարտաւանութեան ձերում. ամենայն ինչ այնպիսի պարծանք՝ չարութիւն են: 17. Որ ոք գիտիցէ զբարին՝ և ո՛չ առնիցէ, մեղք են նմա: Այժմ .....
Հակոբոս 4.11-12
11. Մի՛ բամբասէք զմիմեանս եղբարք, որ բամբասէ զեղբայր իւր, կամ դատի զեղբայր իւր, զօրէնսն բամբասէ և զօրէնսն դատի: Եղբայրնե՛ր, միմյանց մի՛ բամբասեք, ով բամբասում է իր եղբորը կամ դատում է իր եղբորը, չարախոսում է օրենքի մասին և դատում է օրենքը: Աստվածային բոլոր գրքերում (և բարի մարդկանց կողմից) բամբասանքը հանդիմանության է արժանանում, քանզի բանսարկուի հայտնագործությունն է, որով Արարչին բամբասեց մարդու մոտ: Հետևաբար, որպես ամեն տեսակի մեղքի .....
Հակոբոս 4.9-10
9. Տառապեցարո՛ւք, սգացարո՛ւք, և լացէ՛ք: Տառապեցե՛ք, սգացե՛ք և լացե՛ք: Երկմտելու փոխարեն, ասում է, և առաջին մեղքի համար, որ անգիտության պատճառով գործեցիք, տառապեցե՛ք, սգացե՛ք, և լացե՛ք: Միայն ձեռքերի արդարությունը բավարար չէ մեղքերը մաքրելու համար, և ոչ էլ սրտերը՝ երկմտությունից ուղղելու, այլ այս ամենի հետ նաև պետք է ապաշխարողի կերպարանք ստանալ. տառապել, սգալ, տրտմել, հոգոց հանել և դառնապես լացել ինչպես մեռելի վրա, և այդ ամենի միջոցով քավել .....
Հակոբոս 4.7-8
7. Հնազանդեցարո՛ւք այսուհետև Աստուծոյ, և կացէք հակառակ չարախօսին, և լիցի փախստական առ ի ձէնջ: Հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն և դիմադրեցե՛ք սատանային, ու նա կփախչի ձեզանից: Երբ ամբարտավանին անհույս թողեց Աստծու շնորհներից, և առավելագույն շնորհներ խոստացավ իրեն սիրողներին և խոնարհներին, ապա օրինակ է բերում և խրատները շատացնում, որպեսզի ոչ ոք տարակուսանքով խոնարհության օրինակ չխնդրի: Այդ պատճառով էլ ասաց. հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն .....
Հակոբոս 4.5-6
5. Կամ թէ վայրապար համարիցիք՝ զոր ասէ գիրն առ նախանձ ինչ, որում փափաքէ՛ հոգին՝ որ բնակեաց ի մեզ, տալ զառաւել շնորհսն: Կամ թե՝ առ ոչինչ եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»: Այն բոլոր գրքերը, որ Աստծու Հոգով գրվեցին, կերպարն ու օրինակն են, և երբեք զուր տեղը չգրվեցին, այլ՝ մեր շահի, օգուտի և վարդապետության համար, որպեսզի նրանցից իմանանք Աստծու կամքի կատարումը, և որ չշեղվենք .....
Հակոբոս 4.4
4. Շնացօողք, ո՛չ գիտէք, զի սէր աշխարհիս այսորիկ թշնամութիւն է առ Աստուած: Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ սերը այս աշխարհի հանդեպ՝ թշնամություն է Աստծու դեմ: Կարծում եմ այստեղ շնացող ասելով նկատի չունի մարմնավոր շնությունը, այլ՝ Աստծու սիրուց ընկնելը: Քանզի, ինչպես օրինակ, եթե կինը թողնի իր մարդուն և այլ մարդու մոտ գնա, դա նրան շնություն կհամարվի, ըստ տերունական օրենքի, այլ ոչ թե ամուսնություն: Այդպես էլ հոգին, հեռանալով Աստծու սիրուց և միավորվելով .....
Հակոբոս 4.2-3
2. Ցանկանայք, և ո՛չ առնիք: Ցանկանում եք, բայց չունեք: Իսկ ինչո՞ւ չունեն, որովհետև երկրավոր և անցավոր բաներ են ցանկանում, որոնք մնայուն չեն, այդ պատճառով էլ չունեն: Ուստի և ցանկությունն անցնում է, դրա հետ միասին նաև այն, ինչ ցանկացել են. թե՛ ունեցվածք, թե՛ փառք, թե՛ ուսում և թե՛ իշխանություն: Արդ, ո՞վ է, որ իրապես ցանկալի փառքը վայելելով և իրականում ստանալով թե՛ իշխանություն, թե՛ ագահություն, թե՛ ուսում և նմանօրինակ այլ բաներ, ապա այդ կրքերի .....
Հակոբոս 4.1
Ուստի՞ պատերազմունք ի ձեզ, և ուստի՞ կռիւք. ո՞չ ապաքէն յայդպիսի ցանկութեանց ձերոց, որ զօրացեալ են յանդամս ձեր: Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ՞ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ: Կարծում եմ այստեղ նորից մեր միտքը կենտրոնացնում է այն բանի վրա, որ մենք՝ մարդիկս երկու մասից ենք բաղկացած՝ հոգուց և մարմնից, և երկակի է նաև մեր հանդեպ մղվող պատերազմն ու կռիվը, այն կարող է լինել ներքին և արտաքին: .....
Հակոբոս 3.17-18
17. Իսկ վերին իմաստութիւն, նախ՝ զի սուրբ է, և ապա խաղաղարա՛ր, հե՛զ, դիւրահաւա՛ն, լի՛ ողորմութեամբ և պտղովք բարեաց, անխիղճ, առանց կեղծաւորութեան: 18. Պտո՛ւղ արդարութեան խաղաղութեամբ սերմանի այնոցիկ, որ առնեն զխաղաղութիւն: Իսկ վերին իմաստությունը նախ՝ սուրբ է և ապա՝ խաղաղարար, հեզ, բարյացկամ, լի ողորմածությամբ և բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծավորության: Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն .....
Հակոբոս 3.14-16
14. Ապա եթէ նախանձ և դառնութիւն և հակառակութիւն ունիցիք ի սիրտս ձեր, մի՛ պարծիք սուտ առնել զճշմարտութիւնն: Իսկ եթե ձեր սրտերում դառը նախանձ և հակառակություն ունեք, մի՛ պարծեցեք, որ սուտ եք հանում ճշմարտությունը: Երբ ասաց, թե իրական իմաստունն այն է, ով ճշմարիտ իմաստությանը նայելով, ըստ դրա հեզության ուղղում է իր ընթացքը և բարի գործերով բոլորին ցույց է տալիս իր իմաստությունը: Ապա մի ուրիշ երկյուղ է առաջ բերում, և ճշմարիտ իմաստության հակառակը .....
Հակոբոս 3.12-13
12. Մի թէ մա՞րթ ինչ իցէ, եղբա՛րք իմ՝ թզենւոյ ձէ՛թ բերել, կամ որթոյ թուզ: Եղբայրնե՛ր իմ, միթե կարելի է, որ թզենին ձիթապտուղ տա կամ որթատունկը՝ թուզ: Յուրաքանչյուր ծառ իր պտուղը չի թողնում և իրենց ոչ հատուկ պտուղ բերում, ինչպես որ հայտնի է, ուստի, թզենին իրեն հատուկ պտուղ է բերում, այլ ոչ թե ձիթապտուղ, նույնպես նաև որթատունկը խաղող է բերում, այլ ոչ թե թուզ: Արդ, տեսնենք, թե ինչո՞ւ է այս ծառերի օրինակը բերում, այլ ոչ թե այլ պտղատու կամ անպտուղ .....
Հակոբոս 3.9-11
9. Նովաւ օրհնեմք զՏէրն և զՀայր. և նովաւ անիծանեմք զմարդիկ, որ ըստ նմանութեան Աստուծոյ արարան: Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը և նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ: Ցանկանում է ցույց տալ լեզվի ներգործության իրարամերժ կողմերը՝ թե բարի և թե չար, և հայտնում է, թե ինչի համար ստեղծեց Արարիչը և դրեց մարմնի մեջ, և խոսքի միջոցով կապեց մտքի հետ, սակայն նա ինչպիսի անդունդի մեջ իջավ՝ հակառակ գործելով Արարչին: Նրանով, ասում .....
Հակոբոս 3.7-8
7. Ամենայն բնութիւն գազանա՛ց, և թռչնոց, և սողնոց, և որ ի ծովու են, հնազանդեալ են՝ և հնազանդի՛ն մարդկեղէն բնութեան: Գազանների, թռչունների և սողունների ամեն տեսակ և ինչ որ կա ծովի մեջ, հնազանդված է և հնազանդվում է մարդկային բնությանը: Մարդու իշխանական պատիվը խոսքով է դրսևորվում, ինչը ստեղծման ժամանակ Աստծուց ընդունեց, ուստի նրան տեր, իշխան և թագավոր հաստատեց երևելի արարածների վրա, որի համար էլ առաջին մարդուն ասաց. «Իշխեցե՛ք ծովի ձկների, .....
Հակոբոս 3:5-6
5. Սոյնպէս և լեզուս՝ փոքր ինչ անդամ է՝ և զմեծամեծս բարբառի: Այսպես էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում: Ըստ օրինակի էլ հանդիմանել է սկսում, քանզի այնտեղ ասաց, թե այն մեծ և հսկայական [նավը] մի փոքր թիի միջոցով այս ու այն կողմ է թեքվում ըստ նավավարի կամքի, իսկ այստեղ լեզուն, որ մարմնի փոքր անդամ է, սակայն թիի պես է, ասում է: Ուստի նա ոչ ձեռքի պես երկար է, ոչ ոսկորների պես կարծր, ոչ ոտքի պես հաստատուն է և ոչ էլ գլխի չափ մեծ, այլ .....
Հակոբոս 3:1-4
1. Մի՛ բազում վարդապետք լինե՛լ, եղբա՛րք իմ, գիտասջի՛ք, զի մե՛ծ դատաստան ընդունելոց եմք: 2. Քանզի բազո՛ւմ ինչ յանցանեմք ամենեքեան, եթէ ոք բանիւ ո՛չ յանցանիցէ՝ նա՛ է մարդ կատարեալ, որ կարօղն է սանձահարե՛լ զամենայն մարմին իւր: 3. Տե՛ս՝ զի ձիոց սանձս ի բերան դնեմք՝ առ անսալո՛յ նոցա մեզ, և զամենայն մարմինս նոցա նուաճիմք: 4. Ահաւասիկ և նաւք՝ ո՞րպիսի ինչ են, և ի սաստիկ հողմոց վարին. և փո՛քր թևովն շրջին՝ յո՛ր կոյս և միտք ուղղչին կամիցին: Եղբայրնե՛ր .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․