26 Փետրվար, Դշ, Մեծ Պահքի Գ օր

Գրքեր

Իրադարձություններ
Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՌԻԹՈՎ
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, խոկման ու ներհայեցողության առանձնակի ժամանակամիջոց է։ Այս օրերին մեր ներաշխարհը պայծառանում ու զորանում է սուրբգրային ընթերցումներով, հոգեշահ պատգամներով, որ փոխանցում են Մեծ Պահքի կիրակիների խորհուրդները։ Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր ճամփորդություն է, որպեսզի մեր կենցաղավարությանը անդրադարձով, մարդկային մեր էության քննությամբ, հոգեպես .....
Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով մատուցվեց Ս. Պատարագ
Փետրվարի 18-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերից ու կառույցներից Ս. Էջմիածնում համախմբված 237 եկեղեցականներ Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին), մասնակցեցին Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Ս. Պատարագի .....
Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն
Փետրվարի 18-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղևոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին համախմբվել Հայոց Եկեղեցու տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 237 եկեղեցական: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ քահանաների պարգևաբաշխման արարողություն: Տերունական աղոթքից հետո ներկաներին .....
Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ մատուցվեց Ս. Պատարագ, պարգևատրվեցին զինվորականներ
Փետրվարի 8-ին` Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի` սրբի անունը կրող չորս եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ներկա էին բարձրաստիճան սպաներ ու սահմանային գծում առավել աչքի ընկած զինվորներ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Մինչ Ս. Պատարագը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ եկեղեցի .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր հաղթական բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին` Բանակի օրվա առիթով: Շուրջ երեք տասնամյակ առաջ ծանր պայմաններում կազմավորվեց հայոց նվիրական բանակը. ծնվեց ազատամարտի բովից, հասունացավ ու կերտվեց մեր քաջարի հայորդիների աննկուն պայքարով ու անսպառ ջանքերով: Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր .....
Հայաստանյան եպիսկոպոսաց ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հունվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով: Ժողովի ընթացքում քննարկվեցին թեմերում հոգևոր կյանքի վերաշխուժացմանն ուղղված ծրագրերին և հովվական առաքելության զորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարվեց հոգևոր հովիվների ծառայությանը, թեմերում առկա կարիքներին և եկեղեցականների .....
Ս. Ծննդյան ավետիսը «Երազանքների տնակ»-ից
Հունվարի 19-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում բեմադրվեց «Երազանքների տնակը» Ս. Ծննդյան բարեգործական ներկայացումը, որը կազմակերպել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը և որի հասույթը տրամադրվելու է «Արև-երեխաներ» ՀԿ-ին: Պատահական չէր ներկայացման օրը. այն համընկել էր Երուսաղեմում հին տոմարով Ս. Ծննդյան տոնակատարության .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքի ուրախ Կաղանդչեքը
Հունվարի 12-ին՝ Ս. Ծննդյան ութօրեքի յոթերորդ օրը, Սուրբ և Անմահ Պատարագին զանգերի ղողանջի ներքո հերթական անգամ հնչեց Ս. Ծննդյան ավետիսը՝ Քրիստոսի հրաշափառ Ծնունդը փառաբանելու կոչը ազդարարելով: Սուրբ Պատարագի ավարտին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց և «Զորավոր» երիտասարդաց միությունները, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, երիցատան դահլիճում Կաղանդչեքի ուրախ միջոցառում էին կազմակերպել: Արդեն .....
«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»
Սիրելինե՛ր, Կամոքն Բարեգութ Աստծո` գալիք տարեմուտով պիտի ուղենշվի մեր ազգի նոր, աստվածահաճո նպատակներով և երազանքներով լեցուն ընթացքը: Վերստին կպանծացվի 2020 տարի առաջ Բեթղեհեմում հայտնված սքանչելի Խորհուրդը. Աստված Երկնքից խոնարհվեց և մարդացավ: Աստված մարդկային բնություն հագավ՝ ի սեր ամենքի, հանուն աստվածադրոշմ պատկերի վերականգնումի ու նորոգության: Մեր աղոթքն է, որ եկող տարի Աստվածորդու զորությունն առավել ներգործուն և ուժեղ դարձնի .....
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ   Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Ամանորի տոնական այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ամենքիդ: Ամանորը ժամանակի յուրօրինակ սահմանագիծ է հնի և նորի, անցյալի և ապագայի միջև և առիթ՝ գնահատելու անցած ուղին, արարված լավն ու բարին, թույլ տրված սխալները, որովհետև .....
Սիրիահայ համայնքի տիկնանց միության ուրախ Ամանորը
Քրիստոնյայի համար մեծագույն պարգև է ժամանակը, միաժամանակ նաև՝ պատասխանատվություն, քանի որ Տերն այն շնորհել է հավիտենական կյանքին նախապատրաստվելու համար: Երջանկահիշատակ Գարեգին Ա հայրապետը ժամանակի մասին հետևյալ մտորումն է ունեցել. «Ինչն է ավելի գեղեցիկ, քան հույսով ճառագուն մեր աչքերը սևեռել գալիք 365 օրերի վրա, և յուրաքանչյուրի մեջ և յուրաքանչյուրով այնպիսի արարք կամ արժեք դրոշմել մեր կյանքի այս նոր էջի վրա, որ երբ օրացույցը մաշվի, .....
Մեծ ընտանիքի հերթական ինտելեկտուալ խաղը
Դեկտեմբերի 15-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում կայացավ հերթական ինտելեկտուալ խաղը՝ համայնքի տիկնանց և «Զորավոր» երիտասարդաց միությունների անդամների միջև: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ ներկաները «Տերունական աղոթք»-ով սկսեցին միջոցառումը: Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց .....
Այսօր Նավասարդ Սրբազանի առաջնորդական փոխանորդության 20 ամյակն է
Գերաշնո՛րհ Սրբազան Հայր, Արարատյան Հայրապետական թեմի հավատացելոց և հոգևոր դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը Արարատյան Հայրապետական թեմում 20-ամյա եկեղեցական գործունեության առթիվ: Աստվածային նախախնամությամբ շուրջ երկու տասնամյակ է, ինչ Ձեր առաջնորդական վերատեսչությամբ ամենքիս ներշնչում եք ամուր հավատքով ապրելու և մեր սուրբ հայրերի թողած ճշմարտության ուղիներով անսայթաք քայլելու կերպը: Մեր աղոթքն է, որ Ամենազոր Աստված .....
«Մանկահասակ երեխաների բերանից թող օրհնություն ելնի»
«Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է»,- ասել է Սողոմոն Իմաստունը (Առակ. 1:7): Առաքինություններից առաջինը, որ երեխան պետք է ունենա իր սրտում, Տիրոջ հանդեպ երկյուղն է: Զուր ասված չէ, որ «մանկահասակ և ծծկեր երեխաների բերանից թող օրհնություն ելնի» (Սաղմ. 8:3): Երեխաների առողջ և ներդաշնակ զարգացման համար ծնողներն ու ուսուցիչները պարտավոր են երեխաներին Տիրոջ հանդեպ երկյուղ ներշնչել և աղոթել սովորեցնել: Չէ՞ որ երեխան միշտ ինչ-որ բան խնդրում .....
Սեբաստացիներն ուխտի էին եկել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի
Նոյեմբերի 14-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի և Արևելյան դպրոցի աշակերտները, կրթահամալիրի 30-ամյակին նվիրված ծրագրերի շրջանակում, ուխտի էին եկել Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Եկեղեցում աշակերտներին ողջունեց և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը փոխանցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Տեր Հայրը պատանի ուխտավորներին ներկայացրեց եկեղեցու կառուցման պատմությունը, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․