Գրքեր

Իրադարձություններ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ
Փետրվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, տեղեկանալով բարձրագույն հրամանատարական կազմի և դրան հաջորդած ՀՀ վարչապետի հայտարարություններին, խոր մտահոգությամբ հետևում է դրանց շուրջ ընթացող զարգացումներին։ Հետպատերազմյան ճգնաժամային այս իրավիճակում, երբ հայրենիքը դիմագրավում է քաղաքական, տնտեսական և հասարակական բազմաթիվ մարտահրավերների, մեղադրանքների և քաղաքական .....
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Փետրվարի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Մինչ օրակարգին անդրադառնալը ժողովականները աղոթեցին անցյալ տարի ի Տեր ննջած և արցախյան պատերազմում զոհված եկեղեցականների համար, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժողովի առիթով ամենքին բերեց հայրապետական իր օրհնությունն ու պատգամը։ Ժողովի ընթացքում մասնավոր քննարկման .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՌԻԹՈՎ
Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, Սկսվել է Մեծ Պահքը։ Մուտք ենք գործել Մեծ Պահքի շրջան մեզ պատուհասած պատերազմի ողբերգության ցավը մեր հոգիներում։ Արցախի և մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար մղվող պատերազմում հերոսաբար զոհվեցին մեր բազում զավակներ, կորցրեցինք Արցախ աշխարհի զգալի մասը։ Այս ողբերգական իրադարձությունները որոշապես նաև հետևանք էին Քրիստոսապատվեր սիրուց հեռանալու, անհամերաշխության, ներքին ու արտաքին անվտանգության .....
Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Ս․ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով
Փետրվարի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ս․ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին համախմբվել 230 եկեղեցականներ, որոնց թվում՝ 13 թեմակալ առաջնորդներ, 29 Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսներ, վարդապետներ և աբեղաներ և Հայաստանի թեմերից ու Արցախից ժամանած 188 քահանաներ: Տոնի կապակցությամբ Վաղարշապատ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն .....
Նավասարդ Սրբազանը պարգևատրեց ՀՀ ԶՈւ գնդերեցներին
Հունվարի 30-ին Սուրբ Սարգսի առթիվ արդեն ավանդույթ դարձած պարգևաբաշխությունն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում էր մեկտեղել ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեցներին։ Արարողությունը հանդիսապետում էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Ներկա էին Հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի թեմի նորանշանակ .....
Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ
Այսօր՝ հունվարի 30-ին, Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում: Ներկա էին հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ՀՀ ԶՈւ գնդերեցներ: .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին Բանակի օրվա առիթով: Դարերի ընթացքին մեր բոլոր պայքարների բովում հայ զինվորը ցուցաբերել է մեծ արիություն ու անձնվիրում՝ հերոսաբար պաշտպանելով երկիր հայրենին և հարազատ ժողովրդին։ Արցախի պաշտպանության համար մղված պատերազմներում Հայոց բանակի քաջարի զորահրամանատարներն ու զինվորները, որոնց թվում ազգային փոքրամասնությունների .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը գերեվարվածների և անհայտ կորածների համար աղոթքի արարողության ընթացքին
«Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ»։ (Հռոմ․ Ե 5)   Սիրելի հավատավոր հայորդիներ,   Այսօր համախմբվել ենք մեր սուրբ եկեղեցիներում՝ աղոթք բարձրացնելու առ Աստված արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված և անհայտ կորած մեր քաջորդիների համար։ Մեր զինվորների հայրերի ու մայրերի, կանանց ու երեխաների հետ բոլորս մեր սրտերում փայփայում ենք մեր զավակների .....
Նավասարդ Սրբազանը մատուցեց Սուրբ Ծննդյան Սուրբ Պատարագ
Հունվարի 6-ին Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տոնական Ս. Պատարագ մատուցեց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում: Սրբազան Հորը որպես ընթերականներ սպասավորում էին Տ. Շահե քահանա Հայրապետյանը և Տ. Եսայի քահանա Արթենյանը: Հընթացս Ս. Պատարագի՝ Նավասարդ Սրբազանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորական .....
Հայրապետական Սուրբ Պատարագ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով
Հունվարի 6-ին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հոգենորոգ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ու բարեմաղթանքները հղեց աշխարհասփյուռ հավատավոր հայ ժողովրդին` ամենքին փոխանցելով Տիրոջ Սուրբ Ծննդյան կենդանարար ավետիսը: Ս. .....
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ, Ձեզ և Մեզ Մեծ Ավետիս
«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ» Սիրելի՛ հավատավոր զավակներ, Մեր օրհնությունն ենք բերում ձեզ՝ Տիրոջ հրաշափառ Սուրբ Ծննդյան և Ամանորի հոգենորոգ տոների առթիվ: Հիսուսի Քրիստոսի Սուրբ Ծնունդով վերստին ականատեսն ենք մարդեղության խորին խորհրդին և ուխտավորներն ենք Բեթղեհեմյան աստղալույսով օծուն սուրբ մսուրի, «յորմէ ծագեաց լոյս կենդանի ի փրկութիւն տիեզերաց»: Այս օրերին ողջ քրիստոնյա աշխարհը հոգեզվարթ շարականներով .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ
Սիրելի զավակներ Մեր ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրո Մեր ողջույնը, աղոթքն ու օրհնությունն ենք բերում ձեզ տարեմուտի այս երեկո: Հնի և նորի սահմանագծին, երբ մեր հայացքն ուղղվում է դեպի ապագա, ծանր հոգով նաև վերհիշում ենք չարաղետ 2020 թվականը և սգում մեր հազարավոր զավակների և Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը։ Անցնող տարում համավարակի և պատերազմի արհավիրքները կորստյան ցավ ու մահվան վիշտ տարածեցին հայրենական .....
Խաղաղություն ավետող Ս. Ծննդյան մսուրը զարդարեց եկեղեցու բակը
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնին ընդառաջ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակը հոգևոր դասի և «Զորավոր» երիտասարդաց միության անդամների ջանքերով զարդարվեց տոնի խորհրդանիշ Ս. Ծննդյան մսուրով: Ժամանակի լրումին՝ մի խաղաղ ու սուրբ գիշեր, երբ ծնվեց աշխարհի Փրկիչը, Սուրբ Կույսը մանկանը, խանձարարուրի մեջ փաթաթելով, դրեց մսուրի մեջ, որ աստվածահայտնության հրաշալի խորհուրդն ունի: Մսուրը թեև փոքրիկ էր ու նեղ, .....
Այց Եռաբլուր և հոգեհանգիստ նահատակ քաջորդիների համար
«Միայն ուժեղ պետությամբ է հնարավոր հավերժացնել մեր ինքնությունն ու լինելիությունը, նաև մեր քաջորդիների հիշատակը»․ Ամենայն Հայոց Կաթողիկոս   Դեկտեմբերի 20-ի առավոտյան Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու և աղոթք բարձրացնելու արցախյան պատերազմում նահատակված քաջորդյաց հոգիների խաղաղության .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ
Սիրելի զավակներ մեր ի հայրենիս և ի սփյուռս, Պատերազմի արհավիրքից հետո ցավի, մտահոգության և տագնապի ծանր օրեր ենք ապրում։ Հազարավոր մեր հերոս զավակների նահատակությունը, պատմական Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, պատերազմի աղետալի հետևանքները և արտաքին վտանգի առավել մեծ սպառնալիքը ալեկոծել են մեր հոգիները, խաթարել համերաշխությունը և ազգային միասնականությունը հայրենիքում ու սփյուռքում։ Ստեղծված ծանր իրադրությունը և ներքաղաքական .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․