Գրքեր

Իրադարձություններ
Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Հարյուր և ավելի տարիներ առաջ մեկ և կես միլիոն հայորդիք իրենց կյանքի գնով վկայեցին հավատարմությունը աստվածաշնորհ մեր հայրենիքին ու հավատքին՝ մերժելով ուրացությունն ու ուծացումը։ Նրանք կենդանի պահեցին իրենց հավատն ու հույսը մեր ժողովրդի վերածննդի հանդեպ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշում է այդ վերածնունդը, որն իրականություն դարձավ հայրենիքի մի փոքր հատվածում անկախ պետականության վերակերտումով, .....
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է զոհված զինծառայողների ընտանիքներին
Ցավով տեղեկացանք Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին սկսված փոխհրաձգության մասին, որի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ։ Մեր վշտակցությունն ենք բերում մեր հերոս զավակների ծնողներին ու հարազատներին՝ աղոթելով, որ Բարեգութն Աստված երկնային լուսեղեն Իր օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնի նրանց արդար հոգիները։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին՝ հայցելով Տիրոջ հովանին և զորակցությունը .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկ. 18.8)։   Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս, Այսօր համախմբված մեր եկեղեցիների հարկերի ներքո՝ փառաբանում ենք հարուցյալ Փրկչին՝ ավետելով. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Օրհնաբանում ենք հրաշափառ Հարությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Ով չարչարվեց, խաչվեց ու հարություն առավ, որպեսզի մեզ ազատի մեղքի ու մահվան .....
Տ. Գրիգոր քհն. Գրիգորյանի Հարության տոնի պատգամը
    Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սիրելի՛ զավակներ, Ցնծացե՛ք և ուրախացե՛ք այսօր Երկնքի ու երկրի հետ միասին, քանի որ երջանկություն ունեք նշելու կյանքի տոնը, դրախտի դարպասների բացման ու մահվան կապանքներից ազատագրվելու տոնը։ Չկա ավելի ցնծալի տոն բանական մարդու կյանքում, քան Սուրբ Հարության տոնն է, սիրելինե՛ր։ Այն անհամեմատելիորեն առավել է մեր ամենասիրելի ու ամենաթանկագին տոներից անգամ, քանի որ մարդուն  պարգևում է այն, ինչ ուրիշ .....
Ծաղկազարդյան տոնակատարությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Ապրիլի 2-ին Հայ եկեղեցու կամարների ներքո հնչեցին «Օրհնեալ, որ գայ յանուն Տեառն. օրհնութիւն ի բարձունս» փառաբանական խոսքերը, որոնք ազդարարեցին Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդի տոնը մեծ թվով ընտանիքների էր համախմբել Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում՝ մասնակիցը դարձնելու վաղ առավոտից մինչև երեկո կատարվող արարողությունների և տոնական միջոցառման: Վաղ առավոտյան Գիշերային և Առավոտյան ժամերգություններին հաջորդեց .....
Ծաղկազարդի տոնի պատգամ
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, սիրելի՛ ծնողներ ու անգին զավակներ, Այսօր մեր Մայր եկեղեցին տոնում է անչափ սիրելի ու գեղեցիկ մի տոն՝ Ծաղկազարդը կամ Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ։ Այս սքանչելի տոնը Հայ եկեղեցին նշանավորել է նաև մանուկների օրհնության կարգով, որն այնքա՜ն համահունչ է տոնի խորհրդին ու ոգուն։ Եվ ես մեծ ուրախությամբ շնորհավորում եմ բոլորիս, հատկապես՝ մեծ ու փոքր մանուկներին այս գեղեցիկ տոնի առթիվ։ Մարդացյալ Աստծու .....
Բանախոսություն «Արդյունավետ մտածողության սկզբունքները» թեմայի վերաբերյալ
Մարտի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Արդյունավետ մտածողության սկզբունքները» թեմայի վերաբերյալ բանախոսությանը, որը վարեց «Դիալոգ» կրոնի և հանրային կապերի ուսումնավերլուծական կենտրոնի ղեկավար Ալմաստ Մուրադյանը: Բանախոսությունը, երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի .....
Գերագույն Հոգևոր Խորհուրդը, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ
Խորը ցավով ենք արձանագրում, որ արդեն 100-րդ օրն է, ինչ Ադրբեջանի իշխանությունները, հայատյաց քաղաքականության սաստկացող դրսևորումներով, արգելափակված են պահում Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի (Լաչինի) միջանցքը: Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հայ բնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող ֆիզիկական ու հոգեբանական ճնշումները, բռնություններն ու ահաբեկչական գործողությունները առավել խորացնում են հումանիտար աղետալի իրավիճակը: .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի՝ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Գարնան զարթոնքով լեցուն մարտի 8-ի այս տոնական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում մեր մայրերին, քույրերին ու դուստրերին և երախտագետ սրտով մեծարում նրանց նվիրյալ ու սիրառատ ջանքերը ընտանեկան կյանքի բարօրության ապահովման գործում, ինչպես նաև՝ գովարժան ավանդը պետական ու հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում: Սիրելի մայրեր և քույրեր, ընտանիքին ու հայրենիքին ձեր նվիրումով են պահպանվում .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՌԻԹՈՎ
Սիրելիներ, Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան։ Այս ժամանակամիջոցը քրիստոնյայի կյանքում կարևոր հանգրվան է սրբության ու կատարելության աստվածապատվեր ճանապարհին: Պահքի մեջ աղոթական խոկումներով, ինքնաքննությամբ ու երկնային շնորհների հայցով զորություն ենք ստանում ի կատար ածելու Քրիստոսի հորդորն ու պատգամը. «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48): Կատարելության ուղին սկզբնավորվում է զղջումով ու .....
Բուն բարեկենդանի տոնախմբությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Բուն բարեկենդանը նշեց փետրվարի 19-ին: Հայ ազգի կողմից սիրված և սպասված այս տոնը Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթայի առաջին օղակն է: Տոնի խորհրդին հայ քրիստոնյան հաղորդ է դառնում նախ մասնակից լինելով Սուրբ և Անմահ Պատարագին: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Ս. Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը, որ քարոզին, անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորաբար ասաց. «Այսօր հիշատակում .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքն ենք բերում Հայոց բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին: Հայոց բանակը կազմավորվեց մեր անկախության վերահաստատման տարիներին, դարձավ պատվարն ու պահապանը հայոց վերածնյալ պետականության, երաշխավորը մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի: Մեր խիզախ զորավարների ու զինվորների քաջագործություններով, նաև բանակին սատարող մեր ժողովրդի .....
Ինը երանությունները
«Եվ տեսնելով ժողովրդի բազմությունը՝ Հիսուս բարձրացավ լեռան վրա: Եվ երբ այնտեղ նստեց, Նրա մոտ եկան Իր աշակերտները. և Նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել. – Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը: – Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն: – Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն: – Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան: – Երանի՜ .....
Մեծ ընտանիքի հերթական ընտանեկան Կաղանդչեքը
Հունվարի 8-ին՝ Քրիստոսի Ծննդյան և Հայտնության երրորդ օրը, որ Տերունի օր էր, Հայաստանյաց Առաքելական բոլոր եկեղեցիներում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց: Սուրբ Խորաններից հերթական անգամ հնչեց աստվածային սիրո անլռելի ղողանջը՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության ավետիսը: Տերունի օրն առավոտյան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքը՝ համայնքը, համախմբվել էր Սուրբ Սեղանի շուրջ, իսկ երեկոյան՝ «Լճեր» ռեստորանում տոնական սեղանների .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով
«Նորոգվեցեք ձեր մտքով և հոգով ու հագեք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու» (Եփ. 4.23-24): Սիրելի բարեպաշտ հավատացյալներ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս, Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի հրաշազարդ այս օրը, համախմբված մեր եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին՝ միմյանց փոխանցելով փրկավետ ողջույնը. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս»։ Ավելի քան երկու հազար տարի Քրիստոսի Սուրբ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․