Գրքեր

Իրադարձություններ
«Զորավոր» երիտասարդաց միության ուրախ Կաղանդչեքը
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունն արդեն երկրորդ տարին է, որ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հին տոմարով Նոր տարուն իր ամանորյա նվերը՝ ուրախ Կաղանդչեքն է մատուցում համայնքի անդամներին և հոգևոր դասին: Հունվարի 13-ին՝ Քրիստոսի անվանակոչության տոնին նվիրված Ս. Պատարագի ավարտին,  երիցատան դահլիճում համայնքը, հոգևոր դասը և հյուրերը վայելեցին երիտասարդների վառ .....
Եկեղեցու համայնքն ապրեց հույսի և կյանքի տոնի ուրախությունը
Քրիստոնեական մտածողության համար պատահական չէ Ամանորի և Սուրբծննդյան տոների հաջորդականությունը, ժամանակի և կյանքի խորհուրդների այս ներքին կապը: Քրիստոսի ծնունդը մարդկության մեծ ընտանիքի համար ուրախության, երջանկության, նորոգության, «առավել» կյանքով ապրելու և աշխատելու սրբազան կոչ պարունակող տոն է: Հոգեպարար այդ ուրախության և երջանկության զգացումներով լի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, Սուրբ Ծննդյան ութօրէքի վեցերորդ .....
Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնի առիթով
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: Փառք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէր: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Այսօր ունկնդիր ենք Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսին և խնդությամբ օրհնաբանում ենք Աստծուն փրկության Իր շնորհի համար: Նրան ենք փառաբանում, ասում է առաքյալը, «Ով կարող է մեզ պահել անբիծ ու անարատ և կանգնեցնել Իր փառքի առաջ անխառն ցնծութեամբ» (Հուդա 24): Մսուրում ծնված և աշխարհ եկած Մանկան մասին հրեշտակն ավետում է. .....
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Արք. Կճոյանին
ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ              Սիրելի Սրբազան,  Ամանորի, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերում ենք Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները Ձեզ, Տիրախնամ թեմիդ եկեղեցականաց դասին, համայնքային վարչությանց պատվարժան անդամներին և հավատավոր Մեր զավակներին: Աստվածակառույց Սուրբ Էջմիածնից՝ .....
«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»
Սիրելինե՛ր, Օրեր անց, որպես հավատավոր զավակներ առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու, ցնծությամբ պիտի դիմավորենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Նոր տարին լավագույն պատեհությունն է նորոգվելու և նոր կյանք ապրելու համար. «...նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծո՝ արդարությամբ ու ճշմարիտ սրբությամբ» (Եփեսացիներին Դ 23-24): Ինչպես որ իմաստուն մոգերն իրենց աչքերն ուղղեցին .....
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս,  Ամանորի բերկրալի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ: Ջերմ զգացումներով Մեր բարեմաղթանքներն ենք հղում այս պահին ծառայության վայրում իրենց պարտականություններն իրականացնողներին, հայրենյաց սահմանները անառիկ պահող մեր բանակի սպաներին ու զինվորներին, եկեղեցիներում աղոթքի համախմբվածներին, տոնական սեղանների շուրջ .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Տարեմուտն ազդարարվեց աղոթքով
Տարեմուտի գիշերն իմաստավորելու հնագույն և գեղեցիկ ավանդույթ ունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Ավանդույթի համաձայն՝ բոլոր եկեղեցիներում Նոր տարվա մուտքն ազդարարվում է աղոթքով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում զանգերի ղողանջյունով ազդարարվեց Տարեմուտը, ազդարարվեց՝ տարին աղոթքով իմաստավորելու կոչով: Տարեմուտի արարողությունը բազմաթիվ հավատացյալների էր համախմբել եկեղեցու սուրբ հարկից ներս՝ փառաբանելու Տիրոջն ապրած յուրաքանչյուր .....
Ամանորյա նվեր Սուրբ Սեղանին սպասավորող դպիրներին
Դեկտեմբերի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց տարեվերջյան Ս. Պատարագը: Արարարողության ավարտին համայնքի և հոգևոր դասի կողմից եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը եկեղեցում սպասավորող դպիրներին ամանորյա նվերներ՝ իրենց անունը կրող վերնազգեստ և ժամացույց, նվիրեց: Նշենք, որ դեկտեմբերի 20-ին Սուրբ Սեղանին սպասավորող տղաները լավագույնս էին հանձնել դպիրների թիկնածուների քննությունը, իսկ Ս. Ստեփանոս նախավկայի տոնի .....
Եկեղեցանվեր խոնարհ աստիճանների արժանացան 55 ընծայյալներ
Դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի ձեռամբ դպրության առաջին չորս աստիճաններ ստացան ԱՀԹ 12 եկեղեցիներից 55 ընծայյալներ, որոնցից չորսը ձեռնադրությունից հետո արժանացան ուրարակրության: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տարեցտարի ավելանում է Ս. Սեղանին սպասավորողների թիվը: Այս տարի դպրության արժանացան տասը ընծայյալներ, .....
Արև երեխաների հրաշք Ամանորը
Դեկտեմբերի 23-ին ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում ամանորյա ուրախ տրամադրություն էր տիրում: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ և «Ալ մայասս» ռեստորանի սեփականատեր Ռազմիկ Խաչատուրյանի աջակցությամբ՝ Արև երեխաներն ուրախ Ամանոր նշեցին: Սեր, ջերմություն և ժպիտ ճառագող Արև երեխաների ներկայությունը կրկնապատկել էր տոնական ուրախությունը: Երգ ու պար սիրող Արևներն .....
Կայացավ «Դաունի համախտանիշով երեխաների աջակցություն» թեմայի շուրջ հանդիպում-քննարկումը
Դեկտեմբերի 20-ին, Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի Դվին սրահում, ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, «Դաունի համախտանիշով երեխաների բժշկական տեղեկատվության հասանելիության բարելավում» ծրագրի շրջանակներում, կայացավ «Արև-երեխաներ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Դաունի համախտանիշով երեխաների աջակցություն» թեմայի շուրջ հանդիպում-քննարկումը: Քննարկմանը ներկա էին ՀՀ կրթության, .....
Սիրիահայ համայնքի ուրախ Տարեմուտը
Դեկտեմբերի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Տոսպիա» ռեստորանում նշեց Ամանորը՝ իրենց բնորոշ սովորությամբ, խաղերով և հետաքրքիր անակնկալներով: Ամանորյա տոնախմբությունը սկսվեց Տերունական աղոթքով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանը ներկաներին փոխանցեց Նավասարդ Սրբազանի օրհնությունը: «Այսօր բոլորս .....
«Արև-երեխաներ» ՀԿ-ի հանդիպումը բժիշկ-մասնագետների հետ
Նոյեմբերի 24-ին, ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում, ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, «Դաունի համախտանիշով երեխաների աջակցություն» ծրագրի շրջանակներում, «Արև-երեխաներ» ՀԿ-ի և բժիշկ-մասնագետների միջև տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվեց «Դաունի համախտանիշով երեխաների վարման կարգի ժամանակակից չափորոշիչների մշակում» թեման: Մինչ քննարկումը Զորավոր Ս. Աստվածածին .....
Նորին Սրբությունն աղոթում է զոհված չորս քաջարի զինվորականների հոգու հանգստության համար
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոր ցավն է արտահայտել Որոտան-Խնձորեսկ ճանապարհին զինվորական մարդատարի ողբերգական վթարի կապակցությամբ։ Նորին Սրբությունն աղոթում է զոհված չորս քաջարի զինվորականների հոգու հանգստության համար, խորապես ցավակցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Վեհափառ Հայրապետը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է ուղղում վիրավոր զինվորներին: Հայոց Հայրապետի օրհնությամբ .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության տարեդարձի առթիվ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը
Վեհափառ Տե՛ր, Աստվածային նախախնամությամբ և Ազգի կամոք Միածնաէջ Սուրբ Տաճարում տարիներ առաջ Ձեզ փոխանցվեց Ամենայն Հայոց Հայրապետի «քաղցր լուծը»: Եվ շուրջ երկու տասնամյակ է, ինչ Ձեր հովվապետական բարձունքից ամենքիս ուսուցանում եք հավատքով ապրելու կերպը, ներշնչում ուժականություն և տոկունություն՝ մոլորեցնող փոթորիկներին դիմակայելու և մեր սուրբ հայրերի թողած ճշմարտության ուղիներով անսայթաք քայլելու համար: «Ապրենք ու գործենք .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․