Գրքեր

Իրադարձություններ
«Խաղաղության ուղիներ. Կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» միջազգային համաժողով Գերմանիայում
Սեպտեմբերի 10-12-ը, Գերմանիայի Մյունստեր և Օսնաբրյուք քաղաքներում տեղի ունեցավ «Խաղաղության ուղիներ. Կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» միջազգային համաժողովը` կազմակերպված Սանտ Էջիդիո միջազգային խաղաղարար կազմակերպության կողմից: Համաժողովին մասնակցում էին տարբեր կրոնների և միջազգային կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ համաժողովին .....
Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք
Սեպտեմբերի 10-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագի ավարտին կատարվեց միջեկեղեցական աղոթք-մաղթանք` նվիրված Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը: Խաղաղության աղոթքին ներկա էին Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի նախաձեռնությամբ Իրաքից Մայր Աթոռ ժամանած Իրաքի կրոնապետերի և Քրիստոնեական .....
Տարածաշրջանի հոգևոր առաջնորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ
Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (ՌԴ) տեղի ունեցած տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն հանդես եկան հետևյալ հայտարարությամբ:   ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   Այսօր .....
Մոսկվայում տեղի ունեցավ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը
Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, հրավերով Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, տեղի ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր .....
Անձանձրույթ ծառայություն: Սեպտեմբերի 4-ն՝ ԱԻՆ աշխատողի օր
Սեպտեմբերի 4-ին, մասնակցությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ տոնական շքերթ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահը, կառավարության անդամներ, արտերկրից ժամանած բարձրաստիճան հյուրեր, դիվանագետներ, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Տոնական միջոցառումը մեկնարկեց .....
Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ուղերձը «Գրաբարի շտեմարան» գրքի շնորհանդեսի առթիվ
«Գրաբարի շտեմարան» գրքի ծնունդը Վեհափառ Հայրապետի օրհնությամբ կյանքի կոչած «Գրաբարյան օրեր» ծրագրի արգասիքն է, կազմակերպիչների և կրթության ոլորտի նվիրյալների ջանադրության լուսեղեն վկայությունը, չորսամյա տքնաջան աշխատանքի հանրագումարն է: Օրհնյալ առաքելություն են ստանձնել գրքի հեղինակները, քանզի այն միտված է հանրակրթական դպրոցներում կատարելագործել գրաբար լեզվի ուսուցումը, ինչն էլ հնարավորություն կտա մեր զավակներին .....
Տեղի ունեցավ «Գրաբարի շտեմարանի» շնորհանդեսը
Շնորհանդեսին ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, հանրակրթության պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, գրաբարի խմբակների պատանի սովորողներ և այլ հյուրեր:Սեպտեմբերի 4-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի .....
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը Վեհափառ Հայրապետի ծննդյան առթիվ
Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևոր դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ: Աստծո կամոք տարիներ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ձեզ փոխանցվեց Լուսավորչի Աթոռի գահակալությունը: Ձեր եկեղեցասիրությամբ, անձանձիր ծառայասիրությամբ և անսակարկ նվիրումով Դուք եղաք համայն հայության և հոգևորականության հավատքի առաջնորդը: Ձեր հայրախնամ հոգածությունը, ողջախոհությունն ու ապրեցնող .....
Աստվածամոր վերափոխման տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Օգոստոսի 13-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Վերափոխումն Ս. Մարիամ Աստվածածնի տոնը: Քրիստոնյաներիս համար սիրված տոներից մեկն է, որ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան, Հարության, Պայծառակերպության տոների հետ միասին կրկին անգամ փրկության և հավիտենական կյանքի ավետիսն է բերում բոլորիս: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը, .....
ՀԿԽ-ի ուրախ նվերը երեխաներին
Հուլիսի 7-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի ՄԻԱՎ-ով ապրող երևանաբնակ և Երևանի մերձակա շրջաններում բնակվող առավել կարիքավոր ընտանիքների թվով տասնհինգ երեխաներ (9-12 տ.) ուրախ և խաղերով հագեցած օր ունեցան Աղվերանի գեղատեսիլ բնության գրկում: Ուրախ և անմոռանալի օրը երեխաներին նվիրել էին Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը՝ «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում հայ երգի երեկո էր
Հունիսի 29-ի երեկոյան, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում «Խազեր» երիտասարդական երգչախմբի կատարմամբ հայ ոգու երաժշտությունն էր թևածում: Երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Անի Նավասարդյանի գլխավորությամբ, հնչեցրեց Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Երվանդ Երկանյանի, Թաթուլ Ալթունյանի, Գրիգոր Սյունու հայ ժողովրդական երգերի խմբերգային .....
Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովն ավարտեց իր աշխատանքը
Հունիսի 6-8-ը, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովը։ Այս առիթով Սուրբ Էջմիածնում էին համախմբվել Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռում և Նվիրապետական Աթոռներում պաշտոնավարող արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներ և Հայրապետական պատվիրակներ, առաջնորդական տեղապահներ, .....
ՀՀ նախագահը ներկա գտնվեց Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եկեղեցական- ներկայացուցչական ժողովի հունիսի 8-ի նիստին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերին ընդառաջ, մասնակցեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Տերունական աղոթքից հետո նիստը բացվեց Ամենայն Հայոց Հայրապետի խոսքով։ Նորին Սրբությունը, ողջունելով ՀՀ նախագահի ներկայությունը ժողովին, անդրադարձավ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի առաքելությանը .....
Անխոնջ սպասավորության երանավետությամբ
Գերաշնորհ Սրբազան Հայր, Որդիական ջերմ սիրով և խոնարհությամբ, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, աշխատակիցների և հավատացյալ համայնքի անունից սրտագին շնորհավորանքներս եմ հղում Ձերդ Սրբազնությանը՝ քահանայական ձեռնադրության երեսուն բեղուն տարիների առթիվ: Մաղթում եմ, որպեսզի Տիրոջ ամենախնամ Աջը միշտ հովանի լինի Ձեզ, զորացնի հավատավոր հայորդիներին Տեր Հիսուս Քրիստոսի ճանապարհով առաջնորդելու Ձեր պատասխանատու առաքելության .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովը
Հունիսի 6-ին, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր քառօրյա աշխատանքը սկսեց Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը, որին մասնակցում են Մայր Աթոռում և Նվիրապետական Աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներ, առաջնորդական տեղապահներ, Հայրապետական պատվիրակներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Նվիրապետական Աթոռներից, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․