Գրքեր

Իրադարձություններ
Անխոնջ սպասավորության երանավետությամբ
Գերաշնորհ Սրբազան Հայր, Որդիական ջերմ սիրով և խոնարհությամբ, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, աշխատակիցների և հավատացյալ համայնքի անունից սրտագին շնորհավորանքներս եմ հղում Ձերդ Սրբազնությանը՝ քահանայական ձեռնադրության երեսուն բեղուն տարիների առթիվ: Մաղթում եմ, որպեսզի Տիրոջ ամենախնամ Աջը միշտ հովանի լինի Ձեզ, զորացնի հավատավոր հայորդիներին Տեր Հիսուս Քրիստոսի ճանապարհով առաջնորդելու Ձեր պատասխանատու առաքելության .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովը
Հունիսի 6-ին, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր քառօրյա աշխատանքը սկսեց Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը, որին մասնակցում են Մայր Աթոռում և Նվիրապետական Աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներ, առաջնորդական տեղապահներ, Հայրապետական պատվիրակներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Նվիրապետական Աթոռներից, .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Քահանայից հերթական ժողովը
Մայիսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը, որին մասնակցում էին Հայաստանի և Արցախի թեմերի հոգևոր սպասավորները, ինչպես նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, Հարավային Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինայի և Իրաքի հայոց թեմերից, Կենտրոնական .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով: Այսօր տոնախմբում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 99-րդ տարեդարձը, հարգանքի տուրք ենք մատուցում մայիսյան որոշիչ գոյամարտերին իրենց մասնակցությունը բերած և հաղթանակի հասած մեր ազգի հերոս զավակներին և ոգեկոչում նրանց անմահ հիշատակը: Այս տոնակատարությունները մեզ .....
Համբարձման տոնը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում
Քրիստոնեության արշալույսից առ այսօր եկեղեցիների սուրբ խորաններից, ի լուր աշխարհի, ազդարարվում է Քրիստոսի հրաշափառ Համբարձման ավետիսը: Ավետիս, որ ըստ մարգարեների և առաքյալների` կատարյալ փրկություն է ավետում: Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Համբարձումը տոնախմբեց մայիսի 25-ին: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Տոնի խորհրդին անդրադառնալով՝ Տեր Հայրը .....
Դպրոցականների հագեցած օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Մայիսի 19-ին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի 3-րդի «Բ» դասարանի աշակերտներն իրենց դասվարի՝ Գալստյան Քրիստինեի ուղեկցությամբ այցելեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Մեծ էր տարրական դասարանի աշակերտների ուրախությունը. նրանք եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ միասնական աղոթք ունեցան թե՛ եկեղեցում և թե՛ եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում: Ապա Տեր Հոր ներկայացմամբ տեղեկացան, թե ինչու է եկեղեցին .....
Հոգևորականի հանդիպում-զրույցը դպրոցականների հետ ազատություն թեմայի վերաբերյալ
Մայիսի 18-ին, «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը հանդիպեց և զրույց ունեցավ Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոցի 10-ի «Բ» հումանիտար դասարանի աշակերտների հետ: Դպրոցականներն եկեղեցի էին այցելել դասղեկի՝ Կարինե Թարսյանի և անգլերենի մանկավարժ Հռիփսիմե Մարգարյանի ուղեկցությամբ: Մինչ դպրոցականների այցը եկեղեցի, նույն .....
Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Մայիսի 17-18-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում Գերագույն հոգևոր խորհուրդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, շարունակեց իր աշխատանքը։ Ժողովի մնացյալ նիստերն ատենապետեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Ժողովին Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց Ազգային-եկեղեցական ժողովի՝ 1945 թվականին գործադրության մեջ դրված .....
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻՆ
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Հարգարժան պատգամավորներ, Հարգելի ներկաներ, Հայրապետական Մեր ողջույնն ու օրհնությունն ենք բերում Ձեզ և շնորհավորում Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորներին 6-րդ գումարման այս առաջին նիստի առիթով: Ազգային Ժողովի դերակատարությունը պետական կառավարման համակարգում այսուհետ էականորեն ընդլայնվում է՝ պայմանավորված սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման անցնելու .....
Մոսկվայում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Մայիսի 16-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովի սկզբում, Տերունական աղոթքից հետո ժողովականներն աղոթք բարձրացրեցին առ Աստված ԳՀԽ բարեհիշատակ անդամ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի հոգու հանգստության համար: Այնուհետև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. .....
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ
Մայիսի 16-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադառնալով մայիսի 15-ին արցախաադրբեջանական սահմանին արձանագրված հերթական սադրանքին, հանդես եկավ հայտարարությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Տեղեկանալով մայիսի 15-ին արցախաադրբեջանական սահմանին ադրբեջանական .....
Ուխտի օրհնաբեր օր՝ Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի բարեխոսությամբ և «Զորավոր» Ավետարանի օրհնությամբ
Հինգ տարի անընդմեջ, մայիսի 14-ին՝ Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632թթ.) մահվան հիշատակության օրը, բազմաթիվ ուխտավորներ են այցելում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի՝ հաղորդակիցը դառնալու իր հրաշագործ զորությամբ հայտնի  «Զորավոր» Ավետարանին: Այս տարի ևս, մինչ Ս. Պատարագի սկիզբը, եկեղեցու հոգևոր դասը, հավատացյալները և տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ Փարպեցի-Թումանյան փակուղուց հանդիսավոր թափորով դիմավորեցին «Զորավոր» Ավետարանը, .....
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ, ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՕՐԵՐԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն Մեր ժողովրդին՝ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրման ցնծաբեր օրերի առիթով: Մայիսյան այս եռատոն խորհուրդն ու տոնակատարությունները կրկին բերկրանքով են լցնում մեր հոգիները: Այսօր անդրադառնում և վերարժևորում ենք մեր ժողովրդի ներդրած այն շոշափելի ջանքերը, որոնք նպաստեցին .....
«Ձեզ հետ եմ»
Մայիսի 7-ին՝ Հինանց շրջանի Կարմիր կիրակի օրը, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ «Ձեզ հետ եմ» խորագիրը կրող ներկայացում, որ կազմակերպել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը: Ներկայացմանը մասնակից դերակատարները կարողացել էին հանդիսատեսին տեղափոխել Քրիստոսի երկրային կյանքի ժամանակաշրջան՝ ականատեսը դարձնելով Խաչելությունից մինչև Ս. Համբարձում ձգվող իրադարձություններին: Իսկ իրադարձությունների .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում օծվեց Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչը
Մայիսի 7-ին՝ Հինանց շրջանի Կարմիր կիրակի օրը, իր հրաշագործ զորությամբ հայտնի Երևանի հնագույն եկեղեցիներից Զորավոր Ս. Աստվածածինը զորացավ ևս մեկ զորավոր սրբությամբ՝ Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչով: Եկեղեցին «Զորավոր» է կոչվում, քանի որ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում է ամփոփված Սուրբ Անանիա առաքյալի «ամենազոր» նշխարները և եկեղեցում ժամանակին պահվել է հրաշագործություններով հայտնի «Զորավոր» Ավետարանը (13-րդ դար):  Կարմիր .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․