Գրքեր

Իրադարձություններ
«Կյանքը մահից հետո» թեմայի շուրջ բանախոսություն-զրույց
Սեպտեմբերի 8-ին՝ Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Ս. Պատարագը մատուցեց Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը: Տեր Հայրը, քարոզին անդրադառնալով տոնի խորհրդին, խոսեց, թե ինչ դեր ունի կինը քրիստոնեության մեջ և մասնավորաբար ասաց. «Ս. Մարիամ Աստվածածինը սրբագործեց իրենից առաջ եղած կանանց թերացումները, քանի որ հնազանդության պտուղը ճաշակելով՝ ընդունեց Հիսուս Քրիստոսի .....
Հունգարացի ուսանող Պիտեր Քիշշի հանդիպումը «Զորավոր» երիտասարդաց միության հետ
Սեպտեմբերի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Սուրբ Գրիգոր Լուսավորչի դերը Տրանսիլվանիայի հայ համայնքի կյանքում» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց Հունգարիայի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ուսանող Պիտեր Քիշշը: Նշենք, որ Պիտերը հայագիտությունն ուսումնասիրելու նպատակով, Պ. Պազմանի և Խաչատուր Աբովյանի .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին, մանկավարժներին ու դասախոսներին, աշակերտներին և ուսանողներին: Այսօր վերստին բացվում են դռները հայրենի ուսումնական հաստատությունների, բացվում են դռները հայ գրի և դպրության ազգային դարբնոցների: Մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում առանձնահատուկ կարևորություն է ընծայել .....
«Զորավոր» երիտասարդաց միության հերթական հոգեշահ հանդիպումը
Օգոստոսի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել էր Երուսաղեմի միաբան Գևորգ աբեղա Հայրապետյանին: Հանդիպումը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Հոգեշնորհ Հայր Սուրբը երիտասարդների հետ զրուցեց «Ի՞նչ է քրիստոնեական կյանքը» թեմայի շուրջ, և զրույցն սկսեց «Ի՞նչ .....
Վարդավառյան ուրախ տոնախմբությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հինգ տաղավար տոներից երրորդը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը, այս տարի նշեց հուլիսի 28-ին: Այլակերպության խորախորհուրդ տոնն իր շուրջը մեծ թվով մարդկանց էր համախմբել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում՝ մասնակիցը դարձնելու տոնական Ս. Պատարագին, որ մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Ս. Պատարագի մասնակիցներն արարողության ավարտին եկեղեցու բակում .....
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ԵՒ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՒ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վերջին շաբաթներին հանրության կողմից լայնորեն քննարկվում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարին ստորագրած «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի նպատակները, հիմնադրույթներն ու բանաձևումները, ինչպես նաև՝ դրա հետագա վավերացման նպատակահարմարությունը: Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ` կոչված .....
Այսօր Նավասարդ Սրբազանի եպիսկոպոսական օծման տարեդարձն է
Գերաշնորհ Սրբազան հայր, Արարատյան Հայրապետական թեմի հավատացյալների ու հոգևորականների անունից շնորհավորում ենք Ձեր Սրբազնությանը եպիսկոպոսական ձեռնադրության տարեդարձի առթիվ։ Այս տարիների ընթացքում Ձեզ վստահված տիրախնամ թեմերում Ձեր ամենօրյա հետևողական աշխատանքն արժևորվել է բազմաթիվ կարևոր ու ազգանվեր ծրագրերի իրականացմամբ։ Աղոթում ենք, որ Տերն Իր աստվածային սիրով շարունակաբար օրհնի Ձեզ ու Ձեր բոլոր նախաձեռնություններն` ի նպաստ .....
«Սեր և սիրահարվածություն» թեմայի շուրջ բանախոսություն-զրույց՝ ընտանիքի տարվան նվիրված
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կարևորելով Աստվածօրհնյալ ընտանիքի արժեքը և հիմնարար առաքելությունը ազգային, պետական ու հասարակական կյանքում, 2019 թվականը հռչակել է որպես ընտանիքի տարի: Ի թիվս եկեղեցական մյուս համայնքների՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը ևս, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, կազմակերպում է ընտանիքին ուղղված մի շարք ծրագրեր և միջոցառումներ: .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն նվիրաբերվեց Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքը
Հունիսի 9-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Հինանց շրջանի վերջին՝ յոթերորդ կիրակին՝ Հոգեգալստյան տոնը: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Ս. Պատարագը մատուցեց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Հընթացս Ս. Պատարագի ներկաները երգեցին օրվա «Երեքսրբյան» աղոթքը, որ Սուրբ Հոգուն էր ուղղված, ունկնդիր եղան Ներսես Լամբրոնացու Սուրբ Հոգու գալստյան ներբողին, իսկ Ս. Հովհան Ոսկեբերանի «Ի Սուրբ Երրորդութիւն» աղոթքի .....
Շնորհավորում ենք Նավասարդ Սրբազանին՝ քահանայական ձեռնադրության տարեդարձի առթիվ
Գերաշնորհ Սրբազան հա´յր, Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, ողջ աշխատակազմի և հավատացյալ հայորդիների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնության քահանայական ձեռնադրության տարեդարձի առթիվ: Սիրելի՛ Սրբազան հայր, աղոթում ենք, որ Տերն առատացնի Ձեր շնորհներն ու առավել օրհնի եկեղեցաշեն ու հայրենանվեր Ձեր ընթացքը: Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, աստվածային զորակցություն՝ շարունակելու հոգևոր ուխտի այն ճանապարհը, որը Ձեր .....
Զորավոր Ս.Աստվածածին եկեղեցում նշվեց Համբարձման տոնը
Բոլոր տոների ու տնօրինական խորհուրդների ամբողջացումը՝ Համբարձման տոնը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է տասը օր շարունակ: Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը՝ այս տարի հունիսի 2-ին, Հայ եկեղեցին նշեց Հինանց կիրակիներից նախավերջինը՝ Երկրորդ Ծաղկազարդը, որ հաստատել է Ներսես Շնորհալու եղբայրը՝ Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը, 11-րդ դարում: Հունիսի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով: Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը իրականություն դարձավ մայիսյան հերոսամարտերում մեր հայրերի քաջագործություններով: Նրանց փառապանծ հաղթանակը դարձավ հիմքը մեր անկախ պետականության վերահաստատման, որը դարավոր երազանքն էր մեր ժողովրդի: Հանուն հայրենիքի, մեր ինքնության .....
«Հույսի միավոր» տիկնանց միությունը գալիք մայիսյան տոներին ընդառաջ
Մայիսի 27-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը Առաջին Հանրապետության օրվա և Համբարձման տոնին ընդառաջ տոնախմբություն էր կազմակերպել «Փարվանա» ռեստորանում: Միության ատենապետուհի Քնարիկ Ղազարյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, շնորհավորեց ներկաներին գալիք տոների առթիվ և շնորհակալություն հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին և Զորավոր .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը
Մայիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը, որին մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող 225 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ: Առավոտյան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, հոգևորականները Սուրբ Գայանե վանքում .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրհնաբեր օրերից մեկը
Երևանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Զորավոր Ս. Աստվածածինը, տարվա մեջ չորս ուխտի օրեր ունի, որոնցից առաջինը մայիսի 14-ին է՝ Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632թթ.) մահվան հիշատակության օրը, մի հայրապետի, որը 17-րդ դարում եղել է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում գործող վանքի վանահայրը, և իր մեծագույն ավանդն է բերել Հայ եկեղեցու բարգավաճման սուրբ գործում: Վեց տարի անընդմեջ, մայիսի 14-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․