Գրքեր

Իրադարձություններ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով: Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը իրականություն դարձավ մայիսյան հերոսամարտերում մեր հայրերի քաջագործություններով: Նրանց փառապանծ հաղթանակը դարձավ հիմքը մեր անկախ պետականության վերահաստատման, որը դարավոր երազանքն էր մեր ժողովրդի: Հանուն հայրենիքի, մեր ինքնության .....
«Հույսի միավոր» տիկնանց միությունը գալիք մայիսյան տոներին ընդառաջ
Մայիսի 27-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը Առաջին Հանրապետության օրվա և Համբարձման տոնին ընդառաջ տոնախմբություն էր կազմակերպել «Փարվանա» ռեստորանում: Միության ատենապետուհի Քնարիկ Ղազարյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, շնորհավորեց ներկաներին գալիք տոների առթիվ և շնորհակալություն հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին և Զորավոր .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը
Մայիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը, որին մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող 225 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ: Առավոտյան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, հոգևորականները Սուրբ Գայանե վանքում .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրհնաբեր օրերից մեկը
Երևանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Զորավոր Ս. Աստվածածինը, տարվա մեջ չորս ուխտի օրեր ունի, որոնցից առաջինը մայիսի 14-ին է՝ Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632թթ.) մահվան հիշատակության օրը, մի հայրապետի, որը 17-րդ դարում եղել է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում գործող վանքի վանահայրը, և իր մեծագույն ավանդն է բերել Հայ եկեղեցու բարգավաճման սուրբ գործում: Վեց տարի անընդմեջ, մայիսի 14-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ .....
Երաժշտական երեկո. Լույսը Արևների համար
Ապրիլի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ, արև երեխաները Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում մասնակից եղան «Լույսը Արևների համար» խորագիրը կրող համերգային միջոցառմանը: Ազատ ձևաչափով համերգային ծրագիրն արև երեխաների համար երգի անկաշկանդ ու ջերմ հարթակ էր ստեղծել: Մինչ միջոցառումը համերգային ծրագրերի բաժնի վարիչ և «Լույս» վոկալ հնգյակի անդամ Հասմիկ Բաղդասարյանը շնորհակալություն .....
Հարության ուրախությունը դպրոցականների կյանքից ներս
Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ Սուրբ Հարության տոնին հաջորդում է Հինանց՝ Քրիստոսի Հարությանը նվիրված հոգևոր ուրախության շրջանը: Հարության ուրախությամբ և տոնական տրամադրությամբ էին Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցի 4-Բ դասարանի աշակերտներն ապրիլի 23-ին այցելել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Աշակերտներին ուղեկցող դասվար Քնարիկ Ղազարյանն ասաց, որ իրենք ամեն տարի դպրոցում նշում են Սուրբ Հարության տոնը, այս տարի որոշել են .....
Նավասարդ Սրբազանի զատկական ուղերձը
Սիրելի՛ հավատավոր զավակներ, Հայոց եկեղեցիների գմբեթների ներքո քաղցրաբարբառ հնչյուններով թևածում է կենսաբեր ավետիսը. «Քրիստոս յարեա՜ւ ի մեռելոց»: Եվ երկինք ու երկիր միաձայն գովերգում են ու ասում. «Փա՜ռք Քրիստոսի Ամենազոր Հարությանը»:   Սիրելինե՛ր, եկեք բյուրեղացնենք և զորացնենք մեր հավատքը Հիսուս Քրիստոսի Հարությամբ շնորհված ճշմարտության վրա: Ապրենք վեհագույն արժեքներով՝ երկրային կյանքի մեջ ամրագրելով հավիտենությունը, .....
Հարության լուսավոր ուրախությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Ամեն տարի գարնանը, երբ ողջ բնությունը զարթոնք է ապրում, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբում և փառաբանում է Աստվածորդու՝ Հիսուս Քրիստոսի Հարության հրաշքը: Ապրիլի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Զատկական տոնական Ս. Պատարագը մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Հընթացս Ս. Պատարագի Տեր Վահան քահանա Առաքելյանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի Սուրբ Հարության պատգամը: Եկեղեցին մարդաշատ .....
ՀՀ նախագահը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեց Ճրագալույցի Ս. Պատարագին
Ապրիլի 20-ին՝ Ավագ շաբաթ օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու խորաններից ազդարարվեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ճրագալույցի Ս. Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Տոնական Ս. Պատարագին ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հընթացս Ս. Պատարագի Տեր Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ ուղղված ԱՀԹ առաջնորդական փոխանորդ .....
«Մուտք Երուսաղեմի» տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Ապրիլի 14-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Երբ Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ, Նրան դիմավորող ժողովրդի մեջ առավել ուրախություն ապրեցին երեխաները: Ի հիշատակ այս իրադարձության՝ տարիներ շարունակ Ծաղկազարդի տոնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Ավետարանում հաճախակի են հիշատակվում երեխաները: Սովորաբար .....
Սուրբ Հարության տոնին ընդառաջ դպրոցականներն այցելեցին եկեղեցի
Ապրիլի 12-ին Երևանի Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցի 3² դասարանի աշակերտները, իրենց դասվար Սիլինե Մարտիրոսյանի նախաձեռնությամբ, Սուրբ Հարության տոնին ընդառաջ, այցելեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Այցը, ինչպես նշեց դասվարը, ճանաչողական նպատակ ուներ, որպեսզի աշակերտները եկեղեցում քահանայի բացատրությամբ ծանոթանան առաջիկա տոների պատմությանը, Տեր Հոր օրհնությունը ստանան, նաև՝ հոգևոր սնունդ, որ, ուսուցչի համոզմամբ, վեր է ամեն .....
Ավետում. կինն արժանացավ Աստծո մեծագույն շնորհին
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Աստվածամորը նվիրված յոթ տոներից Ավետումն Ս. Մարիամ Աստվածածնի տոնը նշում է ապրիլի 7-ին: Ողջ քրիստոնյա աշխարհի համար կարևորագույն մի տոն. ավետվեց աշխարհի Փրկչի ծննդյան ավետիսը: Մարիամը, Աստվածամայր դառնալով, երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի խոսքով, իր անձի մեջ խտացրեց մայրության բարձրագույն արտահայտությունը՝ իր կերպարում վեհագույն ձևով դրսևորելով կնոջ դերը: Աստծու Որդին մարդեղացավ, ծնվեց Ս. Կույս Մարիամ .....
Արև երեխաների ուղերձը հանրությանը՝ «Ես կարող եմ»
Մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հանդիսապետությամբ, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կայացավ «Ես կարող եմ» խորագիրը կրող բարեգործական համերգ, որ կազմակերպել էին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համանքը և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ն: Համերգին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական .....
Արև երեխաներ. ճանաչիր ինձ իմ կարողությամբ
Մարտի 21-ին ողջ աշխարհը նշում է Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրը: Այս առիթով Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը,  «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ն և «Լուսե» վերականգնողական կենտրոնը համատեղ իրականացրին հանրային միջոցառում, որը Դաունի համախտանիշով մարդկանց կարողությունները վեր հանելու և նրանց մասին իրազեկման նպատակ ուներ: Ողջ միջոցառման .....
«Արև երեխաներ» ՀԿ-ն հանդիպեց Մարդու իրավունքների պաշտպանին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և «Արև երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ՝ մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ողջունեց «Արև երեխաներ» ՀԿ-ի գործունեությունը և անդրադարձավ հասարակության մեջ Դաունի համախտանիշով .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․