Գրքեր

Իրադարձություններ
Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքները
Մարտի 12-ից 14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Ժողովի նիստերն ատենապետեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս .....
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Մարտի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ԳՀԽ անդամներն աղոթեցին նորոգ հանգուցյալ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք երջանկահիշատակ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի և Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության անդամ հոգելույս .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու սրտագին շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց՝ մարտի 8-ի տոնական առիթով: Գարնան այս բերկրաշատ տոնին բոլորիս սրտերը համակվում են ուրախությամբ և ջերմ զգացումներով՝ դեպի մեր մայրերն և քույրերը: Անգնահատելի է ձեր դերն ու ավանդը, սիրելինե՜ր, ազգային, պետական ու հասարակական մեր կյանքում, և անփոխարինելի ձեր առաքելությունը՝ ընտանեկան հարկից ներս ու սերունդների .....
Բարեկենդանյան գարնանային տրամադրություն եկեղեցու բակում
Մարտի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում Երևանի Մ. Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի միջին դասարանների աշակերտները հանդես եկան Բուն բարեկենդանին նվիրված միջոցառմամբ: Թեև եղանակը անձրևային էր, բայց երեխաները կարողացան լիարժեք նշել Բուն բարեկենդանյան տոնախմբությունը՝ տոնի ուրախությանը հաղորդ դարձնելով նաև հանդիսատեսին: Մինչ տոնախմբությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը ողջունեց .....
Բուն բարեկենդանը սիրիահայ համայնքում
Ազգային-եկեղեցական տոներին և ավանդույթներին հավատարիմ  Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը մարտի 2-ին «Տերյան» ռեստորանում ազգային երգ ու պարով, խաղերով և ավանդական ուտեստներով նշեց Բուն բարեկենդանը: Բարեկենդանյան ուրախ տոնախմբությունից բացի սիրիահայ համայնքը նշում էր նաև  իր գործունեության հնգամյակը: Հինգ տարի է, ինչ «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. .....
Բուն բարեկենդանը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Մարտի 3-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Բուն բարեկենդանը՝ բարեկենդաններից ամենամեծը, որ նախորդում է Մեծ պահքին: Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագի մասնակիցները օրվա խորհրդին հաղորդ դարձան՝ ունկնդրելով Տեր Վահան քահանա Առաքելյանի քարոզխոսությունը, որում մասնավորաբար ասվում էր. «Ուրախությամբ սկսվում է Մեծ պահքը և առավել ևս ավարտվում բազմապատիկ ցնծությամբ՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությամբ, քանի .....
Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով եկեղեցականները հանդես եկան ուղերձով
Փետրվարի 26-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին համախմբվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 230 եկեղեցականներ թեմակալ առաջնորդների առաջնորդությամբ: Այս կապակցությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Էջմիածին քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցում հոգևորականները մասնակցեցին Սուրբ Պատարագի արարողությանը: .....
Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն
Գարեգին Բ Կաթողիկոս. «Հոգևոր արժեքների վրա ամուր հաստատված հասարակությունն է, որ կարող է իր կյանքի վերընթացը կերտել» Փետրվարի 26-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղևոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին համախմբվել Հայոց Եկեղեցու տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 230 եկեղեցականներ: Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզն Թուֆայան» հայորդյաց տանը, նախագահությամբ .....
Տոնդ շնորհավո՛ր, Աստծո սպասավո՛ր
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում Սուրբ Ղևոնդյաց տոնը հոգևորաց դասի տոնն է: Ուստի Սբ. Ղևոնդյաց բարեխոսությամբ, հայցենք Տիրոջից, որ Նրա հզոր Աջը պահապան ու զորավիգ լինի Քրիստոսի եկեղեցուն զինվորագրված մեր հոգևոր սպասավորներին: Շնորհավորում ենք Ձեզ, Տիրոջ մշակնե՛ր, Ձեր անմնացորդ ծառայության և նվիրման համար՝ ուղղված հայ ազգի հոգևոր և բարոյական աշխարհի շինությանն ու հարստացմանը: Աստծո շնորհի և կոչման համաձայն՝ անցնում եք ուխտի մի ճանապարհ, .....
Նավասարդ Սրբազանը պարգևատրեց լավագույն զինվորներին
Փետրվարի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ լավագույն զինվորների պարգևատրման արարողությունը: Նավասարդ Սրբազանը Ս. Սարգսի տոնի առթիվ պարգևատրեց սահմանային գծում մարտական հերթապահություն իրականացնելիս առավել աչքի ընկած 20 զինվորներին: Ս. Սարգիս զորավարի խորհրդանշական խաչերի և դրամական պարգևների արժանացան 20 զինվորներ: Նրանց ցուցակը տրամադրել .....
Տեառնընդառաջի նախատոնակ. լուսավորենք մեր հոգու կանթեղները Տիրոջով
Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբում է Տեառնընդառաջը՝ քառասնօրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոնը: Ամեն տարի փետրվարի 13-ին հանդիսավոր ժամերգությամբ ազդարարվում է տոնի նախատոնակը: Այս տարի ևս Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մեծ թվով հավատավոր հայորդիներ իրենց մասնակցությունն էին բերել հանդիսավոր ժամերգությանը՝ Փրկչին ընդառաջ գնալու կոչին ունկնդիր: Ժամերգության ընթացքում հնչեցին օրվա պատշաճ աղոթքներ և շարականներ: .....
Ինտելեկտուալ խաղ եկեղեցու համայնքի ավագ և երիտասարդ անդամների միջև
Փետրվարի 10-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում կայացավ ինտելեկտուալ խաղ՝ համայնքի տիկնանց և «Զորավոր» երիտասարդաց միությունների անդամների միջև: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ ներկաները «Տերունական աղոթք»-ով սկսեցին միջոցառումը: Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ «Զորավոր» .....
Շնորհավո՛ր տոնդ, հայոց հաղթանակա՛ծ բանակ
Հայոց բանակի ծնունդը հայ ժողովրդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության և հայրենասիրության արգասիքն է: Ամենքիս համար բանակի տոնը փառավոր տոն է՝ հաղթանակած ու կերտված է հայրենաշունչ և հրաշունչ զինվորների քաջագործություներով: Մեր բանակը կայացած է հայորդիների օրինակելի նվիրումի, մարտունակության և անձնազոհության շնորհիվ: Այսօր ուզում ենք շնորհավորել հատկապես մեր զինվորներին, ովքեր զորակոչվելով հայկական բանակ, պարզ զինվորից վերածվել .....
Ն. Ս. Օ. Ս. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայոց Բանակի քաջարի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին: Այս տոնական օրը մեր հոգիները լցվում են հպարտության զգացումով, քանզի մեր հաղթական Բանակը արի ոգով պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները՝ իր մշտարթուն ու խիզախ ծառայությամբ մեր կյանքում բերելով օրինակը հայրենասիրության ու պատասխանատվության: Մենք հավատում ենք, որ Հայոց Բանակի տոնը .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 7-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻ ԱՌԻԹՈՎ
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Հարգելի նախագահող, Պատվարժան պատգամավորներ և սիրելի ներկաներ, Ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 7-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով: Արգասաբեր գործունեության մաղթանքով շնորհավորում ենք Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներիդ: Այսօր դուք՝ իբրև վստահյալ ներկայացուցիչները ժողովրդի, ստանձնում եք ձեր պարտականությունները: Հայաստանի նոր կյանքը կերտելու .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․