Գրքեր

Իրադարձություններ
«Սիրո ճաշ» ծրագիրը համախմբել էր ԱՀԹ-ի երիտասարդներին
Հունիսի 27-ին՝ Սուրբ Պատարագի ավարտին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասը և «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Սիրո ճաշ» ծրագրի շրջանակում, հյուրընկալեցին ԱՀԹ երիտասարդաց միությունների անդամներին՝ ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ: Մինչ սիրո ճաշի շուրջ համախմբվելը երիտասարդները, Տեր Պետրոսի և «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանում 2021 թ․ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ։ «Աստծո ողորմածությամբ խորհրդարանական ընտրությունները, հակառակ նախընտրական լարվածությանը, սուր հակադրությունների և արձանագրված որոշ խախտումների, ունեցան համեմատաբար խաղաղ ընթացք և անցան առանց լուրջ միջադեպերի։ Եկեղեցու համար չափազանց կարևոր է, որ երկրի ղեկավարումն ստանձնող քաղաքական .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ
Սիրելի ժողովուրդ, Մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությամբ որոշելու ենք մեր երկրի գալիքի կերտման ուղին: Մենք ամենքս ուզում ենք ապրել խաղաղ ու անվտանգ, կայուն զարգացող երկրում, հեռու ցնցումներից ու պառակտումներից և կառուցել մեր արժանապատիվ ու բարօր կյանքը ազգաշահ ու հայրենաշեն ձեռքբերումների վրա։ Այսօր՝ մեզ պատուհասած ծանր կորուստների պայմաններում, առավել քան երբևէ, մենք .....
Ուխտի Սուրբ Պատարագ՝ հանուն Հայոց երկրի ու պետականության անսասանության
Հունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց մեր հավատքի հայր և Հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը: Հայ եկեղեցու պատկառելի հայրապետն իր կենդանության օրոք Հայաստան աշխարհի Լուսատու և Լուսավորիչ հանդիսանալուց բացի, իր մահվամբ բնակակից է երկրի վրա՝ իր խնկելի նշխարներով, երկնքի մեջ՝ իր լուսեղեն հոգով, և հայի սրտի մեջ՝ իր անջնջելի հիշատակով: Սուրբ մասունքներով հայտնի Զորավոր Ս. Աստվածածին .....
Մոլորակի ամենաարևային երեխաների հունիսմեկյան տոնակատարությունը
Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին, աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, նշում են կարևոր մի տոն՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Տոնը միջազգային է, քանի որ մոլորակի ողջ բնակչությանը հիշեցնում է պաշտպանել մոլորակի ամենափոքրիկ բնակիչների իրավունքները, անվտանգ դարձնել նրանց կյանքը՝ սեր, ուշադրություն և մշտական հոգատարություն ցուցաբերելով նրանց հանդեպ: Յուրաքանչյուր երեխայի համար ամենամեծ նվերը սերն է և ուշադրությունը, որ իրականում .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին և շնորհավորում Հանրապետության տոնի առիթով։ Այս տարի մեր երկրի համար բարդ ու ծանր իրավիճակում ենք նշում Հանրապետության տոնը և վերստին անդրադառնում Հայաստանի Առաջին Հանրապետության հաստատման հիշատակներին։ Ավելի քան 100 տարի առաջ ցեղասպանության և հայրենազրկման դառը հարվածները կրած մեր ժողովուրդը կանգնել էր նաև իր հայրենիքի արևելյան .....
«Զորավոր» երիտասարդաց միության համար անցկացվեց սեմինար-քննարկում
Մայիսի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Փափուկ ուժը՝ որպես Հայաստանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պատմամշակութային դերի սահմանափակմանն ուղղված կոշտ քաղաքականություն» թեմայով սեմինարին, որը վարեց աղանդագետ, «Դիալոգ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և նախագահ Ալմաստ Մուրադյանը: Սեմինարը, .....
Հրաշափառ Համբարձման տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում նշանավորվեց Ս. Պատարագով և տոնախմբությամբ
Մայիսի 16-ին՝ Համբարձման տասնօրյա տոնախմբության չորրորդ օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Հինանց շրջանի նախավերջին կիրակին՝ Երկրորդ Ծաղկազարդը: Եթե բուն Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի արքայական մուտքը Երուսաղեմ, ապա Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի փառավոր մուտքը Վերին Երուսաղեմ: Այս օրը չորրորդ դասի հրեշտակներն ուրախությամբ և ցնծությամբ ընդառաջ դուրս եկան Տիրոջը՝ Նրա պատվին տոն կատարելով: Տոնական .....
Խաչքարերի օծման արարողություն Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ, օծվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակի հարավային և արևելյան կողմերում տեղադրված երկու խաչքար: Օծման արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տեր Մովսես վրդ. Սարգսյանը և ծխական խորհրդի ու համայնքի անդամներ: Եկեղեցու հարավային բակում տեղադրված խաչքարը Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակն է (16-րդ .....
Օծվեց «Զորավոր խաչ» խաչքարը՝ ի հիշատակ Արցախում նահատակված քաջարի հերոսների
Ապրիլի 25-ին՝ հավարտ Ս. Պատարագի, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ և Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ, օծվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված «Զորավոր խաչ» անունը կրող խաչքարը: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակը զարդարող հերթական խաչքարը կանգնեցվել էր բարսելոնաբնակ Արման Մայիլյանի բարերարությամբ՝ ի հիշատակ Արցախում նահատակված .....
Խաչքարի օրհնության կարգ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Ապրիլի 5-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը և Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը օրհնեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու արևելյան բակում տեղադրված խաչքարը, որ կանգնեցվել էր եկեղեցու համայնքի անդամ Արամ Ֆրանկյանի բարերարությամբ՝ ի հիշատակ .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:   «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» (Շարական Հարության)։   Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,   Այսօր Սուրբ Հարության հրաշափառ տոնն է, տոն՝ վերհառնումի, մեղքի ու մահվան հանդեպ հաղթության։ Քրիստոս հարություն է առել, բացվել է գերեզմանի դուռը, հրեշտակները կյանքի լուսեղեն ավետիսն են բերել, առաքյալները զորացել և ոգեշնչվել են հարուցյալ Փրկչի հայտնությամբ։ Սքանչելախորհուրդ Հարությամբ .....
«ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ»
Սիրելի՛ հավատավոր զավակներ, Մեր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում ամենքիդ՝ Հիսուս Քրիստոսի հրաշազարդ Հարության տոնի առթիվ և ցնծությամբ ավետում. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Սիրելինե՛ր, այս դժվարին ժամանակներում ապրենք Հարության հույսով, ողորմածությամբ, սիրով, հանդուրժողականությամբ և աստվածային պատգամներով: Միասնաբար աղոթենք, որ Փրկչի Հարության կենսապարգև շնորհները թափանցեն մեր սրտերը, և հավիտենականության հույսը .....
Արև երեխաներն առաջին անգամ մասնակցեցին ոտնլվայի արարողությանը
Քրիստոսի հետևորդն, ընտրելով Քրիստոսի ուղենշած ուղին, ջանում է ուսանել Տիրոջ այն պատգամը, որ երջանկություն և հոգու բժշկություն է պարգևում. «Սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք» (Մատթ. 11.29): Խոնարհության խորությունն ընկալելու համար Տերը մատնանշեց ուղին. Նմանվել Իրեն, որ հանուն մարդկության փրկության մարդացավ՝ ծնվելով ոչ թե արքայական, այլ հյուսնի ընտանիքում: Նա Իր ուժով կարող էր իշխել աշխարհը, բայց .....
Ծաղկազարդի ուրախ տոնախմբությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի հիշատակը: Տոնական օրվա արարողություններն սկսվեցին վաղ առավոտից. Գիշերային և Առավոտյան ժամերգություններին հաջորդեց անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը, որի ժամանակ օրհնվեցին ուռենու ճյուղեր և բաժանվեցին ներկաներին, ապա Ս. Պատարագ մատուցվեց, իսկ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց «Դռնբացեք»-ի արարողություն: Վաղ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․