Գրքեր

Իրադարձություններ
Ս. Անանիայի մասնատուփ-աջից օրհնություն բաշխվեց ուխտավորներին
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակության օրն այս տարի նշեց հոկտեմբերի 13-ին: Եկեղեցական կարգի համաձայն՝ օրը փոխվում է Երեկոյան ժամերգությունից հետո և հոկտեմբերի 12-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Երեկոյան ժամերգություն և զինվորների պահպանությանն ուղղված աղոթք կատարվեց, իսկ ժամը 22.00-ին, .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձնազերծած ռազմական գործողությունների այս տագնապալի օրերին ադրբեջանական զինված ուժերը հրետակոծության և հռթիռակոծման են ենթարկում ռազմական նշանակություն չունեցող խաղաղ բնակավայրեր, մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ՝ խլելով անմեղ կյանքեր և մեծ վնաս պատճառելով խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանը, միջազգային բոլոր պարտավորությունների անտեսումով, թիրախավորել է նաև Արցախ աշխարհի սրբավայրերն ու .....
Եկեղեցիները բաց կլինեն շուրջօրյա
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հայաստանյան թեմերի բոլոր եկեղեցիները բաց կլինեն շուրջօրյա, որպեսզի մեր հավատացյալները կարողանան ցանկացած ժամի այցելել և աղոթք վերառաքել առ Աստված՝ մեր հայրենիքի խաղաղության և հայոց բանակի հաղթանակի համար։ Ներկայացնում ենք Արարատյան Հայրապետական թեմում շուրջօրյա գործող եկեղեցիների ժամանակացույցը։   Երևան Հոկտեմբերի 6՝ Արաբկիրի նորակառույց եկեղեցի Հոկտեմբերի 7՝ .....
Զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի
Հոկտեմբերի 3-ին Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց զորակցության աղոթքի արարողություն հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։ Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց համայն ժողովրդին։   Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՂՈԹՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ   «Եվ ա՛յս է այն .....
Տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Մինչ օրակարգի հարցերի քննությունը Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ աղոթք բարձրացվեց հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված հայորդիների հոգիների հանգստության համար։ Ժողովին անդրադարձ կատարվեց Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակում .....
Ի զորակցություն Արցախի՝ Հայրապետական կոչ աշխարհասփյուռ թեմերին և համայնքներին
Արցախի Հանրապետության շուրջ վերջին օրերին ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շրջաբերական նամակներ է ուղղել Հայոց Եկեղեցու թեմերին և համայնքներին։ Մասնավոր հանձնարարական է տրվել ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդին, հայաստանյան թեմակալ առաջնորդներին և եկեղեցական բոլոր կառույցներին՝ սատար լինելու հայոց բանակին և հնարավոր օժանդակություն ցուցաբերելու Արցախի .....
Հանրապետական մաղթանքի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես եկավ ուղերձով
Սեպտեմբերի 29-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի՝ Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության և անսասանության համար։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուղերձը հղեց աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ «Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր ի Հայաստան, Արցախ .....
Ուխտի օրհնյալ օրը եկեղեցու համայնքն ու հոգևոր դասը նշեց նաև Տեր Վահանի քահանայական ձեռնադրության տասնհինգ ամյակը
Սեպտեմբերի 27-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Վարագա Սուրբ Խաչի տոնը: Արդեն չորրորդ տարին է, որ Խաչի տոներից ազգային համարվող Վարագա Սուրբ Խաչի տոնը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հայտարարվել է որպես Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օր: Ուխտի օրհնյալ օրը համընկել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի քահանայական .....
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և շնորհավորում Անկախության տոնի բերկրալի առիթով։ Շուրջ երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը Տիրոջ օրհնությամբ կյանքի կոչեց անկախ պետականությունը վերահաստատելու իր դարավոր իղձը և հուսավառ սրտով նվիրվեց իր ազատ, նոր կյանքի կերտմանը։ Միշտ պարծանքով պիտի հիշվեն այս տարիներին համայն հայության միասնական զոհողություններն .....
Այսօր Նավասարդ Սրբազանի ծննդյան տարեդարձն է
Գերաշնո՛րհ Սրբազան Հայր, Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու հոգևորականաց դասի և հավատացյալ համայնքի անունից մեծագույն սիրով շնորհավորում եմ Ձերդ Սրբազնության ծննդյան տարեդարձը, և որդիական խոնարհումս բերում Ձեզ: «Ծնողներին չեն ընտրում», այո՛, և մենք այն երջանիկներից ենք, որ մեծ օրհնության ենք արժանացել Բարձրյալից՝ Ձեզ նման հոգատար, իմաստուն և զորեղ հոգևոր հայր ունենալով: Սիրելի՛ Սրբազան, այսօր Ձեր ճերմակող մազերը վկայում են ոչ .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնը նշանավորվեց նաև ցուցահանդես-համերգով
Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը՝ Սուրբ Խաչի վեր բարձրացման և գերությունից վերադարձի ու փառաբանության հիշատակը: Տոնական օրը նշանակալից էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, համայնքի և ներկա ուխտավորների համար. եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն իր քահանայական ձեռնադրության տասնհինգ ամյակի առթիվ ուխտի Ս. Պատարագ մատուցեց: Քարոզին Տեր Հայրը, տոնի առթիվ .....
Շնորհավոր մեր մեծ ընտանիքի հոգևոր հոր՝ Տեր Գրիգորի կրկնակի հոբելյանը
Այսօր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, համայնքի և արև երեխաների համար պայծառ ու նշանակալից օր է. եկեղեցու մեծ ընտանիքը նշում է հոգևոր հովվի՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի քահանայական ձեռնադրության տասնհինգ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հովվության յոթ ամյակները: Տասնհինգ տարի առաջ սեպտեմբերի 11-ին՝ Խաչվերացի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գոռ սարկավագ Գրիգորյանը, ձեռամբ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի, ձեռնադրվեց .....
Սուրբ Կույսի ամենօրհնյալ ծննդյան տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
«Այսօր ցնծան երկնայինքն և պար առեալ ի բարձունս: Երգեն զերգս հոգևորս հավուր ծննդյան Սրբուհւոյն». շարականագիրն այս տողերով նկարագրում է այն մեծ ցնծությունը, որ ապրել են երկնային զորքերը Աստվածամոր ծննդյան օրվա առթիվ: Մեր եկեղեցու հայրերի կողմից Աստվածամորը ձոնված սքանչելահյուս շարականները, մեղեդիներն ու տաղերը, նրան նվիրված յոթ տոները, նրա անունը կրող բազում սրբավայրերը վկայում են հայ քրիստոնյայի խորին հարգանքն ու ջերմ սերը Ամենասուրբ .....
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասին
Սեպտեմբերի 3-ին և 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Արարատյան Հայրապետական թեմի քաղաքամայր Երևանի և Արարատի մարզի հոգևոր տեսչության հոգևոր սպասավորներին` գլխավորությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի: Հանդիպումներին Հանրակրթության .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ Մեր շնորհավորանքներն ենք բերում ուսանող և աշակերտ մեր զավակներին և կրթական գործի բոլոր նվիրյալներին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով: Դարեդար մեր ժողովուրդը սիրո և մեծարումի զգացումով է ապրել գիտելիքի ու դպրության հանդեպ, պահպանել այն հակառակ ամեն փորձության և ավանդել մեզ իբրև անգին ժառանգություն, որը և դարձել է մեր հարատևության գրավականներից մեկը։ Աշխարհում այսօր տարածված .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․