Գրքեր

Իրադարձություններ
Բուն բարեկենդանը սիրիահայ համայնքում
Ազգային-եկեղեցական տոներին և ավանդույթներին հավատարիմ  Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը մարտի 2-ին «Տերյան» ռեստորանում ազգային երգ ու պարով, խաղերով և ավանդական ուտեստներով նշեց Բուն բարեկենդանը: Բարեկենդանյան ուրախ տոնախմբությունից բացի սիրիահայ համայնքը նշում էր նաև  իր գործունեության հնգամյակը: Հինգ տարի է, ինչ «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. .....
Բուն բարեկենդանը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Մարտի 3-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Բուն բարեկենդանը՝ բարեկենդաններից ամենամեծը, որ նախորդում է Մեծ պահքին: Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագի մասնակիցները օրվա խորհրդին հաղորդ դարձան՝ ունկնդրելով Տեր Վահան քահանա Առաքելյանի քարոզխոսությունը, որում մասնավորաբար ասվում էր. «Ուրախությամբ սկսվում է Մեծ պահքը և առավել ևս ավարտվում բազմապատիկ ցնծությամբ՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությամբ, քանի .....
Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով եկեղեցականները հանդես եկան ուղերձով
Փետրվարի 26-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին համախմբվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 230 եկեղեցականներ թեմակալ առաջնորդների առաջնորդությամբ: Այս կապակցությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Էջմիածին քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցում հոգևորականները մասնակցեցին Սուրբ Պատարագի արարողությանը: .....
Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն
Գարեգին Բ Կաթողիկոս. «Հոգևոր արժեքների վրա ամուր հաստատված հասարակությունն է, որ կարող է իր կյանքի վերընթացը կերտել» Փետրվարի 26-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղևոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին համախմբվել Հայոց Եկեղեցու տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 230 եկեղեցականներ: Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզն Թուֆայան» հայորդյաց տանը, նախագահությամբ .....
Տոնդ շնորհավո՛ր, Աստծո սպասավո՛ր
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում Սուրբ Ղևոնդյաց տոնը հոգևորաց դասի տոնն է: Ուստի Սբ. Ղևոնդյաց բարեխոսությամբ, հայցենք Տիրոջից, որ Նրա հզոր Աջը պահապան ու զորավիգ լինի Քրիստոսի եկեղեցուն զինվորագրված մեր հոգևոր սպասավորներին: Շնորհավորում ենք Ձեզ, Տիրոջ մշակնե՛ր, Ձեր անմնացորդ ծառայության և նվիրման համար՝ ուղղված հայ ազգի հոգևոր և բարոյական աշխարհի շինությանն ու հարստացմանը: Աստծո շնորհի և կոչման համաձայն՝ անցնում եք ուխտի մի ճանապարհ, .....
Նավասարդ Սրբազանը պարգևատրեց լավագույն զինվորներին
Փետրվարի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ լավագույն զինվորների պարգևատրման արարողությունը: Նավասարդ Սրբազանը Ս. Սարգսի տոնի առթիվ պարգևատրեց սահմանային գծում մարտական հերթապահություն իրականացնելիս առավել աչքի ընկած 20 զինվորներին: Ս. Սարգիս զորավարի խորհրդանշական խաչերի և դրամական պարգևների արժանացան 20 զինվորներ: Նրանց ցուցակը տրամադրել .....
Տեառնընդառաջի նախատոնակ. լուսավորենք մեր հոգու կանթեղները Տիրոջով
Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբում է Տեառնընդառաջը՝ քառասնօրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոնը: Ամեն տարի փետրվարի 13-ին հանդիսավոր ժամերգությամբ ազդարարվում է տոնի նախատոնակը: Այս տարի ևս Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մեծ թվով հավատավոր հայորդիներ իրենց մասնակցությունն էին բերել հանդիսավոր ժամերգությանը՝ Փրկչին ընդառաջ գնալու կոչին ունկնդիր: Ժամերգության ընթացքում հնչեցին օրվա պատշաճ աղոթքներ և շարականներ: .....
Ինտելեկտուալ խաղ եկեղեցու համայնքի ավագ և երիտասարդ անդամների միջև
Փետրվարի 10-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում կայացավ ինտելեկտուալ խաղ՝ համայնքի տիկնանց և «Զորավոր» երիտասարդաց միությունների անդամների միջև: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ ներկաները «Տերունական աղոթք»-ով սկսեցին միջոցառումը: Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ «Զորավոր» .....
Շնորհավո՛ր տոնդ, հայոց հաղթանակա՛ծ բանակ
Հայոց բանակի ծնունդը հայ ժողովրդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության և հայրենասիրության արգասիքն է: Ամենքիս համար բանակի տոնը փառավոր տոն է՝ հաղթանակած ու կերտված է հայրենաշունչ և հրաշունչ զինվորների քաջագործություներով: Մեր բանակը կայացած է հայորդիների օրինակելի նվիրումի, մարտունակության և անձնազոհության շնորհիվ: Այսօր ուզում ենք շնորհավորել հատկապես մեր զինվորներին, ովքեր զորակոչվելով հայկական բանակ, պարզ զինվորից վերածվել .....
Ն. Ս. Օ. Ս. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայոց Բանակի քաջարի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին: Այս տոնական օրը մեր հոգիները լցվում են հպարտության զգացումով, քանզի մեր հաղթական Բանակը արի ոգով պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները՝ իր մշտարթուն ու խիզախ ծառայությամբ մեր կյանքում բերելով օրինակը հայրենասիրության ու պատասխանատվության: Մենք հավատում ենք, որ Հայոց Բանակի տոնը .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 7-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻ ԱՌԻԹՈՎ
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Հարգելի նախագահող, Պատվարժան պատգամավորներ և սիրելի ներկաներ, Ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 7-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով: Արգասաբեր գործունեության մաղթանքով շնորհավորում ենք Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներիդ: Այսօր դուք՝ իբրև վստահյալ ներկայացուցիչները ժողովրդի, ստանձնում եք ձեր պարտականությունները: Հայաստանի նոր կյանքը կերտելու .....
«Զորավոր» երիտասարդաց միության ուրախ Կաղանդչեքը
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունն արդեն երկրորդ տարին է, որ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հին տոմարով Նոր տարուն իր ամանորյա նվերը՝ ուրախ Կաղանդչեքն է մատուցում համայնքի անդամներին և հոգևոր դասին: Հունվարի 13-ին՝ Քրիստոսի անվանակոչության տոնին նվիրված Ս. Պատարագի ավարտին,  երիցատան դահլիճում համայնքը, հոգևոր դասը և հյուրերը վայելեցին երիտասարդների վառ .....
Եկեղեցու համայնքն ապրեց հույսի և կյանքի տոնի ուրախությունը
Քրիստոնեական մտածողության համար պատահական չէ Ամանորի և Սուրբծննդյան տոների հաջորդականությունը, ժամանակի և կյանքի խորհուրդների այս ներքին կապը: Քրիստոսի ծնունդը մարդկության մեծ ընտանիքի համար ուրախության, երջանկության, նորոգության, «առավել» կյանքով ապրելու և աշխատելու սրբազան կոչ պարունակող տոն է: Հոգեպարար այդ ուրախության և երջանկության զգացումներով լի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, Սուրբ Ծննդյան ութօրէքի վեցերորդ .....
Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնի առիթով
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: Փառք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէր: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Այսօր ունկնդիր ենք Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսին և խնդությամբ օրհնաբանում ենք Աստծուն փրկության Իր շնորհի համար: Նրան ենք փառաբանում, ասում է առաքյալը, «Ով կարող է մեզ պահել անբիծ ու անարատ և կանգնեցնել Իր փառքի առաջ անխառն ցնծութեամբ» (Հուդա 24): Մսուրում ծնված և աշխարհ եկած Մանկան մասին հրեշտակն ավետում է. .....
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Արք. Կճոյանին
ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ              Սիրելի Սրբազան,  Ամանորի, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերում ենք Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները Ձեզ, Տիրախնամ թեմիդ եկեղեցականաց դասին, համայնքային վարչությանց պատվարժան անդամներին և հավատավոր Մեր զավակներին: Աստվածակառույց Սուրբ Էջմիածնից՝ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․