Գրքեր

Իրադարձություններ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Շառլ Ազնավուրի ընտանիքին
Հոկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ Ազգային հերոս, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ընտանիքին: «Ցավ էր Մեզ համար լսել մեր ժողովրդի մեծանուն և տաղանդաշատ զավակ Շարլ Ազնավուրի մահվան լուրը: Վշտալի է կորուստը արժանավոր հայորդու, ով հարազատ ժողովրդի փառքն ու պատիվը հավելեց ու պայծառացրեց իր հռչակով, .....
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ Պատարագ
Տերունական Կնիք համարվող աստվածային Սուրբ Նշանը՝ Սուրբ Խաչը, երկրպագելի է քրիստոնյայի համար, քանի որ այն հավատի, հույսի, սիրո, փրկության նշան է, քանի որ Քրիստոս Իր փրկարար զոհաբերությամբ խաչը վերածեց հաղթության նշանի՝ մարդկությանն ազատելով մեղքի գերությունից: Վարագա Ս. խաչի տոնի օրը՝ սեպտեմբերի 30-ին, Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի առջև երկրպագելու և նրա օրհնությանը հաղորդակից լինելու մեծ մղումը բազմաթիվ ուխտավորների էր առաջնորդել .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԱՆ» ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆԸ
Հարգելի նախագահ Վայս, Հարգելի վարչապետ Փաշինյան,  Քույրեր և եղբայրներ, Այսօր մեր սրտերը լցված են ուրախությամբ, քանի որ ականատեսն ենք աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկում` «Մետրոպոլիտան» արվետի թանգարանում «Հայաստան» անունը կրող ցուցահանդեսի բացմանը։ Այս հիանալի ցուցադրությունը մշակույթի համընդհանուր լեզվով ներկայացնելու է, թե ովքեր ենք մենք` հայերս, և որտեղից ենք գալիս։ Այն նշանավորում է 14 դարերի ընթացքում .....
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում «Հայաստան» ցուցահանդեսի բացմանը
Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) ներկա գտնվեց «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում կազմակերպված «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Մի քանի տարի նախապատրաստվող այս եզակի ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 140 ցուցանմուշներ, որոնք տրամադրվել են Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Նվիրապետական Աթոռների թանգարաններից, Հայաստանի .....
Նյու Յորքի «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում բացվեց «Հայաստա՛ն» ցուցահանդեսը
Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) ներկա գտնվեց «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում կազմակերպված «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Իր կարճ ելույթում Վեհափառ Հայրապետը, մասնավորապես, ասաց. «Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրև ազգ ու ժողովուրդ՝ մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր եկեղեցիները, մեր գիրը, .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի առիթով ողջույն ենք հղում և Հայրապետական Մեր օրհնությունը բերում մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս: Անկախության տոնի խորհրդով արժևորում ենք հայրենի պետականությունը վերակերտելու մեր ժողովրդի պանծալի ուղին, որն անցել ենք հայրենիքում ազատ կյանք կառուցելու արդար հույսերով, հաղթահարելով բազում դժվարություններ և կրելով մեծ զոհողություններ: Մեր ձեռքբերումները և վերընթաց ուղին այսօր .....
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Հայաստանի Խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը
Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկա գտնվեց Հայաստանի Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Միջոցառման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց միջոցառմանը մասնակից պատգամավորներին և Հայաստանի ու Արցախի պետական այրերին: «Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Մեծարգո Վարչապետ, Մեծարգո .....
Կայացավ «Գողգոթայի հաղթանակը» գրքի շնորհանդեսը
Սեպտեմբերի 19-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կից սրահում տեղի ունեցավ «Գողգոթայի հաղթանակը» գրքի շնորհանդեսը: Երեկոն սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Շնորհանդեսին հյուրընկալվել էին հոգևորականներ, մշակույթի գործիչներ: Ներկաները նախ ծանոթացան գրքի հեղինակի՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Անժելա Խաչատրյանի կենսագրությանը: Երաժշտական կրթություն, հետագայում քիմիկ-տեխնոլոգի, ապա բանասեր-մանկավարժի որակավորումներ .....
Այսօր Նավասարդ սրբազանի տարեդարձն է
Գերաշնո՛րհ Սրբազան Հայր, Արարատյան Հայրապետական թեմի հավատացելոց և հոգևոր դասի անունից ջերմորեն շնորհավորում ենք  Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տոնի կապակցությամբ: Աղոթք ենք հղում առ Աստված, որ Տերն աստվածային ներկայությամբ և զորակցությամբ ուղեկից լինի Ձեզ: Թող Ամենազոր Աստված պարգևի քաջառողջություն և արևշատություն, անսասան պահի Ձեր ազգասեր և եկեղեցանվեր ոգին՝  ի բարօրություն Արարատյան Հայրապետական Թեմի և հավատացելոց:   Որդիական .....
«Եկեղեցին մենք ենք». արժևորման ճանապարհին
Սեպտեմբերի 16-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու Զորավոր երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Վերադարձ» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գրքերի և հոդվածների հեղինակ, ՄԱԿ-ի աշխատակից Յուրա Ուդումյանը: Բանախոսությունը, երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Վեց .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով: Կրթության ու գիտության հանդեպ սերը առաջընթացի ու հաջողությունների գրավական է թե՛ անձնական, թե՛ ժողովուրդների ու պետությունների կյանքում, ուժ ու զորություն՝ դժվարություններ հաղթահարելու, նորանոր իրագործումներ արձանագրելու: Մեր երկրի զարգացումը, մեր երազած հայրենիքի .....
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Կրթության և գիտության նախարարին
Օգոստոսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Շնորհավորելով նախարարին նշանակման առիթով` Վեհափառ Հայրապետը բերեց նրան արդյունավետ աշխատանքի իր բարեմաղթանքները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախարարին տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի .....
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների գործակցային հարաբերությունների զարգացման և արդյունավորման համար: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանի .....
Շնորհավորում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի տարեդարձը
Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի և հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ: Աստվածային նախախնամությամբ Հայաստանի առաջ ծառացած պատմական մարտահրավերները հաղթահարելու բարդ ժամանակաշրջանում հենց Ձեզ հանձնվեց առաքելահիմն մեր Եկեղեցու հայրապետը լինելու ծանր, բայց և միևնույն ժամանակ՝ քաղցր լուծը: Ձեզ վստահվեց այն «հուժկու ցուպը», որով Դուք պիտի շարունակեիք մեր նախորդ .....
Հոգևոր կրթարանը երեք տարեկան է
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցն արդեն երեք տարեկան է: Երեք տարի է, ինչ գործում է մի կրթարան, ուր երեխաները, Աստծո խոսքով կրթվելով և դաստիարակվելով, սովորում են հավատքի իրենց առաջին քայլերը կատարել, ուր երեխաները Սուրբ Գրքից և սրբերի վարքից ծանոթանում են, թե հազարամյակների ինչ ուղի է անցել հավատքը, ուր երեխաները ոչ միայն տեղեկանում են Հայ եկեղեցու տոնացույցին, այլև իրենց մասնակցություն են ունենում եկեղեցական արարողություններին .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․