Գրքեր

Իրադարձություններ
Կատարվեց աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության
Հոկտեմբերի 1-ին՝ Արցախի համար համազգային աղոթքի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում, Պատարագի սրբազան արարողությունից հետո, կատարվեց  աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության։ Համազգային աղոթքի առիթով հավատացյալների երկրպագության և օրհնության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։ Արարողության .....
Այսօր Նավասարդ Սրբազանի ծննդյան տարեդարձն է
 Գերաշնորհ Սրբազան Հայր, Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի և հավատացելոց անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Աղոթք ենք առաքում առ Աստված և հայցում Երկնավոր Տիրոջը, որ Բարձրյալն Աստծո կամոք առավել առատանան Ձեր հոգեբուխ մղումներն ու շնորհները: Ի սրտե մաղթում ենք Ձեզ կենաց արևշատություն, քաջառողջ երկար տարիներ՝ թեմական կյանքը շարունակ պայծառացնելու բազում նորանոր աստվածաշնորհ .....
Խաչվերաց. Սիրո խորհրդին մասնակից լինելով
Խաչի վեր բարձրացման տոնը՝ Խաչվերացը, ուրախալի տոն է ամեն մի քրիստոնյայի համար: Դարեր առաջ հաղթանակի և զորության նշանը՝ Քրիստոսի խաչը, մեծ ուրախությամբ ետ վերադարձվեց գերությունից: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, Սուրբ Խաչը, ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու, քրիստոնյաներիս պարծանքն է և Քրիստոսի փառքը: Տաղավար այս տոնը յուրաքանչյուր քրիստոնյայի ևս մեկ անգամ հիշեցնում է Աստվածային սերը. «Աստված մեր հանդեպ ունեցած իր սերը հայտնեց դրանով, .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ավելի քան երեք տասնամյակներ առաջ Արցախի մեր զավակները համառ պայքարով և հավաքական կամքով իրենց անկախությունը հռչակեցին: Պատմական իրենց հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կյանք կերտելու տեսիլքով քաջարի արցախցիները համայն հայության զորակցությամբ և իրենց տքնաջան աշխատանքով շենացրին հայրենիքը և նշանակալի ձեռքբերումներով ամրացրին հիմերը Արցախի նորանկախ Հանրապետության։ Այսօր ծանրացած սրտով և խոր մտահոգություններով .....
Հայտարարություն Գերագույն Հոգևոր Խորհրդի
Գերագույն Հոգևոր Խորհուրդը, անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին և դրանց հետևանքով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված կացությանը, արձանագրում է, որ հայրենական կյանքում առկա իրավիճակը ծայրահեղ մտահոգիչ է: Ադրբեջանական իշխանությունների օգտագործած հռետորաբանությունը, ինչպես նաև նախաձեռնած քայլերը, ակներև են դարձնում, որ վերջինս պաշտոնապես որդեգրել է ոչ միայն Արցախի Հանրապետությունը, .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում կրթական գործի բոլոր նվիրյալներին, դպրոցական ու համալսարանական մեր զավակներին: Դարեր շարունակ կրթությունը, գիտության ու մշակույթի զարգացումը առաջնահերթություն են եղել հայոց ազգային-եկեղեցական անդաստանում։ Մեր ժողովրդի պատմության դժվարին ժամանակներում անգամ հայոց դպրոցներն ու դրանց անխոնջ մշակները կրթել ու .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Օգոստոսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,  սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով ժողովականներին: Ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում և Արցախում ստեղծված կացության,   .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան տարեդարձի առթիվ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը
Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ: Աստծո կամոք Միածնաէջ Մայր սրբավայրում տարիներ առաջ Ձեզ փոխանցվեց Ամենայն Հայոց Հայրապետի «քաղցր լուծը»: Ձեր նվիրումով և ողջախոհությամբ եղաք քրիստոնեական հավատքի, սիրո և եղբայրության քարոզիչը: «Մեր հավատքը անցել է հրի և սրի միջով: Մեր հավատքը մշտապես հաղթություն է պարգևել մեզ, որովհետև մենք հավատացել .....
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԱԲՆԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Արցախի շարունակվող ամբողջական շրջափակումը, դրա հետևանքով ստեղծված աղետալի ծայրահեղ իրավիճակը, ինչը ցեղասպանության դասական դրսևորում է, անելանելիության ծանր զգացումներով են համակել մեր ժողովրդին: Արցախում սննդամթերքի, դեղորայքի և կենսական այլ առաջնահերթ անհրաժեշտությունների խիստ սակավության պայմաններում ամեն օր տեղեկանում ենք մարդկանց, այդ թվում՝  մանուկների, հղիների և հիվանդների առողջական վիճակի կտրուկ վատթարացման և մահվան .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
 Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի  հոգևորական և աշխարհական անդամներին ողջունեց և իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:      Նորին Սրբությունն առանձնակի գոհունակությամբ .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով։ Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր ժողովուրդը զորեղ հավատքով և արհավիրքների առջև չընկճվող ոգով կերտեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսյան հաղթանակները և առաջին հանրապետության հաստատումով լուսավոր նոր էջը բացեց իր պատմության։ Այսօր Հայաստանի անվտանգությանն ու սահմանամերձ .....
Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ
Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով, որին մասնակցեցին նաև Մայր Աթոռի վանաբնակ եպիսկոպոսները։ Ժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես և անդրադարձ եղավ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի առնչությամբ օրերս կատարված հայտարարություններին։ Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ .....
Կրկնակի տոնախմբություն Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Բոլոր եկեղեցական տոները բացի իրենց տոնական բովանդակությունից հավատքի անկյունաքարեր են, որոնց վրա հաստատվել է քրիստոնեական աշխարհայացքը։ Այդ անկյունաքարերից մեկն էլ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնն է, որ այս տարի Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց մայիսի 18-ին: Բոլոր տոների ու տնօրինական խորհուրդների ամբողջացումը համարվող այս տոնը Հայ եկեղեցին նշում է տասը օր շարունակ, իսկ տասնօրյա տոնախմբության չորրորդ օրը Երկրորդ .....
Ուխտի օր. Ավետարանն իր մեջ պարունակում է կյանքի իմաստը
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրերից առաջինն այս տարի մայիսի 14-ին է՝ սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632 թթ.) մահվան հիշատակության օրը: Արդեն իններորդ տարին է, որ մայիսի 14-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի է բերվում «Զորավոր» Ավետարանը, որի հրաշագործ զորությանը հայ ազգն արդեն յոթ դար է հաղորդակից է լինում: 14-րդ .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔԻ ԱՌԻԹՈՎ
«Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը» (Ա Հովհ. 5.4)։ Սիրելի ժողովուրդ Հայոց, Հայրական սիրով բերում ենք ձեզ Մեր օրհնությունը և բարեմաղթանքները մայիսի 9-ի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման նվիրական օրվա առիթով: Այս տոները մեզ համար դարձել են խորհրդանիշը բռնության ու չարի դեմ պայքարի, հայրենի հողի վրա անկախ կյանք կերտելու մաքառումի և ազատատենչ ոգու հաղթության: Քրիստոնյա մեր .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․