Գրքեր

Իրադարձություններ
Տոնդ շնորհավո՛ր, Աստծո սպասավո՛ր
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում Սուրբ Ղևոնդյաց տոնը հոգևորաց դասի տոնն է: Ուստի Սբ. Ղևոնդյաց բարեխոսությամբ, հայցենք Տիրոջից, որ Նրա հզոր Աջը պահապան ու զորավիգ լինի Քրիստոսի եկեղեցուն զինվորագրված մեր հոգևոր սպասավորներին: Շնորհավորում ենք Ձեզ, Տիրոջ մշակնե՛ր, Ձեր անմնացորդ ծառայության և նվիրման համար՝ ուղղված հայ ազգի հոգևոր և բարոյական աշխարհի շինությանն ու հարստացմանը: Աստծո շնորհի և կոչման համաձայն՝ անցնում եք ուխտի մի ճանապարհ, .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական աղոթք
Փետրվարի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ միջեկեղեցական աղոթք Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի` Սուրբ Էջմիածնում գումարված նիստի առիթով: Միջեկեղեցական աղոթքին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած Ղպտի Ուղղափառ Եկեղեցու, Ասորի Ուղղափառ Եկեղեցու, Սիրիայի Մալանկարա .....
Բարեկենդանի ուրախ տոնախմբությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Մեծ պահքի առաջին կիրակին՝ Բուն Բարեկենդանը, կնշի փետրվարի 11-ին: Մինչ այդ, Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, սկիզբ է դրվել բարեկենդանյան երկշաբաթյա միջոցառումների շարքին, որ անցկացվելու է Երևանի բոլոր վարչական շրջաններում: Փետրվարի 1-ին բարեկենդանյան հերթական տոնախմբությունն անցկացվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում: Այն կազմակերպել էր Երևանի .....
Սեր բովանդակող քայլերթ
Սիրո բերկրանք էր մաղթում երիտասարդներին Ս. Սարգսին խորհրդանշող ձիավորը, ով առաջնորդում էր քայլերթը դեպի Սիրահարների այգի: Հունվարի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մեկնարկեց Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ թեմի երիտասարդական կառույցների կազմակերպած քայլերթը։ Թափորի աջ կողմում, ձեռք ձեռքի ամուր բռնած, քայլում էին երիտասարդները, իբրև սիրո ամրության նշան, ձախ կողմում՝ զինվորներն էին, իբրև ուժի, հաղթանակի .....
Նավասարդ Սրբազանը պարգևատրեց լավագույն զինվորներին
Հունվարի 27-ին` հավարտ Ս. Պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդարանում տեղի ունեցավ սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորների պարգևատրման արարողություն: Այն երախտիքի դրսևորում է մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ .....
Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ մատուցվեց Ս. Պատարագ Ս. Սարգսի տոնի առթիվ
Հունվարի 27-ին Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Ս. Պատարագ մատուցվեց Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում: Ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան զինվորականներ ու սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորներ: Պատարագիչը Տ. Շահե .....
Օրհնվեցին երդման հանդիսավոր արարողության մասնակիցները
Հունվարի 22-ին հայ բանաստեղծ, գրականագետ և թարգմանիչ Լևոն Միրիջանյանի ծննդյան 86-րդ հոբելյանի առթիվ նրա անունը կրող Երևանի թիվ 155 հիմնական դպրոցում տեղի ունեցավ առաջին դասարանցիների երդման հանդիսավոր արարողություն: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ՝ արարողությունը սկսվեց «Տերունական» աղոթքով: Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի դպրոցը բանաստեղծի ծննդյան օրը նշում է մեծ տոնակատությամբ .....
«Տոնը քեզ հետ է, երբ քո սրտում է Տերը»
Հունվարի 21-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում բեմադրվեց «Տոնը քեզ հետ է» Ս. Ծննդյան երաժշտական պիեսը, որ կազմակերպել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը: Ներկայացումը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Առաջին իսկ պահից երեխաների .....
Մեծ ընտանիքի ուրախ Կաղանդչեքը
Հունվարի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքի երիտասարդ անդամները՝ «Զորավոր» երիտասարդաց միությունը, եկեղեցու կից սրահում, Կաղանդչեքի երեկո էին կազմակերպել՝ ուրախ տրամադրություն փոխանցելով ընտանիքի մյուս անդամներին: Կաղանդչեքի տոնական երեկոյին ներկա էին եկեղեցու հոգևոր դասը, համայնքի անդամներ և հյուրեր: Միջոցառումը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: «Զորավոր» երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան .....
Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի Ս. Ծննդյան շնորհավորանքը
«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»: Սիրելի՛ հավատավոր զավակներ, Ամանորի և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության կենսանորոգ տոների առթիվ մեր սրտաբուխ շնորհավորանքներն ենք բերում ձեզ` մաղթելով քաջառողջություն և կենաց արևշատություն: Տերունապարգև այս օրերին աղոթում ենք առ Աստված, որպեսզի 2018 թվականը ձեզ համար դառնա աստվածահաճո նոր իրագործումների տարի: Թող Աստվածհայտնությունն իր Լույսով և անարատությամբ .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, Ձեզ և մեզ մեծ աւետիս»:   Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի հրաշազարդ այս օրը մեր հոգու հայացքները բեթղեհեմյան աստղալույսով ուղղվում են դեպի մսուրը, որտեղ Աստծո Միածին Որդին ծնվեց և աշխարհ եկավ մեր փրկության համար: Այսօր համախմբված եկեղեցիներում՝ օրհնաբանում ենք նորածին Փրկչին, փառավորում երկնավոր Արքային՝ ասելով. .....
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարեմուտի տոնական բերկրությամբ ողջունում ենք ձեզ և բերում Հայրապետական Մեր օրհնությունը: Մեր սրտերն այս պահին լի են բարի ակնկալիքներով, առ Տերն աղոթքով և Տիրոջ պարգևների հայցով: Բոլորիս մաղթանքն ու ցանկությունն է, որ նոր տարում ձեռքբերումներն ու ուրախությունները բազմապատկվեն, մտահոգությունները փարատվեն, զորանա մեր հայրենիքը, ամուր լինեն մեր ընտանիքները, .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի տարեվերջյան ամփոփիչ ժողովը
Դեկտեմբերի 27-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհուրդը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, տարեվերջյան ժողովով ամփոփեց տարվա իր գործունեությունը: Այն սկսվեց Տերունական աղոթքով: Մինչ տարվա հաշվետու զեկույցին անցնելը, Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց ծխական խորհրդի անդամներին՝ համայնքային կյանքից ներս ակտիվ գործունեություն ծավալելու և իրականացվող ծրագրերին աջակցելու համար: Տեր Գրիգորն ուրախությամբ .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի տարեվերջյան դասը
Դեկտեմբերի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կից սրահում, կիրակնօրյա դպրոցի սաները, մանկավարժ Սիրանուշ Գումրույանի գլխավորությամբ, տարեվերջյան դասը վերածել էին ամանորյա տոնախմբության: Տոնական խանդավառություն էր տիրում. ուրախ անակնկալները հաջորդում էին մեկը մյուսին: Երեխաները «Զանգակներ» երգն էին երգում, պարում էին, հետաքրքրաշարժ խաղերի մասնակցում: Նրանք քաջատեղյակ էին, թե ինչ խորհուրդներ ունեն տոնածառը, աստղը, ամանորյա նվերները, .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի ամանորյա տոնախմբությունը
Դեկտեմբերի 21-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Ձորաբերդ» ռեստորանում նշեց Ամանորը՝ իրենց բնորոշ սովորությամբ, խաղերով և հետաքրքիր անակնկալներով: Ամանորյա տոնախմբությունը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սկսվեց Տերունական աղոթքով: Տեր Հայրը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․