Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնին ընդառաջ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակը հոգևոր դասի և «Զորավոր» երիտասարդաց միության անդամների ջանքերով զարդարվեց տոնի խորհրդանիշ Ս. Ծննդյան մսուրով: Ժամանակի լրումին՝ մի խաղաղ ու սուրբ գիշեր, երբ ծնվեց աշխարհի Փրկիչը, Սուրբ Կույսը մանկանը, խանձարարուրի մեջ փաթաթելով, դրեց մսուրի մեջ, որ աստվածահայտնության հրաշալի խորհուրդն ունի: Մսուրը թեև փոքրիկ էր ու նեղ, .....