Գրքեր
«Գանձեր մի դիզեք ձեզ համար երկրի վրա»
16/04/2024
Սիրելի ընթերցող, ժամանակակից աշխարհում հարստության թեման դարձել է բուռն քննարկման առարկա, ուստի անհրաժեշտություն է առաջացել սուրբգրային տեսանկյունից դիտարկել, թե ինչ վերաբերմունք պետք է ունենա քրիստոնյան հարստությանը: Այդ պատճառով կցանկանայի ձեր ուշադրությունը սևեռել հետևյալ կետերին․ Առաջին` հիշենք անիրավ տնտեսի առակը: Ուսումնասիրելով առակը՝ պետք է նշել, որ անիրավ տնտեսի առակում (Ղուկ 16:1-13) Տերն ամենևին չի քաջալերում լինել խարդախ, .....
Աշխատող մայր
15/04/2024
- Հա՛յր, եթե կինն աշխատում է, արդյո՞ք դա ճիշտ լուծում է: - Իսկ ամուսինն ի՞նչ է ասում դրա մասին: - Նա թողնում է դա կնոջ հայեցողությանը: - Կնոջ համար հեշտ չէ թողնել իր աշխատանքն ուիրեն երեխաներին նվիրել, եթե նա կրթություն է ստացել մինչ ամուսնությունը:  Իսկ ահա այն կինը, որ կրթություն չի ստացել և ինչ-որ  հասարակգործով է զբաղված, ապա առանց դժվարանալու կարող է թողնել այն: - Հա՛յր, ես կարծում եմ, որ եթե կինը երեխաներ չունի՝ աշխատանքն օգտակար .....
«Ձեր կյանքն ավելի կարևոր է, քան կերակուրը, և ձեր մարմինը ավելի կարևոր է, քան հագուստը»
13/04/2024
«Ձեր կյանքն ավելի կարևոր է, քան կերակուրը, և ձեր մարմինը ավելի կարևոր է, քան հագուստը» (Ղուկաս 12։23)։ Ժամանակակից աշխարհում մարդկանց բոլոր ջանքերը, ամբողջ ժամանակը, մտահոգություններն ուղված են  նյութական բարիքներ, հարստություն կուտակելուն, այնինչ հարկավոր է անվերապահորեն վստահել Աստծուն։ Ամենագետ և ամենատես Աստված, որ «Իր Որդուն չխնայեց, այլ մեր բոլորի համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս   նրա հետ ամեն բան մեզ չի շնորհի» (Հռոմ. .....
Գողգոթայի հաղթանակը
12/04/2024
«Աստված Իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ մինչդեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ» (Հռոմ. 5:8) Մարդկային հոգին զարհուրում ու դողալով սոսկում է, երբ մտաբերում և իր սահմանափակ մտքով պատկերացնում է Աստծո Միածին Որդու` Հիսուս Քրիստոսի զոհագործությունը խաչի վրա` մեղավոր մարդկության փրկության համար: Քանզի «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական .....
Մարդու կյանքը որոշվում է առ Աստված սիրով
11/04/2024
Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ (Ղուկաս 16:9): Գերադասելի է ընկերանալ փողի հետ, քան փողին ծառա լինել։ Գումարը, ըստ էության, անհրաժեշտություն չէ մարդու համար, սակայն, ըստ որոշ հանգամանքների, մարդը պետք է օգտագործի գումարն իր կարիքները հոգալու և իրեն անհրաժեշտը ձեռք բերելու համար։ Մարկոսի Ավետարանի 4:19-ում ասվում է. «սակայն այս աշխարհի հոգսերը և հարստության .....
Եկեղեցին մեր փրկության տապանն է
10/04/2024
Քրիստոնեական կյանքի հիմքը եկեղեցին է՝ Քրիստոսի մարմինը, որի գլուխը Քրիստոսն է (Եփեսացիներ 5:23): «Ո՞վ իրականում կարող էր բաժանել և միմյանց հետ բնական միությունից բռնի կերպով անջատել նրանց, ովքեր մեկ սուրբ մարմնի միջոցով կապված են ի Քրիստոս միությամբ: Չէ որ եթե «բոլորս այդ միակ հացից ենք վայելում», ապա բոլորս մեկ մարմին ենք կազմում» (Ա Կորնթացիներ 10:17), քանզի Քրիստոս չի կարող բաժանվել: Դրա համար եկեղեցին կոչվում է Քրիստոսի մարմին, .....
Հատուցեք յուրաքանչյուրին իր պարտքերը
09/04/2024
- Հա՛յր, երբ մենք որևէ բան ենք գնում վանքի համար, որոշ վաճառողներ հրաժարվում են ապրանքագիր դուրս գրել*: Ի՞նչ պետք է անել նման դեպքերում: - Նրանք միշտ պետք է ապրանքագիր տան, սակայն, բացի այդ, ինքներդ էլ պետք է սահմանափակեք ձեր կարիքները: Սահմանափակվեք անհրաժեշտ բաներով, ավելորդ շինարարություն ու վերանորոգում մի սկսեք: Ես ձեր փոխարեն հենց այդպես կվարվեի: Իսկ ինչ որ պետք է՝ Աստված կուղարկի: Եթե մենք՝ վանականներս ենք խնդրում, որ հաշիվ .....
Եկեք իմ Հոր օրհնեալներ, ժառանգեցեք արքայությունը
08/04/2024
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Աստվածամարդու հրաշափառ Հարությամբ այլևս «լվացվեցինք, մաքրվեցինք, արդարացվեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով» (Ա Կորն․ 6․11) և կանչվեցինք մասնակցելու Արքայական հարսանիքին: Քրիստոս Իր արյամբ սրբեց մեղքերից աղտոտված մեր հագուստները, ինչպես խոստացել էր Իր սուրբ մարգարեի շուրթերով. «Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ բրդի պես» .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
07/04/2024
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին, ի մասնավորի բոլոր տիկնանց, օրիորդներին և մայրության բերկրանքին սպասող կանանց՝ Սուրբ Աստվածածնի Ավետման հոգենորոգ տոնի առիթով: Աստվածամայրը իր առաքինի կերպարով, հեզությամբ ու աստվածսիրությամբ բարի օրինակ է բոլոր մայրերին ու օրիորդներին, ովքեր գովելի ջանքեր ու նվիրում են բերում իրենց ընտանիքների բարօրությանը և մեր ժողովրդի առաջընթաց .....
Մեծագույն Պատվիրանը
06/04/2024
Ամո՛ւր բռնիր իմ խրատը և բաց չթողնես այն, այլ պահի՛ր, որովհետև քո կյանքն է այն...   Պատվիրան... Ով չի լսել այս խոսքը... Ով է, որ չգիտի պատվիրանները, որոնք հազարամյակներ ի վեր մարդկության մի սերունդը երկյուղածաբար մյուսին է փոխանցում և ուսուցանում դրանց` որպես մարդկային կյանքի հավիտենական ուղենիշներ... Սակայն եկեք մի պահ հարց տանք մեզ. որքանո՞վ են այդ պատվիրաններն ապրում մեր կյանքում... Իսկ թե դրանք իրենց լրիվության մեջ մեր ապրելակերպը չեն, .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․