Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
Ավետման տոնի քարոզ
«Խնդա՛ և ուրա՛խ լեր դուստր Սիոնի. զի ահա ես եկից և բնակեցայց ի միջի քում՝ ասէ տեր»: «Խնդա՛ և ուրախացի՛ր, դուստր Սիոնի, քանի որ ահա Ես կգամ և կբնակվեմ քո մեջ, – ասում է Տերը» (Զաքարիա 2:10): Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ. Այսօր Մեծ պահքի վեցերորդ կիրակին է, որ կոչվում է Գալստյան կիրակի: Հետաքրքիր զուգադիպությամբ այս տարի՝ այսօրը, նաև Ավետման տոնն է, երբ Գաբրիել հրեշտակը Տիրամորն ավետեց, որ նրա միջոցով ծնվելու է մարդկության Փրկիչը: .....
Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ
«Եթէ ոք կամիցի զկնի իմ գալ՝ ուրասցի զանձն, և առցէ զխաչ իւր եւ եկեսցէ զկնի իմ»: «Եթե մեկը կամենում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ հետևից» (Մատթեոս 16:24): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հայոց առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի «մուտն ի վիրապի» տոնը: Հայոց Տրդատ թագավորը Սուրբ Գրիգորին նետում է վիրապը, քանի որ տեղեկացել էր, .....
Դատավորի կիրակիի քարոզ
«Որդի Մարդոյ եկեալ՝ գտանիցէ՞ արդեօք հաւատս յերկրի»: «Արդյոք երբ մարդու Որդին գա, երկրի վրա հավատք կգտնի՞» (Ղուկ. ԺԸ 8): Ահա, սիրելի՛ հավատացյալներ, այս հարցն է հնչում այսօրվա Ս. Պատարագի Սուրբգրային ընթերցվածի վերջում, քանի որ Ս. Պատարագի ընթացքում այսօր ընթերցվում է Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը: Մեր հայրերն այս կիրակին Մեծի Պահոց կիրակիների շարքում անվանել են Դատավորի կիրակի: Քրիստոս այստեղ խոսում է մի այրի կնոջ մասին: .....
Անիրավ տնտեսի կիրակիի քարոզ
«Եւ ես ձեզ ասեմ. արարէք ձեզ բարեկամս ի մամոնայէ անիրաւութեան. զի յորժամ պակասիցէ այն, ընկալցին զձեզ ի յարկսն յաւիտենականս»: «Եվ Ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկաս 16:9):   Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. ​Այսօր Մեծ պահքի չորրորդ կիրակին է, որ մեր եկեղեցու հայրերի կողմից անվանվել է Տնտեսի կիրակի: Նրա .....
Անառակ որդու վերադարձը
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր, Եկեղեցու սրբազան հայրերն այսօր գեղեցկագույն մի գոհար են դուրս բերել ավետարանական անհատնում գանձատուփից, որն իր սյուժեի բացառիկ գեղեցկության, զգացմունքների գունապնակի հարստության և ծավալվող իրադարձությունների խտության պատճառով, իրավամբ, «առակների թագուհի» անվանումն է ստացել: Մեծ պահքի հոգենորոգ շրջանի Անառակի կիրակին է այսօր, սիրելինե՛ր, և օրվա անվանումից պարզ է դառնում, որ վերհիշում ենք .....
Արտաքսման կիրակիի քարոզ
«Մի՛ կարծեք, թե օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա՛ ջնջելու, այլ՝ լրացնելու» (Մատթ. Ե 17) Մեծի Պահոց մեր ապաշխարության և ինքնաքննության ընթացքին մեջ այսօր երկրորդ կիրակին է, որ մեր Եկեղեցին կոչել է Արտաքսման կիրակի: Մեր նախահայրերու դրախտեն վտարման պատմության մեջ մենք կոչված ենք մեր ապաշխարանքի ճիշտ ուղին գտնելու, հասկանալու, թե ինչո՞ւ ենք ապաշխարում, մանավանդ ի՞նչ պետք է անել, որպեսզի ապաշխարանքը իր լիարժեք իմաստն ստանա: Իրոք, .....
Քարոզ Բուն Բարեկենդանի
«Գիշերաց կանխէ հոգի իմ առ քեզ Աստուած, զի լոյս են հրամանք քո ի վերայ երկրի»: «Գիշերով իմ հոգին դեպի Քեզ է շտապում, Աստվա՛ծ, քանզի Քո հրամանները լույս են երկրի վրա» (Եսայի 26:9): Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր մեր մայր եկեղեցին տոնախմբում է Մեծի Պահոց առաջին կիրակին՝ Բուն Բարեկենդանը, որը դրախտային կյանքի հիշատակն է: Ուրախությամբ սկսվում է Մեծ պահքը և առավել ևս ավարտվում բազմապատիկ ցնծությամբ՝ մեր Տեր .....
Վարդանանց տոնի քարոզ
«Ես աղաչեցի վասն քո՝ զի մի պակասեսցեն հաւատք քո»: «Ես աղոթեցի քեզ համար, որ քո հավատը չպակասի» (Ղուկաս 22:31): Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը, իսկ երեքշաբթի նշում էր սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը: Մարդիկ, որոնք հինգերորդ դարում մարտնչեցին իրենց հավատքի և հայրենիքի համար և չսարսափեցին Հիսուս Քրիստոսին այլակրոն .....
Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի
«Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի: Ով ինձ հավատում է, - ինչպես Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն» (Հովհ. 7:37, 38): Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Քարոզիս և օրվա խորհրդածության թեման այսօր Հովհաննեսի ավետարանի յոթերորդ գլխում գրի առնված խոսքերն են, որ Տեր Հիսուս Քրիստոս արտասանեց Երուսաղեմի տաճարի բակում հրեական մեծագույն տոներից մեկի՝ Տաղավարաց տոնի վերջին օրը: Ավելի ճիշտ լինելու համար ասեմ, որ Տեր .....
Որովհետև Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից
«Զի հաց յՍստուծոյ է, որ իջանէ յերկևից եւ կեանս տայ աշխարհի»: (Հովհ. Զ 33) Սիրելի և հավատակից եղբայրներ և քույրեր, Հայոց մեր Մայր Եկեղեցու սրբազան հայրերը հատկապես Ծննդյան այս Դ կիրակիի ընթերցանության համար ընտրել են հետևյալ Ավետարանական հատվածը՝ վերստին հրավիրելով մասնակից դաոնալու սիրո այս սեղանին, «որովհետև Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին»: Ահավասիկ, թե ինչպես է խոսում Տերը մեկ անգամ ևս անդրադարձ .....
Քարոզ Տյառնընդառաջի
«Տեսին աչք իմ զփրկութիւն Քո. զոր պատրաստեցեր առաջի ամենայն ժողովրդոց: Լոյս ի յայտնութիւն հեթանոսաց եւ փառս ժողովրդեան Քում Իսրայէլի»: «Աչքերս տեսան փրկությունը Քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք՝ Իսրայելի Քո ժողովրդի համար» (Ղուկաս 2:30-32): Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր միասնաբար տոնում ենք քառասնօրյա մանուկ Հիսուսի տաճարին .....
Գալիլիայի լճի հրաշքը
Սիրելի՛ և հարազատ եղբայրներ ու քույրեր, Տիրոջ անեզր ողորմությամբ անցկացրինք մի շաբաթ ևս, և այսօր երջանկություն ունենք կրկին մեր Հոգատար Հոր սուրբ հարկի ներքո գտնվելու և հաղորդակցվելու այն խորին խորհրդին, աշխարհում կատարվող այն մեծագույն հրաշքին, որ միայն Սուրբ Պատարագի ժամանակ է կատարվում, երբ մահկանացուները միավորվում են Տիրոջ Սուրբ և Անմահ մարմնին ու արյանը: Աստվածաստեղծ տիեզերքը լի է Տիրոջ հրաշքներով, սիրելինե՛ր, հրաշքներով լի .....
«Ես եմ կենաց հացը, ով դեպի Ինձ գա, քաղց չի զգա, և ով Ինձ հավատա, երբեք չի ծարավի»
«Ասէ ցնոսա Յիսուս. Ես եմ հացն կենաց. որ գա առ Իս՝ ոչ քաղցիցէ, եւ որ հաւատայ յիս՝ ոչ երբեք ծարաւեսցի»: (Հովհ. Զ 35) Այսօրվա  ավետարանական ընթերցվածը մեզ պատմում է հացի բազմացման հրաշքի մասին, որից հետո Քրիստոս Իր աշակերտների հետ անցնում է ծովի մյուս ափը, իսկ երբ ժողովուրդը գտավ Նրան` ասաց. «Րաբբի, ե՞րբ եկար այստեղ»: Հիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Դուք Ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ նրա համար, որ կերաք այն .....
Տիրոջը հուսացողները չպիտի զղջան
«Փրկէ Տէր զանձինս ծառայից իւրոց, մի զղջասցեն ամենեքեան, ոյք յուսացեալ են ի նա»: «Տերը փրկում է Իր ծառաներին և բոլոր նրանք, որ հույս են դնում Նրա վրա, չպիտի զղջան»: (Սաղմոս 33:23) Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. ​Մենք բոլորս ունենք մեր առօրյա բազմաբնույթ խնդիրներն ու հոգսերը, բայց անչափ կարևոր է, որ աշխարհիկ հոգսերը, զբաղմունքներն ու անցուդարձերը ամբողջովին չկլանեն մեզ: Հարկ է, որ մենք ժամանակ գտնենք՝ .....
Կանայի հարսանիքը (քարոզ)
Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, Այսօրվա ավետարանական ընթերցվածքը Տեր Հիսուս Քրիստոսի երկրային գործունեության առաջին նշանի կամ հրաշքի մասին է, որ տեղի ունեցավ Գալիլեայի Կանա քաղաքում: Հովհաննես ավետարանիչը պատմում է, որ Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի ձեռամբ մկրտվելուց մի քանի օր անց Տեր Հիսուս Իր առաջին աշակերտների հետ Գալիլեայի Կանա քաղաք գնաց, որտեղ հարսանիք կար: Հավանաբար Սուրբ Մարիամ Աստվածածնի ազգականներից մեկի հարսանիքն էր, քանի .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․