Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
Խաչվերացի քարոզ
«Քո մահվան Խաչը կենաց աղբյուր դարձավ մեր մահկանացության համար» (Սբ. Եփրեմ Ասորի): Սիրելի՛ բարեպաշտ քրիստոնյաներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հավատարիմ մնալով Եկեղեցու սրբազան ավանդությանն ու անխախտ հետևելով Եկեղեցու հայրերի հաստատած կանոնին՝ այսօր տոնում է Տաղավար տոներից հինգերորդը՝ Խաչվերացը, որի առթիվ էլ մեծ խնդությամբ շնորհավորում եմ ամենքիս: Տեր Հիսուս Քրիստոսի փրկչական խաչին նվիրված այս տոնը, որ նշվում է համայն քրիստոնեական .....
Խաչի քարոզությունը
«Իսկ որովհետև հրեաները նշան են հայցում, և հեթանոսները իմաստություն են փնտրում, մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին» (Ա Կորթն․ Ա 22-23): Պողոս առաքյալի այս խոսքերից հետևում է, որ նրա ապրած դարաշրջանում աստվածային զորության հայտնության մասին երեք հիմնական ըմբռնումներ գոյություն ունեին։ Հրեաներն աստվածային զորությունը ցանկանում էին տեսնել միայն երկնային հրաշքների, նշանների մեջ, հեթանոսները՝ մտքի և հանճարի բարձր կարողության, իսկ քրիստոնյաները՝ .....
Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնի քարոզ
«Մայր և կոյս, աղախին Քրիստոսի, որ բարեխոսդ ես միշտ աշխարհի» (շարական): ​Սիրելի՛ հավատավոր հայորդիներ. ​Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնունդը: ​Որքա՜ն ենք ուրախանում մեր և մեր հարազատների, մեր զավակների ու ծնողների ծննդյան տարեդարձերին: Ուրախանում ենք նրանցով, մեր կյանքում նրանց ներկայությամբ, որ Աստված նրանց պարգևել է մեզ: Ուստի որքա՜ն առավել մեծ ցնծության և ուրախության առիթ է, որքա՜ն .....
Խուլ ու համրի բժշկումը
«Սա ամեն ինչ լավ արեց, որովհետև խուլերին լսել է տալիս և համրերին՝ խոսել» (Մրկ. 7:37): Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Այսօրվա ավետարանական ընթերցվածքը մեզ կրկին տեղափոխում է մեր մտավոր տեսածրին արդեն այնքան հարազատ դարձած Գալիլիայի գողտրիկ ծովեզերքն ու հերթական հրաշքի ականատեսը դարձնում: Մարկոս ավետարանիչը չի բացահայտում, թե ով՝ միգուցե Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտները, միգուցե Նրան հետևող ու Նրա գործած բազմաթիվ հրաշքներից .....
Աղոթքը
«Ամեն ժամ աղո՛թք արեք» (Ղուկ. ԻԱ 36): «Խնդրեցե՛ք, և կտրվի ձեզ» (Մտթ. Է 7): Լրջախոհ ու անկեղծ որևէ մարդ չպիտի համարձակվեր բարոյական առումով Հիսուսի գերազանցությունը վեճի առարկա դարձնել։ Թերևս ոմանք համաձայն չլինեն Նրա անձի՝ աստվածային բնույթ ունենալու մասին հնչած դավանաբանական խրթնաբանությունների հետ, սակայն երբ խնդիրը Հիսուսի սրբությանն է վերաբերում, ապա ամեն ոք համաձայն ու համերաշխ կլիներ այն հայտարարությանը, թե երկրի վրա .....
Սուրբ Աստվածածնի գոտու գտնվելու օրվա քարոզ
«Եղի՛ր հավատարիմ մինչև մահ, և Ես քեզ կյանքի պսակը պիտի տամ» (Հայտնություն 2։10)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր տոնում ենք Սուրբ Մարիամ Աստվածածնի գոտու գտնվելը։ Հերթական տոնը՝ նվիրված եկեղեցու մեծագույն բարեխոս սրբին՝ Աստվածամորը։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս նրանով մարդացավ, մարմնացավ, որպեսզի աշխարհ գալով սովորեցնի Ճշմարտությունը, ցույց տա մեղքերի և արդարության սահմանը, մարդկանց՝ խավարից .....
«Ես պիտի լինեմ ձեզ համար հայր. և դուք պիտի լինեք ինձ համար որդիներ և դուստրեր»
«….ես պիտի լինեմ ձեզ համար հայր. և դուք պիտի լինեք ինձ համար որդիներ և դուստրեր», - ասում է Ամենակալ Տէրը» (Բ Կորնթ. 6:18): Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Երանելի է ձեզնից յուրաքանչյուրը, որ եկեղեցի է գալիս զավակի գիտակցությամբ: Երանելի է յուրաքանչյուր ոք, ով իրեն իսկապես Աստծու զավակ է զգում՝ դրան հետևող ողջ պատասխանատվությամբ, և այդ գիտակցությունը որպես հիմք դնում ժայռի վրա կառուցվող իր տան համար (հմմտ. Մտթ. 7:24): «Ես զավակն .....
«Եվ Աստված օրհնեց նրանց»
«Եւ օրհնեաց զնոսա Աստուած»։ «Եվ Աստված օրհնեց նրանց» (Ծննդոց 1:28): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս. Երեկ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին օրհնվեց խաղողը, օրհնվեցին բոլոր պտուղները: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կատարեց խաղողի օրհնության կարգ՝ Աստծո օրհնությունը հայցելով և բաշխելով բոլոր տեսակի բարիքների վրա: Մենք գիտենք, որ տարվա ընթացքում Սուրբ Սարգսի տոնին կատարվում է երիտասարդների, Տյառնընդառաջին՝ .....
Սուրբ Աստվածածնի Վերափոխումը
«Կարոտով լցրիր մեր սիրտը, ո՛վ մեր քույր հարս, քո մի հայացքով, քո պարանոցի մի մանյակով կարոտով լցրիր սիրտը մեր» (Երգ երգոց 4:9): Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, Այսօր կրկին անասելի խնդությամբ լի է հոգիս, ցնծում ու խայտում է սիրտս, քանի որ Ամենասրբուհի Մոր տոնի Պատարագը մատուցելու մեծագույն պատիվն ու երջանկությունն ունեմ: Այսօր մեր Երկնային Տիրուհու, Անապական Հարսի ու Հեզագեղ Մոր՝ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնն .....
Որդի Աստված
«Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»։ Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին» Մտթ. ԺԶ 13, 16)։ Իմ այսօրվա քարոզի նյութը ավելի շատ կրոնա-պատմական է, քան՝ բարոյական կամ իմաստասիրական։ Մեր կողմից արվող պատմական քննության բուն նպատակն է ճանաչեցնել Քրիստոսին այնպես, ինչպես չորս Ավետարաններն են մեզ ներկայացնում՝ Նրա բնության հանգամանքով պայմանավորված։ Քրիստոնեության սկզբնավորման .....
Ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ
«Ծառայեցե՛ք Տեառն ուրախութեամբ»։ «Ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ» (Սաղմոս 99։2)։   Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․ Սուրբ Գիրքը մեզ պատգամում է, որ մեր ունեցած շնորհները ծառայեցնենք մեր նմանի, այսինքն՝ մարդու բարօրության և երջանկության համար և դրանով ծառայենք Աստծուն։ Քրիստոս առաքյալներին շնորհ տվեց ոչ թե իրենց փրկության համար, այլ երկրագնդի տարբեր ծայրերում Աստծո Ավետարանը քարոզելու .....
Հպարտությունն ու խոնարհությունը
«Որովհետև, ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ. ԺԸ 14): Հպարտ փարիսեցու և խոնարհ մաքսավորի առակում տեսնում ենք, որ հպարտը մինչև անգամ անհանդուրժելի ու անտանելի է իր աղոթքի ժամանակ և իր կրոնական պարտականությունների կատարման մեջ: Տեսնում ենք, որ նա իր աղոթքում ամբարտավան ու գոռոզ խոսքեր ունի միայն: Նա ուրիշներին ստորացած, անկում ապրած, անասնականացած է տեսնում ու միայն ինքն իրեն՝ ամենքից .....
Ընտանիք
Եւ եղիցին երկոքեան ի մարմին մի: Եվ երկուսը մեկ մարմին պիտի լինեն (Մատթեոս 19:5):   Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, Կանայի հարսանիքին մասնակցելով, Իր օգնությունն ու օրհնությունը բերեց նորաստեղծ ընտանիքին՝ կատարած հրաշագործությամբ: Ընտանիքը Աստծո սուրբ և բարի կամքի արդյունքն է: Աստված արարչագործությունից հետո ընտանիք ստեղծեց: Ադամի կողոսկրից ստեղծելով Եվային՝ նրան կյանքի .....
Որոմը
«Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձը» (Մտթ. ԺԳ 30) Հիսուս որոմների առակը պատմեց՝ մատնանշելով Աստծու թագավորության պատրաստության համար անհրաժեշտ պայմաններից մեկը։ Մատթեոս ավետարանիչը, իբրև Հիսուսին անձնապես ունկնդրած մեկը, այս առակը գրել է եբրայերեն, որի մեկ հունարեն թարգմանությունն է հասել մեզ իբրև առաջին ավետարանչի գործ։ Հետևաբար, այս առակը համարվում է Հիսուսի վարդապետության վավերական «կտորներից» մեկը։ Այսօր .....
Մարդու Որդին եկավ՝ փրկելու կորածին
«Որովհետև մարդու Որդին եկավ՝ փրկելու կորածը» (Մտթ. 18:11): Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Երբ մտորում էի քարոզիս բնաբանի մասին, և ընդհանրապես, թե Տերն ինչ նկատի ուներ «կորած» ասելով, տարիներ առաջ տեսած մի ֆիլմից հատված հիշեցի, որում հանցագործը ոստիկանական հետապնդումից փախչելով՝ անտառ է մտնում՝ հուսալով, որ այդկերպ կփրկվի, սակայն ապարդյուն: Անտառը ճահճոտ էր ու խիստ վտանգավոր անտեղյակ մարդու համար, ուստի, շուտով հանցագործը ոչ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․