19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր
Փրկության արժանանալու համար անհրաժեշտ է լինել Քրիստոսի Մարմնի անդամը
19/03/2024
Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ այս տարի մարտի 17-ին Մեծ պահքի վեցերորդ կիրակին  է, որ կոչվում է Գալստյան: Կիրակին հորդորում է պատրաստ լինել Տիրոջ երկրորդ գալստյանը, այսինքն՝ հոգալ հոգու փրկության մասին: Աստծու Որդին Մարդու Որդի դարձավ, որպեսզի միավորի մեղքի պատճառով պառակտված ու անկյալ մարդկությանը և դեպի փրկություն առաջնորդի: Մեղքը հեռացնում է մարդուն Աստծուց՝ սիրո Աղբյուրից, խաթարում է մարդու հոգու խաղաղությունը, խեղաթյուրում .....
«Չկա ավելի ուժեղ մարդ, քան նա, ով անկեղծորեն աղոթում է և պահք պահում»
18/03/2024
Մարտի 17-ին՝ Մեծ պահքի վեցերորդ Գալստյան կիրակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունն ուխտի մեկնեց Արարատի մարզի, այժմ լքյալ Ջնջռլու գյուղատեղիից  մեկ կիլոմետր հյուսիսարևելք, Ուրծի լեռների հյուսիսային փեշին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում գտնվող Ս. Հովհաննես Կարապետ վանական համալիր (14-րդ դար):   Միջնադարյան սրբավայրում «Զորավոր արանց» միությունը մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագի: Արարողության .....
Կրկեսային ուրախ նվեր կիրակնօրյա դպրոցի սաներին
17/03/2024
Մարտի 16-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները ծնողների և մանկավարժ Տաթևիկ Պետրոսյանի հետ միասին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակից եղան կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 89–ամյակին նվիրված կրկեսային բազմաժանր ներկայացմանը: Ուրախ կրկեսային ներկայացումը մեծ ուրախություն և ոգևորություն .....
Մուտն ի Վիրապ. Լույսը Խոր Վիրապի մեջ
16/03/2024
Սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ ու նահատակությամբ արգասավորվեց հայրենի հողը: Առաքյալները ժողովրդի բոլոր խավերին անխտիր քարոզեցին՝ պալատականներից մինչև ամենախոնարհ դասակարգերը: Ուստի նրանք, ովքեր իրենց հոգում ընդունեցին երկնավոր լույսը, չէին վախենում և սոսկում թագավորի խիստ ու սպառնալից հրովարտակներից: Քրիստոնեությունը, որ եկել էր հիմնվելու բարոյականության և պատվի վրա, քրիստոնյա նորադարձ հավատացյալների .....
Լռությունը խորհրդավոր աղոթք է
15/03/2024
Այդ ամբողջ աղմկոտ տեխնիկայի պատճառով վանականն իրենից վանում է աղոթքի ու վանական կյանքի նախադրյալները: Այդ պատճառով էլ, որքան հնարավոր է, վանականը պետք է փորձի չօգտվել աղմկող սարքերից: Այն ամենն, ինչ մարդիկ հարմարավետ են համարում, մեծ հաշվով վանականին չի օգնում իր նպատակին հասնելու գործում: Նման վիճակում գտնվելով՝ վանականը չի կարող ստանալ այն, ինչի համար ճանապարհ է դուրս եկել: Լռությունը մեծ գործ է: Լռության մեջ գտնվելով՝ մարդն արդեն .....
«Աստծո քաղցրությունն է, որ քեզ ապաշխարության է տանում»
14/03/2024
Աստված համբերատար է և ողորմած: Նա Իր արարածներից յուրաքանչյուրին ապաշխարության հնարավորություն է պարգևում: Այդ ընձեռված պարգևներից է Մեծ պահքի շրջանը, որի հոգեշահ դարավոր փորձառությունն ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:    Սուրբ Գիրքը, բազմիցս անդրադառնալով Աստծո համբերատարությանը, հորդորում է չանտեսել ապաշխարության տանող ուղին, քանի որ հակառակ պարագայում. «Քո կարծրությամբ և չզղջացող սրտով դու միայն բարկություն ես դիզում .....
Աղմուկի դեմ հակաթույնը բարի մտքերն են
13/03/2024
Ցավոք սրտի մարդիկ այժմ նույնիսկ աննշան գործերի համար են աղմկոտ տեխնիկա գործածում: Այդ պատճառով էլ, եթե որևէ մեկն աղմուկի մեջ է հայտնվում, պետք է իր մեջ բարի մտքեր մշակի: Չես կարող մարդկանց ստիպել, որ այս կամ այն աղմկոտ սարքը չմիացնեն: Դրա փոխարեն միանգամից բարի միտքդ աշխատեցրու: Օրինակ՝ լսում ես, թե ինչպես է սրսկիչ գործիքն աշխատում և այն քեզ թռչող ուղղաթիռի աղմուկն է հիշեցնում: Այսպես մտածիր. «Քույրերից մեկը կարող էր ծանր հիվանդանալ .....
«Մի՛ պարտվիր չարից, այլ բարիո՛վ հաղթիր չարին»
12/03/2024
Հին Ուխտը մարդկային կյանքի հիմքում դրեց արդարության օրենքը՝ «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» (Ելք 21:23-24): Հիսուս զատում էր քրեական իրավունքը բարոյականությունից, որտեղ գործում են այլ սկզբունքներ: Մարդկանց հատուկ է թշնամիներին ատելը, բայց Աստծո որդիները պետք է բարությամբ հաղթեն չարին: Ավելին, նրանք պետք է բարին ցանկանան իրենց վիրավորողներին: Դա մեծագույն սխրանք է և հոգու ուժի իսկական հայտնություն, Իր՝ Արարչի նմանողությամբ: Մարդկային .....
Ժառանգության բաժանում
11/03/2024
Եթե ծնողները նյութապես ապահովված են, ապա նրանք պատասխանատու են իրենց երեխաների ապագայի համար: Իհարկե, կարևոր է, որ նրանք երեխաներին լավ մարդ դաստիարակեն, այնուհետև օգնեն նրանց բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստանալ, որպեսզի երեխաները կարողանան վաստակել իրենց ապրուստի գումարը: Այնուհետև ծնողները պետք է նրանց համար ինչ-որ տուն ձեռք բերեն և այլն: Երբ 1924-ին, բնակչության այն ժամանակվա փոխանակման հետ կապված*, մեր ընտանիքը Կապադովկիայի .....
«Անդադար աղոթեցեք». երիտասարդների հերթական աղոթքի ուղին
10/03/2024
Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, երբ քրիստոնյաները միավորվում են եկեղեցում միասնական աղոթքի շուրջ, աղոթում են՝ որպես մեկ մարմին: Աղոթքով մարդը ոչ միայն մոտենում է Աստծուն, այլև միավորում Նրա հետ և մեկ հոգի դառնում: Այս մասին Պողոս առաքյալն ասել է. «Ով միանում է Տիրոջը, նրա հետ մեկ հոգի է դառնում» (Ա Կորնթ. 6:17):   Հերթական Տերունի օրը՝ մարտի 10-ը՝ Մեծ պահքի Դատավորի կիրակին, Քրիստոսի հետևորդներին կոչ արեց միավորվել միասնական աղոթքի .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․