Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
Ավագ Հինգշաբթի օրվա քարոզ
Սիրելի՛ աստվածավախ հավատացյալներ, Փա՜ռք Բարեխնամ Տիրոջը, որ Իր կենդանի ներկայությամբ զորացրեց և գոտեպնդեց մեզ Մեծ Պահքի ողջ շրջանում և Իր հոգածու Աջի ներքո կրկին անգամ հասցրեց մինչև Ավագ շաբաթ, երբ հաշված օրեր են մնում մինչև յուրաքանչյուր քրիստոնյայի համար այնքան բաղձալի Սուրբ Հարության հրաշափառ տոնը: Այսօր Ավագ հինգշաբթին է, և այն ևս տոն է մեզ համար, սիրելի՛ հավատացյալներ, և ինչպիսի՜ տոն: Այսօրվա տոնի խորհրդի մասին կարելի է անվերջ խոսել, .....
Շնորհավոր ձեր օրը սիրելի մանուկներ
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս և հատկապես մանուկներին ու նրանց ծնողներին՝ Ծաղկազարդի անչափ գեղեցիկ և արևահամ տոնի կապակցությամբ: Այս օրը կրկնակի տոն է մեզ համար, սիրելինե՛ր, քանի որ այսօր հիշում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, և Աստծո սուրբ կամքով և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշում ենք նաև երեխաների օրհնության օրը, քանի որ մանուկներն էին, .....
Ծաղկազարդ
«Օվսաննա ի բարձունս, ալէլուիա, օրհնեալ, եկեալ անուամբ Տեառն, ալէլուիա»: (Շարական)   Սիրելի հավատացյալներ, Այսօր ողջ աշխարհը կտոնե Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այսօրվա տոնը հայոց համար ունի յուրահատուկ անուն մը, և ողջ Քրիստոնյա Եկեղեցին այսօրվա տոնը կանվանե Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, սակայն մեր Սրբազան Հայրերը զայն անվանած են Ծաղկազարդ: Ինչո՞ւ. որովհետև մեր նախնիները կապ մը գտած են Քրիստոսի՝ .....
Գալստյան կիրակի
«Երկինք աթոռ Իմ են՝ եւ երկիր պատուանդան ոտից Իմոց. որպիսի՞ տուն շինիցէք Ինձ... եւ Ես յո՞ հայեցայց, եթէ ոչ ի հեզս եւ ի խոնարհս» (Եսայի ԿԶ 1-2):   Սիրելի հավատացյալներ, այս խոսքերը, որոնք այսօր ընթերցվեցին Սուրբ Գրքից, Եսայի մարգարեի միջոցով մարդկությանը, այն ժամանակվա մարդկությանը դիմելով ասում է Աստված, թե երկինքը Իմ աթոռն է, իսկ երկիրը՝ Իմ ոտքերի պատվանդանը, ինչպիսի տուն դուք կարող եք պատրաստել Ինձ համար, ինչպիսի փառավոր ու մեծ տաճար .....
Գրիգոր Լուսավորչի Մուտն ի Վիրապ
«Այսօր ժողովուրդք հայաստանեայց աշակերտեալք ճշմարտութեանն ի ձեռն սրբոյն Գրիգորի. Օրհնեցէք զլոյսն անըսկիզբն. բարձր արարէք զնա յաւիտեան»: (Շարակնոց)   Սիրելի՛ բարեպաշտ հայրենակիցներ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է իր տոնացույցում տեղ գտած կարևորագույն տոներից մեկը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ: Հայոց առաջին հովվապետի հիշատակը առանձնահատուկ սիրով և ջերմությամբ է պահպանվում հավատավոր հայորդիների սրտերում, .....
Դատավորի կիրակի (քարոզ)
«Սրտում վառվող սիրո հուրը հարություն է տալիս աղոթքին, իսկ երբ հարուցյալ աղոթքը երկինք է ելնում, աստվածային լույսն իջնում է հոգու տաղավարը» (Հովհաննես Սանդուղք): Սիրելի՛ հավատացյալներ, Բարձրյալ Աստծո ամենախնամ Աջի հովանու ներքո իրենց սահուն ընթացքն են շարունակում Մեծ պահքի լուսաբեր շաբաթները՝ մեր հոգիներին առատորեն բաշխելով այն հոգենորոգ սնունդը, որ այս շրջանին է հատուկ և որն այնքան անհրաժեշտ է մեզ: Սիրելինե՛ր, Մեծ պահքի շրջանը .....
Տնտեսի կիրակի
«Եվ ես ձեզ ասում եմ, անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ: Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային» (Ղուկաս 16:9, 13):   Հոգևոր եղբայրներ և պատվարժան հայորդիք, Վստահ եմ, որ բոլորդ էլ գիտեք, թե այս կիրակին մեզ դարձյալ հրավիրում է ապաշխարողական կյանքի, Ղուկասու Ավետարանում պատմվող Տնտեսի առակի խորհրդով, որի համար Մեծի Պահոց այս կիրակին կոչվում է նաև Տնտեսի կիրակի: Առակում .....
Անառակի կիրակիի քարոզ
«Ես քեզ հաստատեցի ո՛չ կորստի ու ոչնչացման համար» (Եսայի 54:16): ​ Սիրելի՛ Քրիստոսապաշտ հայորդիներ. ​Այսօր Մեծի պահոց կիրակիների շղթայի հերթական՝ Անառակի կիրակին է: Այս օրը մենք հիշատակում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի պատմած «Անառակ որդու վերադարձը» առակը: Նրա ընթերցումը Մեծ պահքի ընթացքում մեզ ուղղակիորեն ապաշխարության կոչ է անում: Անառակ որդին, հորից պահանջելով իրեն հասանելիք ժառանգությունը, վերցնում է այն ու թողնում .....
Արտաքսման կիրակի
«Քանի որ պահք չպահելով վռնդվեցինք դրախտից, այդ պատճառով էլ պահեցողություն անենք, որ նորից դրախտ մտնենք» (Բարսեղ Կեսարացի) Սիրելի՛ աստվածասեր հավատացյալներ, Անշուշտ այսօր ձեր մեջ կան մարդիկ, ովքեր իրենց կյանքում գեթ մեկ անգամ եղել են մանկատանը, և նրանք վստահաբար կհամաձայնեն ինձ հետ, որ մանավանդ առաջին այցելությունը սարսափելի ծանր ազդեցություն է ունենում հոգեկան վիճակիդ ու ողջ ներաշխարհիդ վրա: Սիրտդ անասելի ցավով է լցվում, երբ .....
Տեառնընդառաջ
«Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ՝ փրկելու համար նրանց, որ օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղատացիներ 4:4, 5) ​ Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս Հիսուս. ​Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը, երբ քառասնօրյա մանուկ Հիսուսին Հովսեփն ու Մարիամը բերեցին տաճար, իսկ նրանց ընդառաջ եկան Սիմեոն ծերունին և Աննա մարգարեուհին: .....
Աստծու արքայություն՝ խնդություն Սուրբ Հոգով
«Աստծու արքայությունը ուտելիք և ըմպելիք չէ, այլ արդարություն և խաղաղություն և խնդություն Սուրբ Հոգով» (Հռոմեացիներ 14:17): Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ. Այսօր Մեծ Պահքին նախորդող Բուն Բարեկենդանն է: Այսօր ուրախության օր է, քանի որ հիշատակությունն է դրախտային կյանքի, որ արարված էր մարդու համար: Բարեկենդանը ցնծության տոն է: Վաղվանից սկսվող ապաշխարության շրջանը պետք է սկսել և ապրել՝ նախ և առաջ գիտակցելով Աստվածային երանությունն ու .....
Վարդանանք
«Սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն: Այս երկուսի ճակատագիրը նույնացած է» (Գարեգին Նժդեհ): Սիրելի՛ բարեպաշտ հայորդիներ, Մարդկության պատմության ակունքներում, երբ նախաստեղծ մարդը զանցն առավ իր Արարչի պատվիրանն ու մեղքի դառը բաժակն ըմպելով՝ կորցրեց հավիտենությունն ու գործի դրեց ժամանակի մեխանիզմը, դրան զուգահեռաբար սկսեց պտտվել նաև պատմության անիվը՝ իր անտեսանելի ներկայությամբ ականատես .....
Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա
Սիրելի՛ բարեպաշտ եղբայրներ և քույրեր, Այսօրվա ավետարանական ընթերցվածքը, որ վերցված է Հովհաննես առաքյալի Ավետարանից, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի մի դրվագի մասին է պատմում, որն իմ կարծիքով այսօր առավել արդիական է, քան երբևէ: Դա հասկանալու համար նախ ընթերցենք ավետարանական հատվածը: «Մեծ տոնի վերջին օրը Հիսուս կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի: Ով ինձ հավատում է, ինչպես Գիրքն է ասում, .....
Տեր Հրանտ քհն. Մանուկյանի անդրանիկ քարոզը խոսված Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցում
Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ, Գոհություն և փառք եմ մատուցում Երկնավոր Հորը, որ այսօր որպես օծյալ քահանա կանգնած եմ այս Սուրբ Սեղանի առջև և կոչված եմ լինելու առաքելական և սրբազան հայրերի տիրավանդ առաքելության լծակիցը։ Վստահ եմ, որ ձեզանից շատերը կհիշեն, թե ինչպես 20 տարիներ առաջ հենց այս եկեղեցում` Սուրբ խորանի առջև, սկսվեց իմ եկեղեցական ծառայութունը, և Փառք Բարձյալին, որ անարժանս շուրջ քառասուն օրեր առաջ Մայր Տաճարի ավագ խորանում .....
Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին
«Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին» (Ժողովող 12:1): Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ. Հաջորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը: Արդեն մի քանի տարի վեհափառ հայրապետի տնօրինությամբ այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Որքան կարևոր է Աստծուն հավատալ և երկրպագել երիտասարդ ժամանակ. Ժողովողն ասում է. «Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, թող սիրտդ քեզ զվարճացնի .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․