Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
Աստվածածնի վերափոխման տոնի քարոզ
«Ուրախ լեր, բերկրեալդ, Տէր ընդ քեզ»: «Ուրախացի՛ր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է» (Ղուկաս 1:28): Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է իր հինգ տաղավար տոներից՝ Սուրբ Աստվածածնի վերափոխումը: Աստվածածնի վերափոխումը Աստվածամոր փոխադրումն է երկինք իր Միածին Որդու առաջնորդությամբ: Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո տասներկու տարի ապրեց Սուրբ Հովհաննես առաքյալի խնամածության .....
«Վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը և գնա՛ քո տուն»
«Որդեա՛կ, թողեալ լիցին քեզ մեղք քո... Արի, ա՛ռ զմահիճս քո՝ եւ երթ ի տուն քո»: «Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են... Վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը և գնա՛ քո տուն» (Մարկ. 2:5, 11): Սիրելի՛ հավատացյալներ, Ավետարանից քիչ առաջ ընթերցված այս կենսատու խոսքերը Քրիստոսինն են, որ հոգու և մարմնի կատարյալ բժշկություն են պարգևում անդամալույծին: Աստծո պատգամախոս Մարկոս ավետարանիչը մեզ Տիրոջ կողմից մի հրաշագործ բժշկության մասին է պատմում: Երբ Հիսուս .....
Անձնվիրությամբ է, որ մարդ սիրում է իր նմաններին
«Ամէն, ամէն ասեմ ձեզ. եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ, ապա թէ մեռանիցի, բազում արդիւնս առնէ»: «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա» (Հովհաննես 12:24): Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր. Առաջին մեղսագործությամբ Ադամն ու Եվան վտարվեցին դրախտից: Նրանք ճաշակեցին արգելված ծառի պտղից. «Երեկոյան նրանք լսեցին .....
«Եթե Քրիստոս ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար»
«Իսկ եթէ Քրիստոս ի ձեզ է, ապա մարմին մեռեալ է վասն մեղաց և հոգին կենդանի է վասն արդարութեան»: «Եթե Քրիստոս ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, և հոգին կենդանի է արդարության համար» (Հռոմեացիներ 8:10): Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Կիրակնօրյա պատարագ է, և Աստծո Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի զոհաբերումն է՝ հանուն մեր փրկության: Ամեն կիրակի Նա պատարագվում է աշխարհի բոլոր եկեղեցիների սուրբ սեղաններին: .....
«Ողորմություն եմ կամենում և ոչ` զոհ»
«Եթե իմանայիք, թե ինչ է` ողորմություն եմ կամենում և ոչ` զոհ, ապա դուք անպարտներին չէիք դատապարտի» (Մատթ. ԺԲ 7): Այս խոսքերը մեր Տեր Հիսուս Քրիստոս ուղղեց իրեն ամբաստանել ցանկացող փարիսեցիներին: Հիսուս շաբաթ օրով, երբ անցնում էր արտերի միջով, աշակերտներն սկսում են հասկ պոկել և ուտել: Քանի որ հրեական օրենքով արգելվում է շաբաթ օրը որևէ աշխատանք կատարել, փարիսեցիները անմիջապես արձագանքում են և, որ գլխավորն է, ուղղակիորեն մեղադրում Քրիստոսին .....
Սուրբ Եղիա մարգարեի հիշատակության օրվա քարոզ
«Պատմեցէք ի հեթանոսս զփառս Նորա, զամենայն ժողովուրդս զսքանչելիս Նորա»: «Հեթանոսների մեջ փա՛ռքը պատմեցեք Նրա, և բոլոր ժողովուրդների մեջ՝ սքանչելագործությունները Նրա» (Սաղմոս 95:3):  Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Եղիա մարգարեի հիշատակության օրը: Եղիա մարգարեն Սուրբ Գրքում հիշատակվում է իբրև առաքինի, խստահայաց, խստակրոն, արդարամիտ և ճշմարիտ հավատացյալ մարգարե: Եղիա մարգարեն .....
Հոգեգալուստ
Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, Մեծ ոգևորությամբ և առ Տեր երախտագիտությամբ շնորհավորում եմ ամենքիս այսօրվա շնորհառատ տոնի՝ Հոգեգալուստի կապակցությամբ: Սուրբ Հոգու էջքը կամ գալուստը նախասահմանված էր Սուրբ Երրորդության կողմից, և հզորագույն այս իրադարձությամբ նոր էջ բացվեց մարդկության պատմության մատյանում, որ պիտի շարունակվի գրվել մինչև Տիրոջ Երկրորդ գալուստը: Սուրբ Հոգու գալստյամբ օծվեցին և հաստատվեցին Քրիստոսի եկեղեցու .....
Քարոզ Երկրորդ Ծաղկազարդի
«Ովսաննա Բարձրելոյն: Օրհնեալ որ գասդ յանուն տեառն»: «Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, որ գալիս է Տիրոջ անունով» (Մարկոս 11:9): Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Երկրորդ Ծաղկազարդը: Եթե Առաջին Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը երկրային Երուսաղեմ, որի ժամանակ մանուկներն օրհնում ու փառաբանում էին Աստծո Միածին Որդուն, ապա Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի .....
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
Անգի՛ն մանուկներ, Մեծ սիրով շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Դուք ձեր ընտանիքների գլխավոր զարդն ենք, ծնողների ուրախությունն ու հարստությունը: Դուք այն պայծառ արեգակն եք, որ ցրում եք ընտանեկան երկնակամարում կուտակված ամպերն ու ջերմություն պարգևում ձեր հարազատներին: Դուք Տիրոջ պարգևած անաղարտ պարզությունն եք, որում արտացոլվում է Արարչի սուրբ պատկերն ու նմանությունը: Ուստի ականջալուր .....
Համբարձում
«Ոչ ոք երկինք ելաւ բացի մարդու Որդիէն, որ երկինքէն իջաւ եւ որ տակաւին երկինքն է»: (Հովհ. 3:13) Տէր Յիսուս Քրիստոս այսպէս վկայեց Իր անձին համար: Տէր Յիսուս Քրիստոս ամբողջ մարդկութեան համար մեծագոյն հանելուկ է, որովհետեւ թէեւ շատ կը նմանի մեզի, նոյն մարմինը եւ նոյն մարդկային բնութիւնը կը կրէ, բայց նաեւ շատ տարբեր է մեզմէ, որովհետեւ Աստուած է Աստուծմէ, եւ Լոյս է Լոյսէ: Ինքը յատուկ առաքելութեամբ իջաւ աշխարհ, մեզի սորուեցուց ով է մարդը, եւ ով .....
«Դուք եք երկրի աղը»
«Բարւոք է աղ. ապա թէ աղն անհամեսցի, ի՞ւ համեմեսցի: Ոչ յերկիր՝ եւ ոչ յաղբ է պիտանացու, այլ ընկենուլ զնա արտաքս. որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ»:    «Աղը լավ բան է, բայց եթե աղն էլ անհամանա, ինչո՞վ այն պիտի աղվի: Ո՛չ հողի համար է պիտանի և ոչ էլ՝ պարարտանյութի, այլ՝ դուրս թափելու: Ով որ ականջ ունի լսելու, թող լսի» (Ղուկաս 14:34, 35): Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Քարոզիս բնաբանը մեր Տեր և Փրկիչ Հիսուս .....
Սուրբ Խաչի երևումը
«Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի մտնողը լույս տեսնի» (Ղուկ. 11:33) Սիրելի՛ բարեպաշտ հավատացալներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Տասնյոթ դար առաջ, մայիսյան մի գեղեցիկ առավոտ Երուսաղեմի երկնակամարը լուսավորվեց Արեգակի լույսը բազմապատիկ գերազանցող հրափայլ ցոլքով: Երուսաղեմի բնակիչները՝ քրիստոնյա թե հեթանոս, ահել թե ջահել, աղքատ թե հարուստ ականատեսը եղան տերունական սուրբ Խաչի նշանի հրաշափայլ երևմանը, .....
«Քո հավատը քեզ փրկեց»
«Դուստր՝ հաւատք քո կեցուցին զքեզ. երթ ի խաղաղութիւն և եղիջիր ողջ ի տանջանաց քոց»: «Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղությամբ և քո տանջանքներից բժշկվա՛ծ եղիր» (Մարկոս 5:34): Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր Սուրբ Մովսես Տաթևացի հայրապետի մահվան հիշատակության օրն է: Մովսես Տաթևացին իր սրբակեցությամբ վաստակել է բարի անուն և բարի գործեր: Իր ջանադրությամբ նա կարողացել է բեղուն գործունեություն .....
Կարմիր կիրակի
«Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա» (Ա Պետ. 5:8): Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Ընդամենը մի քանի շաբաթ առաջ` Տիրոջ հրաշափառ հարության տոնին խորհրդանշական կարմիրով ներկեցինք հավկիթները` ի հիշատակ փրկչական արյան, որ հեղվեց հանուն համայն մարդկության փրկության: Այսօրվա կիրակին էլ հայրերը կարմիր կամ սրբոց են անվանել` կրկին անգամ հավատացյալներին հիշեցնելու այն .....
Աշխարհամատրան կիրակիի քարոզ
«Եւ յայտնի իսկ մեծ է խորհուրդն Աստուածպաշտութեան. որ երևեցաւ մարմնով, արդարացաւ հոգւով, յայտնեցաւ հրեշտակաց, քարոզեցաւ ի հեթանոսս, հաւատարիմ եղեւ յաշխարհի և վերացաւ փառօք»: «Եվ հայտնապես մեծ է Աստվածապաշտության խորհուրդը, որ հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատալի եղավ աշխարհում և երկինք վերացավ փառքով» (Տիմոթեոս Ա 3:16): Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․