Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
Սուրբծննդյան մեռելոցի քարոզ
«Անզգամների աչքին թվաց, թե նրանք մեռան, և նրանց ելքն այս աշխարհից համարվեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք գտնվում են խաղաղության մեջ» (Իմաստ. Սողոմոնի 3։2, 3)։ Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս․ Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ննջեցյալների հիշատակության օր է։ Դժբախտաբար, անցած տարում չափազանց շատ մարդկային կորուստներ ունեցանք, և թվում էր, թե 44 օր մեզ համար մեռելոց էր, որ դեռ շարունակվում .....
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի Սուրբ Ծննդյան շնորհավորական խոսքը
Սիրասո՛ւն եղբայրներ և քույրեր ի Տեր Հիսուս Քրիստոս, «Այսօր տօն է սուրբ ծննդեան… Տեառն մերոյ եւ յայտնութեան». Սուրբ Ծննդյան այս քաղցրալուր ու հոգեզմայլ շարականն է այսօր հնչում յուրաքանչյուրիս հոգում, և ես մեծ սիրով շնորհավորում եմ բոլորիս այս լույսի, հույսի, հրաշքի ու սիրո տոնի կապակցությամբ: Այսօր մեր Երկանավոր Հայրը, Մայր եկեղեցու շուրթերով, մեզ մեծ ավետիս ու հրավեր է ուղարկում՝ այցելելու բեթղեհեմյան քարայր ու սեփական աչքերով .....
Ո՞վ է մեծը
«Ով որ մեծ է ձեր մեջ, թող լինի ինչպես կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպես սպասավորը» (Ղուկ. 22:26): Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Փա՜ռք և գոհություն Ամենախնամ Տիրոջը նոր տարվա, հերթական բացվող օրվա և օրհնաբեր կիրակիի համար: «Գոհությո՛ւն հայտնեցեք ամեն ժամ ամեն ինչի համար Հորը և Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով»,- խրատում է սուրբ Պողոս առաքյալը և մաղթանքս է, որպեսզի անկախ ամեն ինչից, անկախ փորձությունների ու դժվարությունների .....
«Իմ ճանապարհները հաջող կլինեն, եթե Քո պատվիրանները պահեմ»
Իմ ճանապարհները հաջող կլինեն, եթե Քո պատվիրանները պահեմ (Սաղմոս 118։5)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր Նոր տարվա առաջին օրն է, և այսօր հնչում են այս տարվա սպասելիքների հետ կապված բազմաթիվ մաղթանքներ ու ցանկություններ։ Մարդիկ իրենց մաղթանքներով ցանկանում են մոռանալ անցյալ տարվա տխրալից իրադարձությունները և առաջ նայել, ցանկանում են համոզված լինել, որ առջևում նման դժբախտություն չի պատահի մեր երկրի ու .....
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի ամանորյա ուղերձը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատարի՛մ զավակներ, Մեզանից շատերն այսօր շտապում են վայրկյան առաջ փակել 2020-ի վերջին էջն ու դրա իրավունքն ունեն: Ես այսօր մտովի հետ եմ դառնում՝ թերթելով անցնող տարվա էջերը և տեսածս ամենաիսկական աղետ ու ողբերգություն է՝ հայ ազգիս պատուհասած. սուտ, կեղծիք, վախ, տագնապ, վտանգ, անորոշություն, ատելություն, անքուն գիշերներ ու մոլորյալ ժողովուրդ՝ սարսափելի կորուստների առջև շվարած: Ձեզ պես ես էլ շտապում եմ փակել .....
Տասը մնասների առակը
«Ասում եմ ձեզ, թե ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցվի և այն, ինչ որ ունի» (Ղուկ. 19:26): Առաքելահաստատ մեր Մայր Եկեղեցու սիրասո՛ւն զավակներ, Հավիտյանս օրհնյալ և փառավորյալ Տեր Հիսուս Քրիստոսի թույլատու կամքով Հայոց աշխարհն ու հայ ժողովուրդն այսօր անցնում է մի լրջագույն փորձության բովով, որը հաղթահարելու և որից ավելի մաքրված ու թրծված դուրս գալու համար մեզնից հստակ ջանքեր ու գործելու հաստատակամություն է պահանջվում: .....
«Բարին ամո՛ւր պահեցեք, հեռո՛ւ մնացեք բոլոր չար բաներից»
«Զամենայն ինչ փորձեցէք. զբարին ընկալարուք: Յամենայն իրաց չարաց ի բաց կացէք»: «Փորձեցե՛ք ամեն ինչ, բարին ամո՛ւր պահեցեք, հեռո՛ւ մնացեք բոլոր չար բաներից» (Ա Թեսաղ. 5:21, 22): Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս. Տարին մոտենում է իր ավարտին: Այս տարին հայ ժողովրդի համար խիստ դժվար, ծանր ու փորձություններով լի տարի էր, մարդկային կորուստները՝ շատ, որոնց համար սուգը դեռևս չի ավարտվել: Մխիթարության խոսքեր գտնել հայ մարդուն .....
Գայթակղություն
«Անկարելի է, որ գայթակղությունը չգա, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կգա» (Ղուկ. 17:1): Սիրելի՛ բարեպաշտ քույրեր և եղբայրներ, 2019թ.-ի վերջերից աշխարհին պատուհասած կորոնավարակի դեմ արդյունավետ պայքար վարելու համար գիտնականները փորձում էին գտնել «զրոյական պացիենտ»-ին, այսինքն՝ այն մարդկանց, որոնք, հնարավոր է, առաջինն էին հիվանդացել և տարածել վարակը: Դա գիտնականներին կօգներ որոշել, թե երբ, ինչպես և ինչու է համավարակն սկսվել: Ինչն էլ, իր .....
Սուրբ սիրտը
«Սուրբ սի՛րտ հաստատիր իմ մեջ, Աստվա՜ծ» (Սաղմ. ԾԱ 12): Սուրբ սի՞րտ… Ի՞նչ ասել է՝ «սուրբ սիրտ»: Ո՞վ գիտի, թե ինչ է դա: Ո՞վ է իր մեջ զգում այն: Ո՞վ իրավունք ունի այդպիսի սրտի մասին խոսելու: Ո՞վ կարող է այդ թեմայի վերաբերյալ խոսել, եթե ինքը սուրբ սիրտ չունի: Սրանք հարցումներ են, որոնց մասին մենք պարտավոր ենք մտածել: Սակայն արդյո՞ք կարող եք ուրանալ սրտի ձգտումը դեպի մաքրություն և անեղծություն: Չե՞ք հիանում արդյոք բնության ծոցի անաղարտությամբ, .....
«Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք»
«Արթուն կացէք և աղօթս արարէք»: «Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք» (Մատթեոս 26:41): Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով նշվում է «Հղություն Սուրբ Աստվածածնի Աննայից» տոնը, որն ուրախության և հուսադրության մեծ օր է և առիթ: Հուսադրության, որովհետև, ինչպես գիտենք, Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնողները՝ Աննան և Հովակիմը, երկար ժամանակ երեխա չէին ունենում և Աստծուն աղոթում էին .....
Երանի նրան, ով ճաշ կուտի Աստծու արքայության մեջ
«Երանի՜ նրան, ով ճաշ կուտի Աստծու արքայության մեջ» (Ղուկ. 14:15): Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Այս խոսքերն արտասանեց Քրիստոսի սեղանակիցներից մեկն այն բանից հետո, երբ Տեր Հիսուս Իրեն ճաշի հրավիրած տանտիրոջն ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին և ո՛չ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի: Այլ երբ ընդունելություն .....
Իմ Աստվածը
«Տե՜ր, Դո՛ւ ես իմ Աստվածը» (Սաղմ. ԼԱ 15): Ժամանակի ըմբռնման համեմատ՝ յուրաքանչյուր ազգ ուներ իր Աստվածը: Հրեաները հավիտենական Աստծուն միմիայն Իսրայելի ժողովրդին «պատկանող» Աստված էին համարում: Հռոմեացիները Զորությունն էին պաշտում իբրև Աստված և այդ Զորությունն էին համարում իրենց ազգի սեփական Աստվածը: Հույները գեղեցկության աստված Վինիուսին (=Աստղիկ) էին պաշտում՝ իբրև իրենց ազգային Աստծու: Այսպես՝ յուրաքանչյուր ազգ ըստ իր ըմբռնողության .....
«Դուք ինքներդ իսկ Աստծուց եք սովորել միմյանց սիրել»
«Դուք ինքնին իսկ Աստուածուսոյցք էք՝ առ ի զմիմեանս սիրելոյ»: «Դուք ինքներդ իսկ Աստծուց եք սովորել միմյանց սիրել» (Ա Թեսաղ. 4:9): Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօրվա սուրբգրային ընթերցվածքում Սուրբ Պողոս առաքյալը խոսում է եղբայրասիրության մասին: Այո՛, քրիստոնեության և քրիստոնյայի գլխավոր առաքելությունը եղբայրասիրությունն է: Եթե դա չկա մեր մեջ, ուրեմն սիրուց խոսելն ունայնություն է, որովհետև .....
Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներ
«Հայրատունկ այգու հրեղեն պարիսպներ, բարձր աշտարակներ, ոսկեղեն բաժակներ ու ժիր մատռվակնե՛ր, ո՛վ Հայաստանյայց հոգևոր հայրեր՝ Բարդուղիմեոս և դու՝ Թադեոս, Տիրոջ մոտ բարեխոս եղեք մեր հոգիների համար» (Շարական): Առաքելադիր Հայ եկեղեցու սիրելի՛ հավատացյալներ, Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր առաջին լուսավորիչների` սուրբ Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալների հիշատակության օրը: Քրիստոնեության լույսը Հայաստան աշխարհ բերած .....
«Արդարների հիշատակը թող օրհնությամբ լինի»
«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»։ «Արդարների հիշատակը թող օրհնությամբ լինի»։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․ Այսօր Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հայտարարված է Արցախյան այս պատերազմում նահատակված զինվորների հիշատակի օր։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր թեմերում կմատուցվի սուրբ պատարագ՝ ի հիշատակ նահատակված բոլոր զինծառայողների և կամավորականների հոգիների հանգստության։ Այս օրերին .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․