Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
Արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է
«Յոյժ զօրաւոր են աղօթք արդարոց յօգնականութիւն»: «Արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» (Հակոբոս 5:16): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Եղիա մարգարեի հիշատակը: Սուրբ Գիրքը պատմում է նրա կատարած հրաշքների մասին, թե ինչպես նրա աղոթքի շնորհիվ Աստված այրի կնոջ ալյուրն ու յուղը անպակաս էր դարձնում, հարություն տվեց մահացած որդուն, երաշտի ժամանակ, ի տես Բահաղի կուռքը երկրպագողների, .....
Հոգեգալստյան տոնի քարոզ
Սիրելինե՛ր, Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի՝ այսօր Հոգեգալուստի հրաշափառ տոնն է: Մի տոն, որի հիմքը դրվեց մոտ երկու հազարամյակ առաջ, Երուսաղեմում գտնվող Վերնատանը, որտեղ իրականություն դարձավ Տիրոջ այն խոստումը, թե. «Ես պիտի աղաչեմ իմ Հորը, որ մի ուրիշ Մխիթարիչ տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի: Դա Սուրբ Հոգին է, որ ճշմարտությունն է հայտնում», նաև «Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին իմ Հայրը կուղարկի ձեզ մոտ իմ անունով, .....
Ժամանակի մասին
«Իբրեւ իմաստունք, գնեցէք զժամանակս» (Եփես. 5:16) Ինչպես գետը բաղկացած է ջրի կաթիլներից, այդպես էլ մեր կյանքը բաղկացած է ժամանակի ամենափոքր մասնիկներից՝ ժամեր, վայրկյաններ և ակնթարթներ: Եթե ժամանակի այդ փոքրիկ մասնիկների արժեքը չգիտենք և ունայն ենք ացկացնում [այն], մեր կյանքն էլ է դատարկ և ունայն լինում: Մարդու կյանքը, ինչ տարիքի էլ որ լինի [նա], միշտ անցյալին է կապված, եթե անցյալի նշանակությունն ու արժեքն իմացել է և թափուր չի թողել, այլ .....
Համբարձման տոնի քարոզ
«Եվ Ինքը Տեր Հիսուս նրանց հետ խոսելուց հետո դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը: Իսկ նրանք ելան ու քարոզեցին Ավետարանը ամբողջ աշխարհում՝ Տիրոջ գործակցությամբ և իրենց ուղեկցող բոլոր նշաններով հաստատում էին Խոսքը» (Մարկոս 16:19, 20): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Քրիստոսի համբարձումը իրար է կապում երկինքն ու երկիրը, մոտեցնում .....
Նախապատվության մասին
«Եվ նրա հետ շատ ժողովուրդ էր գնում. նա դարձավ և ասաց նրանց. «Եթե մեկը ինձ մոտ գա և չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից անգամ, չի կարող իմ աշակերտը լինել. որովհետև, ով որ չվերցնի իր խաչը և իմ ետևից չգա, չի կարող իմ աշակերտը լինել» (Ղուկ. 14:25-28):   Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Օրվա ավետարանական ընթերցվածքներից ընտրեցի Ղուկասի Ավետարանի հենց այս հատվածը, քանզի .....
Քարոզ Սուրբ Խաչի երևման տոնի
«Երկինքը պիտի պատմի արդարությունը Նրա, բոլոր ժողովուրդները տեսան փառքը Նրա» (Սղմ. ՂԶ 6): Սիրելի՛ հավատացյալներ, այսօր Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում Ս. Խաչի Երևման տոնն է: Եվ մեր Եկեղեցու Ճաշոց գրքում, որտեղից ընթերցում ենք Աստվածաշնչի հատվածները, պատգամը ժողովրդին, այսօրվա ընթերցվածը բացվում է սաղմոսերգու Դավիթ թագավորի մարգարեական այս տողերով. «Երկինքը պիտի պատմի արդարությունը Նրա, բոլոր ժողովուրդները տեսան փառքը Նրա»: Քրիստոսից .....
Կարմիր կիրակիի քարոզ
«Մահը կուլ գնաց հաղթության: Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, Ո՞ւր է գերեզման քո խայթոցը» (Ա կորնթացիներ 15:54): Գերաշնո՛րհ Սրբազան հայր, արժանապատի՛վ քահանա հայրեր և սիրելի՛ հավատացյալներ. Այսօր մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությանը հաջորդող չորրորդ կիրակին է, որ մեր եկեղեցու հայրերը անվանել են Կարմիր Կիրակի: Կարմիրը նախ և առաջ խորհրդանշում է մեր Տիրոջ փրկարար արյունը, որը հեղվեց մեր փրկության համար: Քրիստոսի արյամբ շարունակաբար .....
Աշխարհամատրան կիրակիի քարոզ
«Քեզ գրում եմ այս բանը, որովհետև հույս ունեմ, որ շուտով կգամ: Իսկ եթե ուշանամ, դու կիմանաս, թե ինչպես պետք է վարվես Աստծո տան մեջ, որ կենդանի Աստծու եկեղեցին է՝ սյուն և հաստատություն ճշմարտության: Եվ հայտնապես մեծ է աստվածապաշտության խորհուրդը, որ հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատալի եղավ աշխարհում և երկինք վերացավ փառքով» (Ա Տիմ. 3:14-16):   Ի Քրիստոս միավորված եղբայրներ և քույրեր, Բացառապես .....
Կրկնազատիկ
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Արդեն մեկ շաբաթ է, ինչ միմյանց ողջունում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հարության ավետիսը փոխանցելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի. մեզ և ձեզ՝ մեծ ավետիս»: Այս կիրակին մեր եկեղեցու հայրերը կոչել են Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ, քանզի Տիրոջ հարությամբ սկսվում է մահկանացուներիս համար բոլորովին մի այլ դարաշրջան, մի այլ կյանք, այլ պատկերացումներ, այլ սպասելիքներ, .....
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքը՝ Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ցնծում է իր հավատավոր զավակների հետ միասին, և այս սքանչելի ավետիսը բերում համայն հայությանն ու աշխարհին: Այսօր եկեղեցիների տոնական զանգերի ղողանջի ներքո բոլորս միասին մեծ ցնծությամբ ու սրտի խանդաղատանքով վկայում ենք Հարուցյալ Աստծո մասին: Երկինքն ու երկիրը խնդությամբ փառաբանում են Կենդանի ու կենդանություն պարգևող Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին, .....
Քարոզ՝ Սուրբ Հաղորդության խորհրդի մասին
«Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, ա՛յս է իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր Ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար: Բայց ասում եմ ձեզ, այսուհետև ես այլևս որթատունկի բերքից չեմ խմի մինչև այն օրը, երբ ձեզ հետ կխմեմ նորը իմ Հոր արքայության մեջ» .....
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքը՝ Ծաղկազարդի տոնի կապակցությամբ
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ ամենքիս Ծաղկազարդի գարնանաբույր, հրաշալի տոնի կապակցությամբ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այս տոնը հայտարարվել է երեխաների օրհնության օր, ուստի խոսքս առավելապես ուղղում եմ այն մարդկանց, ովքեր Աստծո օրհնությամբ ծնող կոչվելու բարձր շնորհին են արժանացել և այսօր իրենց զավակների հետ միասին շտապել են եկեղեցի՝ իրենց խոնարհումն ու .....
Ծաղկազարդի տոնի քարոզ
Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, Սրանից շուրջ 2000 տարի առաջ հեռավոր Հրեաստանի Երուսաղեմ քաղաքում տարվա շատ օրերից ոչնչով չտարբերվող մի օր էր: Արեգակը սովորականի պես ծագել էր քաղաքի վրա և օդն, ինչպես միշտ, լի էր կագնած փոշով: Մարդկանց համար այդ օրը բնավ չպիտի նշանավորվեր, եթե չլիներ առօրյա թոհուբոհից միանգամայն տարբերվող մի արտառոց իրադարձություն՝ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ: Այդ օրը բոլոր մարդիկ զբաղված .....
Ավետման տոնի քարոզ
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Ավետման տոնն է, երբ Գաբրիել հրեշտակը Տիրամորն ավետեց, որ նրա միջոցով մարմնանալու է մարդկության Փրկիչը: Ավետում, որով ազդարարվեց Աստծո Որդու մարդեղացումը՝ հանուն մարդու հանդեպ անպատմելի սիրո: Աստված Իր ծրագրի համար ընտրեց Մարիամին և պարգևեց նրան Աստվածամայր և Աստվածածին անունները կրելու մեծագույն շնորհը: Մարիամն առանց քարոզելու դարձավ բոլոր ժամանակների լավագույն քարոզիչը իր Աստվածահաճո .....
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքն Ավետման տոնի կապակցությամբ
Հեզահամբույր մայրեր, քույրեր և դուստրեր, Սրտաբուխ շնորհավորանքներս եմ հղում ամենքիդ՝ Սուրբ Աստվածածնի ավետման աստվածապարգև տոնի կապակցությամբ, որն էլ հիմք է հանդիսացել մայրության և գեղեցկության արևաբույր տոնի: Ամեն տարի գարնանային այս լուսաշող օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշում է Սուրբ Աստվածամոր երկրային կյանքում կատարված կարևորագույն իրադարձություններից մեկը, որը նույնպիսի կարևորություն ունի նաև .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․