Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
«Իմ մեջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստվա՛ծ, և արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում»
«Սիրտ սուրբ հաստեա՛ յիս, Աստուա՛ծ, և հոգի ուղիղ նորոգեա՛ ի փորի իմում»։ «Իմ մեջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստվա՛ծ, և արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում» (Սաղմոս 50։19)։ Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս․ Աստվածաշնչում ասվում է․«Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին» (Ա Թագավորություններ 16։7)։ Քրիստոնյայի համար սիրտը մաքուր պահելը առաջնահերթություն է։ Այո՛, .....
Սուրբ Խաչի երևման տոնի քարոզ
«Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա» (Ա Հովհ. 1:5): Սիրելի՛ բարեպաշտ եղբայրներ և քույրեր, «Խաչը խավարում նստածների լույսն է և գերվածների ազատագրումը»,- հնչում է աստվածային իմաստության շնորհն առատապես ստացած սուրբ Հովհան Ոսկեբերանի շուրթերից և այս հրաշալի ավետիսով այսօր շնորհավորում եմ ամենքիս Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ: Այս տոնի հիմքը շատերիդ հայտնի զարմանահրաշ իրադարձությունն է, որ 351թ. գարնանային մի .....
«Դուք մարմինն եք Քրիստոսի»
«Դուք մարմինք Քրիստոսի եք» «Դուք մարմինն եք Քրիստոսի» (Ա Կորնթացիներ 12։27)։ Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․ Այսօր, ըստ մեր եկեղեցու տոնացույցի, Կարմիր կիրակին է։ Կարմիրը մեզ հիշեցնում է Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը, որովհետև Նրա արյամբ երկրագունդը ներկվեց փրկարար կարմիր գույնով։ Մարդկությունը մեղքերից ու հանցանքներից մաքրվեց և սրբվեց, քանի որ եկավ Աստծո Միածին Որդին Իր մեծ սիրով և .....
Աշխարհամատրան կամ կանաչ կիրակի
Սիրելինե՛ր, Այսօր, երբ բնությունը Քրիստոսի հարության կենդանի ու ակնառու մարմնավորումն է` ձմեռային անկենդանությունից հետո վերստին կենդանանալով ու խամրած գույները զմրուխտով փոխարինելով, երբ բուսական աշխարհի երակներում կրկին կյանք առած ավիշի կենդանարար շրջապտույտի ձայն անգամ կարող ես լսել զարթոնքի շունչն առած բնության գրկում, մեր Մայր եկեղեցին նշում է Կանաչ կիրակին: Առաքելահիմն մեր սուրբ եկեղեցին այս կիրակին նշում է նաև Աշխարհամատրան .....
«Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից»
«Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն»։ «Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից» (Մատթեոս 6։13)։ Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ հանուն հավատի և հայրենիքի նահատակված սրբերի հիշատակության օրն է։ Արդեն մի քանի տարի է, ինչ նրանք մեզ համար սոսկ զոհվածներ չեն, այլ սուրբեր, որոնք չհրաժարվեցին իրենց հավատից և իրենց հավատարմության ուխտը հաստատեցին իրենց Աստծուն՝ .....
Կրկնազատիկ
Քրիստոս հարյավ ի մեռելոց, սիրելի՛ հավատացյալներ, մեզ և ձեզ մեծ ավետիս: Երբ Փրկչի հարության ապրեցնող լույսը՝ անստվեր ու անխամրելի, դիպչում է մարդու աստվածապատկեր հոգուն, խորհրդավոր ու զարմանահրաշ մի իրադարձություն է կատարվում: Ֆիլմերում հաճախ ցայտուն կերպով ցուցադրվում է, թե մռայլ, խավար ու չարագույժ սենյակն ինչպես է վերափոխվում, երբ հանկարծ բացվում է դուռն ու ներս թողնում պայծառ արեգակի կենսատու լույսը: Անդեմ, անգույն, վանող սենյակն .....
Քրիստոսի Հարությունը
«Հիսուս Քրիստոս կործանեց մահը և լուսավոր դարձրեց կյանքն ու անմահությունը Ավետարանի միջոցով» (Բ Տիմ. Ա 10): Եթե կասկածամիտ մարդու կյանքում սոսկում առաջացնող, սրտի լարերը պրկող և նյարդերը գրգռող մի բան կա, դա անշուշտ մահն է: Մահը ներկա է ամենուրեք, նրա մեջ և նրա հետ ենք ապրում, նա իր սոսկալի իրողությամբ ազատորեն թափանցում է ամենուրեք, աղքատի անշուք և խարխլված խրճիթից սկսած մինչև հոյակապ կառույցների խաղաղ մթնոլորտն է վրդովում: Նա, երբ .....
Մեռելոց Քրիստոսի հարության տոնի
Հայտնի է, որ երբ խաչյալ Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս, դժոխք իջավ, դժոխքը երկնքից էլ առավել մեծ պայծառությամբ վայելչացավ, քանի որ Աստծուն փառաբանող երկնային զորքերի ձայնը լսելի եղավ դժոխքում։ Այն ձայնը, որ փառք էր տալիս Աստծուն բարձունքներում, հասավ նաև դժոխքում եղող մարդկանց հոգիներին՝ ասելով. «Ծա՛փ զարկեք, բոլոր հեթանոսնե՛րդ, և օրհնաբանե՛ք ձեզ փրկելու Եկածին։ Ուրախացի՛ր, Ադա՛մ, և ցնծա՛, Եվա՛, քանի որ բավական է, ինչքան լաց եղաք։ Ձեր .....
Քրիստոսի հարությունը
«Մարդը թե մեռնի՝ կապրի՞ դարձյալ» (Հոբ ԺԳ 14): «Ես իսկ եմ հարությունը և կյանքը, ով որ հավատա Ինձ, թեպետև մեռնի` կապրի» (Հովհ. ԺԱ 25): Մի օր՝ իր տառապանքի սև ու տխուր օրերին, հուսահատեցնող ու դժնդակ դեպքերից վհատված` Հոբը հարցնում է իր բարեկամներին. «Եթե մարդ մեռնի, մահից հետո է՞լ պիտի ապրի»: Այս աշխարհում ապրող յուրաքանչյուր անհատ այս միևնույն հարցումն ունի իր շուրթերին. «Արդյո՞ք գերեզմանը կյանքի վերջին հանգրվանն է: Արդյո՞ք .....
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքը Սուրբ Հարության տոնի առթիվ
Սիրելի՛ բարեպաշտ քրիստոնյաներ, Շնորհավորում եմ ամենքիս ամենափառավոր, ամենասիրելի և ամենաօրհնյալ տոնի կապակցությամբ, որ այսօր նշում է Հայաստան Աշխարհն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ ազդարարելով կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ: «Քրիստոս հարյավ ի մեռելոց»,- նվիրական ուրախությամբ փրկչական լուրն է իր զավակներին ավետում Մայր Եկեղեցին, որի սրբազան թրթիռները գարնանային ջինջ օդում տարածվելով՝ թռչում-հասնում են իրենց հասցեատերերին՝ .....
Քրիստոսի Խաչելությունը
«Էլի, Էլի, Լամա սաբաքթանի», այսինքն է. «Աստուած Իմ, Աստուած Իմ, ընդէ՞ր թողեր զիս» (Մտթ. 27:46): Հիսուսի թշնամիները այլևս հասել էին իրենց նպատակին, կառափնատեղում, մի մեծ խաչի վրա, գամել էին Նրա անմեղ մարմինը՝ Նրա երկու սուրբ ձեռքերից և անբիծ ոտքերից: Նրա երկու կողմերում Բարաբբա ավազակի երկու ընկերներին էլ էին խաչը հանել: Հիրավի վերջին վայրկյաններն էին, օրհասական էր, սակայն ավա՜ղ, Հիսուսի մոտ մի բարի մարդ չկար, որ Նրա երեսից հոսող քրիտինքը .....
Խոնարհություն
«Եթե ոչ լվացից (ը)զքեզ, ոչ ունիս ընդ Իս մաս» (Հովհ. 13:8) Հիսուսը զգալով, որ մոտեցել է Իր մահվան վայրկյանը, աշակերտներից երկուսին՝ Պետրոսին և Հովհաննեսին, հանձնարարեց, որպեսզի Երուսաղեմ գնան՝ զատկական ընթրիքը պատրաստելու և նրանց ասաց. «Գնացեք քաղաք և սափորն ուսին մի մարդու պիտի հանդիպեք, նրան ասացեք. «Վարդապետն ասում է ժամանակս մոտեցել է, քո տանը պիտի անեմ Զատիկը»»: Ինչ, որ Հիսուսը պատվիրեց՝ աշակերտները սիրով կատարեցին: Եվ .....
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքն Ավետման տոնի առթիվ
Անգի՛ն մայրեր, հեզաշո՛ւք քույրեր, Որդիական երախտագիտությամբ և եղբայրական սիրով շնորհավորում եմ ձեզ Ամենասուրբ Աստվածածնի ավետման տոնի կապակցությամբ, որը մեր երկրում նշվում է նաև որպես Մայրության և գեղեցկության տոն: Երիցս երանելի եք դուք, որ երկնային շքեղաշուք Հարսի ու բարեխնամ Մոր աղախինները կոչվելու մեծ պատիվն ու շնորհն ունեք: Եվ երիցս երանելի ենք մենք, որ ձեզ նման անձնվեր, քնքուշ ու հոգատար հոգիներ ունենք Տիրոջից մեզ պարգևված: Գիտեմ, .....
Տիրամայրը
«Մեկն է իմ Աղավնին, իմ կատարյալը, իր մոր միակն է նա, իր ծնողի ընտրյալը. նրան դուստրերը տեսան և երանի տվեցին» (Երգ Երգոց Զ 8): Աստվածային կատարելությունների չափն անսահման է. Տիրամայրն այդ կատարելությունները կենտրոնացրել էր իր մեջ, որոնց շնորհիվ էլ նա մի այնպիսի կատարյալ կյանքով ապրեց, որ մինչև իսկ Աստծու Մայր կոչվեց: Տիրամայրը մոր տիպար է, որը ցույց է տալիս, թե ինչ ճանապարհով պիտի քայլի յուրաքանչյուր կին: Սովորություն է դարձել ասելը, .....
Ծաղկազարդ
Թանկագի՛ն եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Այսօր մեր Մայր Եկեղեցին նշում է իր ամենագեղեցիկ տոներից մեկը՝ Ծաղկազարդը կամ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, որը նաև իմ ամենասիրելի տոներից է: Հայտնի հանգամանքների բերումով այսօր դուք ստիպված եք ձեր տներից հետևելու տոնական պատարագի ընթացքին և հիշելով նախորդ տարիների այս օրը լեփ-լեցուն եկեղեցին, մանկանց ուրախ ու անհոգ խաղը, ջինջ ու զրնգուն ծիծաղը եկեղեցու զարդարված բակում` հոգիս թախիծով .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․