Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
Մեր սուրբ հայր Եփրեմ Ասորու խոսքը Տիրոջ Երկրորդ գալստյան մասին
«Ահա գալիս է, - ասում է Ամենակալ Տերը, - ո՞վ կդիմանա նրա մուտքի օրվան, և կամ ո՞վ հանգիստ կմնա նրա հայտնության ժամանակ, քանի որ նա պիտի մտնի որպես հալոցի բոց» (Մաղաք. 3:2) Այո ճշմարտապես, ճշմարտապես սարսափելի է Նրա գալստյան օրը, քանզի Դանիելն ասում է «Նայում էի, մինչև որ աթոռներ դրվեցին, և մի Ծերունի նստում էր այնտեղ. նրա հագուստը ձյան պես սպիտակ էր, նրա գլխի մազերը մաքուր էին գեղմի նման, նրա աթոռը` կրակի բոցի նման, և նրա անիվները՝ ինչպես .....
Գալստյան կիրակի
Ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, մարդու Որդու գալուստը այնպես կլինի (Մատթեոս 24:27): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, Այսօր Մեծի Պահոց շրջանի վեցերորդ կիրակին է, որ կոչվում է Գալստյան կիրակի: Այն խորհրդանշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի գալուստը և նշանավորվում է նրանով, որ ազդարարում է Տիրոջ երկու գալուստներն էլ, որ մեկ անգամ եկավ մեզ ուսուցանելու փրկության ճանապարհը, և որ Նա կրկին գալու է՝ դատելու .....
Մուտն ի Վիրապ
Յանուն Հօր եւ Որդւոյն եւ Հոգւոյն Սրբոյ, Ամէն.   «Եղեն ինձ արտասուք իմ կերակուր ի տուէ եւ ի գիշերի, եւ այն զի ասէին զիս զօրհանապազ` թէ Ո՞ւր է Աստուած քո», «Գիշեր–ցերեկ իմ արցուքներով սնվեցի, քանզի ամեն օր ինձ ասում էին. «Քո Աստվածն ո՞ւր է»» (Սղմ. ԽԲ (Ա):4):   Սիրելի ուխտավոր հավատացյալներ, ահավասիկ սաղմոսի այս սեղմ տողերի մեջ են ամփոփված Ս. Գրիգոր Լուսավորչի տառապանքն ու տանջանքները, Ում չարչարանքների ու Վիրապ .....
Քարոզ Դատավորի կիրակիի
«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն»: Հիսուս հետևյալ առակը պատմեց իր աշակերտներին՝ ցույց տալու համար, թե պետք է աղոթել առանց վհատվելու. «Մի քաղաքում մի դատավոր կար, որ ո’չ Աստծուց էր վախենում և ո’չ էլ մարդկանցից ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին էլ կար, որ դիմում էր նրան և խնդրում՝ իրավունքս պաշտպանիր իմ հակառակորդից: Դատավորը երկար ժամանակ մերժում էր դատը տեսնել, սակայն ի վերջո ինքն իրեն ասաց. թեև Աստծուց չեմ վախենում .....
Քարոզ Տնտեսի կիրակիի
Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ ու քույրեր, Եկեք այսօր կրկին անդրադառնանք տիեզերական մեր ճամփորդությանը, մեր այս աշխարհից մյուս աշխարհ մեկնումին: Երբ այս եկեղեցուց դուրս ելնեք և մտնեք աշխարհ, կտեսնեք, որ քաղաքակրթության մեջ շատ քիչ բաներ կան, որ ձեզ պիտի հիշեցնեն այս ճամփորդությունը. մեր կարդացած բոլոր վեպերը, մեր տեսած բոլոր ֆիլմերը սկսվում են ծնունդով և ավարտվում մահով: Աշխարհում մարդու մասին մեր իմացածը մշտապես սկսվում է ծնունդով .....
Բարեգործություն
«…բայց լաւ է նախանձաւոր լինել ի բարիս յամենայն ժամ…» (Գաղ. 4:18) Աշխարհի թշվառությունները և ցավերը մեղմացնող բալասանը բարեգործությունն է: Եթե մարդու ներսում բարու հանդեպ նախանձախնդրության ձգտումը չլիներ` աշխարհը վշտի ու սգի իրական հովիտ պիտի դառնար: Ընդհանրապես ամեն մարդ ունի այնպիսի վայրկյաններ, երբ պաշտպան է կանգնում բարուն և ցանկանում է բարին մտածել և գործել: Կան այնպիսիք, որ բարի սիրտ ունեն, բայց իրենց լեզվի [պատճառով] այնպիսի .....
Քարոզ Անառակի կիրակիի
Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, Աստծո բարեհաճությամբ կանգնել ենք արդեն Մեծ Պահքի երրորդ շաբաթվա շեմին և մեր աղոթական ընթացքն ենք շարունակում պահոց շրջանի ապաշխարության փրկարար ճանապարհով: Ինքնաքննությամբ, անկեղծ զղջմամբ, բարի գործերով լեցուն այս շրջանը, որ հույժ կարևոր է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում, աստվածային իմաստուն խրատներով, կենդանարար լույսով և բուժիչ մաքրությամբ է լցնում կործանարար մեղքից կրկին կյանքի դարձող .....
Արտաքսման կիրակիի քարոզ
Բառն արդեն ասում է… դրախտից արտաքսումն է խորհրդանշում: Ուրեմն, ինչու՞ համար ենք այսօր պահքի մեջ, ինչու՞ համար ենք այսօր ապաշխարության մեջ… Որովհետև այնտեղից սկսվեց: Աստծո խոսքի նկատմամբ անվստահություն ցուցաբերեցինք և անհնազանդ գտնվեցինք, որի պատճառով դրախտից արտաքսվեցինք: Դրախտից արտաքսվելով, մեղքի այս երկիրը ժառանգեցինք: Եվ մեղանչական վիճակ ժառանգելով, բուժման կարոտ եղանք և մնայուն ապաշխարության կարոտ ենք, դրա համար էլ, .....
Բուն Բարեկենդանի քարոզ
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Բուն Բարեկենդանն է, իսկ վաղվանից սկսվում է Մեծ Պահքը, որ պիտի մեզ ուղղորդի դեպի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը: Այսօր տոնախմբում ենք Բարեկենդանը՝ մեր երբեմնի դրախտային կյանքի մասին հիշողություններով և ապագայում դրան հասնելու տեսիլքով: «Բարեկենդան» նշանակում է բարի կենդանություն կամ բարի կյանք: Այն խորհրդանշում է մարդու .....
«Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի»
«Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի» (Հովհաննես 7:37): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Մեր Տեր Հիսուս Քրիստոս կյանք է և կյանքի աղբյուր, ինչպես ասում է սաղմոսերգուն. «Տե՛ր, քեզնից է կյանքի աղբյուրը, և երեսիդ լույսով ենք լույսը տեսնում» (Սաղմոս 35:10): Եսայու մարգարեության մեջ ասվում է. «Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան ու կլինեն ջրարբի պարտեզ, ինչպես աղբյուր, .....
Տեառնընդառաջ
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր, Ինչպես գիտեք այսօր Եկեղեցին նշում է հատկապես մեր՝ հայերիս կողմից շատ սիրված և սպասված Տեառնընդառաջի տոնը: Այս տոնը հատկապես շատ սիրվեց հայ ժողովրդի կողմից, քանի որ ներդաշնակորեն միահյուսեց քրիստոնեականն ու ազգային գեղեցիկ ավանդականը: Ուրախությամբ լի այս տոնը ոչ միայն հոգևոր, այլև տեսանելի լույս բերեց յուրաքանչյուր հայ օջախից ներս՝ հույս և հավատ պարգևելով վաղվա օրվա նկատմամբ: Այս տոնը Հայաստանում .....
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի պատգամը նորապսակներին
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ և նորապսակ զավակներ, Սրտի ցնծությամբ շնորհավորում եմ բոլորիս Հայ Եկեղեցու լուսապայծառ տոներից մեկի՝ Տեառնընդառաջի կապակցությամբ: Մոտ երկու հազարամյակ առաջ այս օրը, երբ ընդունված կարգի համաձայն Հովսեփ Արդարն ու Սրբուհի Աստվածամայրը քառասնօրյա աստվածամանուկ Քրիստոսին Տաճար բերեցին՝ ի նշան ընծայության Աստծուն, արդար և աստվածավախ ծերունի Սիմեոնը, որին Աստված խոստացել էր, որ մահ չի տեսնելու մինչև Տիրոջ .....
Սատանայից փորձվելը
«…Վարեցաւ Հիսուս յանապատ ի Հոգւոյն փորձուել ի սատանայէ» (Մտթ. 4:1): Հիսուսն իր մկրտությունից հետո, Սուրբ Հոգով լցված, հեռացավ Հորդանանի գեղեցիկ ափերից և նույն Հոգու ազդեցությամբ գնաց դեպի անապատ, և այնտեղ, ինչպես ժամանակին Մովսեսը Սինայի բարձունքին և Եղիան իր առանձնության մեջ, քառասուն օր ծոմ պահեց: Ինքը, որ Հորդանանի ափերն էր եկել ընդունելու համար Իր Աստվածային պաշտոնը, որպես գերագույն Քահանա, Նոր Ուխտի Թագավոր ու Մարգարե, պետք .....
Միայն Աստված է բարի
«Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստված» (Ղուկ. 18:19)   Այն անհուն հոգին, որի խոհունությունն ու իմացականությունը չափ ու սահման չունի, որն ամեն ինչի մասին խորհում է և ամեն ինչի մեջ խորամուխ է լինում, որն առանց դույզն ինչ դժվարության ամեն տեղ ներկա է, որը իրենում պարունակում է այն գերագույն և վեհագույն կարողությունները և հատկությունները, որոնց երբեք չենք հանդիպում երկրային արարածների մոտ, անվանում ենք Աստված: Աստծո .....
«Տերն է իմ օգնականը, և ես չեմ երկնչի»
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Հին կտակարանի մեջ նկարագրվող հրեա ժողովրդի պատմությունը, Աբրահամի և նրա սերունդների կյանքի ընթացքը, աստվածային օրենքներն ու պատվիրանները, առակներն ու իմաստությունները, մարգարեների կանխասացությունները Մեսիայի գալստյան մասին, Դավիթ թագավորի անզուգական սաղմոսները, ավետարանական պատմությունները, որոնք ավետում են Աստծո Որդու գալուստը, բժշկություններն ու քարոզչությունը Երկնային .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․