Գրքեր

Պահքի մասին

Լույսի բացակայության կամ աղոտ լինելու պատճառով մարդն ընդհանրապես կամ էլ շատ աղոտ կերպով կարող է տեսնել այն, ինչ շրջապատում է իրեն: Լուսաբացին, երբ լույսը, գերազանցելով խավարին, փարատում է այն, ապա լույսի ներքո ամեն ինչ դառնում է պարզ, հստակ և տեսանելի: Նույնը և լինում է պահեցողության շրջանում, երբ մարդն իր ազատ կամքով Աստծո առջև բացում է իր հոգու դուռը, ապա աստվածային լույսի ներքո հնարավոր է դառնում տեսնել բոլոր այն մեղքերը, որ խավարի պատճառով տեսանելի չէին և խանգարում էին մարդուն հասնել ճշմարիտ բարեպաշտության: Աստվածային լույսը մարդուն գիտակցել է տալիս իր անկատարությունը, դրդում է մարդուն մաքրագործելու և դարմանելու մեղքից վիրավորված իր հոգին:Քրիստոնյան յուրաքանչյուր տոնին փորձում է արժանավայել պատրաստվել և այդ ընթացքում յուրահատուկ նախապատրաստության մի շրջան է պահքը:

Եկեղեցական օրացույցում տոները և պահոց օրերը հաջորդում են իրար ողջ տարվա ընթացքում: Տարվա ուղիղ կեսը պահքի օրեր են, որ քրիստոնյային ուղղորդում են օրհնաբեր ապաշխարությամբ վարել կյանքը և հոգին հարստացնել պահեցողությամբ (Հայր Պիմեն):

Դեռևս դրախտում առաջին պահքը սահմանվեց, որը խախտվեց մարդկության նախածնողների կողմից: Պահքի խախտումը իր հետ բերեց տրտմությամբ ու ցավով լի ծնունդ, կյանք և մահ: Առաջին մարդկանցից սկսյալ առ այսօր պահք պահողները դրախտային կյանքի ու անմահության, ինչպես նաև աստվածային շնորհների պատճառ են դառնում: Աստվածաշնչում հանդիպում ենք մի շարք պահեցողների՝ հանձինս Նոյի, Մովսեսի, Եղիայի, Եղիսեի, Դավթի, Հուդիթի, Դանիելի ու իր ընկերների և շատ ուրիշների, ովքեր, պահքով պաշտպանված լինելու շնորհիվ, մասնակից եղան Աստծո զորությանը, արժանացան աստվածային ողորմածության և շնորհների:

Պահքերը տարբեր են լինում

Դրանք են՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ: Սովորական պահքի ժամանակ հրաժարվում ենք կենդանական կերակուրներից և օգտվում միայն բուսականից: Իսկ սրբապահքի դեպքում խտրություն է դրվում նաև բուսական կերակուրների միջև՝ բացառելով ձեթը, գինին և այն ամենը, որ պարարտացնում է մարմինը: Ծոմապահության դեպքում հրաժարվում ենք բոլոր տեսակի կերակուրներից:

Պահքի բնույթները և տեսակները

Առաջին բնույթը՝ հեռու մնալ մեղքերից, իսկ մյուսը՝ պահել մարմինը՝ հրաժարվելով որոշ տեսակի կերակուրներից և ըմպելիքներից: Երկուսն էլ բարի են, սակայն մեղքերից պահելն ավելի կարևոր է այն պատճառներով, որ չկա հրաման՝ միշտ պահել մարմինը կերակուրներից, սակայն կա հրաման՝ ամեն օր հեռու մնալ մեղքերից: Ըստ եկեղեցու վարդապետների՝ մարմնի պահքը գեղեցիկ է այն դեպքում, երբ հոգին զերծ է մեղքերից: Ով իրեն պահում է կենդանական կերակուրներից, բայց ոչ մեղքերից, ապա այդպիսի պահքը նմանվում է սատանայի պահքին, որովհետև նա ամենևին չի ուտում, սակայն երբեք չի դադարում մեղանչելուց:

Երեք տեսակի պահքեր կան. առաջինը քառասնօրյա պահքն է, երկրորդը՝ շաբաթապահքը և երրորդը՝ օրապահքը:

Պահքի օրերին տոներ չպետք է կատարել, բայց կան բացառություններ

Այդ օրերն են.

1. Բարսեղ հայրապետի, նրա եղբոր Գրիգոր Նյուսացու, Սեղբեստրոսի Հռոմի հայրապետի և Եփրեմ Խուրի Ասորու հիշատակությունները՝ Սբ. Ծննդյան պահոց շաբաթ օրը:

2. Առաջավորաց պահոց ուրբաթ օրը՝ Հովնան մարգարեի և նինվեացիների ապաշխարության հիշատակը:

3. Մեծ պահոց բոլոր շաբաթ օրերը. առաջին շաբաթ՝ Թեոդորոս զորավոր, երկրորդ շաբաթ՝ Կյուրեղ Երուսաղեմացի և Կյուրեղ Աղեքսանդրացի, երրորդ շաբաթ՝ Հովհաննես Երուսաղեմացի, Օձնեցի, Որոտնեցի և Տաթևացի, չորրորդ շաբաթ՝ Քառասուն մանկունք, հինգերորդ շաբաթ՝ Լուսավորչի մուտն ի Վիրապ, վեցերորդ շաբաթ՝ հիշատակ Ղազարոսի հարության:

4. Ամբողջ Ավագ շաբաթը նվիրված է տերունի հիշատակների:

5. Եղիական շաբաթապահոց բոլոր օրերը նվիրված են Սուրբ Հոգու Գալստյան հիշատակին:

6. Լուսավորչի, Վարագա խաչի և Սբ. Հակոբի շաբաթապահքերի երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին սրբոց տոներ են կատարվում:

Պահքի միջոցով

Պահքը առողջացնում է հոգին, մաքրագործում սիրտը: Խոհեմ և տևական պահեցողության արդյունքում հոգին լուսավորվում է շնորհով, և միտքը սկսում է օտարանալ չար խորհուրդներից: Ըստ Շնորհք պատրիարքի՝ զղջումը, աղոթքը, ապաշխարությունն անբաժան պետք է լինեն պահեցողությունից, քանի որ սրանք են հիմնական պայմանները, որտեղ գործում է Աստծո բուժիչ ու քավիչ զորությունը: Սուրբ Հոգու շնորհը, ներթափանցելով սրտի խորքերը, բացահայտում է մեղքի արմատները և դրդում զղջման:

«Եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք. իսկ եթե Հոգով մարմնի գործերը սպանեք, կապրեք» (Հռոմեացիներ 8:13):

Պողոս պատրիարքը նշում է, որ ծոմապահությամբ և պահեցողությամբ է լինում մարմնի առողջությունը: Ով առողջ և զորավոր է, նա կարող է չափավորապես հեռու մնալ համեղ ու սննդարար կերակուրներից և ըմպելիքներից՝ դրանով ճնշել մարմինը, սպանել ախտավոր կրքերը, զգայական բաղձանքների անկարգ ցանկությունները, որպեսզի կարողանա իր մարմնի անդամները ծառայեցնել Աստծուն՝ սպասավորելով հիվանդներին, թաղելով անտեր մեռելներին, ուխտի գնալ սրբազան վայրերը, համբերել վշտերին, ճգնություններին, մինչև իսկ մարմինը տալ գանակոծության կամ մահվան` Աստծո սիրո համար: Սրանցով նվաճված մարմինը կհնազանդվի հոգու կամքին: Ինչպես որ մարմինը կերակուրներով զորանալուց՝ տկարանում է հոգին, այնպես էլ պահեցողությամբ մարմինը տկարանալուց` զորանում է հոգին: Ըստ դրա՝ «Երբ տկարանում եմ՝ այնժամ զորանում եմ» (Բ Կորնթացիներ 12:10), ուրեմն պետք է ճնշել մարմինը ծոմով, պահեցողությամբ և չափավորությամբ, որ հլու հնազանդ ծառայի Աստծուն մինչև վերջ:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Մի՛ հապաղիր և բաց մի՛ թող ապաշխարության ժամանակը
«Ես չեմ ուզում իմ կյանքը հիմա փոխել, բայց հավատում եմ, որ Աստված ինձ կընդունի, եթե նրանից թողություն խնդրեմ իմ կյանքի վերջին պահին»: Այս դեպքում մարդը ցանկանում է ապրել մեղքի մեջ և Աստծուց խնդրում է հանգիստ տա իրեն այն հույսով, որ արդեն իր համար սիրելի դարձած մեղքերից, ինչ-որ մի ժամանակ կարող է հրաժարվել: Այս մտածումն ու խոսքերը չարի հերթական խաբկանքներից մեկն է, երբ անձն ինքնաքննությամբ ապաշխարելը հետաձգում է վաղվան, մեկ ուրիշ օրվան, .....
Երեխաների պահքը
- Հա՛յր, հինգ-վեց տարեկան երեխաները պե՞տք է արդյոք ծոմ պահեն Սուրբ Հաղորդությունից առաջ: - Գոնե Հաղորդություն ստանալու նախորդ օրը երեկոյան նրանք պետք է ձեթով պատրաստված պահոց կերակուր ուտեն: Սակայն այդ հարցը հոգևոր հոր իրավասության ներքո է: Ավելի լավ է, եթե մայրը հոգևոր հորը հարցնի, թե իր երեխան ինչպես պահք պահի, որովհետև փոքրիկի մոտ կարող են առողջության հետ կապված խնդիրներ լինել և օրինակ՝ նա պետք է կաթ խմի: - Հա՛յր, իսկ որքա՞ն ժամանակ .....
Խիստ ճգնավորությունից մարդը նմանվում է անմարմին հրեշտակներին
- Հա՛յր, մի անգամ մեզ ասացիք. «Հոգևոր կյանքում պետք է մեկուսացնել (հակառակորդին): Ի՞նչ նկատի ունեիք: - Պատերազմի ժամանակ աշխատում են թշնամուն շրջափակել: Նրան շրջափակում են, քշում քաղաքի պատերից ներս ու թողնում սոված: Այնուհետև նրան ջրից են զրկում: Քանի որ, եթե թշնամին ջրի, պարենամթերքի ու զինամթերքի պաշար չունի, ապա ստիպված է հանձնվել: Ուզում եմ ասել, որ եթե սատանայի դեմ նույն կերպ ենք պայքարում՝ պահքով և արթնությամբ, ապա նա մի .....
«Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս»
Մեծ պահքի հոգևոր պտուղներից մեկն անհատի նախապատրաստությունն է Աստծո հետ հանդիպման: Շատերը կասեն, թե մենք այսքան ժամանակ է` հավատում ենք, եկեղեցի հաճախում, մեր մեղքերը խոստովանում, Սուրբ գիրք ենք կարդում, բարեգործություն անում և այլն, սակայն այդպես էլ մեր և Աստծո միջև իրական և կենդանի հանդիպում չի կայանում: Հարցն այն է, թե մարդն ինչ դիտավորությամբ է մոտենում Աստծուն և արդյոք, երբ Երկնավոր Հայրն է մոտենում, անհատն ինչո՞ւ չի տեսնում Նրա գալուստը, .....
Իրական և անիրական զղջում
Բնությամբ տկար լինելով` մարդը միշտ էլ ենթակա է մեղք գործելու: Երբ մեղք ենք գործում, առաջ է գալիս ապաշխարության և զղջումի զգացումը: Եվ քանի որ օրվա ընթացքում, կամա, թե ակամա, մեղքեր շատ ենք գործում, հետևաբար կարող ենք ասել, որ Աստված մեզ այս կյանքը տվել է ոչ թե ապրելու, այլ զղջալու համար, այսինքն` ժամանակավոր կյանքը հանդերձյալ կյանքի նախապատրաստությունն է: Մեր մեղքերի համար զղջալով է, որ  սկսում ենք իսկապես ապրել մեր կյանքը, այսինքն` վայելել .....
Բարին իմանալը և չգործելը մեղք է
Ապաշխարությունը օտար կամ ավելորդ է նրանց համար, ովքեր մտածում են, թե ի՞նչ են արել իրենք, որ ապաշխարեն, ո՛չ մարդ են սպանել, ո՛չ շնացել են, ո՛չ գողացել, ո՛չ էլ ինչ որ մեկին իրավունքից զրկել: Այսինքն՝ ո՞ւմ համար է ապաշխարությունը, միայն գողի՞, մարդասպանի՞, շնացողի՞ և իրավազուրկի՞ համար: Կամ այս կամ այն վատ արարքը չանելը արդյո՞ք բավարար է, որ մարդը չապաշխարի: Ավետարանական ոսկե օրենքը մարդուն թելադրում է ոչ թե չեզոք լինել, այլ. «Այն, ինչ ուզում .....
«Մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը` կյանք և խաղաղություն»
Ահա Մեծ պահքի ընթացքի մեջ ենք, որը մեզ տալիս է հոգևոր խորհրդածության նոր հնարավորություն Աստծուն մոտենալու, Ում լուսափայլ հաղորդակցությունը ներթափանցում է մեր մեջ և մարդու էությունը լցնում կենսախինդ կյանքով: Հարկ է վերհիշել, որ կյանքի կարևորագույն ելակետային հանգրվաններից են մարդու հոգևոր վերածնունդն ու հոգևոր կատարյալ հասակին հասնելու առհավատչյան: Այն հարթ ու հեշտ ճանապարհ չէ: Դրա համար բազմաթիվ քրիստոնյաներ սահմանափակվում են պարզապես .....
Պահքի արդիականությանը
Մարդու կյանքը լի է վայրիվերումներով․ գտնվելով հոգևոր և նյութական աշխարհների խաչմերուկում, նա փորձում է գտնել իր տեղը, հարմարվել կենցաղի բազմածուփ ծովին, հարմարվելով՝ ուզում է ինչ որ բան փոխել, անել մի քայլ առաջ և այդ առաջընթացով  իմաստավորել իր գոյությունը։ Մարդն իր առաջին իսկ քայլերից ձգտում է զարգացման և մինչև իր վերջին շունչը փորձում է իր ներդնումն անել աշխարհի ձևափոխման գործընթացին, իր իսկ ինքնությունն է հուշում նրան նորություն .....
Երանելի սուրբ Բարսեղ Կեսարացու քարոզը պահքի մասին
«Փո՛ղ հնչեցրեք,- ասում է սաղմոսերգուն,- մեր տոնի բարենշան օրերին» (հմմտ․ Սաղմոս Ձ 4)։ Այս է մարգարեական հրամանը, որ բարձրահունչ երգակցությամբ տոնախմբենք բարենշան այս օրը։ Չէ՞ որ ճանաչեցինք պահքի շնորհները՝ ըստ Եսայի մարգարեի, ով մերժելով հրեական պահքը՝ ճշմարիտ պահեցողությունն է մեզ մատնացույց անում՝ ասելով․ «Հակառակության և կռիվների մեջ ծոմ մի՛ պահեք, այլ քանդե՛ք անիրավության բոլոր կապանքները» (հմմտ. Ես. ԾԸ 4, 6)։ Տերը Ինքը .....
Պահք
Պահքի մասին Եկեղեցին բացի տոնական օրերից ունի նաև պահոց օրեր, որոնք հարյուր հիսունութն են և բաժանվում են օրապահքերի, շաբաթապահքերի և հիսնակաց պահքի: Օրապահքերը` չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքը, կարգվել է ի հիշատակ Քրիստոսի չարչարանքների և խաչելության, շաբաթապահքերը հիմնականում առաջացել են հիսնակաց պահքերի տրոհումից: Եկեղեցական Հայրերը, տեսնելով, որ աշխարհականների համար դժվար է տարվա մեջ մի քանի անգամ հիսուն օր պահք պահելը, կարգ հաստատեցին, .....
Քառասնորդական պահքի մասին
«Մխիթարե՛ք, քահանաներ, մխիթարե՛ք իմ ժողովրդին,- ասում է Աստված,- խոսե՛ք Երուսաղեմի ականջին» (հմմտ. Ես. Խ 1)։ Բավական է դադարել մարդկային բնության առաքինությունների մասին խոսելուց, որպեսզի ծուլությունն ու հեղգությունը վրա հասնեն։ Ուստի զորավարները, պատերազմից առաջ զորքին ի մի ժողովելով, նախևառաջ խրատական խոսքերով ոգեշնչում են նրանց։ Եվ այնչա՜փ զորություն է ունենում այդ խրատը, որ զրահավորվածներից շատերը՝ լինեն պատանի թե փորձառու, .....
Առաջավորաց պահքի պատճառները
Բազում են այս պահքի մասին վկայող խոսքերը, սակայն մենք սակավը միայն կթվենք: Երանելի Բարսեղն ասում է, որ պահքը դրախտից իսկ օրինադրվեց, ուստի և այն հասակակից է մարդկությանը: Պահքի պատվիրանն էր գիտության ծառից չուտելը, ինչը, սակայն, չպահվեց, այլ դյուրությամբ խախտվեց մարդու կողմից՝ պատճառ դառնալով նրա՝ անբան կենդանիների ու մեռյալների կարգին դասվելուն: Արդ, այդ պահքի օրինակով մեր հայրերի կողմից սահմանվեց այս պահքը, որպեսզի, քանի որ այն առաջինը .....
Պահքի շրջանի առակները
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում Մեծ պահքը կարևորագույն շրջաններից է, որն իր ուղերձներով դուրս է գալիս ծիսական-արարողական սահմաններից՝ դառնալով յուրաքանչյուր քրիստոնյա անհատի զղջման և խոստովանության ճանապարհը, որ տանում է դեպի Գողգոթա, դեպի հաղթանակ: Ապաշխարությունն առաջին նախապայմանն է այդ ճանապարհը անցելու: «Ապաշխարեցե՛ք, որովհետև մոտեցել է Երկնքի Արքայությունը»,- կոչ է անում Քրիստոս (Մատթ. 4:17): Փրկության ճանապարհը ապաշխարության .....
Մեծ պահք
«Ապաշխարեցե՛ք». առաջինը այս հորդորը տվեց Քրիստոս, երբ սկսեց քարոզել: Ի՞նչ է նշանակում ապաշխարել, ինչո՞ւ և ինչպե՞ս ապաշխարել: Մեծ պահքն իր յոթ կիրակիներով այս հարցերի պատասխանը կարող է տալ բոլոր նրանց, ովքեր իրապես ուզում են հասկանալ ապաշխարության խորհուրդը: Մեծ պահքը կոչվում է նաև ապաշխարության շրջան: Մեծ պահքի կիրակիներն են՝ Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Ըստ այս կիրակիների՝ մարդը .....
Հիսնակաց պահք. բարի են աղոթքները՝ պահեցողություններով
Աստված, երբ մարդուն ստեղծեց, դեռևս դրախտում նրա համար պահք սահմանեց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2.16-17): «Պահքը դրախտում օրինադրվեց, և այն հասակակից է մարդկությանը»,- գրում է Բարսեղ Կեսարացին իր «Վասն պահոց» ճառում: Եվ եթե նախածնողները պահեին պահքի պատվիրանը, կժառանգեին անմեղ և անմահ կյանք: Պահքի .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․