Գրքեր

Պատկերագրություն

Մեր հոգևոր ժառանգության կարևոր մաս է կազմում և քրիստոնեական եկեղեցու աստվածպաշտական համակարգում կարևոր դեր կատարում եկեղեցական կերպարվեստը: Ամենայն բարին ու լուսավորը, ազնիվն ու սքանչելին, որ արարվում և ներգոյանում են հոգևոր անձանց մեջ` աստվածահաճ կյանք վարելու ընթացքում, իրենց բազմաբնույթ արտահայտությունն են ստանում եկեղեցական արվեստում՝ դառնալով նրա հարստությունն ու զարդը: Եկեղեցական կերպարվեստի կարևորագույն խնդիրներից մեկը վերաբերում է պատկերին:

 

Հայաստանում քրիստոնեության ընդունման առաջին տարիներից ի վեր կառուցվել են բազմաթիվ մատուռներ և եկեղեցիներ: Եկեղեցու ծեսին և պաշտամունքին զուգահեռ զարգացել է նաև հոգևոր արվեստը, մասնավորապես՝ նկարչությունը:

Քրիստոնեական պաշտամունքի խորհրդաբանության համաձայն նորաբաց եկեղեցիները հարդարվում էին պատկերներով:

Քրիստոնեության առաջին տարիներից սկսած Հայ եկեղեցին ընդունել է սրբապատկերը՝ որպես ծիսակարգի անհրաժեշտ գործոն:

Եկեղեցու հայրերը ժամանակին տեսականորեն հիմնավորել են պատկերների գոյության անհրաժեշտությունը: Քրիստոնեական թեմաներով պատկերները հոգևոր ներգործության դեր ունեն, որոնք օգնում են «զգայականի միջոցով դեպի հոգևորը բարձրանալուն» (Դիոնիսիոս Արիսպագացի), միաժամանակ ունեն պատմողական, տեղեկատվական նշանակություն: Ինչպես նշում է Հովհաննես Դամասկացին. «Պատկերն անգրագետի համար նույնն է, ինչ որ գիրքը՝ գրագետի համար»:

Վրթանես Քերթողը «Յաղագս պատկերամարտից» երկում ընդգծում է պատկերների կարևորությունը՝ շեշտելով պատկերների կատարած և՛ ճանաչողական ու զգայական, և՛ հոգևոր՝ աստվածպաշտական դերը: Հեղինակը գրում է. «Աստծո եկեղեցիներում նկարված ենք տեսնում Քրիստոսի կատարած բոլոր սքանչելագործությունները, ինչպես Գրքերում է գրված… ծնունդը, մկրտությունը, չարչարանքները, խաչելությունը, թաղումը, հարությունը և երկինք համբառնալը: Եկեղեցիներում նկարում են այս բոլորը, ինչ որ Սուրբ Գիրքն է պատմում: Գրքերից միայն ականջներն են լսում, իսկ պատկերները աչքերով տեսնում են, ականջներով լսում և սրտով հավատում»:

Կրոնական արվեստը, ըստ իր պաշտամունքային նշանակության, ենթադրում է արվեստագետի պատասխանատու և երկյուղած խորհրդազգացություն: Անհնար է առանց ներքին հոգևոր կյանք ունենալու ստեղծել ճշմարիտ կրոնական արվեստ և մնայուն հոգևոր արժեքներ, որոնք ոչ միայն արտաքնապես ծառայեն իրենց առարկայական-ծիսական նպատակին, այլև հաղորդակցության միջոց հանդիսանան իմանալի աշխարհի խորհուրդների հետ՝ որպես գործուն նշանակներ և խորհրդակիր պատկերներ: Բոլոր կրոնական պատկերներն ու ծիսական պարագաներն, անմիջականորեն առնչվելով Աստծո խոսքի հետ, պետք է ամբողջապես համահունչ լինեն նրան, ուստի և՝ ամենից առաջ կրեն այդ խոսքի ներգործությունը՝ նրա արդյունքն ու արգասիքը դառնալով: Կրոնական պատկերները եկեղեցու կյանքում սրբագործված սրտի բարի գանձերից բխած կերպավորված խոսքն են՝ տրված ընտիր անոթների միջոցով: Դրանք կրոնական միջավայրում անհրաժեշտ կրթողական ազդակներ են, որոնք օգնում են նիւթական կերպարանօք համբառնալ առ աննիւթն («Լուծմունք Դիոնեսիոսի ի Դաւթէ եւ Յակոբայ», ՄՄ, ձեռ. 55)

Հայ իրականության մեջ ձեռագիր մատյանների նկարազարդման գեղագիտական ըմբռնումները, գույնի և պատկերի խորհրդաբանությունը և ընդհանրապես կերպարվեստի խնդիրներն արծարծվել են դեռևս 8-12-րդ դարերում ստեղծված մեր եկեղեցու հայրերի երկասիրությունների մեջ:

Քրիստոնեական արվեստի պատկերագրության ձևավորման շրջանի առանձնահատկությունները և զարգացման ընթացքը յուրահատուկ ձևով արտահայտվում են հայ միջնադարյան արվեստում՝ սկսած վաղ շրջանից ընդհուպ մինչև 19-րդ դարի առաջին կեսը: Միջնադարում առավել հաճախ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչ, Շարակնոց, Ճաշոց, Մաշտոց մատյանները, սակավադեպ՝ պատմագրքերն ու մյուս ձեռագրերը: Միջնադարյան արվեստագետի համար պատկերը ոչ թե նպատակ էր, այլ՝ միջոց, որով պետք է վերարտադրեր այն, ինչ գրված էր Սուրբ Գրքում: Ձեռագրերը հարդարվում էին ոչ միայն Տերունական պատկերներով, այլև ըստ ամենայնի զարդանկարվում, որպեսզի ընթերցողին հրավիրեն դեպի «քառավտակ, ծաղկավետ ու բերկրալի երկիր», այն է՝ Քրիստոսի Սուրբ Ավետարանը: Միջնադարյան նկարիչներն ու ծաղկողները մեծ մասամբ վանականներ էին, որոնք լիովին տիրապետում էին ոչ միայն պատկերազարդման արվեստին, այլև քաջատեղյակ էին Հին և Նոր կտակարաններին, Հայ եկեղեցու դավանաբանությանն ու սրբազան ավանդությանը:

Հայկական սրբանկարչության առանձնահատկությունները քննելով՝ պարզաբանվում են այն էական հատկանիշները, որոնք կապված են մեր եկեղեցու դավանաբանության, վարդապետության, ավանդության և հայ քրիստոնեական արվեստի զարգացման օրինաչափությունների հետ, ներկայացվում են գեղարվեստական տարբեր դպրոցների և ոճական ուղղությունների, առանձին վարպետների ստեղծագործական անհատականության հետ կապված հարցերը:

Քրիստոնեական արվեստի պատկերները ներառում են ինչպես աստվածաշնչյան թեմաներով տեսարաններ, այնպես էլ սիմվոլիկ, այլաբանական բովանդակության իրերի, առարկաների, բույսերի, կենդանիների պատկերներ:

Պատկերագրության բաժնի նպատակն է ներկայացնել քրիստոնեական պատկերներ՝ ընդհանուր պատկերացում տալով դրանց պատկերագրության և խորհրդաբանության մասին: Խորհրդաբանական վերլուծության համար հիմք են ծառայել մեր եկեղեցու սուրբ հայրերի մեկնությունները: Յուրաքանչյուր թեմայի պատկերագրական զարգացումն ավելի ամբողջական ներակայացվելու համար օգտագործված են հայ և համաքրիստոնեական կերպարվեստի այլ նմուշներ:

Օգտագործված գրականության ցանկ՝

  1. Քնարիկ Ավետիսյան, «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում», Երևան, 2015թ.
  2. Հրավարդ Հակոբյան, «Հայոց Տերունական սրբապատկերները», Երևան, 2003թ.
  3. Տիգրան Խաչատրյան, «Հոգևոր պատկերըմբռնողությունը և կանոնի նշանակությունը եկեղեցական կերպարվեստում»
  4. «Ավետարանական պատկերներ», Երևան, 1993թ.:
«Ողբ առ Քրիստոս» տեսարանի պատկերային արտահայտությունը
Քրիստոնեական արվեստում պատկերագրական ուրույն ձև են ներկայացնում Քրիստոսին խաչից իջեցնելը պատկերող նկարները, ուր Տիրամայրը ողբում է իր Որդու մահը: Աստվածամայրը ներկայացվում է հատուկ հուզականությամբ: Նա շրջապատված է սգացող ու ողբացող կանանցով: Տիրամոր ողբը ներկայացնող նկարներում գլխավոր գործող անձինք տղամարդիկ են՝ Հովսեփն ու Նիկոդեմոսը, նրանք են Խաչյալին իջեցնում խաչից: Այստեղ է նաև Տիրոջ սիրելի աշակերտը՝ Հովհաննեսը: Միջնադարյան վարպետների .....
«Հրեշտակի հայտնությունը յուղաբեր կանանց» տեսարանի կոմպոզիցիան
«Հրեշտակի հայտնությունը յուղաբեր կանանց» տեսարանը Հիսուսի հարության հետ կապված իրադարձության տեսարաններից է: Այն ներկայացված է ավետարանական տոների շարքին: Հաճախ այս տեսարանը ավելի հասկանալի դարձնելու համար մանրանկարիչները դրանք ուղեկցում են բացատրական մակագրություններով: Ավանդական պատկերագրական խմբագրությունը ներկայացնում է երեք կանանց՝ յուղի սրվակներ ձեռքին, որոնք եկել են Տիրոջ գերեզմանի մոտ: Բացված գերեզմանի վրա նստած .....
«Դանիելը առյուծների գբում» տեսարանի պատկերագաղափարական հորինվածքը
Մարգարեների պատկերագրությունը կարևոր տեղ է զբաղեցրել հայ միջնադարյան մանրանկարչության մեջ: Մարգարեները պատկերված են գլխավորաբար Աստվածաշունչ ձեռագրերում՝ տվյալ մարգարեությանը կից: Վաղ քրիստոնեական արվեստում Դանիել մարգարեի մասին եղած պատմությունը ամենատարածված թեմաներից է: Կոթողների օրինակով մեզ հասած աստվածաշնչյան թեմաներից Դանիելի պատկերները գրեթե երեք անգամ գերազանցում են մյուս հինկտակարանային թեմաները: Դանիելի գրքում .....
Սուրբ Գրիգոր Լուսավորչին պատկերող նկարները
Ս. Գրիգոր Լուսավորչի, ինչպես նաև զանազան սրբերի պատկերների հանդիպում ենք Բարձր Հայքի վարպետների կողմից նկարազարդած ձեռագրերի լուսանցազարդերում:  Այստեղ, ի տարբերություն բուսական նախշերի, կենդանիների ու թռչունների պատկերների, մարդկանց կերպարների վերարտադրություններն աչքի չեն ընկնում ձևերի և նրանց մշակման կատարելությամբ: Էջմիածնի «Գանձատան» պատկերներից մեկում Ս. Գրիգոր Լուսավորիչը պատկերված է Տիրամոր և մանուկ Հիսուսի մոտ .....
«Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները
Ըստ Հայ եկեղեցու դավանաբանության՝ Աստված Ամենասուրբ Երրորդություն է. մի Աստվածություն՝ երեք Անձերի մեջ՝ Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված: Ամենասուրբ Երրորդությունը Ամենասուրբ Աստվածության երեք Անձերի անբաժանելի միությունն է: Սարգիս Պիծակի կողմից նկարազարդած Մատենադարանի № 2627 Աստվածաշունչը բացվում է ամբողջ երկրորդ սյունակը գրավող երկարավուն ուղղանկյան մեջ ամփոփված Ս. Երրորդության, Ադամի և Եվայի, Մովսեսի և Ահարոնի պատկերներով: .....
Հոգեգալստյան նկարների պատկերագրությունը
Հոգեգալուստը Սուրբ Հոգու գալստյան տոնն է, որ տեղի ունեցավ Երուսաղեմում՝ վերնատանը, առաքելական հավաքի ժամանակ (Գործք Առաքելոց 2:1-13): Զատկի տոնից հիսուն օր անց նշվող տոնի ժամանակ, Տիրոջ խոստման համաձայն, Սուրբ Հոգու շնորհն իջնում է Քրիստոսի աշակերտների վրա: Քրիստոս համբարձվելուց առաջ առաքյալներին խոստացավ, որ կուղարկի Մխիթարիչին՝ Սուրբ Հոգուն և պատվիրեց, որ մնան Երուսաղեմ քաղաքում մինչև, որ երկնային զորությամբ զգեստավորվեն: Այս մասին կարդում .....
«Համբարձման» պատկերագրությունն ու խորհրդաբանությունը
Հիսուս Քրիստոսի դեպի երկինք համբարձվելը նշանավորեց Նրա երկրային առաքելության փառավոր ավարտը: Չարչարվելով, խաչվելով և թաղվելով, ապա որպես հաղթության պսակ հարություն առնելով՝ Աստծո Որդին համբարձվեց, տեղափոխվեց աստվածային երկինք և նստեց Հայր Աստծո Քերովբեական Գահի աջ կողմում, ինչպես և խոստացել էր Իր աշակերտներին: Քրիստոնեական արվեստում համբարձման տեսարանի հնագույն նմուշները հայտնի են 4-5-րդ դարերից: Հայկական արվեստում վաղագույն պատկերները .....
Արարչագործության շարքի մանրանկարները
Արարչագործության շարքը պատկերող մանրանկարների հանդիպում ենք Հին կտակարանների սկիզբը զարդարող էջերում: Արարչագործության առաջին օրը պատկերող մանրանկարներում աշխարհը ծածկված է ջրով, իսկ ջրերի վրա որպես լույս ճախրում է Աստծու հոգին: Արարչագործության երկրորդ օրը Աստված իրարից բաժանեց երկինքն ու երկիրը: Մանրանկարիչները աստվածային ոսկեդեղին լույսով են գծում երկնքի ու երկրի սահմանը: Մանրանկարների մեկ այլ խմբում պատկերվում է ջրբաժան կամար .....
«Քրիստոսի փորձությունը անապատում» տեսարանը հայ և համաշխարհային արվեստում
Քրիստոսի փորձությունը անապատում նկարագրում են Մատթեոս, Մարկոս և Ղուկաս ավետարանիչները (Մատթեոս 4:1-11; Մարկոս 1:12-13; Ղուկաս 4:1-13): Մկրտությունից անմիջապես հետո Հիսուսը Սուրբ Հոգու կողմից տարվեց անապատ: Նա այնտեղ քառասուն օր ու գիշեր ծոմ պահելուց հետո սատանայի կողմից ենթարկվեց երեք փորձությունների: Անապատում Աստվածորդու երեք փորձություններն իրենց արտացոլումն են գտել հայ և համաշխարհային արվեստում: Քանի որ Քրիստոս մկրտությունից հետո փորձվեց .....
«Հովհաննես Մկրտչի գլխատումը» պատկերագրումը
Հովհաննես Մկրտիչը հանդես է եկել Գալիլեայի կառավարիչ Հերովդես Ագրիպիասի անբարո վարքի քննադատությամբ: Վերջինս, ոտնահարելով հրեական օրենքն ու սովորությունները, իր եղբորից՝ Փիլիպպոսից, բռնությամբ խլել էր նրա կնոջը՝ Հերովդիային, և ամուսնացել նրա հետ: Հերովդեսը Հովհաննես Մկրտչին բանտ է նետել, սակայն, վախենալով նրա վայելած մեծ ժողովրդականությունից, չի համարձակվել մահապատժի ենթարկել: Հերովդեսի ծննդյան տոնի առթիվ Հերովդիայի դուստր Սալոմեն .....
Սուրբ Հարության խորհրդապատկերը
Հիսուս Քրիստոսի հարության հրաշափառ և անքննելի խորհրդավոր իրողության պատմությանը մանրամասնորեն անդրադառնում են բոլոր չորս ավետարանները, սակայն նրանցից ոչ մեկն ուղղակիորեն չի նշում, թե ինչպես և երբ տեղի ունեցավ հարությունը: Ավետարաններում նկարագրված չէ Հիսուս Քրիստոսի հարության տեսանելի կերպը, քանի որ այն վեր է մարդկային զգայական ընկալումից, սակայն ուշ շրջանի լատինական պատկերագրության մեջ ընդունված էր պատկերել Հիսուսի գերեզմանից .....
«Ավերումն դժոխոց» դրվագի պատկերագրությունը
Տնօրինական պատկերաշարում «Ավերումն դժոխոց» դրվագը Քրիստոսի փրկագործման առաքելության լրումն է հայտնանշում: Քրիստոս խաչելությամբ բացեց դրախտի դռները, որ փակվել էին Ադամին վտարելու պատճառով, գերեզման դրվելով, իջավ դժոխք և ավերեց այն, ու դուրս հանեց այնտեղ բանտված արդարների հոգիները, կատարվեց Եսայի մարգարեի կանխասացությունը, թե՝ խավարում նստած ժողովուրդը տեսավ մեծ Լույսը (Եսայի 9:2): Եթե մինչ այդ, ինչպես վկայում են Քրիստոսի կատարած .....
Փրկչի մարմինը գերեզման դնելու տեսարանը պատկերների համակարգում
Քրիստոսի թաղման մասին խոսվում է բոլոր չորս Ավետարաններում, որոնք մեկը մյուսին լրացնում են (Մատթ. 27:57-61; Մարկ. 15:46-47; Ղուկ. 23:53-55; Հովհ. 19:39-42): Իսկ մարգարեներից Երեմիան այս­պես է մար­գա­րեա­նում Քրիստոսի թաղման մասին. «Իմ կյանքը գ­բի մեջ խեղդեցին, քար դրին ինձ վրա» (Ողբք Ե­րեմիայի 3:53)։­ Սաղ­մո­սեր­գու Դա­վիթն էլ սաղմո­սեր­գում է. «Ես համարվեցի նրանցից, ովքեր մահվան փոսն են իջնում, եղա անօգնական մի մարդ, լքված՝ մեռյալների .....
Խորհրդավոր ընթրիքի պատկերագրությունն ու խորհուրդը
Խաչելությունից առաջ Հիսուս Քրիստոսի վերջին զատկական ընթրիքը կոչվում է Խորհրդավոր: Այն անվանվում է նաև Վերջին ընթրիք: Հրեական բաղարջակերաց տոնի օրը Հիսուս Քրիստոս Իր տասներկու առաքյալների հետ սեղան է նստում Վերնատանը: Չորս ավետարանները, միմյանց լրացնելով, պատմում են Խորհրդավոր ընթրիքի մասին (Մատթեոս 26:17-30; Մարկոս 14: 12-25; Ղուկաս 22:7-23; Հովհաննես 13:21-30): Այս մասին հիշատակում է նաև Պողոս առաքյալը (Ա Կորնթացիներ 11:17-34): Հրեական Զատիկը հիշատակումն .....
Ոտնլվայի պատկերագրական խորհուրդը
Հովհաննես ավետարանիչը մանրամասն պատմում է ոտնլվայի խորհրդավոր իրողությունը, թե ինչպես Հիսուս, Խորհրդավոր ընթրիքի ժամանակ, վեր կենալով սեղանից, մի կողմ դրեց հանդերձները, մեջքին սրբիչ կապեց, վերցրեց ջրով լի կոնքը և սկսեց հերթով լվանալ առաքյալների ոտքերը: Ավետարանիչը հանդիսավոր առաջաբանով է բացում ոտնլվայի պատմությունը. «Զատկի տոնի նախօրյակին Հիսուսն իմանալով, որ հասել է ժամը, երբ Ինքն այս աշխարհից պիտի գնա Իր Հոր մոտ, սիրեց նրանց, ովքեր .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․