Գրքեր

Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

Սերն ու ողորմածությունն անբաժանելի են
Բոլոր առաքինությունների մեջ առանձնահատուկ տեղ ունի ողորմածության առաքինությունը, քանի որ ահեղ դատաստանին Տերը ողորմածներին է մեծագույն երանության արժանացնելու. «Եկե՛ք, Իմ Հո՛ր օրհնյալներ, և ժառանգեցե՛ք այն Արքայությունը, որ պատրաստված է ձեզ համար աշխարհի սկզբից ի վեր» (Մատթ. 25:31-46): Սերը մարդուն ողորմածության է մղում և ինչպես աղն է սննդին համ տալիս, այնպես էլ սերն է իրական արժեք տալիս այս առաքինությանը: Սերն ու ողորմածությունն .....
«Ով սիրում է Աստծուն, նա պետք է իր եղբորն էլ սիրի»
Քրիստոնյան կոչված է Աստծո խոսքը կյանքով ու գործով ուսուցանելու՝ չանտեսելով պատվիրաններից անգամ փոքրագույնը. «Ով որ ամենափոքր պատվիրանն իսկ զանց անի և ուրիշներին էլ այդպես սովորեցնի, Երկնքի Արքայության մեջ նա հետինը պիտի համարվի: Իսկ ով գործադրի պատվիրանները և ուսուցանի դրանք, Երկնքի Արքայության մեջ նա մեծ պիտի լինի» (Մատթ. 5:19): Աստծո խոսքը կյանքով ապրողն իր սրտում կրում է աստվածային սերը, որը ծածկում է բազմաթիվ մեղքեր: Ս. Եփրեմ .....
«Չկա ուրիշ լավ բան, քան ուրախ լինել և բարիք գործել»
Ճշմարիտ բարին Աստված է, և Նրա կամքին հնազանվելը բարիք է քրիստոնյայի համար: Բարիքի աղբյուրը մարդն իր սրտում է կրում, քանի որ այն, ըստ Պաիսիոս Աթոսացու, մարդը ժառանգություն է ստացել Աստծուց: Շատ անգամ կրքերը խոչընդոտում են մարդուն բարին գործելու, իսկ առանց բարի գործերի հնարավոր չէ երկնքում գանձեր կուտակել: Ո՛չ հարստությունը և ո՛չ որևէ ունեցվածք չի կարող մարդն իր հետ երկինք տանել, բարի գործերն են, որ հարստացնում են մարդուն և թույլ տալիս հավիտենական .....
Ողորմած մարդը նման է Աստծուն
Եկեղեցու հայրերը նշում են, որ երբ ողորմած մարդն աղոթքի է կանգնում, ապա նրա աղոթքն անարգել բարձրանում է առ Աստված: Իսկ «անողորմ ճգնավորը նման է անպտուղ ծառի»,- ասել է Ս. Իսահակ Ասորին՝ ցանկանալով մատնանշել, որ որքան էլ մարդը մարմնական սխրանքներ գործի, եթե նրա սիրտը խուլ լինի մերձավորի կարիքի հանդեպ, ապա նրա գործերն անպտուղ կլինեն: Ողորմած մարդը նմանվում է Աստծուն, քանի որ Աստված անսահման ողորմած է: Տիրոջ բնութագրերից մեկն .....
Տիրոջ խոսքն իր առատ պտուղներն է տալիս
Արարիչն Աստված՝ որպես Սերմնացան, սերմանում է Իր խոսքը մարդկանց սրտերում, սերմանում է և ակնկալում, որ այն պտղաբերի մեկի տեղ երեսուն, մեկի տեղ վաթսուն և կամ մեկի տեղ՝ հարյուր (Մարկ. 4:8): Իսկ թե ինչ պտուղներ կտան սերմերը, կախված է մարդկանցից: Ինչպես յուրաքաչյուր սերմ, այնպես էլ Աստծո խոսքն Իր մեջ կյանք է պարունակում, որն Իր զորությամբ բարեփոխում է մարդկային կյանքը: Տիրոջ խոսքն իր առատ պտուղներն է տալիս եկեղեցիներից ներս ձևավորված համայնքային .....
«Սիրո շենքը կառուցվում է խոնարհության հիմքի վրա»
Աշխարհի Արարիչը, կատարյալ սեր լինելով, սիրով արարեց մարդուն՝ նրան շնորհելով մեծագույն պարգևը՝ սերը: Եվ մարդը՝ որպես սիրո զավակ, կոչված է սիրելու թե՛ Երկնավոր Հորը և թե՛ իր նմանին: Արարչագործության պսակը՝ մարդը, աշխարհը դիտում և ընդունում է այնպիսին, ինչպիսին ինքն է, իր երևակայությունը և իր կամքը: Սակայն մարդը խախտում է իր կոչումը, երբ հոգևոր տեսողությունից զուրկ լինելու պատճառով՝ իր համար աշխարհի կենտրոն է դարձնում իր «ես»-ը: Արդյունքում՝ .....
Բարի սիրտ ունեցողն իր մեջ բարի գանձ է կրում
Մարդու սիրտը չի կարող երբեք դատարկ լինել, կամ այն լեցուն է հավատով և բարությամբ, կամ անհավատությամբ, Աստծո պատվիրանների հանդեպ անտարբերությամբ և չարությամբ: «Բարի մարդը իր սրտի բարի գանձից բարիք է հանում, իսկ չար մարդը իր սրտի չար գանձից՝ չարիք»,- ասում է Քրիստոս (Մատթ. 12:35): Այն հարցին, թե ո՞ր գանձն է բարի և որը՝ չար, Ս. Բարսեղ Մեծը պատասխանել է և ասել՝ առաքինաբար ապրելը և Աստծո փառքին ծառայելը բարի գանձ է, իսկ մոլությունների մեջ ապրելը, .....
Տիրոջ համար ոչինչ փոքր կամ աննշան չէ
Աստծուն մերձենալու ամենապարզ ուղին սկսվում է սիրով լեցուն փոքր գործերից: Հոգևոր կյանքում փոքրը դառնում է այն սկիզբը, որ մարդուն ուղղորդում է ավելի մեծ զոհողությունների: Ըստ ոմանց՝ հոգևոր ուղի հնարավոր է մուտք գործել միայն մեծ սխրանքների միջոցով: Այնինչ Տերը կարևորում և նկատում է շատերի համար աննշան համարվող բարին. օրինակ՝ նկատեց տաճարի գանձանակին մոտեցող այրի կնոջը և ավելին համարեց նրա երկու լուման, քան մեծահարուստների նվիրատվությունները .....
«Որքան հեռու է երկինքը երկրից, այնքան տարբեր է երկնային գանձը երկրայինից»
«Ձեզ համար հարստություն մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը փչացնում են, կամ գողերը, ձեր պատը քանդելով, ներս են մտնում և գողանում այն: Այլ ձեր հարստությունը երկնքո՛ւմ դիզեցեք, որտեղ ցեցն ու ժանգը չեն կարող փչացնել այն, և ոչ էլ գողերը կարող են ձեր պատը քանդելով ներս մտնել և գողանալ, որովհետև որտեղ ձեր հարստությունն է, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը» (Մատթ. 6:19-22),- ասում է Քրիստոս Իր հետևորդներին: Մարդկանց բոլոր ջանքերը, երկրային փառքին արժանանալու, .....
«Ողորմություն և արդարություն գործողը կյանքով է լցվում»
Մեծ բարիք է պահքը, եթե այն ուղեկցվում է աղոթքով և ողորմածությամբ, այս մասին վկայում է Հին Կտակարանի Տոբիթի գիրքը. «Բարի են աղոթքները՝ պահեցողություններով, ողորմություններով և արդարություններով, բարի է քիչ ունեցվածքը արդարությամբ, քան շատը՝ անիրավությամբ. լավ է ողորմություն անել, քան ոսկու գանձ կուտակել, ողորմությունը փրկում է մահից, նա ինքն էլ մարդուն մաքրում է բոլոր մեղքերից, ովքեր ողորմություններ և արդարություններ են անում, լցվում .....
Քրիստոսահիմն եկեղեցին կատարելության է հասնում իր բոլոր անդամներով
Եթե յուրաքանչյուր ոք ապրի միմիայն իր հետաքրքրություններով, ապա չի աճի ու զորանա Քրիստոսի Մարմինը՝ եկեղեցին, որն իր սուրբ ավազանից ծնվածներին Ս. Հաղորդությամբ միավորում է Քրիստոսին: Երանելի Թեոփիլակտոս Բուլղարացին ասել է. «Ինչպես մարմնի մեջ հոգին ամեն ինչ կապող և համախմբող սկիզբ է, թեպետ անդամները տարբեր են, այնպես և հավատացյալների մեջ կա Սուրբ Հոգին, Որը միավորում է ամենքին, թեպետ մենք տարբերվում ենք միմյանցից ծագումով, բարքերով .....
Բարին գործող մարդը Աստծո գործակիցն է
Քրիստոս մարդացավ, որպեսզի մարդիկ Նրան հետևելով, նոր մարդ դառնան՝ հին մարդուց հրաժարվելով: «Մի՛ ընդօրինակեք այս աշխարհի մարդկանց վարմունքը, այլ նոր մարդ եղեք նորոգված մտքերով, որպեսզի իմանալով Աստծո կամքը, ձեր փորձառությամբ ընտրեք լավը, այսինքն՝ ինչ որ բարի է, ինչ որ ընդունելի է Նրան և կատարյալ»,- ասել է Ս. Պողոս առաքյալը (Հռոմ. 12:2): Քրիստոնյայի համար Քրիստոս լավագույն օրինակ է, Ում պետք է բոլորն ընդօրինակեն: Զուր չէ, որ եկեղեցին հարգում .....
Առաքելություն, որին կոչված են բոլորը
Յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս որևէ առաքելությամբ, իսկ այն առաքելությունը, որին կոչված են բոլորն ի Տեր, սիրո առաքելությունն է: Հնարավոր չէ ապրել առանց սիրո, որը մարդու կյանքի մղիչ ուժն է: Կյանքի հորձանուտն իր քաոսային ընթացքով երբեմն միայն ավերներ է թողնում, իսկ այդ հորձանուտի մեջ անհրաժեշտ է հրաժարվել ավերիչ շատից՝ հանուն արժեքավոր քչի, անհրաժեշտ է ընտրել սերը և նրանով ապրել, քանի որ առանց սիրո կյանքն ուղղակի անապատի է վերածվում: .....
Քրիստոնյան ծարավ է բարի գործերի
Սրբերի հոգևոր սխրանքները բոլոր ժամանակներում վկայել են առաքինաբար ապրելու ծարավի մասին: Հոգևորի հանդեպ ծարավը մարդու մեջ բնական պահանջ է, քանի որ մարդն արարվել է Աստծո պատկերով և նմանությումբ: Աստծով արարված հոգին ձգտում է իր Աղբյուրին, փնտրում է Աստծուն և Նրա հետ հաղորդակցությունը: Հոգևորի հանդեպ ծարավ ունեցողը ծարավ է բարի գործերի: Յուրաքանչյուրի մեջ այդ ծարավն արթնացնելու մեծ փափագն ուներ Ս. Հովհան Ոսկեբերանը, երբ հորդորում .....
Կատարելության տանող ուղիներից մեկը
Ողորմածությունը կատարելության տանող ուղիներից մեկն է: Այս առաքինությունը, ինչպես նշում է Ս. Հովհան Ոսկեբերանը, նախ և առաջ կարևոր է ողորմություն տվողի համար: Այս միտքը շատ անգամներ է կրկնել սուրբը. «Աստված հորդորեց ողորմած լինել, որպեսզի ոչ միայն աղքատները հագենան, այլ նաև ողորմածները բարիք ստանան և ավելի շատ, քան ողորմություն ստացողները: Աստված ողորմած լինելու հորդորը տվեց ոչ այնքան աղքատների, որքան ողորմածների համար: Ինչո՞ւ. քանի որ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․