Գրքեր

Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

Քրիստոնեական առաքինություններով հարստանալու ձգտումը
Նոյեմբերի 15-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը հերթական անգամ աջակցեց սիրիահայ կարիքավոր ընտանիքի: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Պայծառ Քիրազյանին (59 տ.) հանձնեց դրամական օգնություն (40 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Վան Աշուղաթոյանը: Տիկին Պայծառը ամուսնու և երեք զավակների հետ չորս տարի է, ինչ Սիրիայից Հայաստան է եկել և վարձակալությամբ .....
Աստվածահաճո ընթացք որդեգրած քրիստոնյան
Նոյեմբերի 1-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մակարյան Ջանիբեկին (48 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Բաղդասարյան Էդուարդը: Ջանիբեկն իր տարեց մոր, կնոջ և երկու զավակների հետ բնակվում է Կոտայքի մարզի գյուղ Քասախ 14 շ. 19 բն. հասցեում: Ընտանիքի ավագ զավակը զինծառայող է, իսկ աղջիկը՝ դպրոցահասակ: Ջանիբեկը երկրորդ կարգի հաշմանդամ է և ի վիճակի չէ աշխատելու: Մակարյան .....
«Աստված սիրում է ողորմություն և ճշմարտություն»
Հոկտեմբերի 26-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Գալոյան Լիանային (36 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր համայնքի անդամ Մանվել Բաբայանը: Լիանան իր ամուսնու՝ Մանուչարյան Սասունի (44 տ.) և երկու անչափահաս զավակների հետ վարձակալությամբ բնակվում է Ավան Դուրյան 48 շ. 32 բն. հասցեում: Մանուչարյան ընտանիքը ֆինանսական մեծ խնդրի առջև է կանգնած. գոյացած պարտքերի դիմաց բանկը Լիանայի .....
«Հնարավոր չէ բարուն հետամուտ լինել՝ առանց հրաժարվելու չարից»
Հոկտեմբերի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրի շրջանակներում, Նաջարյան Աննային (48 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Աննայի ամուսինը մահացել է ութ տարի առաջ, նա իր երկու զավակների հետ բնակվում է Խաղաղ Դոնի 23, բն. 65 հասցեում: Աննան աշխատում է դպրոցում, դասավանդում է հայոց լեզու և գրականություն առարկան: Նրա որդին զինծառայող .....
«Որքա՜ն բարիք է լինում ողորմությունից»
«Եթե յուրաքանչյուր անձ իր հնարավորության սահմաններում բարին գործի, ապա բարու հնարավորությունները կդառնան անսահման»,- ասել է աբխազ գրող, հրապարակախոս Ֆազիլ Իսկանդերը: Բարու մեջ հարատևել նշանակում է անսահման բարության բերկրանքը տարածել: «Որքա՜ն բարիք է լինում ողորմությունից, իսկ մենք հեղգանում ենք և հոգ չենք տանում: Տուր հնարավորությանդ չափով հաց: Հաց չունես, մի գրոշ տուր: Այդ էլ չունես՝ տուր մի բաժակ սառը ջուր: Այդ էլ չկա՝ լացիր .....
«Օգտագործեցե՛ք ժամանակը, քանզի այս օրերը չար են»
«Պատրաստվեցի և չվախեցա պահել Քո պարտվիրանները» (Սաղմոս 118:60): Սաղմոսերգուի խոսքի համաձայն՝ Քրիստոսի հետևորդը նախանձախնդիր է պատվիրանապահությանը: Պատվիրաններից գլխավորը հորդորում է գործով սիրել մերձավորին, և ով չի դանդաղում պատվիրանապահության մեջ, նա շտապում է բարին գործել, ով ձգտում է կատարելության, նա շտապում է ողորմել: Կյանքի արագընթաց ռիթմի մեջ կարևոր է ճիշտ գործածել աստավածատուր ժամանակը, ինչի մասին մեզ հիշեցնում է Ս. Պողոս .....
Քրիստոնյայի ընտրած ուղին
Կյանքը մեզ բազում ուղիներ է առաջարկում: Ամեն մարդ ազատ է ընտրելու իր ուղին: Մարդը միշտ ազատ է ընտրելու սիրել, թե՞ ատել, պատերազմել, թե՞ խաղաղ ապրել, ստեղծագործել, թե՞ ավերել, նմանվել Աստծուն՝ հետևելով Նրան, թե՝ հակառակը: Ուղիների լաբիրինթոսում Քրիստոս մեզ ուղղորդում է դեպի սիրո ուղին, որը նեղ է, բայց խոստումնալից. «Մտե՛ք նեղ դռնով, քանի որ կորստյան տանող դուռը լայն է, և ճանապարհը ընդարձակ, և շատ են նրանք, որ մտնում են դրանով: Մինչդեռ դեպի .....
«Հարկավոր է չարից հրաժարվել, բայց ոչ անգործությամբ, այլ բարին գործելով»
Հոկտեմբերի 18-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Կոստանդյան Գայանեին (37 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Գայանեն իր ամուսնու և երեք անչափահաս զավակների հետ վարձակալությամբ բնակվում է Դավիթաշեն 23/1, 9 բն. հասցեում: Ընտանիքի մայրը նշեց, որ իրենք սոցիալապես դժվար կացության մեջ են հայտնվել, քանի որ ամուսինն առողջական խնդիրների պատճառով առայժմ .....
Հավատքն ու հույսը դատարկ են առանց սիրո շնչի
Հոկտեմբերի 11-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սուվարյան Շողակաթին (52 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի երիտասարդ անդամներից մի կին, ով չցանկացավ իր անունը նշել: Տիկին Շողակաթն իր տարեց սկեսուրի (91 տ.), երկու չափահաս տղաների և դպրոցահասակ դստեր հետ, սոցիալական պայմաններից ելնելով, Թալինից տեղափոխվել է Երևան և վարձակալությամբ է բնակվում Վշտունի 5-րդ փ. 14 տ. հասցեում: Ընտանիքի .....
Երկինքն առատապես պարգևատրում է բարի գործին հետամուտ անձանց
Մերձավորի հանդեպ սիրո ուղին մեկ է, այն ուղենշվում է Աստծո հանդեպ սիրո միջոցով: Ողջ հոգով, սրտով և մտքով Աստծուն սիրողը, սիրում է նաև իր մերձավորին: «Եթե մերձավորիդ հանդեպ քրիստոնեական սեր ունենաս, ապա ողջ Երկինքը կսիրի քեզ, եթե մերձավորիդ հետ միության ոգի ունենաս, ապա միություն կունենաս Աստծո և երկնային բնակիչների հետ, եթե ողորմած լինես մերձավորիդ հանդեպ, ապա Աստված, նաև հրեշտակներն ու սրբերը ողորմած կլինեն քո հանդեպ, եթե աղոթես մերձավորիդ .....
«Սիրեցե՛ք զիրար, շատ սիրեցե՛ք, որպեսզի ապրեք…»
Սեպտեմբերի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ավագյան Կարինեին (49 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Տաթևիկ Պետրոսյանը՝ թոռնիկի մկրտության առթիվ: Կարինեն իր տարեց մոր և որդու՝ Բաբիկյան Գոռի (11տ.) հետ բնակվում է Սարի թաղի 4-րդ շարքի 1/1 հասցեում: «Ութ տարի առաջ ամուսինս մահացավ գլխուղեղում ուռուցք ունենալու պատճառով: Առողջական մի շարք խնդիրների պատճառով .....
Հնարավոր չէ շենքը կառուցել կտուրից
Սեպտեմբերի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ադամյան Սիրանուշին (58 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր ֆրանսահայ Քրիստինե Բարսեղյանը: Տիկին Սիրանուշն իր որդու՝ Շահբազյան Մարութի (34 տ.) հետ բնակվում է Ավանի Իսահակյան թաղ. 3/2 շ. 17 հասցեում: «Տղայիս վաստակած գումարը չի բավարարում, որ վճարենք մեր կոմունալ վարձերը, մարենք կուտակված պարտքերը և լուծենք առողջական խնդիրներս: .....
Երբ ձգտում ենք դեպի Կենտրոն
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 23-ին այցելեց Տիգրան Մեծ 36/134 հասցեում բնակվող 1-ին խմբի հաշմանդամ Նինա Գյուլնաշյանին (60 տ.): Նինան ազգությամբ մոլդովացի է, սակայն ամուսնանալով հայի հետ, բնակություն էր հաստատել Գյումրիում: 1988թ-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել են նրա ընտանիքի բոլոր անդամները՝ .....
«Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև»
Սեպտեմբերի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց մանկուց 1-ին խմբի հաշմանդամ Տոնոյան Կարինեին (65 տ.), որ բնակվում է Ծատուրյան 34 շ. 7 բն. հասցեում: Ծնողների մահից հետո Կարինեն սայլակի և քայլակի օգնությամբ միայնակ է հաղթահարում իր ամենօրյա խնդիրները: Երկու անգամ նա ընկել է և ոտքի երկու ծանր վիրահատություն տարել: Տարին մեկ անգամ նա «Կուրորտաբանության և ֆիզիկական .....
«Աստծո համար ամենահաճելի գործերը սիրո գործերն են»
Բոլոր քրիստոնյաները կոչված են իրենց կյանքում իրագործելու Աստծո կամքը և հաճելի լինելու Նրան: Աստվածահաճո կյանքով ապրելը մեծ ջանքեր է պահանջում քրիստոնյայից: Այն հարցին, թե ինչպե՞ս առավել հաճելի լինել Աստծուն, Ս. Անտոն Մեծը պատասխանում է՝ Աստծո համար ամենահաճելի գործերը սիրո գործերն են: Սեպտեմբերի 21-ին, սոցիալական ծրագրի շրջանակներում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Արևշատյան Կարենին (55 .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․