Գրքեր

Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

Բարոյական պարտքի առջև
Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո առաքյալները նորադարձ քրիստոնյաներից ընդունում էին նվիրատվություններ, որոնք բաշխում էին բոլորին՝ նայած թե ով ինչ բանի կարիք ուներ (Գործք Առաքելոց 2:45): Օրինակները խոսում են հավատացյալների անկեղծ, զոհաբերվող և մերձավորի կարիքներին մասնակից սիրո մասին: Ողորմածությամբ և գթասրտությամբ քրիստոնյան իր բարոյական պարտքն է կատարում իր մերձավորի հանդեպ: Այդ պարտքի մասին է հիշեցնում Հովհաննես առաքյալն .....
«Այն ամենը, ինչ քո ձեռքից կգա անելու, արա՛ քո կարողության չափով»
Սեպտեմբերի 19-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը հերթական անգամ աջակցեց սիրիահայ կարիքավոր ընտանիքի: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը դրամական օգնություն (50 000 դրամ) հանձնեց Սարգիս Աշտոքենյանին (59 տ.), որ տրամադրել էին համայնքի հինգ երիտասարդ ընկերներ: Սարգիսն իր կնոջ, աղջկա, փեսայի և երեք թոռնիկերի հետ հինգ տարի է, ինչ Սիրիայից եկել է Հայաստան: .....
Ի՞նչ է ցանկանում Աստված
«Ինչը օգտակար է մեզ համար, այն է ցանկանում Աստված, իսկ ի՞նչ է ցանկանում Աստված, այն, որ ապրենք Նրա պատվիրանների համաձայն: Սակայն շատերը, խույս տալով պատվիրաններից, չեն կարողանում ընդունել օգտակարն ու Աստծո կամքը, այդ պատճառով էլ չեն կարողանում մոտենալ առաքինության սխրանքներին»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը: Աստծո ծառայությանը նվիրված անձը, ըստ Պողոս առաքյալի, չպետք է ընդօրինակի այս աշխարհի մարդկանց վարմունքը, այլ պետք է լինի նոր մարդ .....
«Ամենամեծ ուրախությունը ծնվում է զոհաբերությունից»
«Նա, ով ինչ-որ բան է վերցնում, մարդկային ուրախություն է զգում: Նա, ով տալիս է, հաղորդակից է լինում աստվածային ուրախությանը» («Հոգևոր բժիշկ» գրքից): Եկեղեցական համայնքներից ներս իրականացվող սոցիալական ծրագրերի պտուղներից մեկն այն աստվածային ուրախությունն է, որին հաղորդակից են դառնում ծրագրի մասնակիցները: Սեպտեմբերի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ Մովսես Մանուշակին (41 .....
Աջակցություն սիրիահայ ընտանիքի
Ավետարանում մեր Տերն առաքյալներին պարզորոշ նշում է այն տարբերակիչ և բնորոշ հատկանիշի մասին, որ պետք է ունենան Իր հետևորդները. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհաննես 13:35): Առաքյալներին ուղղված Քրիստոսի խոսքերը վերաբերում են բոլոր ժամանակների մարդկանց: Դեռևս առաջին դարից աստվածային սերն իրենց մեջ կրող և նրանով տարբերակվող Քրիստոսի հետևորդները, համախմբվելով և միավորվելով Քրիստոսահիմն .....
Սիրո գործնական արտահայտությունը
Սեպտեմբերի 15-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սոցիալական ծրագրի շրջանակներում, հերթական անգամ աջակցեց սիրիահայ կարիքավոր ընտանիքի: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Արոյան Սոսեին (43 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էին համայնքի հինգ երիտասարդ ընկերներ: Սոսեն, իր ամուսինը՝ Վազգեն Ներսիսյանը (55 տ.) և իրենց երկու .....
Աստվածային շնորհը մարդուն մղում է արդարության և բարեպաշտության
Այսօրվա գերծանրաբեռնված ժամանակաշրջանը բազմաթիվ ճանապարհներ է առաջարկում մարդուն, որոնք շատ հաճախ խճճում են նրան՝ ինքնաճանաչողության մեջ խոչընդոտ հանդիսանալով: Դարեր ի վեր սրբակենցաղ անձանց վարքը փաստում է, որ ինքնաճանաչողության ուղին սկիզբ է առնում դեպի Աստված տանող ուղուց: Այդ ուղին օգնում է մարդուն բացահայտելու և առատացնելու այն շնորհներն ու կարողությունները, որ պարգևել է իրեն Աստված: Եվ գործածել պարգևածը, ըստ կարողության, ժամանակի .....
«Ողորմությունը հրաշագործ սպեղանի է»
Սեպտեմբերի 13-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Առուստամյան Օվսաննային (22 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Օվսաննան իր մայրիկի՝ Առուստամյան Մայայի (54 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է քաղաք Էջմիածնում Մ. Խորենացի 1/24 հասցեում: Դպրոցն ավարտելուց հետո սուղ պայմանների, նաև կույր մայրիկին խնամելու պատճառով Օվսաննան չի կարողացել ուսումը .....
Առաքինություն, որ բարեխոսում է Տիրոջ առջև
Ողորմության առաքինությունը թույլ է տալիս մարդուն դուրս գալ իր սահմանից և մոտենալ ոչ միայն կարիքի մեջ գտնվող անձին, այլ նաև Աստծուն: «Ողորմություն տվողին ձեռք մեկնողն աղքատ մուրացկանն է, բայց ողորմություն առնողը՝ Աստված» (Ս. Հովհան Ոսկեբերան): Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը և անհատ բարերաներ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում են գործել .....
«Ողորմությամբ և հավատով մաքրվում է մեղքը»
Սեպտեմբերի 11-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը 1-ին խմբի զինհաշմանդամ Սեխլիյան Հայկին (31 տ.) հանձնեց դրամական օգնություն (70 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Աշոտ Տիգրանյանը՝ իր երրորդ զավակի ծննդյան կապակցությամբ: Հայկը պայմանագրային զինծառայող է և ապրիլյան պատերազմին ողնաշարի ծանր վիրավորում է ստացել: Նա երեք ամիս առաջ «Գրացիա» Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջազգային վերականգնողական .....
Սիրո ուղին ենթադրում է ըմբռնում, կարեկցանք և գթասրտություն
«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3:16): Ամեն մարդ թանկ է Տիրոջ համար: «Սուրբ արյամբ ենք մենք գնված (Ա Պետ. 1:19), և այդ նպատակով իսկ Աստված երկրի վրա հայտնվեց՝ քեզ գնելու համար, ով մարդ, Աստված երկրի վրա հայտնվեց՝ անգամ գլուխ դնելու տեղ չունենալով (Ղուկ. 9:58)»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը: Տիրոջ օրինակի համաձայն մարդուն արժևորելու .....
«Սիրո սահմանը անսահմանությունն է»
Մարդու էության մեջ անծայրածիր է սիրո ուժը: «Սերը անհագ բարիք է, այն չունի սահման: Սիրո սահմանը անսահմանությունն է»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը: Սիրո անսահման օվկիանոսում ամեն մի կաթիլն իր առաքելությունն ունի: «Մենք զգում ենք, որ մեր արածը պարզապես մի կաթիլ ջուր է օվկիանոսում: Բայց եթե այդ կաթիլը չլինի, կարծում եմ, օվկիանոսը կզգա այդ կաթիլի պակասը» (Մայր Թերեզա): Սեպտեմբերի 7-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր .....
Անխոնջ ծառայության պտուղները
Մարդն արարչագործությունից ի վեր վայելում է արարչատուր սիրո բնական ուժը: «Աստված մեր բնության մեջ այնպիսի ուժ է սերմանել, որը դրդում է սիրել մերձավորին: «Յուրաքանչյուր կենդանի էակ,- ասված է,- իր նմանին է սիրում, և յուրաքանչյուր մարդ իր մերձավորին» (Սիրաք 13:19): Նայի՛ր, առաքինագործ լինելու համար, ինքը բնությունն է տվել սերմերը»,- ասում է Ս. Հովհան Ոսկեբերանը: Տիրոջ կամքն է, որ առաքինության սերմերը, պարարտ հողի մեջ ընկնելով, պտուղ տան .....
«Մեր գթասրտությունը մեզ համար թող հայելի լինի»
Արարիչն Աստված սիրո և ողորմության աղբյուր է և Նրա որդիներն Իրենց ողորմած Հոր նմանողությամբ փորձում են իրենց միջավայրի համար դառնալ սիրո և ողորմության աղբյուր: Ինչը, որ սիրում է մարդը և ինչին, որ անդրադառնում է, այն էլ գտնում, երկրայինը սիրողը երկրայինն ու անցողիկն է գտնում, իսկ երկնայինը սիրողը՝ երկնայինն ու մնայունը: Երկնային և մնայուն արժեքների հանդեպ սերն է, որ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներին և անհատ բարերաներին մղում .....
«Հիսուս Քրիստոս մարդկության առջև բացեց մեկ այլ հարթություն»
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը՝ օգնության ձեռք մեկնելով կարիքավոր ընտանիքների: Օգոստոսի 15-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սամվելյան Քնքուշին (59 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Քնքուշն իր ամուսնու՝ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․