Գրքեր

Թեմատիկ Քարոզներ
Աղոթքի մասին
«Խնդրեցե՛ք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ» (Մատթ. 7:7) Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Այսօր պիտի խոսեմ հոգու համար առաջնային անհրաժեշտություն հանդիսացող մի երևույթի մասին, որ անվանվում է աղոթք: Եկեղեցու սուրբ հայրերն այն իրավմամբ առաքինությունների թագուհի են կոչում: Եթե հետևենք քրիստոնյաներիս համար օրինակ հանդիսացող մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ընթացքին, որ նկարագրված է չորս ավետարաններում, .....
Ողորմության մասին
Սիրելի հավատացյալ եղբայրներ և քույրեր, Այսօր որոշեցի խոսել մի թեմայի մասին, որ ճշմարիտ քրիստոնյայի կյանքի անբաժան մասն է կազմում: Դա աստվածահաճո այն առաքինություններից մեկն է, որ սրբում ու մաքրում է մարդու հոգին, մոտեցնում է Երկնային Բարեգութ Հորն ու լիովին համապատասխանում է «սիրիր մերձավորիդ» պատվիրանին: Սիրելիներ, խոսքս ողորմության մասին է և վստահեցնում եմ ձեզ, որ չկա մեկը՝ ում այն չվերաբերվի: Եթե կան մարդիկ, ովքեր կամենում են .....
Աստծո կամքը
Սիրելի հավատացյալներ, Այսօր ուզում եմ խոսել անսահման կարևոր մի գաղափարի մասին, որ շատ մարդկանց, միգուցե, անմեկնելի ու անհասանելի մի գաղտնիք է թվում: Խոսքս Աստծո սրբագույն կամքի մասին է: Հիշենք Տերունական աղոթքը, որ սովորեցրեց մեզ Աստծո Միածին Որդին՝ Հիսուս Քրիստոս. «Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցե արքայություն Քո, եղիցի կամք Քո...»: Սիրելիներս, արդեն շատ է խոսվել այն մասին, որ հաճախ, երբ աղոթքի ենք կանգնում, կուլ .....
Նախանձի մասին
«Մարմնի գործերը հայտնի են. այսինքն՝ շնություն, պոռնկություն, պղծություն, վավաշոտություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանումներ, չար նախանձ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ և սրանց նման ուրիշ բաներ։ Այժմ ասում եմ ձեզ, ինչպես որ առաջուց էլ ասում էի, թե նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծու արքայությունը չեն ժառանգելու» .....
Աստծո հանդեպ տածած երկյուղածություն
Այսօրվա թեման, որի մասին ուզում եմ խոսել, շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու համար, ով իրեն քրիստոնյա ու աստվածավախ մարդ է համարում: Չկա մի այնպիսի մարդ, որին ծանոթ չլինի վախի զգացումը և այս պարագայում շատ կարևոր է տարանջատել մարդկային բազմաբնույթ վախերը՝ Աստծո հանդեպ զգացած երկյուղից: Ձեզանից շատերը լսած կլինեն մի այսպիսի կարծիք, որ մարդուն հավատքի կամ կրոնի մեջ պահողը սպասվող պատժի վախն է՝ թե՛ այս կյանքում և թե՛ հանդերձյալ: Սակայն եկեղեցու .....
Սերը` որպես փոխհարաբերության հիմք
«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք»: (Հովհ. ԺԳ 34-35) Ահա այս պատվիրանն էր «լրումն օրինաց եւ մարգարեից», որ Մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր կյանքով բերեց աշխարհ, մի նոր պատվիրան, որով էլ մարդկանց հետ սկզբունքային նոր հարաբերության հիմք դրեց: Իսկ ի՞նչ է սերը: «Սերն ակտիվ հետաքրքրություն է այն անձի կյանքով, որի նկատմամբ տածում ենք այս զգացմունքը: Այնտեղ, ուր բացակայում է ակտիվ .....
Սեր և սիրահարվածություն
Սիրելի երիտասարդներ, Իմ քահանայագործության շրջանին բազմիցս հանդիպեցի երիտասարդ զույգերի հետ և նույնիսկ երկար տարիներ ապրող ամուսինների, որոնք ճիշտ չըմբռնելով սիրո և սիրահարվածության տարբերությունը՝ կանգնում են ամուսնալուծության առջև: Վստահաբար այդ երևույթը այսօր միայն Հայաստանում տարածում չի գտել, այլ՝ ողջ աշխարհում: Եվ հիմնականում դրսից ներմուծված կեղծ գեղեցիկ բարքերն են պատճառը՝ մեր ընտանիքների քայքայման: Բոլորս էլ գիտենք, .....
Համբերություն հանուն Քրիստոսի հավատքի
«Իսկ համբերությունը թող դրսևորվի լիությամբ, որպեսզի անթերի և կատարյալ լինեք , ոչ մի բանով պակաս չլինեք» (Հակ. 1:4)։ Այսօր պետք է խոսեմ մի երևույթի մասին, որը շատ կարևոր է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում, ինչի բացակայության պատճառով մենք չենք կարողանում ամրանալ մեր հավատքի մեջ: Դա համբերությունն է:             Ինչպե՞ս ձեռք բերել համբերություն: Մարզե՞լ այն մեր մեջ, թե՞ Աստծուց խնդրել: Բոլորս էլ մեր կյանքում ունեցել .....
Ինչու՞ մահացավ Հիսուս Քրիստոս
Ահա այն հարցը, որը վստահ եմ գոնե մեկ անգամ հնչել է յուրաքանչյուր քրիստոնյայի սրտում, քանզի դրա պատասխանը հանդիսանում է քրիստոնեական ճշմարիտ հավատքի հիմնաքարը: Եկեք մի պահ մտովի տեղափոխվենք դարերի խորքն ու պատկերացնենք այդ տեսարանը: Ինչպես հռոմեացի հռետոր Ցիցերոնն է գրում. <<խաչելությունը ամենադաժան և սարսափելի տանջանքն է>>: Խաչելությունից առաջ նախ Հիսուսին մերկացնում և կապում են սյունից: Ծեծում մտրակներով, որոնք ունեին չորս .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․